вторник, 22 августа 2023 г.

Ասինք-տվինք-անցանք եվ վե՞րջ,բա ,,Վեոլիայի,, ապօրինություններին պատիժ չի հասնու՞մ

 Իշխանություններին սպասարկող կամ կամավոր հիմունքներով ,,արջի ծառայություն,, մատուցող  ,,լաքեյները,,/որոնց իրավամբ կարելի է նաեւ Բերիայի ու Եժովի ,,սեվ ձեռնոցներ,, անվանել/, երբ որ ֆեյսբուքում ընդդիմադիր գրառումներիս տակ մի քանի ,,լայք,, ավել են տեսնում, իրենց աթոռների համար վտանգ են զգում/երեվի մտածելով․,,էս ուրեմն վախի մթնոլորտը պկասում է՞,լավ չի, հեչ լավ չի․․․,,/,ու սկսում են մտմտալ,թե էլ ինչով նեղեն 28 տարվա ,,դուզ խոսող,, ու սեվին՝սեվ, սպիտակին՝սպիտակ ասող լրագրողին/արդեն 12 տարի՝անկախ բլոգեր/։Ասվածի ապացույցը շաբաթ օրը ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ հերթական ահաբեկչություն-շանտաժն էր՝գումարի շորթման ակնկալիքով․այն դեպքում, երբ որ իմ դեմ ,,Վեոլիայի,, կողմից 1 տարի առաջ սկսված դատական գործը՝248հազար դրամի բռնագանձման պահանջով, դեռ քննության մեջ է,ու հաջորդ նիստի՝հոկտեմբերի 24-ին կայանալիք, մասին ,,Վեոլիան,, էլ է տեղեկացված։Ո՞նց կարելի է ամենամսյա կանոնավոր վճարումներ կատարող բաժանորդին/որ մուծումներն անում է ոչ թե ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնով, այլ՝խելամիտ հաշվարկով, բայց, այդուհանդերձ, ավելի շատ է մուծում, քան՝ջրաչափ ունենալու դեպքում կմուծեր/,այդքան նեղել, սպառնալ, ուլտիմատումներ տալ անգամ՝դատական գործի ժամանակահատվածում, արդյո՞ք դա օրինական է։Ահա այդ հարցի պատասխանն ստանալու համար երեկ ոչ միայն հայտարարություն կայացրինք՝պատկան մարմիններին ուղղված, այլեվ հայտարարության գրավոր տեքստն անձամբ տարանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ եվ ՄԻՊ-ի Լոռու մարզի նորաստեղծ կառույցին/նկատի ունենալով,որ հայտարարությունը նաեւ ՄԻՊ-ին էր ուղղված, որին ուղարկել ենք նաեւ էլեկտրոնային նամակով/։

Այդ 2 կառույցներից մեկի իրավաբանը մեզ ներկայացրեց ՀԾԿՀ այն օրենքը, որով արգելվում է ջրամատակարարին՝դատական գործընթացի մեջ գտնվող գումարային խնդիրների դեպքում իրավական որեվէ գործողություն ձեռնարկել/հիշեցնեմ, մինչդեռ օգոստոսի 19-ին ջրի տեսուչի հավաստմամբ, ինձ գրավոր առաջարկվել է եռօրյա ժամկետում վճարել արդեն բուն ,,պարտքին,, ավելացած նոր գումարի հետեվանքով առաջացած ամբողջ 300հազար դրամը, եվ դեռ սպառնում էին ջրանջատումով/։Իրավաբանը միաժամանակ ճիշտ համարեց, որ ես հրաժարվել եմ օգոստոսի 19-ին ստանալ ինձ հրամցվող նոր ծանուցումը՝,,պարտքը,, եռօրյա ժանկետում մարելու մասին։Իրավապաշտպան մյուս կառույցից մեզ ուղղակի խորհուրդ տվին արհամարհել ,,Վեոլիայի,, սպառնալիքները, բայց՝տրամադրեցին իրենց հեռախոսահամարը,որպեսզի հույժ կարեվոր դեպքում տեղեկացնեմ գործընթացի մասին։Համենայն դեպս, 2 կառույցից էլ խորհուրդ տվեցին, որ ես ջրի տեսուչին բացատրեմ/անօգուտ գործ/, որ իմ դեմ հայցով գործը դատարանում է, եվ իրավունք չունեն ինձ ստիպել վճարում անել․ինչն արդեն իսկ փորձել էի՝մինչ իրավապաշտպաններին դիմելը, քանի որ տեսուչն առաջնորդվում է ,,ինձ ասել են՝թողթը տուր իրան, ես էլ տալիս եմ, չես վերցնում՝ուրեմն կասեմ, որ հրաժարվել է,,։Ինչքան ուզում է փորձես տեսուչին համոզել, որ ապօրինություն է այն, որ դատական գործընթացում գտնվող հայցվորին ստիպում են մուծում կատարել՝ամբողջությամբ մարելով վիճահարույց ,,պարտքը,,/ապօրինի սակագնով աճեցրած/ եվ դեռ սպառնալ ջրանջատումով,միեվնույն է, տեսուչի համար իր շեֆի ասածն է օրենք ու շեֆը նրա համար ,,վիշե կռիշի,, է։Այսպիսով, ,,Վեոլիան,, դուրս է եկել օրենքի շրջանակներից եվ իր լիազորությունների սահմաններից։ Եթե մարզային կառույցում տեղյակ չեն, որ արդեն իսկ գործը գտնվում է դատարանում, ուրեմն դա փնթի աշխատաոճ է, ,,վերեվների,, ու ,,ներքեվների,, գրասենյակների միջեվ անբավարար կապի հետեվանք, եվ, միգուցե նաեւ՝անգրագիտություն կամ՝դիտավորություն։Առավել եվս ապօրինություն է, երբ կանոնավոր մուծումներ կատարող բաժանորդին անհանգստացնում են ոչ աշխատանքային օրով։ Սրա համար պատասխան չե՞ն տալու այս դավադրության կազմակերպիչները, թե՞ հույսները դրել են ինձ մի օր կաթվածի հասցնեն․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Լավ, էս երկրում չկա՞ մի կառույց, որ էս անարխիկ հիմնարկի ականջները քաշի կամ ,,պորտը տեղը դնի,,  ՝իրավական ճանապարհով, թե՞ հանուն Մակրոնի ու Նիկոլի ջերմ հարաբերությունների, շարքային քաղաքացին է տուժելու։Մինչեւ ե՞րբ է այս կառույցը ժողովրդի հերն անիծելու ու վրան խնդալու՝իր տերերի հետ միասին․իսկ որ ավելի վատէ՝թալանելու, կողոպտելու, ունեզրկելու։Այսինքն ՀՀ քաղաքացու վրա կարելի է ապօրինի հաստատված սակագնով ,,պարտք,, աճեցնել, գործ սարքել, եվ դեռ այդ գործի ընթացքում նոր ապօրինություն թույլ տալ․բա ու՞ր մնաց ետհեղափոխական արդարադատությունը կամ արդարությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր



։

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն