տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 5 августа 2020 г.
вторник, 4 августа 2020 г.
Տարածքի կամ տնակի հատկացում՝առանց որոշմա՞ն, առանց ավագանու նիստի՞
Ոմն մեկը՝Սաքո անունով, որ ճանաչողների կողմից բնութագրվում է անհավասարակշիռ վարքագծով ու կակածելի հոգեկան առողջական խնդիրներով՝շրջապատի համար որոշակի վտանգ ներկայացնելով, շարունակում է ապօրինի ներխուժել այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած Քնարիկ Պապիկյանին 30 տարի որպես կացարան ծառայած տնակ, տնօրինում ներսում գտնվող գույքն՝ըստ նպատակահարմարության ու ճաշակի, իրերը քանդում-թափում գետնին, տարածքն աղտոտում եւ այլն:Նախապատմությանն արդեն անդրադարձել ենք նախորդ հոդվածում:Այցելությունները կատարում է թերեւս կամ շատ ուշ գիշերով/միացնելով նաեւ էներգոհաշվիչը/, կամ միգուցե՝վաղ առավոտյան, ադամամութին.մուտք է գործում կողպեքը բացելով՝թերեվս հատուկ հարմարեցված բանալիով:Թե ում հրահանգով է այս ապօրինի գործողությունները կատարում՝դեռ պարզ չէ, փաստ է միայն այն, որ ներսում գտնվող գույքի ճակատագիրը դեռ չի տնօրինվել Պապիկյանի հարազատների ու մերձավորների կողմից, ժամկետներ չեն տրվել նարնց՝տնակը դատարկելու մասին, իսկ արդեն ներխուժում է սկսվել.ընդ որում՝ներխուժողը, որին միայն մեկ անգամ պատահաբար տեսանք՝առաջին անգամ, երբ նոր էր տեղի ունեցել ապօրինի ներխուժումը, վերջինս մեր հարցին ի պատասխան՝կտրուկ հերքեց իր մասնակցությունը՝կողպեքը բացելու հարցում, բայց ասաց, որ իրեն ուղարկել է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա այսինչը:,,Հա բա ի՞նչ պիտի անի, որ չպիտի հերքի, բայց դա մենակ նա կարա անի, դա նրա ձեռագիրն ա՝քանդի, քարուքանդ անի, թափի,,-նկատում է այս տարածքի մեկ այլ տնակի բնակիչ՝խորհուրդ տալով դիմել ոստիկանություն:Իսկ մեկ ուրիշ տնակի բնակչի հավաստմամբ էլ՝վերոնշյալ անձը փորձել է բացել նաեւ իրենց տնակի կողպեքը:,,Սկզբում հենց իմացել է, թե Քնարի դոմիկը սա է, մենք տանը չենք եղել, մեր կողպեքին էլ ա ձեռ տվել,,-պատմում է մեր զրուցակից կինը:Ի դեպ, իմանալով, թե ում են ուզում հանձնել Պապիկյանին պատկանող տնակը՝նրա մահից հետո, այս տարածքի բնակիչները զայրացած են, որ նման անհավասարակշիռ անձը/որ ներսը տակնուվրա անելուց առաջ, նախօրեին էլ փառավոր այլանդակել էր դրսի տարածքը՝դուրս հանված ճամպրուկների մեջից հանելով ու գետնին թափելով հագուստեղեն, որոնք կարող էին ինչ-որ մեկի կողմից օգտագործվել՝ի տնօրինություն, բայց, փաստորեն, վերջինս դրանք դարձրել էր աղբանոցի ապրանք, շրջապատն էլ էլ ավելի անմաքուր դարձրել,ի չիք դարձնելով այն փոքր-ինչ բարետես դարձնելու մեր ջանքերը՝ի հիշատակ Պապիկյանի հանդեպ ունեցած հարգանքի/:
Մտահոգիչ է նաեւ տարրական բարեկրթության նկատմամբ արհամարհանքը՝քաղաքապետարանի կողմից.մանավանդ, որ այցելուն եւս մի տղամարդու հետ օրեր առաջ այցելել էր այս տարածք ու բնակչներից հետաքրքրվել, թե որն է ,,էն կնոջ դոմիկը, որ մահացել է,,.ու հստակ նշել էին այն պաշտոնյայի անունը, որն ուղարկել է իրենց,փաստորեն, երկու դեպքում էլ նույն մարդու անունն են տվել, ում հետ մեկ ամիս առաջ քաղաքապետարանում գործնական հանդիպման ժամանակ նշել էի, որ ներսում գույք կա, եւ ժամանակ է պետք, որ այն տնօրինվի հարազատների կողմից.հետեվաբար՝երդմնազանցության նման մի բան էր ստացվում վերջինիս կողմից, եթե այսօր առավոտյան սույն պաշտոնյան չզանգեր մեզ եւ իմանալով կատարվածի մասին, զարմանք չհայտներ, ասելով, որ ինքն այս ընթացքում արձակուրդի մեջ է եղել, եւ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել:,,Ես նրան չեմ ուղարկել, ես արձակուրդում էի,,-ասաց մեր զրուցակիցը, եւ նշեց, որ տնակը վերոնշյալ անձին ցանկանում է հանձնել քաղաքապետը, նա է անձամբ ասել այդ մասին:,,իսկ որոշում կա՞,,-իմ հարցին ի պատասխան կարճ ասեց՝,,Կլինի,,/այսինքն՝դեռ չի եղել/:
,,Իսկ եթե ավագանու որոշում չկա,. ինչպե՞ս կարող է տնակը հանձնվել ինչ-որ մեկի,,-հարցիս ասաց, որ այդ հարցը ավագանու լիազորության շրջանակում չէ, այլ՝քաղաքապետի/բայց, մեր 25-ամյա լրագրողական դիտարկման արդյունքում մշտապես տեղեկացել ենք, որ համայնքապատկան բնակարանների հանձնումը մշտապես տեղի է ունենում ավագանու որոշմամբ, կամ՝եթե վաճառվում է, աճուրդով, իսկ տվյալ դեպքում Քնարիկ Պապիկյանին տնակը հանձնվել է դեռ 1989թվին՝պետության կողմից,սովետական տարիներին, հետեվաբար, դա պետք է ավագանու քննարկման հարց դառնա, այլապես ո՞րն է ավագանու դերը:Պետք է նաեւ առնվազն դրամական փոխհատուցում տրվի այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, որ Պապիկյանին պատկանող գույքի մի մասը/սղեն, աթոռ ,անկողին/ հարազատները նպատակահարմար չեն գտնում վերցնել եւ դա կարող են թողնել ի տնօրինություն:Համենայն դեպս, իմ զրուցակից պաշտոնյան հավաստացրեց, որ ինքն զգուշացրել է սույն օրինախախտին, որ ,,հանկարծ կողպեքին ձեռք չչտաս,,:Մեր հարցին ի պատասխան, թե առհասարակ արդյո՞ք որեէ մեկն իրավունք ունի սեփականաշնորհել իր տնակը, վերջինս բացասական պատասխան տվեց.թեպետ՝քաջատեղյակ էինք, որ շատ Վանաձորի շատ տնակաբնակներ դեռ տարիներ առաջ են նամակ գրել բոլոր վարչապետերին, որ թույլ տան, որ իրենց տնակներն ու դրանց պատկանող հողատարածքը սեփականաշնորհեն, բայց՝նամակները մնացել են անպատասխան:Իսկ ոչ վաղուց՝մեր ականջով ընկավ վարչապետի մի ելույթ, որում ասում էր այդ առթիվ.,,Փոխանակ տնակները հավաքենք, թույլ ենք տալու սեփականաշնորհե՞ն,,:
Ակնկալում ենք Լոռւ մարզպետի ուշադրությունը սույն խնդրի վրա.այն, որ առանց որոշման տնակ են վերաբնակեցնում,մարդ են ուղարկում այդտեղ ապրելու,բանավոր հանձնարարությամբ, ապօրինի ներխուժմամբ:Որովհետեւ մեր գրավոր զգուշացումը՝փակցված Պապիկյան տնակի դռան վրա, հսկայական եղանով էլ ամրացրած, ,,առոչինչ,, է ճանաչվել վերոնշյալ օրինախախտի համար.ու գրությունը ոչ տնակի ներսում կար, ոչ դրսում.երեւի տարել է իրեն ուղարկողների մոտ՝,,դատաձգաբանական անալիզների,, նպատակով:Վստահաբար պնդում եմ, որ ես եմ գրել, անալիզի տանելու կարիք չկա:Իսկ գրել էի մոտավորապես՝,,Բարեկամաբար թե ընկերաբար խորհուրդ կտամ այլեւս չներխուժել.այլապես ստիպված կլինեմ դիմել ոստիկանություն,,:Երբ այս մասին պատմեցի տարածքի բնակիչներից մեկին, վերջինս զարմացած ասաց.,,Վայ քո տունը շինվի, դրանց հետ պետք է իրանց լեզվով խոսես, ասես՝մեկ էլ էս կողմերում տեսել եմ՝սենցուսենց,,:
Կատարվածը նման է մարդու գերեզման պղծելուն.ինչ տարբերություն, գերեզման պղծեն, թե երբ ապօրինաբար ներսխուժեն ուրիշի անձնական տարածք/այն էլ՝նոր մահկանացուն կնքած/, առանց դրա համար թույլտվություն կամ առնվազն բարոյական իրավունք ունենալու:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 31 июля 2020 г.
Դաժանությունն ու չարությունը սահմաններ չունի
,,Հախներիցս գալիս են, ձագուկ,,
2օր շարունակ՝ավերածությունների է ենթարկվում վանաձորցի երկարամյա քիմմանրաթելագործ, բռնադատվածի ժառանգ ու ,,ժառանգության,, նախկին ակտիվիստ, նախկին շախմատիստ, միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանի համար 30 տարի որպես կացարան ծառայած երկաթե կլոր, ժանգոտ տնակն ու հարակից տարածքը՝իր խորդանոցով:Հիշեցնենք, որ Պապիկյանն այդպես էլ նորմալ բնակարանի չարժանացավ, իսկ նախկին բնակարանը կորցրել էր 88-ի երկրաշարժի հետեվանքով, նրա փոխարեն ստացած նոր բնակարանն էլ, որ ոչ պիտանի էր եղել ու հանձնվել զգալի թերություններով/այդ մասին հրապարակում կա դեռեւս 2002թվին ,,Առավոտ,,,թերթում՝,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,/, ստիպված էր եղել կարիքից դրդված՝2002թվին վաճառել, շարունակելով ծանր պայմաններում գոյատեւել, իսկ վերջին 8 տարում էլ զրկվել էր անգամ՝ջրատար համակարգից ու կոյուղուց/նախկին քաղաքապետարանի մեղքով/, որի մասին թերեւս 20-ից ավելի հրապարակումներ ենք գրել՝ակնկալելով, որ գոնե սոցիալական բնակարան կհատկացնեն վերջինիս.բայց՝ձայն բարբառո:Իսկ հիմա, խնդրեմ, Վանաձորի քաղաքապետարանը թերեւս որոշել է այդ մոռացված ու ժանգոտ տնակում եւս մեկի ,,տանջամահ անել,,.այն էլ՝առանց ավագանու որոշման, բանավոր կարգադրությամբ ու ,,ապսպրանքով,, կամ ,,իմաց անելով,,՝տարածքի բնակիչների կողմից:
Պապիկյանը, ցավոք, չկարողացավ նաեւ սեփականաշնորհել այդ տնակը.այնպես, ինչպես Վանաձորի այլ տնակաբնակներ, որոնք բոլոր ժամանակների վարչապետերին վերջին 5 տարում պարբերաբար նամակներ են ուղարկել, խնդրելով թույլ տալ իրենց սեփականաշնորհել տնակները կամ տարածքները՝որպես անձնական հողամաս.բայց՝կրկին ձայն բարբառո:Երբ այս տարվա մայիսի 26-ին կարանտինի հետեվանքով դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառով ինքնատիրապետումը կորցրած, սայթաքած ու ոտքը ջարդած, վերջնականապես անշարժացած ու անկողնուն գամված Պապիկյանը 1-2 ամիս հիվանդության դեմ հույսով պայքարելուց հետո, ցավոք, մահկանացուն կնքեց, որպես նրա վերջին 2 տարվա ու վերջին 2 ամսվա վկա, աջակից ու կարեկից, առողջական խնդիրներով զբաղվող ու հիգիենիկ խնամքի կազմակերպող՝անսացինք նրա հորդորին, երբ ասում էր.,,Որ հանկարծ ինձ տանեն հիվանդանոց, էս կողպեքով դուռը կփակես, բանալին էլ կվերցնես, եղա՞վ, ձագուկ,,/իրենից տարիքով փոքր մտերիմներին էլ, գործի բերումով հետը շփվողներին էլ, անգամ՝մի ոստիկանի սիրով ,,ձագուկ,, էր անվանում՝որպես արմատներով լենինականցի/:Հենց այդպես էլ արինք՝մինչեւ տնակի ճակատագրի տնօրինումը հարազատների կամ պետության կողմից:Պարզվեց, այս առումով պետության լիազորություններն ավելի մեծ են, քանի որ տնակը սեփականաշնորհված չէր/բնականաբար, քանի որ օրենքը դա չէր արտոնել՝Ազգային Ժողովի չկամության պատճառով, թերեւս/:Բայց տնակի բանալու եւ տարածքին ,,նայողի,, իրավունքով՝Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ մեկ ամիս առաջ գործնական հանդիպման ընթացքում նշել էի, որ տնակը հանձնելու համար որոշակի ժամանակ է պետք, որպեսզի Պապիկյանին պատկանող գույքը տնօրինվի հարազատների կողմից:Այդ ընթացքում շարունակում էի գնալ եւ հոգ տանել թե դրսի, թե ներսի մաքրության համար, հոգ տանել Պապիկյանի կողմից այնքան սիրված կենդանիներին/բարեբախտաբար՝գլխավոր ու գանգրամազ, լացակումած հայացքով շնիկին ու կատուներից մեկին խնամքի տակ վերցրին հարեվաններից երկուսը/:Եվ ահա, սույն թվի հուլիսի 29-ին այցելելով տնակ, նկատեցի, որ իմ կողմից դուրս հանված, բայց՝ ճամպրուկների ու տոպրակների մեջ խնամքով դարսված, բակում բարձր տեղ դրված իրերը/որոնք կարող էին ինչ-որ մեկին պետք գալ/ դավադրաբար ցաքուցրիվ են արվել՝ճամպրուկներից շպրտվելով ու հայտնվելով հորդառատ անձրեւի ու ցեխի տիրապետության տակ եւ վերջնականապես փչանալով: Դուրս էին թափվել նաեւ խորդանոցում գտնվող ծանր-մետաղական իրերը՝հին գազօջախ եւ այլ մետաղական իրեր,եւ դրանցով տարածքը շրջափակել ու հիմնավորապես աղբավայրի վերածել:Ստիպված եղանք կրկին տաժանակիր աշխատանքով փորձել փոքր-ինչ կարգավորել տարածքը:Իսկ հաջորդ օրը, հուլիսի 30-ին արդեն նոր անակնկալ էր սպասվում.անհայտ չարագործները տնակի դռան կողպեքն էին բացել, ու ներսում խոշոր ավերածություններ արել՝դարակների ու պահարանների պարունակությունը թափելով գետնին.հատկանշական է, որ էական իրերի կորուստներ չեն եղել, ինչը խոսում է այն մասին, որ կամ. ինչ փնտրել են՝չեն գտել, կամ՝պարզապես նպատակը եղել է անկարգություն անելն ու չարացնելը, տհաճություն պատճառելը այն մարդուն, ով փորձում է փոքր-ինչ պատշաճ տեսքի բերել շրջապատն ու ինչ-որ մեկին հնարավոր անհրաժեշտ եղող իրերի ճակատագիրը տնօրինել:Այդ կերպ առաջացրել էին ավելի մեծաքանակ աղբ, քան՝կուտակվել էր 30 տարվա ընթացքում:Իսկ կատարված չարագործության միակ վկաներն այդտեղ գտնվող մայրուձագ շներն էին, որոնք կարողացան միայն ողբուկական բարձրացնել/մի առիթով գրել եմ՝,,Շները հաչում են, որովհետեւ խոսել չեն կարողանում/:Հակված եմ կարծելու, թե երկու ամիս առաջ ծնված շնիկներից մեկի անսպասելի սատկելն էլ էր անհայտ չարագործի ձեռքի գործ, քանի որ շները ողջ մնալու համար բավականաչափ սնունդ ստանում էին:Ի դեպ, այս տարածքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր էլի են եղել, ինչից կարելի է ենթադրել, որ շնիկին կարող է սպանել էին.Պապիկյանը քանիցս է պատմել, որ թե շանը, թե կատվին վնասել են, վիզն են կտրել, ու ստիպված է եղել վիրակապով խնամել՝հենց տնակի հաշտում հոգ տանելով:Եվ անչափ ոգեվորվել էր, երբ իմացել էր, որ Ազգային Ժողովում օրենք են ընդունել՝ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի համար պատիժ սահմանելու մասին:
Կատարվածը անարգանք է հարգանքի արժանի կնոջ հիշատակի հանդեպ, բայց՝չի բացառվում, որ այն նաեւ իմ լրագրողական անկախ գործունեության դեմ է, քանի որ օրերս գրել էի, որ քիմիագործների այգու պարիսպներն ասպատակության են ենթարկվում՝տարածքը վաճառելուց հետո, ինչպես նաեւ անդրադարձել եմ Վանաձորի մայթերի ապօրինի թե օրինական վաճառքի, հետիոտներին խանգարելու խնդիրներին: Չէ՞ որ լրագրողների դեմ պայքարը տարբեր կերպ կարող է դրսեւորվել, ամեն անգամ տարբեր դրսեվորում ունենալով:Իսկ հենց երեկ երեկոյան մի տղամարդ, որին էլի եմ տեսել այդ տարածքներում՝Պապիկյանի կենդանության օրոք, այդ տարածք էր ժամանել, ու հասկացանք, որ հենց այն անձն է, ում քաղաքապետարանը մտադիր է տնակը հատկացնել.լավ էլի թող հատկացնեն, բայց չէ՞որ դրա համար կարգ կա, օրինական որոշում պետք է լինի,տնակն ազատելու համար ժամկետներ սահմանել կա, տարրական բարեկրթություն պետք է լինի ու զգուշացում....Իսկ այցելուին/ինձ թվում է, նա կարող էր նաեւ անսթափ լինել, տպավորությունն այդպիսին էր/, երբ կտրուկ հարցրի, թե արդյո՞ք ինքն է կողպեքը բռնությամբ բացել, կտրուկ հրաժարվեց:
...Այսօր, սույն թվի հուլիսի 31-ի առավոտյան այցելեցինք Վանաձորի ավագանու Դաշնակցության ու ԲՀԿ-ի համար նախատեսված սենյակ, պարզելու, թե արդյո՞ք իրենց մոտ կարելի է տեղեկանալ ավագանու վերջին նիստերի որոշումների մասին/,,Լուսավորի,, դուռն այդ պահին փակ էր/:Մեզ քաղաքավարությամբ ներկայացրին/ինչպես պարզվեց՝ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից/ վերջին՝հունիսյան նիստում կայացած որոշումները, որոնցում Քնարիկ Պապիկյանի տնակի՝Սպանդարյան 2-5-7 հասցեի, տնօրինման մասին որեւէ որոշում չկար:Նաեւ հայտնեցին, որ ավագանին հիմա արձակուրդի մեջ է, նիստեր չեն գումարվում.այդ դեպքում ի՞նչ հիմքով, ու՞մ որոշմամբ է նախատեսվել Պապիկյանին նախկինում ծառայող տնակի վերաբնակեցումը.թերեւս՝առանց որոշման, ,,զոռբայության,, կամ քաղաքացիների հնարավոր անիրազեկության վրա հույս դնելով:Ի դեպ, մի բանավոր կարգհադրությամբ մոտ 2 տարի առաջ Վանաձորի ներկա քաղաքապետն արտոնել էր Պապիկյանին՝տնօրինել հարակից տարածքում գտնվող քարե շինությունը/որի տերը մոտ 20 տարի բացակայության մեջ է քաղաքից՝Պապիկյանի պատմելով/ բարեգործների աջակցությամբ որպես տնակ վերակառուցելու, բայց ոչ մի բարեգործ այդպես էլ հանձն չառավ այդ գործին ձեռնամուխ լինել.թերեւս՝ոչ նպատակահարմար գտնելով/.Պաիկյանի անունից նամակներ էինք ուղարկել թե ԲՀԿ-ին, թե ,,Վիվասելին,, եւ էլեկտրոնային փոստով, եւ պատվիրված նամակով:
...Մինչեւ վերջ պայքարելու եմ Պապիկյանի տնակի ճակատագիրն իրավական ու օրինական ճանապարհով տնօրինելու համար:30 տարվա մի ամբողջ տառապալից կյանք է անցել այդտեղ, ու մարդն անգամ չկարողացավ որպես մխիթարանք իր ավանդն ստանալ, չկարողացավ սոցիալական բնակարան ստանալ/Վանաձորում չկար նման գործընթաց, այլ միայն՝Գյումրիում/:Անգամ այդ ծանր պայմաններում չէր կորցնում հումորի զգացումն ու դժգոհությունը ներկայացնում էր կատակով:,,Հախներիցս լավ գալիս են,,-ասում էր հեռուստատեսային լուրերի ժամանակ՞
Այդ տարածքի բնակիչներն ինձ խորհուրդ են տալիս տնակը ,,վերցնել,,՝անձնական օգտագործման նպատակով.իհարկե բնակարանի կարիք չունեմ, բայց՝դեմ չեմ վաղուց պիտանելիության ժամկետն անցած տնակը հասարակական կարգով որպես աշխատանքային տարածք օգտագործել.կոսմետիկ նորոգումների դեպքում այն հնարավոր է.ի դեպ, դեռ 2 տարի առաջ անձամբ Պապիկյանին պաստառներ էի նվիրել՝նրա խնդրանքով, որ ձեռնամուխ լինի տնակի բարենորոգմանը, բայց՝գործն այդպես էլ չստացվեց՝Պապիկյանի վատառողջության պատճառով/:
....Թոշակ չի հասնում նպաստ չի հասնում, աշխատանք չի հասնում, լավ, 25 տարվա իրավապաշտպան լրագրողին/որ եղել է ,,Հակաստվեր,, առաջին իրավապաշտպան-հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝2005թվին, թղթակցել մի շարք իրավապաշտպան հանդեսների,մի ժանգոտ ու բնակության համար ոչ պիտանի մի տնակ էլ չի հասնու՞մ՝եթե գործը հասել է ,,զոռբայության,,./որ ստիպված չլինի իրեն խնդրանքով դիմող քաղաքացիների հետ գործնական հանդիպումները կազմակերպել ծանոթների տներում կամ՝պուրակներում/:Իսկ եթե քաղաքապետարանն անպայման ուզում է ինչ-որ մեկին տնակ հատկացնել, չէ՞ որ կան նաեւ այլ հարակից տնակներ, որոնց տերերն այն օգտագործում են հայտնի չէ, թե ինչ նպատակներով, իսկ իրենք ապահովված են բնակարաններով:Նման մի տնակում էր հայտնաբերվել 1 տարի առաջ Պապիկյանի տնակից գողություն կատարած անձը, որին թարմ հետքերով հայտնաբերել էին ու բերման ենթարկել, ու որը հետագայում գնացել էր նաեւ Արագածոտնի մարզում գողություն կատարել:Ըստ տեղեկությունների, լքված տնակներից ոմանց իրական թե փաստական տերերն էլ իրենց տնօրինության տակ գտնվող տնակները վերածել են անառակաբարո որջերի, իսկ մենք չենք ուզում, որ Պապիկյանի տնակն էլ նման տխուր ճակատագրին արժանանա ու նպաստի ինչ-որ մեկի կեղտոտ բիզնեսին:
Այս տարածքում եւ մարդիկ են ապրում, եւ կենդանիներ, որոնց սիրել ու որոնցից չվախենալ սովորեցրեց մեզ Քնարիկ Պապիկյանը՝կենդանիների ու շների ջերմ պաշտպանը՝դեռ քիմմանրաթելի գործարանից, որտեղ վերջինս Մենդելեեւի անվան կենդանիների պաշտպանության կոմիտեի անդամ էր, ուստի դեմ չեմ, եթե հնարավորություն տրվի այստեղ կազմակերպել մարդու եվ կենդանիների պաշտպանության կենտրոն՝շահույթ չհետապնդող, հասարակական հիմունքներով գործող:Պատրաստ ենք ձեռնամուխ լինել:
Ակնալում ենք Լոռու մարզպետարանի արձագանքը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
пятница, 10 июля 2020 г.
Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պարոն վարչապետ, մինչեւ ե՞րբ համբերենք, որ հեղափոխության ժամանակ խոստացված անցումային արդարադատությունը գա, ու նախկինում հալածվածների իրավունքները վերականգնվեն:25 տարվա լրագրող եմ,1995թվից սկսած՝հանդես եմ եկել հանրապետական տարբեր թերթերում/աշխատանքային պայմանագրերով կամ առանց պայմանագրի.հասարակական հիմունքներով 2001թվին եւ ավելի ուշ՝ թղթակցել եմ նաեւ ձեր խմբագրած ,,Հայկական ժամանակ,, թերթին/ի դեպ, մինչ օրս իմ անձնական արխիվներում պահում եմ ձեր կողմից ինձ տված այցեքարտը՝2006թվին, երբ,,Այլընտրանք,, նորաստեղծ կազմակերպության հետ եկել էիք Վանաձոր, եւ այդ միջոցառմանը, որին ներկա էին սակավաթիվ վանաձորցիներ՝մի փոքրիկ բակում, ներկա էր նաեւ լուսահոգի հայրս՝2013թվին մահկանացուն կնքած, որին ամենայն իրավամբ կարող եմ քաղաքային նախորդ իշխանության ապօրինությունների զոհը համարել/:Իմ այսօրվա կարգավիճակով ոչ աշխատող եմ, ոչ գործազուրկ եմ, ոչ թոշակառու եմ.չնայած՝ մտերիմներս ու ինձ ճանաչողներն ընդունում են որպես լրագրող.որովհետեւ անկախ այն հանգամանքից՝վարձատրվել եմ, հոնորար եմ ստացել թե չեմ ստացել, լրագրությունն ինձ համար առաքելություն է եղել.առավել եւս՝2011թվից հետո, երբ վերջնականապես հեռացա մամուլից ու հիմնեցի իմ անկախ բլոգը.հետագայում՝եւս 2-ը, եւ այսպիսով ունեմ 3 բլոգ՝իմ ուժերով ստեղծած,որոնց թվում իրավապաշտպան, պատմաքաղաքական եւ գրական-հուշագրական, բայց՝չեմ օգտվում որեւէ պետական աջակցությունից, գովազդից,պարզապես՝բլոգները գործում են իմ անձնական գույքի վաճառքից ստացված միջոցների, երբեմն էլ՝բարի կամեցողների ոչ մեծ նվիրատվությունների շրջանակում:Ընդ որում՝չունեմ նաեւ անձնական համակարգիչ,ինտերնետ:Իմ նյութերից շատերն արտատպել են հայաստանյան այլ կայքեր՝հոդվածում բարձրացված խնդիրներին հասարակական հնչեղություն տալու նպատակով:Բայց այսօր ես՝բարձրագույն հումանիտար կրթությամբ 25 տարվա լրագրողն ու քաղաքացիական ակտիվիստը, հեղափոխության աջակիցը,որ 88-ւ երկրաշարժից հետո 6 ամիս դասավանդել է Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցում եւ ունի դրական բնութագիր՝դպրոցի բելառուս տնօրինության կողմից տրված, այսօր հայտնվել է ամենախոցելի վիճակում՝կոմունալ պարտքերի ձեռքին պատանդի դերում:Այս երկրում ով՝ասես օգտվել եւ օգտվում է դրամաշնորհներից, բայց չգիտես ինչու՝9 տարվա բլոգերը զրկված է դրանից.թերեւս՝այդ ոլորտում գումարների ոչ արդարացի ու ոչ թափանցիկ բաշխման հետեվանքով:Քանիցս բաց նամակով առաջարկել եմ, որ իրենց նպատակայնությունն ապացուցած բլոգները պետականորեն վարձատրվեն, բայց՝ձայն բարբառո.որեւէ պատգամավոր այդպես էլ հարցին ուշադրություն չի դարձրել:Իսկ սոցիալական տեռորն ու կոմունալներն անընդհատ հետապնդել են ինձ՝անեկամուտ քաղաքացուս:Եթե հեղափոխություն է եղել, ուրեմն դրա տրամաբանությունը հուշում է, որ ես պետք է վերադառնամ իմ նախկին աշխատանքին՝բուհում/գրադարանի մատենագետ եմ եղել՝1994-98թվերին/, բայց 3 ամիս առաջ Վանաձորի մանկավարժական համալսարանի նորանշանակ ռեկտորին գրած իմ նամակը, որ նաեւ որպես բաց նամակ եմ տարածել այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ արձագանք չկար, մնացել է ,,կրկնակի,,անարձագանք:Իսկ կոմունալ վարձերը շարունակում են նեղել, աստիճանաբար վթարային դարձող մեր բնակարանի վիճակն էլ մեծ վերանորոգում է պահանջում, որպեսզի կարողանանք առնվազն ջրաչափ տեղադրել, որի բացակայության հետեվանքով ջրմուղը շարունակում է իր ապօրինի բարձրացված պարտքը նկարել՝հասցնելով մոտ 150հազար դրամի:Մի ահռելի ,,պարտք,, էլ համատիրությունն է ,,նկարել,,/քանի որ իրավաբանորեն չապացուցվող ծառայություն է ,,սպասարկման վարձ,, կոչվող ,,կույր աղիքը,, բայց՝դրա առկայությունը թույլ չի տալիս, որ բնակարանի ներսում վթարների դեպքում դիմել համատիրություն/ժողովրդախոսակցական լեզվով՝լրիվ ,,կաշկալամաշ,, վիճակում ենք հայտնվել.իսկ պատկերն առավել ողբերգական է դառնում, երբ մի օր մեր բաղնիքային հատվածի առաստաղն է կաթում, մի օր՝մեզնից է ներքեւ կաթում, ու հիմա ես ի՞նչ միջոցներից պետք է այդ ծախսերը հոգամ, եթե ներքեւի բնակարանի նոր տերը/որ հազիվ իմ կես տարիքին լինի/, գալիս ,,մուննաթ,, է գալիս, թե խնդիրը վերացրեք:
Մեծարգո վարչապետ,կամ վերադարձրեք իմ ԽՍՀՄ ավանդը, որ դրանով առնվազն կոմունալ ծախսերս հոգամ, կամ՝վերադարձրեք իմ աշխատանքը՝ռեկտորին հուշելով, որ իրեն ուղարկած նամակները կարդա:Ինչքա՞ն կարող է ՀՀ հպարտ քաղաքացին իրեն զգա ամենաստորացված ու նվաստացած վիճակում, երբ որ այս երկրի անարդարությունների դեմ 25 տարի շարունակ պայքարել է:Մինչեւ ե՞րբ կարող եմ ես գույքս վաճառելով գոյատեւել, եթե թոշակի տարիքից դեռ 3 տարի ունեմ, բլոգներս էլ գովազդներից չեն սնվում, քաղաքական տանիք չունեն, պետական հովանավորություն չունեն, իսկ աշխատատեղերը՝իմ ընդունակություններին ու արժանիքներին համապատասխան, բավարար հրապարակայնություն չունեն եւ դրանք, ցավոք, առաջվա նման ԽԾԲ-ով են:Հետո էլ ասում են՝թե մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են.եթե այդպես է՝ինչու՞ 9 տարվա բլոգերին որեւէ պետական աջակցություն չի հասնում.ավելին՝կարանտինի օրերին անգամ որեւէ պետական աջակցություն չի հասել ոչ միայն ինձ, այլեւ՝ՀՀ այլ գործազուրկ քաղաքացիների, որոնց թվում առավել խոցելին 55-ից բարձ տարիքի կանայք են, եթե ոչ թոշակառու են, ոչ աշխատող, քանի որ թոշակի տարիքի շեմը 1996թվից բարձրացվել է 63-ի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր
пятница, 26 июня 2020 г.
Բաց նամակ ՎՊՄԻ ռեկտոր Ռուստամ Սահակյանին
ՀԱՐԳԵԼԻ ՌՈՒՍՏԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
1994-98թվերին աշխատել եմ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ։Զուգահեռ՝թղթակցել եմ վանաձորյան եւ հանրապետական թերթերին, ու այդ ընթացքում բարեխղճորեն լուսաբանել նաեւ բուհի առօրյան, կյանքը, գիտա-մանկավարժական ու մշակութային միջոցառումները ,,Գիտություն", ,,Առավոտ", ,,Տեսադաշտ,, թերթերում։1998թ․աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն, որպեսզի հիմնական աշխատանք դարձնեմ լրագրությունը/մանավանդ, որ բուհի եւ գրադարանի այդ տարիների ղեկավարության հետ տարաձայնություններ էին սկսվել, գրադարանում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ էր, եւ ես հրաժարվեցի այդ պայմաններում աշխատել՝նախընտրելով սեփական դիմումով դուրս գալ, մանավանդ,որ գրադարանի այն ժամանակվա վարիչն անընդհատ պնդում էր,որ ազատման դիմում գրեմ/թեպետ՝որոշ ժամանակ անց նախկին ռեկտորի կողմից նույն բուհում այլ աշխատանքի հրավեր եղավ, բայց՝այն մերժեցի, ցանկանալով պահպանել իմ լրագրողական անկախությունը՝ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ղեկավարության հետ չցանկանալով այլեւս առնչվել/։
1998-2010թվերին հայաստանյան տարբեր թերթերի թղթակցելուց հետո/4․5 տարին՝հիմնական լրագրողի հաստիքով՝,,Առավոտ,, թերթում/, 2011թվին ստիպված եղա այլեւս հանդես գալ որպես համացանցային ազատ լրագրող՝քաղաքացիական հիմունքներով, առանց վարձատրության, առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության, քանի որ համոզվեցի, որ հայաստանյան մամուլն անազատ է,եվ այնտեղ հնարավոր չէ լրագրողական անկախ գործունեություն ծավալել։Այժմ, երբ բուհում իրավիճակ է փոխվել/իսկ նախկին իրավիճակին՝ոչ միայն իմ աշխատած տարիների, այլեւ՝դրանից հետո, 2010-2018թվերին անդրադարձել եմ ոչ միայն ես, այլեւ՝ այլ լրագրողներ եւս/։Ըստ այդմ, կցանկանայի վերադառնալ իմ նախկին աշխատանքին ՝գրադարանում կամ համանման այլ աշխատանքի․հնարավոր եմ համարում նաեւ բուհի լրատվական բնագավառում։Հուսով եմ,կադրերի ընտրության,, վերադասավորման, նոր կադրային քաղաքականության արդյունքում հաշվի կառնվի նաեւ իմ դիմումը, եւ ինձ հնարավորություն կտրվի վերադառնալ այն կոլեկտիվը,որտեղից սկսվել է իմ ուսանողական եւ աշխատանքային գործունեությունը;
Լրացուցիչ տեղեկացնեմ, որ 1978-79թվերին, մինչեւ բուհի լեզվագրական ֆակուլտետի ստացիոնար բաժին ընդունվելն աշխատել եմ բուհի ուսումնական մասում՝որպես դիսպետչեր,ռեկտորի պաշտոնակատարի քարտուղար, կուսբյուրոյի քարտուղար/դիսպետչերի հաստիքով/։1983թվերին ավարտել եմ նույն բուհի լեզվագրական ֆակուլտետը/ռեկտոր՝Ս․Մերգելյան/։1983-89թվերին, բուհն ավարտելուց հետո աշխատել եմ Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում՝գրասենյակային տարբեր աշխատանքների։1989թվին ՀԼԿԵՄ ուղեգրով գործուղվել եմ Բելառուսի ,,Զուբրյոնոկ,, միջազգային ճամբարում բացված ժամանակավոր հայկական դպրոց՝դասավանդելով աղետի գոտուց էվակուացված երեխաներին/պատմություն, հասարակագիտություն, հայոց լեզու/, ստանալով համապատասխան բնութագիր՝դպրոցի տնօրինության կողմից։1989-93թվերին աշխատել եմ Կիրովականի ժողդատարանում՝որպես գրասենյակի գործավար;1995թվից ի վեր՝լրագրողական գործունեությամբ եմ զբաղվում, միաժամանակ ավարտել եմ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած մարդու իրավունքների դասընթացը/ստանալով համապատասխան վկայագիր/։Ունեմ շնորհակալագիր՝Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, արժանացել եմ լրագրողական մրցանակի՝2004թվին, ,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթի շրջանակներում ներկայացրած 3 հետաքննական հոդվածների համար։2002թվին մասնակցել եմ եւ դասախոսությամբ հանդես եկել USAD-ի կողմից կազմակերպված սեմինարին՝դատաիրավական լրագրության թեմաներով։2005թվին եղել եմ ,,Հակաստվեր,, իրավական-հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝Վանաձորում, թղթակցելով վերջինիս հանդեսներին։Ստեղծել եմ 3 բլոգ՝Azat Ankakh,Լրագրողական նոթեր, Պատմաքաղաքական բլոգ, ինչես նաեւ ֆեյսբուքյան մի քանի խմբեր՝իրավապաշտպան, գրական եւ այլ ուղղվածությամբ, հասարակական կարգով մի քանի խմբերի ադմին եւ մոդերատոր եմ։Կենսաթոշակաիյն տարիքից հեռու եմ/1960թ․ծնված/։Բայց չեմ կարծում, թե գրական-ստեղծագործական բուռն գործունեությամբ զբաղվող մարդու համար տարիքը կարող է նշանակություն ունենալ։
Հարգանքներով՝
Գայանե Հովսեփյան
понедельник, 1 июня 2020 г.
Դժգոհությունների ալիք Վանաձորում
Այսօր, սույն թվի հունիսի 1-ին, ժամը 11-12-ի սահմաններում Վանաձորի Տերյան փողոցի վրա գտնվող Կարմիր Խաչի գրասենյակի առաջ մի խումբ տարեց կանայք էին հավաքված, որոնք բուռն վիճաբանության մեջ էին մտել գրասենյակի կամավորների հետ/որոնցից մեկը, ըստ կրծքին փակցրած վկայականի՝Աշոտ Հովհաննիսյան/։Կանանց դժգոհության առիթն առաջին հերթին գրասենյակի դռան փակ լինելն էր՝ներսից․2 կամավորները մուտքի մոտ կանգնած՝թույլ չէին տալիս ներս մտնել/չնայած կանայք դիմակներ էին կրում․որքան հասկացա՝ձեռնոց էլ էին պահանջում գրասենյակ մտնել թույլ տալու համար/, ու կանանցից մեկը զայրացած ասաց․,,Ոնց որ բանտի դուռ լինի, ես հիմա կգնամ նախարարին կզանգեմ,,։
,,Ներս գնաք՝որ ինչ, դուռը ձեզ համար չի բաց, աշխատողների համար է, եթե օգնության ցուցակներում ձեր անունները կան, ուրեմն կստանաք, գնացեք տանը նստեք՝սպասեք,,։Ինչքան՞ սպասենք, ուրեմն հարեվանս ամեն ինչով ապահովված, Ամերիկայից բոլ-բոլ փողեր ու օգնություններ է ստանում հարազատներից,Ամերիկան թալանած տանում է, նրան Կարմիր Խաչն օգնություն է տալիս, իսկ ես, որ ոչ մի տեղից օգնություն չունեմ, ինձ չի հասնու՞մ,,-զայրացած վկայակոչում էր 72 տարեկան/իր հավաստմամբ/ մի կին։Երբ կամավորը ճշտեց կնոջ տարիքը, ու ասեց, որ Կարմիր Խաչն օգնություններ է հատկացնում միայնակ, անժառանգ, անկողնուն գամված թոշակառուներին, ես էլ հիշեցրի, որ այդ չափանիշներով մի կին, 83 տարեկան է, բնակվում էր տնակում, բայց ոչ Կարիտասից ետկարանտինային օգնություն ստացավ, ոչ Կարմիր Խաչից/ու օրերս էլ մահացավ՝տնակում/, կամավորն անտարբեր ասաց․,,է ինչ անեմ, գնացեք Կարիտասին բողոքեք, որ ինչի չի օգնություն տալիս/։Չհամոզեց նաեւ այն հակափաստարկս, որ ,,Կարիտասը,, կարանտինի օրերին տնային այցեր չի կատարել՝չթույլատրվելու պատճառով։Կամավորական Ա․Հովհաննիսյանն իմ հետ զրույցում պատճառաբանում էր, թե ցուցակները Երեվանից են ուղարկվում, Երեվանն է գործի պատասխանատուն/դա էլ հո նպաստների համակարգ չի, որ Երեվանը հաստատի, ում է նպաստ հասնում, ում չի հասնում-Գ․Հ․/,սակայն դա համոզիչ չէ , քանի որ Երեվանում նստած սոցապի աշխատողը չի կարող իմանալ, թե Վանաձորում ովքեր են իրական կարիքավորները, եւ ուրեմն գործի պատասխանատուն Վանաձորի սոցիալական մարմիններն են/կամ քաղաքապետարանի, կամ մարզպետարանի/։Ի դեպ, Հովհաննիսյանը չբացառեց, որ տեղական մարմինների աշխատողները հնարավոր է՝խտրականություն ցուցաբերած էլ լինեն ցուցակներ կազմելիս։Դժգոհողներից մի կին էլ վկայակոչեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ,,մեր նպատակն է գտնել իրական կարիքավորներին,,։/Դե Նիկոլ, դու համոզիր, որ գտնեն իսկական կարիքավորներին, հայ-հա՜յ․․․էս երկիրն էն գլխից է ծուռ, ու էդպես ծուռ էլ գնում է՝երկրաշարժի թվերից ի վեր․ ոնց որ էն ժամանակ էին օգնությունները ,,մինումեջ,, ու ,,փայ-փայ,, անում, էդպես էլ՝հիմա/։Իսկ երբ կամավորական մյուս աշխատողը, որի անունը չկար փակցրած հագուստի վրա, հարեվանից դժգոհող կնոջը խորհուրդ տվեց հայտնել նրա անունը, կինը զայրացած ասաց․,,Ինչի հո ես գործ տվող չեմ,,։
Հետաքրքիր է այն, որ դեռ փետրվար-մարտ ամիսներին հնարավոր էր մտնել գրասենյակ․անաձմբ մտել եմ եւ զրուցել աշխատողների հետ/իրեղեն ապացույց հոդվածը կա սույն բլոգում/։Բայց հիմա՝փակ են պահում այցելուների համար․ինչու՞։Կանանց դժգոհությունը մեղմելու նպատակով, կամավորական աշխատողը խորհուրդ տվեց դիմել սոցապ նախարարություն․այն բանից հետո, երբ կինն ինքն ասաց, որ զանգելու է։,,114,,-հավելեց Կարմի Խաչի աշխատակիցը։Երբ նկատեցի, որ չկա հրապարակայնություն՝օգնությունների հատկացման հարցում, աշխատողը հրահրող տոնով ասեց․,,Բա դուք ո՞նց եք նախորդ անգամ իմացել օգնությունների մասին,,․ասացի, որ պատահաբար փողոցում տեսել եմ Կարմիր Խաչի մեքենան․մի անգամ՝գրասենյակի մոտքի մոտ, մի անգամ՝քիմիագործների մշակույթի պալատի առաջ, երբ արդեն իսկ 19 կգ-անոց ծանրոցներն առաքում էին շահառուներին, եւ 70 տարեկան մի կնոջ տվյալներ ճշտելուց , եւ այդ առթիվ իմ հետ հեռախոսային խոսակցություն ունենալուց հետո խոստացան ուղարկել՝2 շաբաթվա ընթացքում։Մինչեւ հիմա՝այդ կինը/Դեմիրճյան 8 շենքի բնակիչ/ տանն սպասում է, եւ միամտորեն հավատում, որ ,,միգուցե բերեն,,։
Ի դեպ, այսօր պատահաբար տեսանք, որ օգնություններ են բաշխվում նաեւ ,,Օրրան,, կազմակերպության գրասենյակից․թե նրանց շահառուներն ինչ չափանիշներով են ընտրվել՝մի առանձին հետաքննություն կպահանջվի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
воскресенье, 17 мая 2020 г.
Կարմիր Խաչի ծանրոցները Վանաձոր էլ հասան․ովքեր չեն շահառուները
Կարանտինի 3-րդ ամսում նոր-նոր՝Կարմիր Խաչը Վանաձորում էլ սկսեց ծանրոցների բաշխումը/հիշեցնենք, որ դեռ կարանտինի սկզբից էինք սույն բլոգում ահազանգել, որ Կարմիր Խաչը միայն մայրաքաղաքում է ծանրոցներ բաժանում, իսկ մարզերում, եւ տվյալ դեպքում՝Լոռու մարզի Վանաձոր քաղաքում միայն բուլետներ է բաժանում․կարանտինի հետ կապված հիգիենիկ խնամքին վերաբերվող։
Երեկ, սույն թվի մայիսի 16-ի կեսօրին ,,Կարմիր Խաչի,, սպիտակ մեքենան կայանել էր Վանաձորի քիմիագործների մշակույթի պալատի առջեւ, եւ, ինչպես պարզվեց, այդտեղից ծանրոցների առաքում էր կազմակերպում։Տեղեկացանք, որ 19կգ-անոց ծանրոցներ են հատկացվելու 75 տարեկանից բարձր տարեցների՝խոցելի խմբերի պատկանող։Բաշխումն իրականացվում է ըստ սոցիալական մարմինների կողմից ներկայացված ցուցակների, ու այդ ցուցակներում ընդգրկված չեն նրանք, ովքեր հաշվառված են ,,Կարիտաս,, կամ ,,Առաքելություն Հայաստան,, կազմակերպություններում, նրանցից չեն օգնություններ ու ծառայություններ ստանում։
Ի՞նչ է ստացվում․ուրեմն եթե 31 տարվա տնակի/արդեն վաղուց ժանգոտած ու տարրական կենղացային հարմարություններից,ջրից-կոյուղուց զրկված/ տարեց բնակիչը, 1937թվի բռնադատվածի ժառանգ, այն էլ՝1 ամիս անկողնուն գամված՝ոտքը վնասելու եւ գիպսի մեջ դնելու հետեւանքով, ,,Կարիտասից,, փետրվարին թե մարտին սննդամթերքի ծանրոց է ստացել՝մոտ5-7կգ-անոց,պետք է Կարմիր Խաչի 19կգ-անոց ծանրոցից զրկվի՞։Ամենաէքստրեմալ պայմաններում բնակվող միայնակ, տարեց, հաշմանդամության ճանապարհն արդեն բռնած կինը մի ծանրոցի էլ չէր արժա՞ն․․․չէ՞ որ նախորդն ստացել է կարանտինից առաջ, ու հենց կարանտինի հետեւանքով է ոտքը վնասել, որովհետեւ դեպրեսիոն վիճակ է ունեցլ՝տեղեկանալով, որ պետք է արդեն տանից դուրս չգա՝որպես ,,մեծահասակ,, ու տան մեջ վայր է ընկել, ապրիլի 13-ին էլ շտապօգնության մեքենան ժամանել է տարել հիվանդանոց՝ոտքը գիպսի մեջ դրել ու տուն ուղարկել/ավելի ճիշտ՝տնակ/․դեպի անհույս միայնություն։Մինչ այդ այնքան կայտառ է եղել, որ անգամ՝երիտասարդ զարմիկի հարսանիքին է մասնակցել ու պարել,ինքնուրույն ուղեվորվել է խանութներ, գնումներ կատարել։
Դե 75-ն անց միայանակ, անկողնուն գամված ու հաշմանդամության դուռը հասած կին․ չնչին թոշակ-նպաստից քո բուժման ու խնամքի, դեղորայքի ու հիգիենիկ պարագաների հետ կապված ահռելի ծախսեր հովանավորի՝այն էլ տարրական կենղացային պայմաններից զրկված։Որովհետեւ պետական աջակցություն չի հասնում, թոշակային հավելում՝կարանտինի հետ կապված, չկա, ,,Կարիտասն,, էլ ոչ դեղորայք է հատկացնում կարանտինի շրջանում, ոչ՝ հիգիենիկ պարագաներ, որոնց մշտական անհրաժեշտություն ունի, քանի դեռ ոտքը անշարժ վիճակում պետք է լինի։Ու կյանքիդ վերջին հատվածում այդպես էլ կարոտ մնա, թե քեզ երբեւէ գոնե սոցիալական բնակարան կհատկացնեն։Քանիցս ֆեյբսուքում հարց եմ բարձրացրել․ինչու՞ Գյումրիում տնակի բնակիչ տարեցներին սոցիալական բնակարան է հատկացվում, Վանաձորում՝չի հատկացվում․ինչու՞ է ակնհայտ խտրականություն ցուցաբերվում 88-ի աղետից տուժած տարբեր քաղաքների հանդեպ՝ պետական կամ ՝բարեգործական աջակցության հարցում/չէ՞ որ երբեմն բարեգործականներն էլ ուղղորդվում են պետականի կողմից/։Ինչու՞ պիտի Վանաձորի տնակային ավանի 31տարվա բնակիչը, որ երկրաշարժի հետեւանքով է բնակարան կորցրել, հետո էլ տխուր հանգամանքներից ելնելով՝վաճառել/ու որը կենցաղային պայմանների զոհ է նաեւ,քանի որ 7 տարի առաջ թաղամասը նախկին քաղաքապետի ապօրինությունների հետեւանքով զրկվել է ջրատար-կոյուղատար համակարգից, ու 7 տարի է՝ջուր է կրում ,,դրսից,, / առնվազն սոցիալական բնակարան չունենա, որտեղ կարող էր մինչեւ կյանքի վերջն ապրել՝մարդկային պայմաններում, ու հիմա միակ այլընտրանքը մնացել է լավագույն դեպքում՝ծերանոցը կամ՝խնամքի տունը․․․Հիմա այս կինն ունի՞ իրավունք,ասելու՝,,Հըբը կյանքս ինչի՞ անցավ,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)