Կրիմինալաթաթախ, անտերուդուս Հայաստան
Գիշերվա ժամը 24-ն անց մի քանի րոպե անց Վանաձորի Երկաթուղայինների այգու դիմացի շենքերի բնակիչները մի 10-15 րոպե սարսափի մեջ էին/դրանից հետո էլ երեվի թե՝ծանր ապրումների տակ/։Մի երիտասարդ աղջկա աղեկտուր ճիչերն էին փողոցում՝օգնության կանչող, այնուհետ տիրեց մեծ լռություն, իսկ պատշգամբներից ու լուսամուտներից աղմուկի վրա դուրս թափվածները մի որոշ ժամանակ վարկածներ էին քննարկում, որոնցից մեկն էլ այն էր՝,թե ,,աղջիկ փախցրին,,։Արդեն վաղուց ի վեր ,,բնական,, է, որ այդ ժամին ոչ մի ոստիկան չի երեվում՝կարգուկանոնի պահպանություն իրականացնող։Էդ մենակ սովետական տարիներին էր, որ տարածքում մայթերին ոտքով քայլող միլիցիոներները կամ դրուժիննիկները հսկողություն էին իրականացնում։Հիմա՝նախկին ցածր աշխատավարձ ստացող ոստիկանները չնայած փոխարինվել են շատ բարձր աշխատավարձ ստացող պարելներով/որոնցից շատերը անգամ ոստիկանական ակադեմիա չեն ավարտել/, որոնք էլ ապահովված են ծառայողական շքեղ մեքենաներով, բայց՝նրանց լավագույն դեպքում կարելի է տեսնել որեվէ շարքային կամ ոչ տերավոր վարորդի կանգնեցնելիս/իսկ ,,պռախոդ,, ունեցող մեքենաները կարող են գազը խփած սլանալ,բայց հետեվից սլացող պարեկային մեքենա հազվադեպ կտեսնես։Նիհար, վտիտ ոստիկաններ են հիմնականում, ,,ի՞նչ գործ ունեն,, գնան կռիվ-ղալմաղալի մեջ ընկնեն, վարորդ կանգնեցնելիս է՝լ էլ հո մենակ չեն, մի քանիսով են ,,շուրջկալի,, ենթարկում։ օրինազանցին։
Այդ տհաճ երեվույթից հետո մի քանի րոպե անց՝քաղաքի հարակից կենտրոնական հատվածներից լսվում էին ոստիկանական մեքենաների ազդանշանների ձայները, իսկ քաղաքի այդ բանուկ հատվածը, որտեղ քիչ չեն գիշերային ,,ռազբորներն,, ու տուրուդմփոցները, մնաց փողոցում տիրություն անող թափառական շների ,,հսկողության,, ներքո,եվ մեկ էլ՝մինչ լուսաբաց շրջապատի վրա ողբում էր երկաթուղայինների այգու ,,պահապան,, շունը՝շղթայակապ վիճակում․նրա պահած տարածքն ի՞նչ պիտի լինի։
․․․Փաստորեն, ,,աղջիկ փախցնելու,,հինավուրց, հայկական գեղեցիկ,, սովորույթը դեռ պահպանվում է․թեպետ՝դատելով երիտասարդ աղջկա օգնության կանչերից, հազիվ թե այդ ամենը նրա ,,սրտով,, լիներ ու ,,հինավուրց ավանդույթի,, հետեվանք։Հնարավոր է, ավելի վատթար տարբերակ էլ լիներ․ասենք՝նարկոլածիրակներն իրենց համար զվարճանքի որս լինեին գտած,կամ՝միգուցե որեվէ փողատեր տարեց անառակի սիրտը ,,16 տարեկան կույս աղջիկ,, լիներ ցանկացած/ինչպես ասվում էր ,,Պապայի աղջիկները,, հայկական կրիմինալ սերիալում/,, ու զանգի-զրանգիներն էլ գործի անցած լինեին։Կարծում ենք, տեղին չէ նաեւ մեղադրել, թե էդ ժամին ջահել աղջիկն ինչ ուներ փողոցում․մարդ է, կարող է ընտանիք պահելու համար գիշերային ժամի էլ է աշխատում, ուրեմն պետք է լածիրակների զոհ դառնա՞․․․էստեղ են ասել՝,,բա գողը հեչ մեղավոր չի՞։․․․,,։
Հարկավոր է ծառայողական մակարդակով խստացնել պարեկների աշխատանքային ռեժիմը։ Եթե աշխատավարձն ավելացել է, ուրեմն պահանջներն էլ պետք է մեծ լինեն։Թե չէ այնպիսի տպավորություն է, թե պարեկները միմիայն մեքենա կանգնեցնելու ու վարորդ տուգանելու, մեկ էլ՝իշխանություններին ցույցերի ժամանակ սեփական ժողովրդից պաշտպանելու համար են։Ի դեպ, որքան հիշում եմ, տարիներ առաջ Վրաստանում օրենք էին ստեղծել՝աղջիկ փախցնելու համար տուգանք նշանակելու մասին․անգամ, եթե գործն ավարտվել էր ամուսնությամբ։Էս ո՞ր դարն է, ո՞ր երկրում ենք ապրում, Եվրոպա կգոռանք, ու հետ-հետ կվազե՞նք․․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն