տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 22 августа 2023 г.
Ասինք-տվինք-անցանք եվ վե՞րջ,բա ,,Վեոլիայի,, ապօրինություններին պատիժ չի հասնու՞մ
Այդ 2 կառույցներից մեկի իրավաբանը մեզ ներկայացրեց ՀԾԿՀ այն օրենքը, որով արգելվում է ջրամատակարարին՝դատական գործընթացի մեջ գտնվող գումարային խնդիրների դեպքում իրավական որեվէ գործողություն ձեռնարկել/հիշեցնեմ, մինչդեռ օգոստոսի 19-ին ջրի տեսուչի հավաստմամբ, ինձ գրավոր առաջարկվել է եռօրյա ժամկետում վճարել արդեն բուն ,,պարտքին,, ավելացած նոր գումարի հետեվանքով առաջացած ամբողջ 300հազար դրամը, եվ դեռ սպառնում էին ջրանջատումով/։Իրավաբանը միաժամանակ ճիշտ համարեց, որ ես հրաժարվել եմ օգոստոսի 19-ին ստանալ ինձ հրամցվող նոր ծանուցումը՝,,պարտքը,, եռօրյա ժանկետում մարելու մասին։Իրավապաշտպան մյուս կառույցից մեզ ուղղակի խորհուրդ տվին արհամարհել ,,Վեոլիայի,, սպառնալիքները, բայց՝տրամադրեցին իրենց հեռախոսահամարը,որպեսզի հույժ կարեվոր դեպքում տեղեկացնեմ գործընթացի մասին։Համենայն դեպս, 2 կառույցից էլ խորհուրդ տվեցին, որ ես ջրի տեսուչին բացատրեմ/անօգուտ գործ/, որ իմ դեմ հայցով գործը դատարանում է, եվ իրավունք չունեն ինձ ստիպել վճարում անել․ինչն արդեն իսկ փորձել էի՝մինչ իրավապաշտպաններին դիմելը, քանի որ տեսուչն առաջնորդվում է ,,ինձ ասել են՝թողթը տուր իրան, ես էլ տալիս եմ, չես վերցնում՝ուրեմն կասեմ, որ հրաժարվել է,,։Ինչքան ուզում է փորձես տեսուչին համոզել, որ ապօրինություն է այն, որ դատական գործընթացում գտնվող հայցվորին ստիպում են մուծում կատարել՝ամբողջությամբ մարելով վիճահարույց ,,պարտքը,,/ապօրինի սակագնով աճեցրած/ եվ դեռ սպառնալ ջրանջատումով,միեվնույն է, տեսուչի համար իր շեֆի ասածն է օրենք ու շեֆը նրա համար ,,վիշե կռիշի,, է։Այսպիսով, ,,Վեոլիան,, դուրս է եկել օրենքի շրջանակներից եվ իր լիազորությունների սահմաններից։ Եթե մարզային կառույցում տեղյակ չեն, որ արդեն իսկ գործը գտնվում է դատարանում, ուրեմն դա փնթի աշխատաոճ է, ,,վերեվների,, ու ,,ներքեվների,, գրասենյակների միջեվ անբավարար կապի հետեվանք, եվ, միգուցե նաեւ՝անգրագիտություն կամ՝դիտավորություն։Առավել եվս ապօրինություն է, երբ կանոնավոր մուծումներ կատարող բաժանորդին անհանգստացնում են ոչ աշխատանքային օրով։ Սրա համար պատասխան չե՞ն տալու այս դավադրության կազմակերպիչները, թե՞ հույսները դրել են ինձ մի օր կաթվածի հասցնեն․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Լավ, էս երկրում չկա՞ մի կառույց, որ էս անարխիկ հիմնարկի ականջները քաշի կամ ,,պորտը տեղը դնի,, ՝իրավական ճանապարհով, թե՞ հանուն Մակրոնի ու Նիկոլի ջերմ հարաբերությունների, շարքային քաղաքացին է տուժելու։Մինչեւ ե՞րբ է այս կառույցը ժողովրդի հերն անիծելու ու վրան խնդալու՝իր տերերի հետ միասին․իսկ որ ավելի վատէ՝թալանելու, կողոպտելու, ունեզրկելու։Այսինքն ՀՀ քաղաքացու վրա կարելի է ապօրինի հաստատված սակագնով ,,պարտք,, աճեցնել, գործ սարքել, եվ դեռ այդ գործի ընթացքում նոր ապօրինություն թույլ տալ․բա ու՞ր մնաց ետհեղափոխական արդարադատությունը կամ արդարությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր
։
понедельник, 21 августа 2023 г.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
,,Վեոլիա-ջրի,, անարխիկ գործողությունների եվ մարդու իրավունքների խախտումների մասին
Չնայած ,,Վեոլիա-ջուր,, կոչվող ընկերության կողմից իմ նկատմամբ դատարան ներկայացրած հայցը՝248հազար դրամ բռնագանձելու, 2022թվի դեկտեմբերից գտնվում է քննության մեջ, եվ դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին/ինչի մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Սահակյանն իրազեկել է եվ ինձ, եվ ,,Վեոլիա-ջրի,, փաստաբան Մ․Սանթրոսյանին, եվ ,,Դատալեքս,, կայքում է տեղադրել այդ մասին որոշումը՝դեռ մեկուկես ամիս առաջ, սակայն ,,Վեոլիա-ջրի,, Լոռու տեղամասից սույն թվի օգոստոսի 19-ին, շաբաթ օրը/ոչ աշխատանքային/փորձում էին տեսուչի միջոցով ինձ գրություն փոխանցել, որ ես ,,պարտք,, եմ ,,Վեոլիային,, 300հազար դրամ,եվ այդ գումարը եռօրյա ժամկետում չվճարելու դեպքում ինձ սպառնում էին ջրանջատմամբ կամ․․․․դատական ճանապարհով այն բռնագանձելով։Այնպիսի տպավորություն է, թե ամառային տապը խփել է ,,Վեոլիայի,, աշխատողների գլխին եվ մոռացել են, որ իմ նկատմամբ դատական հայցը դեռ չի ավարտվել, քննության փուլում է, կամ, որ ավելի վատ է, ,,Վերեվի,, ,,Վեոլիան,, ,,ներքեվի,, ,,Վեոլիայի,, հետ լրիվ մեկ-մեկից անտեղյակ վիճակում են ու չեն նայում, թե ում՝ինչ փաստաթուղթ են ուղարկում։Մյուս տարբերակն այն է, որ այդ ամենն արվում է դիտմամբ՝պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով։Ամեն դեպքում՝սա արդեն ահաբեկչություն է ու շանտաժ,վերդատարանական ,,արդարադատություն,, ինչից կարելի է եզրակացնել, որ ,,Վեոլիա-ջուրը,, թքած ունի ՀՀ դատական համակարգի վրա։Սա նաեւ մարդու իրավունքների ոտնահարում է, եթե հաշվի առնենք, որ զգուշացումն արվում է ոչ աշխատանքային օրով,երբ սովորաբար այդ օրերին ,,Վեոլիան,, քաղաքացիների ահազանգերին չի արձագանքում անգամ՝վթարների դեպքում։Այս պայմաններում, բնականաբար,հրաժարվել եմ հանդիպել տեսուչին եվ ստանալ գրությունը․եթե 300հազար դրամի հասցված վիճահարույց, չհիմնավորված ,,պարտքի,, մեջ մտնում է նաեւ 248հազարը, որի մի մասով դատական գործը դեռ քննության փուլում է,ես ինչու՞ պիտի 300 հազարին տեր լինեմ։Մի՞թե ,,Վեոլիայի,, տեղամասում անտեղյակ են, որ իրենց վերադասի՝,,Վեոլիայի,, տնօրեն Մարիաննա Շահինյանի հայցով/բայց, անշուշտ, վերադասին իրենց կողմից տրամադրած փաստաթղթերով/ իմ նկատմամբ քաղաքացիական գործ կա դատարանում։Այդ մասին դեռ ամիսներ առաջ էլ եմ հիշեցում արել մեկտեսուչին, երբ վերջինս փորձում էր ինձ ,,համոզել,, որ ես ,,ոչ մի վճարում չեմ անում,,/,քանի դեռ վերջինիս չստիպեցի հեռախոսով բացել իմ հաշվեհամարն ու համոզվել հակառակի մեջ՝կանոնավոր մուծումներ կատարելու եվ մի բան էլ՝ավելի։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝կրկնակի թալանի ու կողոպուտի փորձ՝պետական մակարդակով այն բաժանորդի հանդեպ, ով 51 տարվա շենքի բնակարանի սանհանգույցի խողովակների մաշվածության հետեվանքով ջրաչափ տեղադրելու հնարավորություն չունենալով, ստիպված է ավելի շատ վճարել/2200դրամ՝ամեն ամիս/քան՝ունենալու դեպքում։
Արդեն 6-րդ տարին է գնում, որ ես՝28 տարվա իրավապաշտպան բլոգերը,2004թվին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ ստացած լրագրողը դատական հալածանքների եմ ենթարկվում ի պատասխան այն բանի, որ 2017թվից սկսած,բոլոր պատկան մարմիններին,նախկին ՄԻՊ-երին ու իրավապաշտպան կառույցներին, այժմ արդեն նաեւ՝ՀՀ գլխավոր դատախազին ահազանգում եմ, որ 2016թվի տարեվերջին տեղի է ունեցել գաղտնի ապօրինություն՝նախկին ՀԾԿՀ-ի ու ,,Վեոլիայի,, կողմից․ջրի վարձը անհիմն բարձրացել են՝խողովակի տարողությունը չհիմնավորված սահմանելով 30խ/մ՝նախկին 12 խ/մետրից,որի արդյունքում ջրի վարձը հանգամանքների ու իրավիճակի, օբյեկտիվ պատճառներով ջրաչափ չունեցող բաժանորդների համար դարձրել են 5400դրամ/անկախ՝ընտանիքի անդամների քանակից/, նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն,իսկ 2022թվից արդեն՝6014դրամ։Իսկ այդ ապօրինության հեղինակները ոչ միայն չեն պատժվել, այլեվ նրանց դեմ 2018-ին հարուցված քրեական գործի ճակատագիրն անհայտ է։Այդ հանցանքի մասնակիցներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնն էլ բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ/եվ հենց նոր պաշտոնում նա արդեն համարձակորեն ձեռնամուխ եղավ 5400դրամ սակագինն էլ 6014դարձնելուն/։
Դժվար է ասել, թե ,,Վեոլիան,, է իմ դեմ հարձակվող, ես՝պաշտպանվո՞ղ,թե՞ հակառակը, բայց փաստ է այն,որ տեղի է ունեցել ապօրինություն ՝ի վնաս քաղաքացիների/,,Վեոլիայի,, ու ՀԾԿՀ-ի ձեռամբ/,ու դրա հետեվանքով արդեն 6 տարի է,արդարադատությունը շարունակոմ է բռնության ենթարկվել արդեն՝ետհեղափոխական Հայաստանում,իսկ այն ոտնահարողներն ազատորեն շրջում են ու նորանոր ապօրինություններ կատարում՝իրենց դեմ պայքարողների նկատմամբ․ընդհուպ մինչեւ կյանքի համար ռեալ վտանգ ստեղծելը ջրանջատումով կամ՝անջատման սպառնալիքով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 7 августа 2023 г.
Կրիմինալաթաթախ, անտերուդուս Հայաստան
Գիշերվա ժամը 24-ն անց մի քանի րոպե անց Վանաձորի Երկաթուղայինների այգու դիմացի շենքերի բնակիչները մի 10-15 րոպե սարսափի մեջ էին/դրանից հետո էլ երեվի թե՝ծանր ապրումների տակ/։Մի երիտասարդ աղջկա աղեկտուր ճիչերն էին փողոցում՝օգնության կանչող, այնուհետ տիրեց մեծ լռություն, իսկ պատշգամբներից ու լուսամուտներից աղմուկի վրա դուրս թափվածները մի որոշ ժամանակ վարկածներ էին քննարկում, որոնցից մեկն էլ այն էր՝,թե ,,աղջիկ փախցրին,,։Արդեն վաղուց ի վեր ,,բնական,, է, որ այդ ժամին ոչ մի ոստիկան չի երեվում՝կարգուկանոնի պահպանություն իրականացնող։Էդ մենակ սովետական տարիներին էր, որ տարածքում մայթերին ոտքով քայլող միլիցիոներները կամ դրուժիննիկները հսկողություն էին իրականացնում։Հիմա՝նախկին ցածր աշխատավարձ ստացող ոստիկանները չնայած փոխարինվել են շատ բարձր աշխատավարձ ստացող պարելներով/որոնցից շատերը անգամ ոստիկանական ակադեմիա չեն ավարտել/, որոնք էլ ապահովված են ծառայողական շքեղ մեքենաներով, բայց՝նրանց լավագույն դեպքում կարելի է տեսնել որեվէ շարքային կամ ոչ տերավոր վարորդի կանգնեցնելիս/իսկ ,,պռախոդ,, ունեցող մեքենաները կարող են գազը խփած սլանալ,բայց հետեվից սլացող պարեկային մեքենա հազվադեպ կտեսնես։Նիհար, վտիտ ոստիկաններ են հիմնականում, ,,ի՞նչ գործ ունեն,, գնան կռիվ-ղալմաղալի մեջ ընկնեն, վարորդ կանգնեցնելիս է՝լ էլ հո մենակ չեն, մի քանիսով են ,,շուրջկալի,, ենթարկում։ օրինազանցին։
Այդ տհաճ երեվույթից հետո մի քանի րոպե անց՝քաղաքի հարակից կենտրոնական հատվածներից լսվում էին ոստիկանական մեքենաների ազդանշանների ձայները, իսկ քաղաքի այդ բանուկ հատվածը, որտեղ քիչ չեն գիշերային ,,ռազբորներն,, ու տուրուդմփոցները, մնաց փողոցում տիրություն անող թափառական շների ,,հսկողության,, ներքո,եվ մեկ էլ՝մինչ լուսաբաց շրջապատի վրա ողբում էր երկաթուղայինների այգու ,,պահապան,, շունը՝շղթայակապ վիճակում․նրա պահած տարածքն ի՞նչ պիտի լինի։
․․․Փաստորեն, ,,աղջիկ փախցնելու,,հինավուրց, հայկական գեղեցիկ,, սովորույթը դեռ պահպանվում է․թեպետ՝դատելով երիտասարդ աղջկա օգնության կանչերից, հազիվ թե այդ ամենը նրա ,,սրտով,, լիներ ու ,,հինավուրց ավանդույթի,, հետեվանք։Հնարավոր է, ավելի վատթար տարբերակ էլ լիներ․ասենք՝նարկոլածիրակներն իրենց համար զվարճանքի որս լինեին գտած,կամ՝միգուցե որեվէ փողատեր տարեց անառակի սիրտը ,,16 տարեկան կույս աղջիկ,, լիներ ցանկացած/ինչպես ասվում էր ,,Պապայի աղջիկները,, հայկական կրիմինալ սերիալում/,, ու զանգի-զրանգիներն էլ գործի անցած լինեին։Կարծում ենք, տեղին չէ նաեւ մեղադրել, թե էդ ժամին ջահել աղջիկն ինչ ուներ փողոցում․մարդ է, կարող է ընտանիք պահելու համար գիշերային ժամի էլ է աշխատում, ուրեմն պետք է լածիրակների զոհ դառնա՞․․․էստեղ են ասել՝,,բա գողը հեչ մեղավոր չի՞։․․․,,։
Հարկավոր է ծառայողական մակարդակով խստացնել պարեկների աշխատանքային ռեժիմը։ Եթե աշխատավարձն ավելացել է, ուրեմն պահանջներն էլ պետք է մեծ լինեն։Թե չէ այնպիսի տպավորություն է, թե պարեկները միմիայն մեքենա կանգնեցնելու ու վարորդ տուգանելու, մեկ էլ՝իշխանություններին ցույցերի ժամանակ սեփական ժողովրդից պաշտպանելու համար են։Ի դեպ, որքան հիշում եմ, տարիներ առաջ Վրաստանում օրենք էին ստեղծել՝աղջիկ փախցնելու համար տուգանք նշանակելու մասին․անգամ, եթե գործն ավարտվել էր ամուսնությամբ։Էս ո՞ր դարն է, ո՞ր երկրում ենք ապրում, Եվրոպա կգոռանք, ու հետ-հետ կվազե՞նք․․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Подписаться на:
Сообщения (Atom)