ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
,,Վեոլիա-ջրի,, անարխիկ գործողությունների եվ մարդու իրավունքների խախտումների մասին
Չնայած ,,Վեոլիա-ջուր,, կոչվող ընկերության կողմից իմ նկատմամբ դատարան ներկայացրած հայցը՝248հազար դրամ բռնագանձելու, 2022թվի դեկտեմբերից գտնվում է քննության մեջ, եվ դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին/ինչի մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Սահակյանն իրազեկել է եվ ինձ, եվ ,,Վեոլիա-ջրի,, փաստաբան Մ․Սանթրոսյանին, եվ ,,Դատալեքս,, կայքում է տեղադրել այդ մասին որոշումը՝դեռ մեկուկես ամիս առաջ, սակայն ,,Վեոլիա-ջրի,, Լոռու տեղամասից սույն թվի օգոստոսի 19-ին, շաբաթ օրը/ոչ աշխատանքային/փորձում էին տեսուչի միջոցով ինձ գրություն փոխանցել, որ ես ,,պարտք,, եմ ,,Վեոլիային,, 300հազար դրամ,եվ այդ գումարը եռօրյա ժամկետում չվճարելու դեպքում ինձ սպառնում էին ջրանջատմամբ կամ․․․․դատական ճանապարհով այն բռնագանձելով։Այնպիսի տպավորություն է, թե ամառային տապը խփել է ,,Վեոլիայի,, աշխատողների գլխին եվ մոռացել են, որ իմ նկատմամբ դատական հայցը դեռ չի ավարտվել, քննության փուլում է, կամ, որ ավելի վատ է, ,,Վերեվի,, ,,Վեոլիան,, ,,ներքեվի,, ,,Վեոլիայի,, հետ լրիվ մեկ-մեկից անտեղյակ վիճակում են ու չեն նայում, թե ում՝ինչ փաստաթուղթ են ուղարկում։Մյուս տարբերակն այն է, որ այդ ամենն արվում է դիտմամբ՝պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով։Ամեն դեպքում՝սա արդեն ահաբեկչություն է ու շանտաժ,վերդատարանական ,,արդարադատություն,, ինչից կարելի է եզրակացնել, որ ,,Վեոլիա-ջուրը,, թքած ունի ՀՀ դատական համակարգի վրա։Սա նաեւ մարդու իրավունքների ոտնահարում է, եթե հաշվի առնենք, որ զգուշացումն արվում է ոչ աշխատանքային օրով,երբ սովորաբար այդ օրերին ,,Վեոլիան,, քաղաքացիների ահազանգերին չի արձագանքում անգամ՝վթարների դեպքում։Այս պայմաններում, բնականաբար,հրաժարվել եմ հանդիպել տեսուչին եվ ստանալ գրությունը․եթե 300հազար դրամի հասցված վիճահարույց, չհիմնավորված ,,պարտքի,, մեջ մտնում է նաեւ 248հազարը, որի մի մասով դատական գործը դեռ քննության փուլում է,ես ինչու՞ պիտի 300 հազարին տեր լինեմ։Մի՞թե ,,Վեոլիայի,, տեղամասում անտեղյակ են, որ իրենց վերադասի՝,,Վեոլիայի,, տնօրեն Մարիաննա Շահինյանի հայցով/բայց, անշուշտ, վերադասին իրենց կողմից տրամադրած փաստաթղթերով/ իմ նկատմամբ քաղաքացիական գործ կա դատարանում։Այդ մասին դեռ ամիսներ առաջ էլ եմ հիշեցում արել մեկտեսուչին, երբ վերջինս փորձում էր ինձ ,,համոզել,, որ ես ,,ոչ մի վճարում չեմ անում,,/,քանի դեռ վերջինիս չստիպեցի հեռախոսով բացել իմ հաշվեհամարն ու համոզվել հակառակի մեջ՝կանոնավոր մուծումներ կատարելու եվ մի բան էլ՝ավելի։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝կրկնակի թալանի ու կողոպուտի փորձ՝պետական մակարդակով այն բաժանորդի հանդեպ, ով 51 տարվա շենքի բնակարանի սանհանգույցի խողովակների մաշվածության հետեվանքով ջրաչափ տեղադրելու հնարավորություն չունենալով, ստիպված է ավելի շատ վճարել/2200դրամ՝ամեն ամիս/քան՝ունենալու դեպքում։
Արդեն 6-րդ տարին է գնում, որ ես՝28 տարվա իրավապաշտպան բլոգերը,2004թվին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ ստացած լրագրողը դատական հալածանքների եմ ենթարկվում ի պատասխան այն բանի, որ 2017թվից սկսած,բոլոր պատկան մարմիններին,նախկին ՄԻՊ-երին ու իրավապաշտպան կառույցներին, այժմ արդեն նաեւ՝ՀՀ գլխավոր դատախազին ահազանգում եմ, որ 2016թվի տարեվերջին տեղի է ունեցել գաղտնի ապօրինություն՝նախկին ՀԾԿՀ-ի ու ,,Վեոլիայի,, կողմից․ջրի վարձը անհիմն բարձրացել են՝խողովակի տարողությունը չհիմնավորված սահմանելով 30խ/մ՝նախկին 12 խ/մետրից,որի արդյունքում ջրի վարձը հանգամանքների ու իրավիճակի, օբյեկտիվ պատճառներով ջրաչափ չունեցող բաժանորդների համար դարձրել են 5400դրամ/անկախ՝ընտանիքի անդամների քանակից/, նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն,իսկ 2022թվից արդեն՝6014դրամ։Իսկ այդ ապօրինության հեղինակները ոչ միայն չեն պատժվել, այլեվ նրանց դեմ 2018-ին հարուցված քրեական գործի ճակատագիրն անհայտ է։Այդ հանցանքի մասնակիցներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնն էլ բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ/եվ հենց նոր պաշտոնում նա արդեն համարձակորեն ձեռնամուխ եղավ 5400դրամ սակագինն էլ 6014դարձնելուն/։
Դժվար է ասել, թե ,,Վեոլիան,, է իմ դեմ հարձակվող, ես՝պաշտպանվո՞ղ,թե՞ հակառակը, բայց փաստ է այն,որ տեղի է ունեցել ապօրինություն ՝ի վնաս քաղաքացիների/,,Վեոլիայի,, ու ՀԾԿՀ-ի ձեռամբ/,ու դրա հետեվանքով արդեն 6 տարի է,արդարադատությունը շարունակոմ է բռնության ենթարկվել արդեն՝ետհեղափոխական Հայաստանում,իսկ այն ոտնահարողներն ազատորեն շրջում են ու նորանոր ապօրինություններ կատարում՝իրենց դեմ պայքարողների նկատմամբ․ընդհուպ մինչեւ կյանքի համար ռեալ վտանգ ստեղծելը ջրանջատումով կամ՝անջատման սպառնալիքով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն