Մինչեվ ե՞րբ է շարունակվելու ,,Վեոլիայի,,օրինականացված թալանը
Ռուսներն այսպիսի խոսք ունեն․,,դօժիլի,,․հայերեն լեզվամտածողությամբ կլինի․,,տես թե ուր հասանք,,։Հիմա ո՞նց չասեմ՝տես թե ուր հասանք, եթե ինձ՝նախկին ժողատենակալին,դատարանի նախկին աշխատակցին,27 տարվա լրագրող-բլոգերին,ով իր ողջ լրագրողական գործունեության ընթացքում պայքարել է ապօրինությունների ու կոռուպցիայի դեմ,կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակի արժանացել 2004թվին/բանակում չարաշահումների եվ պետական համակարգում մարդասիրական օգնության սննդամթերքի յուրացման փաստերով լրագրողական հետաքննության համար/,այժմ դատի է տվել ֆրանսիական տխրահռչակ ,,Վեոլիա,, ընկերությունը,որ վարձակալել թե սեփականաշնորհել է ՀՀ ջրային ցանցը՝կասկածելի հանգամանքներում /այն ընկերությունը,ում կոռուպցիոն գործունեությունը՝Ռումինիայում ծավալած, բացահայտել է հենց ֆրանսիական կառավարությունը /։
Եվ այսպես,2017թվից սկսած,ես հետեվողականորեն պայքարում եմ 2016թ․ կառավարության մի որոշման դեմ/փորձելով հիմնավորված փաստերով լրագրողական նյութերով,էլեկտրոնային նամակագրությամբ՝ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանցավոր գործարքի վրա,որ կայացել է ՀԾԿՀ-,,Վեոլիա,, համատեղ գաղտնի դավադրությամբ ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ դարձնելով/նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/,ու այդ գումարն էլ որոշել են իբր՝խողովակի ծախսը 30 խորանարդ մետր հաշվելով/նախկին 12 խ/մ-ի փոխարեն/։Հարց է ծագում․իսկ ի՞նչ հիմքով է ֆրանսիական ընկերությունը միանգամից որոշել խողովակի ծախսը 2․5 անգամ մեծացնել,չէ՞ որ խողովակները ռեզինից չեն, որ ջուր սպառողները դրանք ձգել-մեծացնելու հնարավորություն ունենան։Ու այս անմիտ,բայց՝անջրաչափ բաժանորդների համար խոցելի որոշումը 4 ամիս գաղտնի է պահվել,հանրային քննարկման չի նեկայացվել․որպեսզի այն հնարավոր չլինի որպես նորմատիվային ակտ բողոքարկել։Այդ որոշումից 2017թվին անտեղյակ էին անգամ նախկին ,,Լոռի-ջրմուղում,, եվ չէին կարողանում հստակ բացատրություն տալ, թե ի՞նչ հիմքով է 2017թ․հունվարի անդորրագրերի վրա հայտնվել 5400դրամ թիվը,քանի որ իրենք այդ մասին հրահանգ չէին ստացել։Ահա այդ ժամանակվանից սկսած, դեպքերի հաջորդականությամբ, եվ ,,Վեոլիայի,, կայքից պատասխան չստանալով, ստիպված ահազանգել եմ պատկան մարմիններին/ի դեպ, ,,Վեոլիայի,, կայքի անհասանելիությանն այդ ժամանակ անդրադարձավ նաեւ ,,Արմենիա,, հեռուստատեսությունը/,այդ ամենի մասին գրել եմ իմ անձնական բլոգում/azatankakh.blogspot.com/:Միաժամանակ շարունակել եմ ամսվա վճարումները կատարել՝ մինչ ,,Վեոլիան,, եղած սակագնով, անձաքանակ 1100դրամ հաշվարկով․բնականաբար, դրա հետեվանքով իմ հաշվեհամարին սկսեց ,,պարտք,, աճել, քանի որ մինչ ես մե՜կ․․․երկու՜․․․մուծումներ էի կատարում հին սակագնով,2 անձի հաշվով, 2200դրամ ամսավարձ, ,,Վեոլիան,, կայուն 5400դրամ թիվ էր նկարում ամեն ամիս ու դրանով ,,պարտք,, սարքում։Իսկ պատկան մարմինները,փոխանակ ,,Վեոլիայի,, ձեռքը բռնելու եվ այդ հանցագործ որոշումը՝5400դրամ սակագնի, կասեցնելու,որոշեցին ,,Վեոլիայի,, համար ճանապարհ բացել եվ թույլ տալ, որ նա այդ ապօրինի նկարած թվով պարտքեր աճեցնի եվ դատի տա ինձ՝իշխանության կոկորդին փուշ դարձած լրագրողին։
2018թ․,,հեղափոխության շեմին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը/դատավոր՝Տ․Գրիգորյան/ քննության առավ ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 2017թ․9 ամիսների համար 31հազար դրամ գումար բռնագանձելու,եվ մերժեց այն,հաշվի առնելով մի շարք հիմնավորումներ՝իմ կողմից ներկայացրած։Որոշումը չբողոքարկվեց եվ մտավ ուժի մեջ։1 տարի անց՝,,Վեոլիան,, դատարանի հայցով մերժած գումարը նախընտրեց սուսուփուս հանել իմ հաշվեհամարից,բայց, քանի որ համապատասխան մարմինները՝արդեն ետհեղափոխական Հայաստանում,շարունակում էին մատը մատին չխփել՝այդ չարաբաստիկ ապօրինի որոշումը չեղարկելու, նախկին կառավարության սխալը շտկելու ուղղությամբ, ուստի ,,Վեոլիան,, շարունակում էր 5400դրամ թիվ նկարել եվ դրանով սկսել նոր պարտք ,,սարքելու,, գործընթաց․ի հեճուկս նրա, որ ես պատրաստակամություն չհայտնեցի ,,Վեոլիայի,, հետ նոր պայմանագիր կնքել՝այդ սակագնով, եվ կամ՝ջրաչափ տեղադրել,բացատրելով նաեւ ջրաչափից հրաժարվելու օբյեկտիվ, ոչ իմ մեղքով առկա պատճառները՝կապված բնակարանային պայմանների եվ իմ ֆինանսական վիճակի հետ/Ջրաչափ տեղադրելը ռիսկային էր՝երկրաշարժից հետո չամրացված, սանհանգույցը չվերանորոգված, 50 տարվա խողովակների մաշվածություն ունեցող բնակարանում,որտեղ անգամ գազամատակարարմամբ ապահովելն է ռիսկային,ուր մնաց՝մաշված խողովակները ջրաչափի ճնշման ենթարկելը/։
Ի վերջո ,,Վեոլիան,, այնքան լկտիացավ,ոգեվորված՝ պատկան մարմինների կողմից հարցի հանդեպ դավադիր լռությունից, որ 2022թ․հունվարից էլ ջրի սակագինն անջրաչափների համար դարձրեց․․․․6014դրամ ․եվ սա՝այն դեպքում, երբ որպես 30խ/մ խողովակի ծախս արդեն հաստատել էր 5400դրամը․ստացվում է, որ 12խ/մ խողովակը կարելի է մի օր դարձնել 30 խ/մ, եվ ըստ դրա պատճառաբանել 5400դրամ սակագին հաստատելը, իսկ հետո այդ նույն 30խ/մետրի պայմաններում սակագին հաստատել 6014դրամը․լավ, էս երկրում Հանրային խորհուրդ գոյություն չունի՞, ինչի՞ համար է այդ ահռելի կառույցի ղեկավարն ահռելի աշխատավարձ ստանում, եթե հանրային նշանակության հարցեը /որոնցով լցված է համացանցը,լցված է ,,Վեոլիա-հանրային վերահսկողություն,, ֆեյսբուքյան ակտիվ էջը/ այս կարգի բարձիթողի վիճակում են, ո՞վ պետք է պայքարի այս կարգի շառլատանությունների դեմ․դրա համար էլ ժողովուրդը հուսահատ վիճակում գալիս է այն ցավալի եզրակացության, որ ասում է՝դե սեփականաշնորհված կառույց է ջուրը, տերն ինչ ուզի՝կանի․․․բա ու՞ր մնաց, քաղաքացիական հասարակությունը, ժողովրդավարությունը, որի մասին ողջ օրը շաղակրատում են իշխանությունները, երբ հարցը վերաբերվում է միջազգային կառույցներում ,,ժողովրդավար,, երեվալուն եվ դրա պատրվակով գումարներ կորզելուն․․․․է հետո՞, պետություն չկա՞, չէ՞ որ ՀԾԿՀ-ն էլ /Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով/ կոչված է մերժելու կամ հաստատելու հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հայտերը,բայց մինչեւ հաստատելը, պետք է նայի, թե որքանով են հիմնավոր՝այդ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած հայտերը։ ՀԾԿՀ-ում մի՞թե չեն տրամաբանում, թե՞ հույսները դրել են ժողովրդի՝տրամաբանելու հնարավոր անկարողության վրա։
Հիմա անցնենք իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, կողմից 2-րդ եվ 3-րդ հայցադիմումներին՝դատարանին ուղարկված։2021թվին, երբ ես ընդգրկվել էի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում՝ Հայկոմկուսի ավագանու թեկնածուների ցուցակում, ,,Վեոլիան,, սկսեց տեսուչի միջոցով բանավոր զգուշացումներից եվ ուլտիմատումից՝պահանջելով պայմանագիր կնքել, հակառակ դեպքում՝սպառնում էին ,,Երեվանից ջրանջատումով,,։Չի բացառվում, որ դա քաղաքական ենթատեքստ էլ ունենար, որովհետեվ ,,Վեոլիայի,, մարզային կառույցի ղեկավարն այն կուսակցությունից էր, որ նույնպես մասնակցում էր ընտրություններին՝դաշինքով։Ավելի ուշ, արդեն գրավոր սպառնալիք ուղարկվեց՝213հազար դրամ ,,պարտքը,, եռօրյա ժամկետում չմուծելու դեպքում դրա ծանր հետեվանքների մասին․այն մարդու ստորագրությամբ, ում հետ, ավաղ, 2002-2003թվ․նախագահական ընտրություններին նույն ընդդիմադիր հարթության վրա եմ եղել՝քաղաքական պայքարում։Եվ այնպես, ինչպես 2017-ի ,,ձմեռվա բուքին՝սառնամանիքին,, ու Նոր տարվա շեմին, այնպես էլ՝2021-ի դեկտեմբերին ու Նոր տարվա շեմին ստիպված էի անցնել նոր ինքնապաշտպանության։Կրկին դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,որտեղ 2018-ին ինձ տեղեկանք էին տվել առ այն, որ դիմել եմ ջրի սակագինը բողոքարկելու խնդրանքով։Նամակ ուղարկեցի նաեւ ,,Վեոլիայի,,կենտրոնական գրասենյակ՝ գործադիր տնօրինուհուն,բացատրելով պարտքի կուտակման պատճառները եվ ջրաչափ տեղադրելու անհնարինությունը,բայց պատասխանը կառավարության 2016-ի տխրահռչակ որոշումը պատճառաբանելու անդրդվելի մարտավարությամբ էր։Ամիսներ անց, արդեն 2022-ի ամռանը, ,,Հայփոստից,, ծանուցում ստանալով, զարմանքով տեղեկացա, որ ,,Վեոլիան,, իմ դեմ հայց է ներկայացրել՝գումարի բռնագանձման/ գումարի չափը չէր նշված/,դատարանն էլ մերժել է այն հիմնավորմամբ, որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպանը չի ունեցել պատշաճ լիազորագիր։Այժմ արդեն՝3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում․սա կարելի է նաեւ արդարության համար պայքարող րագրողի դեմ հետապնդում համարել՝սոցիալական ոչնչացման նպատակով, հաշվի առնելով այն, որ այս անգամ ,,Վեոլիան,, մեծագույն ախորժակով, ժանիքները սրած՝դատարանից պահանջել էր իմ բնակարանի նկատմամբ կալանք կիրառել․մինչդեռ այն իմ միակ սեփականությունն է՝սովետի թվերից ,,ժառանգած,, եվ անկախության տարիներին սեփականաշնորհած։Բարեբախտաբար, դատարանն այնքան խոհեմ էր գտնվել, որ մերժել էր այդ պահանջով հայցն ընդունել քննության, եվ թողել էր միայն գումարի բռնագանձման հայցի քննությունը։Սկզբում որոշված էր, որ գործը պետք է քննվի ,,պարզեցված հայցային վարույթի,, կարգով, որի էությունն այն է, որ պատասխանողը չի կարող մասնակցություն ունենալ նիստին, եվ դատարանը միանձնյա որոշում է կայացնում․սա, թերեվս, նոր պրակտիկա է՝վերջին տարիններին ներդրված։Խորհրդակցելով հմուտ փաստաբանի հետ, պարզեցի, որ,այնուամենայնիվ, ես իրավունք ունեմ ներկայացնել ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ եվ պահանջել, որ գործը քննվի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝իմ մասնակցությամբ։Դատարանը,իմ մասնակցությամբ քննության առնելով ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ, հարցուպատասխանի ընթացքում էլ մի քանի հանգամանքներ ճշտելուց հետո որոշեց հայցը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Այս հարցում դեր խաղաց նաեվ այն հանգամանքը, որ դատարանը պարզեց, որ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցադիմումի մեջ չի նշված, որ ես ջրաչափ չունեմ,եվ այդ ահռելի ,,պարտքը,,՝243 հազար դրամ/որ այլ հիմնավորումներով էլ է վիճարկելի/ գոյացել է անջրաչափների համար նախատեսված նոր, բարձր սակագնի հետեվանքով։Դատարանին հաջորդ նիստի ժամանակ ներկայացրի նաեւ Հայցադիմումի պատասխան/այնպես, ինչպես 2018-ի դատական նիստին/, եվ կից փաստաթղթեր՝,,Վեոլիայի,, պահանջը հիմնավոր չհամարող․այն է՝2017 եվ 2022թվերի․անդորրագրերի վրա նշված խողովակների ծախսի տարբերությունը․մի դեպքում՝12 խորանարդ մետր, մյուս դեպքում՝30 խորանարդ մետր․ինչպես՞ կարող են խողովակների ծախսերը փոխվել՝կայուն սակագնի պայմաններում։Բայց սա միակ աբսուրդը չէ։Ակնհայտ աբսուրդ է նաեւ այն, որ 2021թ․դեկտեմբերին ինձ ուղարկված գրության մեջ նշված է, որ դեկտեմբերի դրությամբ/թե որ թվի՝չի նշված/ ,,պարտքը,, 213 հազար դրամ է, իսկ ,,Վեոլիայի,, հայցով ,,պարտքը,,՝2021թ․հուլիսի դրությամբ 243 հազար դրամ,եվ ստացվում է, որ մինչեւ հուլիսն ավելի մեծ պարտք է գոյացել, քան՝մինչեւ դեկտեմբեր։Այժմ ներկայացրել եմ միջնորդություն՝,,պարտքի,, նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին, միաժամանակ վիճարկելով գումարի անտրամաբանությունը՝նախկինում նշված գումարի համեմատության մեջ։
Ինչ կորոշի դատարանը՝ցույց կտա հետագան։Ցավոք, 1-ին ատյանի դատարանը իրավասություն չունի ՀԾԿՀ-ի սակագնի հարցը քննելու, ինչի մասին հայտարարեց նաեւ դատավորը՝նիստի ժամանակ։Իսկ այդ հանգամանքը, անկախ դատարանի որոշումից, առաջիկայում էլ կարող է ,,Վեոլիային,, հնարավորություն տալ շարունակել օրինականացված թալանը եվ քաղաքացիների սոցիալական ճորտացումը՝կեղեքելու, ունեզրկելու, սնանկացնելու միջոցով այնտեղ, որտեղ ուժը կպատի․չէ՞ որ ոչ բոլորը կարող են իրենց մեջ ուժ գտնել՝դեմ կանգնելու մի ամբողջ կոռումպացված կառույցի։
,,Իսկ դուք փորձե՞լ եք այդ սակագինը բողոքարկել վարչական դատարանում,,-դատավոր Ն․Սահակյանի հարցին պատասխանեցի, որ դա իմ՝շարքային քաղաքացու համար բարդ խնդիր է/առայժմ իմ սուղ ռեսուրներն ուղղված են իրավական ճանապարհով ինքնապաշտպանության, բայց ոչ՝հարձակման ուղղությամբ, եվ միայն լրագրողական պայքարով եմ փորձում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա/։Խնդիրն ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ ,,Վեոլիայի,, կենտրոնական գրասենյակը գտնվում է մայրաքաղաքում։Սակագնի բարձրացման 2016թ․կառավարության որոշումը միգուցե սահմանադրական դատարանի միջոցով/կամ վարչական դատարանի/բողոքարկելու եվ չեղարկելու գործը կարող էին իրենց վրա վերցնել իրավապաշտպան կազմակերպությունները, ՄԻՊ-ը,հասարակական պաշտպանների միությունը, Հանրային խորհուրդը/որոնց դիմել եմ վերջին 5 տարիներին բայց լիարժեք պատասխան չեմ ստացել/։Իսկ ավելի ճիշտ կլիներ այն, որ կառավարությունն ինքը ձեռնամուխ լիներ նախկին կառավարության սխալը շտկելուն, եվ թույլ չտար,որ ոչ իր մեղքով ջրաչափ չտեղադրած քաղաքացին կրկնակի տուժի եվ դատարաններում ինքնապաշտպանվի սխալ որոշման հետեվանքներից եվ օտարերկրյա շահագործողից։,,Վեոլիան,, կարող է վաղն էլ 7000դրամ վարձ սահմանի, ուրեմն պետք է անջրաչափ քաղաքացին այդ գնով ,,ղազագիր,, ստորագրի՞, թե՞ ապօրինի գործարքի մեջ մտնի ու, ասենք՝չաշխատող ծորակի վրա ջրաչափ տեղադրել տա, ու ամեն ամիս ,,զրո,, գրի․․․․․Հարց է ծագում, եթե բնակարանի վթարայնությունը թույլ չի տվել անգամ՝վերականգնել 93-ից ընդհատված գազամատակարարումը/խողովակները նորով փոխարինելու ռիսկայնության պատճառով/, ինչպե՞ս կարող է գազ չունեցող բնակարանը ամիսը 5400 կամ 6014դրամի, եվ կամ՝30 խորանարդ մետրի ջուր սպառել։Կամ ՀՀ քաղաքացին ֆրանսիական թոշակ է՞ ստանում, որ այդ գումարով ջրի վարձ մուծի։Ահա եվ ձեզ՝վայրի կապիտալիզմի ծանր հետեվանքները՝սոցիալիզմի փլուզումից 30 տարի անց։Համեմատության համար նշենք, որ Արգենտինայում, որ կապիտալիստական երկիր է, բնակչի ջուրը չեն անջատում պարտքի պատճառով, ջուրը համարվում է կեսնագործունեության համար կարեվոր պայման։Մինչդեռ ՀՀ նախկին կառավարության որոշումը թափահարելով՝,,Վեոլիան,, այսօր մարդկանց սպառնում է նաեւ ջրանջատումով/չնայած, կանոնավոր մուծումների պայմաններում էլ մարդիկ դժգոհում են անկանոն ջրամատակարարումից ու պարբերական ջրանջատումից, ինչի ամենավառ ապացույցը Վանաձորում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերն էին՝դատարկ դույլերով։Ահա այսպիսի անբարեհույս ընկերության ձեռքում է գտնվում ՀՀ ջրային ցանցը։Իսկ վերոնշյալ օրինականացված թալանի ամենամեծ պատճառն այն է, որ 2018թ․ հարուցված քրեական գործը՝ընդդեմ նախկին ՀԾԿՀ-ի եվ նրա կասկածելի գործարքի՝ջրի վարձի բարձրացման,այդպես էլ ընթացք չստացավ, իսկ այդ գործով անցնող մասնակիցներից մեկի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ։
Արդարություն, ու՞ր ես, որ չոլում ես մնացել, որ Հայաստան չես հասել՝անգամ 2018-ի ,,հեղափոխությունից,, 5 տարի անց;
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Հոդվածի կրճատ տարբերակը տպագրվել է ,,Հայաստանի կոմունիստ,, թերթի 2023թվի թիվ 1 համարում
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն