понедельник, 20 декабря 2021 г.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արրթուր Սաքունցին

                 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարկ եմ համարում Ձեզ տեղեկացնել՝որպես Վանաձորի ամենահին ու գործող իրավապաշտպան կառույցի ղեկավարի, որ իմ նկատմամբ քաղաքական հալածանքները՝սոցիալական ճնշումների տեսքով/որի դեմ մեծ ջանքերի գնով պայքարում եմ մոտ 2տասնամյակ, եվ որի նախապատմությանը քաջատեղյակ եք դեռ 2001թվից եվ ինձ տեղեկանք եք հանձնել/հաջողությամբ շարունակվում են նաեւ ներկա իշխանության օրոք,2018թվի թվացյալ հեղափոխությունից հետո։Այսօր, ի թիվս սոցիալական այլ ճնշումների, իմ գլխին դամոկլյան սրի նման կախված է կենսագործունեության համար ամենաանհրաժեշտ միջոցից՝ջրից զրկվելու վտանգը՝դրանից բխող այլեվայլ վտանգավոր հետեվանքներով։2018թվին Ձեզ արդեն տեղեկացրել եմ գրավոր, որ ,,Վեոլիա,, կոչվող թալանչիական կիսապետական կառույցը 5400դրամ անտրամաբանական ամսավարձ է սահմանել անջրաչափ բաժանորդների նկատմամբ/նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/,ու այդ սակագինը գաղտնի պայմաններում,առանց հանրային քննարկման հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող նախկին հանձնաժողովը՝Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ․այն ժամանակաշրջանում, երբ վարչապետի աթոռն արդեն նոր-նոր սկսել էր զբաղեցնել Կարեն Կարապետյանը,եվ այդպես էլ անհայտ մնաց, թե այդ գործարքը, ինչպես նաեւ՝ՀՀ ջրային ցանցը օտար պետությանը հանձնելու գործարքը նրա՞, թե՞ Սերժ Սարգսյանի ձեռքի գործն էր։Սա բացարձակ սոցիալական ահաբեկչություն էր ՀՀ քաղաքացու գրպանի նկատմամբ,իսկ որոշումն առավել մեծ հարված՝աղետի գոտու վթարային ու կիսավթարային շենքերի այն բնակիչների համար, որոնք տեխնիկական եվ այլ օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չունեին ջրաչափ տեղադրել։Այդ աղետալի որոշումը մեզ հաջողվեց ստանալ միայն ՄԻՊ գրասենյակին նամակ գրելուց հետո,երբ արդեն անցել էր այն,որպես նորմատիվային փաստաթուղթ բողոքարկելու ժամկետը։Դրանից հետո ,,Վեոլիան,, իմ նկատմամբ դատական հայց ներկայացրեց, քանի որ ես հրաժարվում էի այդ սակագինն ընդունելի համարող պայմանագիր կնքել ,եվ վճարումները կատարում էի հին սակագնով, իսկ ,,Վեոլիան,, շարունակում էր իմ եվ ուրիշների հաշվեհամարին 5400դրամ սակագնով թիվ ,,նկարել,, ,,պարտք,, աճեցնել։Դատարանը 2018թվի մայիսին կայացրած վճռով մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 36հազար դրամի բռնագանձման պահանջով, բայց, քանի որ դատարանը մերժեց նաեւ իմ հակընդդեմ հայցը՝,,Վեոլիայի,, սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, 4 տարի շարունակ,ուղտի համառւոթյամբ ,,պարտք,, էր ավելացնում՝իր ապօրինի սակագնով։Ջրի վարձի 5400դրամ սակագինը չեղարկելու պահանջով էլեկտրոնային նամակներ,բաց նամակներ եմ ուղարկել նախկին ու ներկա նախագահներին,վարչապետերին, այլ պաշտոնատար անձանց,բայց՝ձայն բարբառո։Միայն ՄԻՊ գրասենյակից արձագանքեցին, բայց՝իմ բողոքի էությունից չբխող պատասխան էին ուղարկել։Այս 3 տարում ,,Վեոլիան,, իր տեսուչի միջոցով պահանջում էր պայմանագիր կնքել՝,,պարտքը,, ժամանակացույցով մարելու պատրաստակամությամբ, որից հետո նոր՝առաջարկում էր ջրաչափ տեղադրել․նմանատիպ պահանջով դիմում էր նաեւ այլ բաժանորդների,որոնք ջրաչափ չէին տեղադրել դեռեվս, բայց, անգամ ջրաչափ տեղադրածների նկատմամբ մինչ տեղադրելը ,,սարքած,, ապօրինի սակագնով պատքը չէր զիջվում, այլ միայն՝սառեցվում էր/ ի տարբերություն անջրաչափների, որոնց ,,պարտքը,, շարունակում էր աճել/։

Սույն թվի դեկտեմբերի 14-ին, երբ ես, որպես բարի կամքի դրեսվորում եվ ,,պարտքը,, թեթեվացնելու ձգտում, հերթական վճարումն արեցի՝մեկ ամսվա ընթացքում մուծած գումարը հասցնելով 8200դրամի, ,,Վեոլիան,, Լոռու տեղամասի պետ Վահան Մխիթարյանի գրությամբ ինձ պարտադրում է աշխատանքային 3 օրվա ընթացքում ամբողջությամբ մարել․․․ 4տարում ,,գլխիս  սարքած,, ,,պարտքը,,՝214հազար դրամ։Սա արդեն պետական ռեկետի է նմանվում․ռեկետ՝շարքային քաղաքացու նկատմամբ․առավել եվս՝աղետի գոտու չնորոգված-չամրացված շենքի բնակիչ,առավել եվս՝կայուն եկամուտ չունեցող, թոշակ- նպաստ չստացող։Ամենայն հավանականությամբ, այս ամենն ինձ՝26 տարվա լրագրողիս, պատժելու,ունեզրկելու եվ վերջնական սոցիալական ոչնչացման հասցնելու  նպատակ է հետապնդում․մանավանդ, որ ,,պարտքը,, ամբողջությամբ չմարելու դեպքում ,,Վեոլիան,  սպառնում է ,,մեխանիկական եղանակով ջրազրկել,,եվ անգամ․․․ինձնից ,,փոխհատուցել դատական ծախսերը,,։Սա արդեն լկտիության ու ցինիզմի գագաթնակետն է ու չարախինդ ծաղր՝,,Վեոլիայի,, ապօրինությունների նկատմամբ 3 տարի շարունակ իշխանությունների ուշադրությունը հրավիրել փորձող անկախ լրագրողի նկատմամբ, ում,փաստորեն, հետապնդել են սոցիալական ճնշումների տեսքով եվ նախորդ իշխանությունները, եվ ,փաստորեն, ներկա։Սա միաժամանակ ՀՀ քաղաքացուն դանդաղ մահվան ենթարկելու կամ անկանխատեսելի գործողությունների մղելու հանցավոր նպատակ է հետապնդում․չկա մարդ՝չկա պրոբլեմ։Փոխանակ պատժեն ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի հանցավոր գործարքի մասնակից Գարեգին Բաղրամյանին/ում եվ այլոց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝2018թվից հետո,բայց ,,ջրվեց,, փաստորեն/,ի՞նձ են պատժում, իսկ Բաղրամյանին էլ դարձնում ՀԾԿՀ նախագահ,ու նա, ամենայն ,,իրավունքով,, հերթական թանկացման հայտն է հաստատում՝,,Վեոլիայի,, կողմից ներկայացված։Եվ սա՝ձմեռ օրով, Նոր տարվա շեմին․այնպես, ինչպես 2017թ․դեկտեմբերին, նախորդ իշխանության մայրամուտին իմ դեմ դատական գրոհի ձեռնամուխ եղավ ,,Վեոլիան,,։ Մի՞թե ես պատժվում եմ այս երկրում 26 տարի շարունակ մարդու իրավունքների պաշտպանության ուղղված լրագրությամբ զբաղվելու,քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալու եվ անարդարությունների դեմ պայքարելու համար։Հիշեցնեմ, պարոն Սաքունց,որ հենց Ձեր կազմակերպության կողմից 2004թվին մրցանակի եմ արժանացել՝,,Լոռու մարզի լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթի շրջանակներում, 2 հետաքննական նյութերի համար՝,,Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում,, եվ ,,Չարաշահումներ զինվորական համակարգում,, հրապարակումների համար։Հենց այդ տարվա վերջին՝2004թվի դեկտեմբերին, ինձ համար անհասկանալի, բայց՝ենթադրելի պատճառներով ինձ հետ դադարեցվեց աշխատանքային պայմանագիրը այն թերթի կողմից, ում հետ  համագործակցում էր 1995թվից/սկզբում հոնորարային, այնուհետ՝պայմանագրային/։Դրանից հետո ստիպված էի ,,քաղաքական ապաստան,, գտնել հայաստանյան այլ թերթերում,անգամ՝ռուսաստանյան ,,Գործարար,, ամսագրում, որ 2005թվին մի քանի հոդված հրապարակեց իմ կողմից փոստով ուղարկված։Իսկ 2011թվից հանդես եմ գալիս որպես քաղաքացիական լրագրող-բլոգեր։Վերջին 10 տարում ստեղծել եմ 3 բլոգ, ֆեյսբուքյան խմբեր՝այդ թվում իրավապաշտպան ուղղվածությամբ,բարձրաձայնել եմ հասարակությանը հուշող տարաբնույթ հարցեր, լրագրողական աջակցություն ցույց տվել ինձ դիմած քաղաքացիների,եվ նրանց հետ կապած խնդիրները բարձրաձայնել, նրանց հետ կապված խմդիրներով նամակագրություն վարել պետական կառույցների, ՄԻՊ գրասենյակի հետ․ընդ որում՝առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության։Ուրեմն ի՞նչ է ստացվում․իբր թե ,,ժողովրդավարության ուղին բռնած,, երկրում քաղաքացիական լրագրությունը ոչ միայն չի խրախուսվում, այլեվ՝պատժվու՞մ է, եթե դու իշխանության տանիքի ներքո չես կամ նրան քննադատում ես՝հարկ եղած դեպքում, ջայլամի քաղաքականություն չես վարում։Հակված եմ կարծելու, թե ,,Վեոլիայի,, կողմից իմ նկատմամբ հերթական, բայց՝շարունակական եվ արդեն կյանքի համար վտանգավոր ահաբեկչական ակցիան կապ ունի իմ համացանցային-լրագրողական գործունեության,միգուցե նաեւ՝դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ետընտրական նյութերի հետ,որոնք կարող էին անհաճո լինել քննադատական խոսք չհանդուրժող իշխանություններին,որ երկիրը կարծես թե տանում է Հյուսիսային Կորեայի ճանապարհով։Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝վերոշարադրյալ աղաղակող անարդարությունը, ինչպես նաեւ՝սոցիալական հնարավոր ավելի մեծ աղետը կանխելու նպատակով։Կից ներկայացնում եմ ,,Վեոլիայի,, տեղամասային պետի կողմից ինձ ուղարկած գրության պատճեն։Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել նաեւ 2018թվի դատարանի վճիռը՝,,Վեոլիայի,,հայցն ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ մերժելու մասին, ինչպես նաեւ դատարանի որոշումը՝,,Վեոլիայի,, սակագնի դեմ իմ հակընդդեմ հայցը մերժելու վերաբերյալ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,չգրանցված գործազուրկ 

20.12.2021թ․

четверг, 9 декабря 2021 г.

Ժողովրդավարությունը զարգանում է՞, թե՞ հետ է գնում

 1998թվի իշխանափոխությունից հետո Լոռու նախկին փոխմարզպետ Դավիթ Լոքյանը նախաձեռնել էր Վանաձորում մամուլի կենտրոն ստեղծել՝թերթերի թղթակիցների համար/այն ժամանակ դեռ համացանցը արդիական ու մասսայական չէր,ժողովուրդը դեռ թերթերի ու հեռուստատեսության հույսին էր/։Հետո, 10-12 տարի անց՝2008-2010թվերին Լոռու մարզպետարանում ինֆորմացիոն կենտրոն ստեղծվեց առաջին հարկում, երկշարք համակարգիչներ էին տեղադրված, եվ թղթակիցները հնարավորություն ունեին ցանկության դպեքւոմ օգտվել անվճար։Ինչ-որ մի ժամանակ էլ մամուլի ակումբ կար,որի մասին իմանում էինք, երբ ինչ-որ ասուլիս էր կազմակերպվում։1998-2008թվերին մոտ 20 կամ ավելի ինտերնետ-ակումբներ կային,որտեղից կարող էին վճարովի օգտվել էլեկտրոնային նամակարգրություն ունեցողները, կար ,,սկայպի,, հնարավորություն։Մեկ ամիս առաջ փակվեց վերջին ինտերնետ ակումբը, որտեղ նաեւ ,,զումի,, հնարավորություն կար։Ու ամեն ինչ կենտրոնացավ մեկ ձեռքում՝մեկ խոշոր տպարան, որտեղ չկա վճարովի ինտերնետ-ծառայություն՝կոնֆիդենցիալ հիմունքներով,եվ մի քանի տպարաններ, որոնք միայն տպագրական աշխատանքներ են կատարում,եվ չունեն ինտերնետ-ծառայություն։Իսկ ի՞նչ անեն անկախ ստեղծագործողները,բլոգերները,իշխանական համակարգում կամ դրամաշնորհային ծրագրերում չընդգրկված քաղաքացիական ակտիվիստները, անպայման պետք է կամ իշխանության պոչից կպչեն կամ կուսակցությա՞ն․․․․որ հենց ուզենան մի խոսք ասեն՝որպես քաղաքացի, բերաները փակեն ու ասեն՝դուք քաղաքական շահարկումներ եք անում։Անգամ վճարովի ինտերնետ-ակումբ չկա քաղաքում, այլ միայն՝,,կոմպյուտերային խաղերի ակումբներ․․․սա է՞ ժողովրդավարությունը մի երկրում, որ լող է տալիս ,,դրսից,, ուղարկվող, ,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված դրամաշնորհային գումարների մեջ։

․,,Սա էլ է մաֆիա, ամեն ինչ կենտրոնացնում են,,-ասում է Վանաձորի ավագ սերնդի մտավորականներից մեկը, որ ցանկանում է գիրք տպել, բայց՝նեղվում է տպագրական ծառայությունների թանկությունից։Կբացատրե՞ք,հիմա ենք ավելի ժողովրդավա՞ր, թե նախկինների օրոք՝մի 15-20 տարի առաջ։Անգամ 2008-ի մարտի մեկի արտակարգ դրության ժամանակ,երբ ընդդիմադիր թերթերի տպագրությունն արգելված էր, հնարավորություն եմ ունեցել քաղաքի ինտերնետ-ակումբներից մեկում կարդալ ,,ժամանակ-Երեվան,, թերթը, որին նյութեր էի ուղարկում, եվ որն այդ օրերին լույս էր տեսնում միայն Լոս Անջելեսում։

Մեկ տարի առաջ ,,Հայ փոստին,, առաջարկ ուղարկեցի, ֆեյսբուքով, որ արդիականացման ծրագրի շրջանակներում փոստային բաժանմունքներում ստեղծվեն նաեւ ինտերնետ-ծառայություններ,որովհետեվ հիմա նաեւ էլեկտրոնային փոստի դար է․խոստացան նամակը փոխանցել՝վերադասին, բայց՝այդպես անարձագանք էլ մնաց։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

пятница, 1 октября 2021 г.

четверг, 9 сентября 2021 г.

,,ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ,,

 Աշխատանքից ազատվել է ՁորաՀԷԿ-ի պահակ,Ձորագէսի երկարամյա բնակիչ Արարատ Շոլինյանը։Ըստ նրա,աշխատանքից ազատման պատճառաբանությունը եղել է այսպես կոչված կարգապահական խախտումը/աշխատանքից կարճատեվ բացակայություն,որ, սակայն, հետեվանքներ չի ունեցել,որի պատճառով կարող էր աշխատանքը տուժեր/։Ըստ այդմ, Շոլինյանն արդարացի չի համարում իրեն ազատելը,եվ դրա մեջ որոշակի միտում է տեսնում՝իրեն այլ աշխատողով փոխարինելու նպատակով։

,,Եթե ես կարգապահական խախտում եմ թույլ տվել, թող ինձ նկատողություն տային, 3 նկատողությունից հետո չե՞ն աշխատողին ազատում,,-ասաց Շոլինյանը՝մեզ հետ հեռախոսազրույցում։Նա միաժամանակ մատնանշեց,որ ինքը ճնշման տակ ստիպված է եղել ազատման դիմում գրել,բայց՝մտադիր չէ հաշտվել կատարվածի հետ, եվ ցանկանում է,որ իր ձայնը լսելի դառնա հանրությանը։

,,Թող հեռուստատեսությունից գան, ես ինչ պետք է՝ կասեմ,մտադիր չեմ լռել,,-իր հերթին ՀԷԿ-ի ներքին խոհանոցն է ուզում բացահայտել Շոլինյանը, ակնկալելով լրատվամիջոցների ուշադրությունը։

․․․Ի դեպ, Արարատ Շոլինյանն էլ, ՀԷԿ-ի տնօրենն էլ մանկության ընկերներ են եղել, երկուսի ընտանիքի աշխատանքային կենսագրությունն էլ ՀԷԿ-ի հետ է կապված։Արարատից առաջ այդ աշխատանքն էր կատարում նրա որդին, որ բանակային ծառայությունն Արցախում ավարտելով եվ անգամ՝զինվորական խրախուսանքի արժանանալով, մի  որոշ ժամանակ աշխատել է ՀԷԿ-ում, սակայն, բուհը կիսատ թողնելով, ստիպված է եղել հեռանալ արտերկիր՝արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովել։Արարատի քույրը երկար տարիներ եղել է Դեբեդ գյուղի դպրոցի տնօրենը, արժանացել է ,,Պատվավոր տնօրեն,, կոչման/թեպետ՝մի նախկին մարզպետը տնօրենին պարգեվատրել է, մյուս նախկինը՝դեռ հեղափոխությունից առաջ, նպաստել է, որ մրցույթով անցնի ո չ թե նա, այլ՝մեկ ուրիշը, որ նախկին պատգամավորներից մեկի մտերիմն էր եվ անգամ՝աշակերտն է եղել նախկին տնօրենի․այդ առթիվ տարիներ առաջ ռեպորտաժ էր պատրաստել ,,Ցիվիլնետ,, հեռուստաալիքը/։

․․․,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,․2003-ին Արարատ Շոլինյանը ,,պատժվեց,,՝որպես ,,Արդարություն,,  դաշինքի համակիր, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար/այնպես, ինչպես այդ տարիներին շատերին էին պատժում/,2010թվից էլ նրա նկատմամբ ,,գործ էր թխել,, հարկայինը՝խոշոր չափի տուգանքի տակ դնելով, սակայն տարիների երկարատեվ պայքարի, առողջության քայքայման հաշվին Շոլինյանը կարողացավ արդարացվել։Մի՞թե այս երկրում արդարության համար պայքարած մարդը հարկադրված է կրկին փորձել բռնել արտագաղթի ճանապարհը, ինչպես դա մեկ անգամ արդեն ձեռնարկել էր՝երկրից հիասթափված, մինչեւ հեղափոխությունը։Իսկ այդ դեպքում, ավաղ, Ձորագէսի պատմության ամենակարեվոր վկան՝գերեզմանատունը, կմատնվի բացարձակ անտերության, քանի որ Արարատը հասարակական կարգով, առանց ակնկալիքի կամ անձնական շահագրգռվածության, աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում էր գերեզմանատան խնամքով,փրկելով գերեզմանները մոլախոտերի ու թփերի տակ անհետանալուց, կատարելով հնձվորի գործ

/Հանգամանքների բերումով, Արարատի հայրական տունն ու կից փոքր օժանդակ տնտեսությունը գտնվում են գերեզմանատան անմիջական հարեվանությամբ,եվ հենց միայն այդտեղ բնակվելը մեծ հերոսություն կարելի է համարել․մանավանդ, որ այն գտնվում է նաեւ երկաթուողու անմիջական հարեվանությամբ, եվ մշտական դղրդյունների գոտում է/։Իսկ համայնքը, ցավոք, գերեզմանատան պահակի հաստիք չունի,քանի որ մեծ համայնքների թվին չի պատկանում ու մեծ միջոցներ չունի։Հիշեցնենք, որ նախկին խորհրդարանում ՕԵԿ խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որպեսզի գերեզմանատներին պետական միջոցների հաշվին պահակի հաստիք հատկացվի, սակայն այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։

․․․Գնացել էի Վիտյայի գերեզմանին խունկ վառելու,,-աշխատանքից կարճատեվ բացակայությունն անկեղծորեն այսպես  խոստովանեց Շոլինյանը՝մեզ հետ հեռախոսազրույցում։Մի՞թե Աստվածահաճո գործի համար կարելի է մարդուն աշխատանքից ազատել․մանավանդ, որ այդ ընթացքում գործը չի տուժել/ակամա հիշում ենք ,,Մենք ենք՝մեր սարերի,,ֆիլմի հերոսին․,,Ի՜․․․բան եք գտել՝բանի հետեվից եք ընկել,,/։Մի՞թե կարելի էր նման մանրուքը պատճառ դարձնել՝ մարդու ճակատագրի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելով։Դեռ ավելի վաղ էլ Արարատի ու ՀԷԿ-ի տնօրինության միջեվ որոշակի լարվածություն էր սկսվել, ինչն էլ իր հերթին նպաստել էր նրա նկատմամբ անբարյացակամության մթնոլորտի ձեվավորմանը նրանց կողմից, ովքեր կախում ունեին ՀԷԿ-Ի ղեկավարությունից։Այժմ Շոլինյանը պատրաստվում է դիմել անձամբ վարչապետին եվ իրավապաշտպան կազմակերպությունների։․․․Ու՞մ համար է գաղտնիք, որ եթե որեւէ ղեկավար ցանկանում է ազատվել անցանկալի աշխատողից, ապա նրա գործողություններն առնում է խոշոր պլանի տակ, եվ սպասում հարմար առիթի․ահա եվ առիթը ներկայացել էր՝Շոլինյանի պարագայում։

․․․2 տարի առաջ Շոլինյանների նորածին առաջնեկ թոռնիկը ողբերգական ավտովթարի զոհ դարձավ․չափից դուրս շատ չէ՞ այս ամենը՝մի ընտանիքի նկատմամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր


понедельник, 23 августа 2021 г.

Պողպատե մանդատը կոտրում են պայքարող, մտածող, ստեղծագործող մարդու գլխի՞ն

 1995թվից պայքարել եմ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության համար,պայքարել իմ եվ ուրիշների իրավունքների համար/այդ ոլորտում երբեմն նաեւ հաջողություններ ունենալով/,2004թվին արժանացել եմ կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակի՝,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, խորագրով ներկայացրած  նյութերի համար՝,,Զինվորական չարաշահումներ բանակում,, եւ ,,Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում,, հետաքննական նյութերի համար,  լրագրողական սեմինարներին հանդես եմ եկել զեկույցներով՝հետաքննական լրագրության եւ դատաիրավական լրագրության զարգացման թեմաներով/ավելի վաղ՝դրական բնութագիր եմ ստացել Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցի տնօրինությունից՝աղետի գոտու երեխաներին դասավանդելու, մանկավարժական-լրագրական գործունեության համար/։Իրավապաշտպան հ/կ-ների կողմից արժանացել եմ շնորհակալագրերի՝համագործակցության եվ աշխատանքների լուսաբանման համար։Բայց, հիմա, փաստորեն, պատժվում եմ իմ 25-ամյա լրագրողական-իրավապաշտպան գործունեության համար, քանի որ թե նախորդ, թե ներկա իշխանությունները շարունակում են իմ եվ իմ ընտանիքի դեմ սկսած արշավանքը՝հետեվողականորեն եկամտազրկելով, օդերը փակելով, եվ չնկատելու տալով նամակներն առ այն, որ ինձ վերադարձնեն կամ իմ ընտանիքի ավանդները, կամ՝իմ աշխատանքը, որ կորցրել եմ 1998թվին՝,,սեփական դիմումի համաձայն,,/հարկադրված/, ազատվելով Մանկավարժական ինստիտուտի գրադարանի մատենագետի աշխատանքից, ցանկանալով գործել բացառապես լրագրողական դաշտում, եվ լինել բացառապես անկախ՝իշխանություններից, ապավինելով մամուլի աջակցությանը․ավաղ, իմ պատկերացումները՝հայաստանյան մամուլի ազատության մասին, սխալ են եղել, եվ մաֆիայի ձեռքը հասավ նաեւ այն թերթերին, որոնց թղթակցում էի․արդյունքում՝2011թվից վերջնականպես խզեցի կապս հայաստանյան մամուլի հետ, հիմնելով սեփական բլոգս, այնուհետ՝բլոգներս,եվ, արդենարդեն 10 տարի է՝գործում եմ իմ խնայողությունների,գույքի վաճառքի, բարի մարդկանց  եւ Աստծո աջակցության շնորհիվ․բայց, իշխանությունները շարունակում են սոցիալական տեռորի ենթարկել ինձ, թերեվս մեծ անհամբերությամբ սպասելով, թե երբ եմ վերջնականպես ոչնչանալու։Նիկոլը մի առիթով ասում էր, որ ,,ատում է քաղաքացու խեղճությունը,,․բայց ինքն ամեն ինչ անում է, որ քաղաքացին լինի խեղճ եվ ստրուկ, ստորանա, արժանապատվությունը ոտնատակ տա՝հանուն արեվի տակ տեղ ունենալու․․․․Այսօրվա դրությամբ, արդեն 10-րդ օրն է, իմ բնակարանը հոսանքազրկված է՝պարտքի պատճառով,գլխիս դամոկլյան սրի պես կախված են ջրի, վարձի, աղբահանության,համատիրության ,,սպասարկման,, օրավուր աճող պարտքերը/ընդ որում՝ջրի պարտքը,որ հասել է 200հազար դրամի, առավելապես արհեստածին է, որի մասին քանիցս եմ ահազանգել համապատասխան կառույցներին՝վերջին 4 տարում/, ու սա, երեվի թե պողպատե մանդատը ընդդիմախոս քաղաքացիների գլխին կոտրելու ծրագրի շրջանակներում է։Ինձ պարբերաբար խորհուրդ են տալիս՝Նիկոլին նամակ գրել․լավ, ինչքա՞ն կարելի է գրել, ինչքա՞ն կարելի է ասել, որ կամ ավանդս տվեք, կամ թոշակի շեմը վերանայեք, կամ ինձ վերադարձրեք իմ նախկին կամ համարժեք աշխատանքին։Ստեղծագործող, լեզուների տիրապետող, բարձրագույն կրթությամբ 2 մարդ այսօր իմ ընտանիքում դատապարտված են սոցիալական ոչնչացման, մինչդեռ երկրում շարունակում է գործել ԽԾԲ-ն՝անգամ հեղափոխությունից հետո։Բա էլ ինչի՞ համար ենք աջակցել հեղափոխությանը, թե՞ պետք է ուշադրություն գրավելու համար մենք էլ գնանք մարզպետարանի շեմին ինքնահրկիզման ացիա անենք՝ոնց որ արեց մարտի մեկի զոհերից մեկի մայրը՝տարիներ առաջ, եվ միայն դրանից հետո Նիկոլն ուշադրություն դարձրեց այդ կնոջ բողոքի վրա։Ո՞ր իրավունքով է իշխանությունն ինձ զրկում արժանավայել աշխատանքից օգտվելու հնարավորությունից, քանի-քանի անգամ եմ քննադատել, թե ինչու պետական համակարգում ոչ մրցութային աշխատատեղերը կրթության,մշակույթի  ոլորտում թափանցիկ չեն, հայտարարություններով չեն, այլ ԽԾԲ-ով, ձայն բարբառո․․․․իսկ հիմա՝խնդրեմ․անեկամուտ, գործազուրկ, դավադրաբար սոցիալական կեղեքման միջոցով աղքատության դուռը հասցրած քաղաքացու բնակարանն են հոսանքազրկում՝որպես պատիժ այն բանի, որ նա պայքարում է իր եվ ուրիշների իրավունքների համար առանց որեվէ դրամաշնորհային կամ պետական աջակցության, առանց իշխանության թրի տակով անցնելու։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր

пятница, 30 июля 2021 г.

ՀՈԲԵԼՅԱՆ

 Հուլիսի 19-ին լրացավ ֆեյսբուքում գրանցվելուս, հուլիսի 24-ին՝AZAT ANKAKH բլոգիս հիմնադրման 10-րդ հոբելյանական տարին։Քաղաքական նյութերն այնքան շատ էին կլանել միտքս ու ուշադրությունս, որ ժամանակի սղության պատճառով մի քանի օր ուշացումով եմ արձանագրում սույն փաստը,որի մասին մտաբերեցի հուլիսի 24-ի օրվա երրորդ կեսին․իսկ այդ պահին հնարավոր չէր այդ փաստն արձանագրել։

Եվ այսպես, 10 տարի է՝ ազատ, անկախ համացանցային գործունեություն ենք ծավալում՝Աստծու հույսին մատնված․եվ Աստված օգնում է՝զորակցություն տալով եւ նորանոր մտահղացումներ փոխանցելով,որի շնորհիվ/եվ բարի կամեցողների ու աջակիցների շնորհիվ էլ/ գոյատեվում ենք եվ համացանցային իրավապաշտպան, լրագրողական-գրական-հրապարակախոսական գործունեություն ծավալում․առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության։Աստված մեզ հետ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր-պոետ,անկախ մտավորական

четверг, 1 июля 2021 г.

Մեկ գրախանութների գլխին են սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների

                                  ԼՈՖԹԸ ՀԱՂԹԵՑ ,,ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԻՆ,,

1990-ականների սկզբին, անկախության հռչակումից հետո գրադարանները հանձնվեցին համայնքներին/բացառությամբ՝մարզկենտրոնների գրադարանների/։Գյուղական համայնքներում դրանից հետո մեծ մասամբ լուծարվեցին դրանք, քանի որ համայնքն իր սուղ միջոցներով, անեկամուտ բնակչությունից հարկուտուրք անգամ հավաքել չկարողանալու պայմաններում չէր կարող մի հատ էլ գրադարան պահել/։Մարզկենտրոններում մնացին պետական կարգավիճակով 1, եվ մի քանիսը՝համայնքային ենթակայության, որոնք էլ հետագայում,2000թվից հետո լուծարվեցին ու օպտիմալացվեցին։ 1996-97թվերին պետականի կարգավիճակով քաղաքային գրադարանների թերթերի բաժանորդագրությունը կազմակերպվում էր Բաց հասարակության հիմնադրամի՝Սորոսի գումարներով․լավագույն դեպքում ու բարի կամեցողության դեպքում՝քաղաքապետարաններն էլ էին ֆինանսական աջակցություն ցուցաբերում․իհարկե՝թերթերի հանդե ,,ջոկողություն,, դնելով․եթե ընդդիմադիր կամ իրենց թանին թթու ասող թերթ էր՝չէին բաժանորդագրվում։

․․․1990-ականների վերջից․․․գրադարանների օպտիմալացմանը հաջորդեց գրախանութների օպտիմալացումը։1997թվին Վանաձորի ,,Վանք-91,, գրախանութների միավորման ցանցը հայտնվեց մասնավորեցման ցուցակում․գրախանութները պետության հանդեպ մեծ պարտքերի մեջ էին ընկել, ու այդ պատճառաբանությամբ, որոշեցին դրանք վաճառել։Ինչքան բողոքեց, կառավարությանն ու ,,աԱռավոտ,, թերթին նամակ ուղարկեց նախկին տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը՝նախկին ԱԻՄ-ՀՀՇ-ական, առաջարկում էր, որ վաճառվեն ոչ թե մաս-մաս, կտրատելով, այլ՝ամբողջական, որպեսզի դրանք չվերածվեն այլ օբյեկտների, ու անպայման պայման դրվի, որ պետք է տարածում  գիրք վաճառվի, ոչ թե՝այլ ապրանք․բայց լսո՞ղն ով էր․վերջինիս սպառնացին վրան քրեական գործ հարուցել, տարածքներն էլ վաճառեցին՝արդեն 2000թվից հետո․մնաց միայն մեկ գրախանութ՝,,կոշկակարի արհեստանոցի չափ տարածությամբ,,/ինչպես գրել էի ,,Առավոտ,, թերթում՝2000-ականներին/։Հետո դա էլ վերացավ։Մնաց միայն մեկ գրատուն՝մասնավոր, որտեղ հիմնականում գրենական պիտույքներ էին/եվ են/վաճառում։Իսկ թե ինչ եղան գրախանութի գրքերը՝Աստծուն է հայտնի։Պետությունը գոնե մի բուկինիստական գրախանութ չստեղծեց, որ տներում մնացած գրքերը ժամանակի ընթացքում չհայտնվեն աղբանոցում կամ մակուլատուրա չդառնան։

․․․մեկ գրախանութների գլխին էին սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների․փոխնիփոխ․․․․

․․2010-17թվերին սկսվեց ․․․համայնքային ենթակայության, քաղաքային գրադարանների նոր օպտիմալացումը։Վանաձորում պետական ենթակայության տակ մնաց միայն մարզային-կենտրոնականը եվ՝մանկականը, որ վերջերս վերանվանվել էր ,,Անհաղթ աքլոր,, մանկական-մշակութային կենտրոն՝քաղաքի կենտրոնում,Տիգրան Մեծ 24 հասցեում։ Դեռ մեկուկես տարի առաջ ոմն Լոֆթ ծրագրի կողմից/որ ինչ-որ անհայտ նպատակաուղղված ,,դրսի,,ծրագիր է/աչքադրվել էր մարզկենտրոնի գրադարանի շենքը, որտեղ նախատեսվում էր համատեղ ,,փայ մտնել,, գրադարանի հետ՝երեկոյան ժամերին այն ժամանցի վայր դարձնելով․բայց՝աշխատողների բուռն բողոքի արդյունքում/որին մասնակցում էր ծրագրի ջատագով, ՔՊ-ական Նարինե Թուխիկյանը, եվ որը լուսաբանվել է սույն բլոգում/, կանխվեց ։Սակայն, Լոֆթը մտադիր չէր դիրքերը զիջել եվ այլ տարածք վերցնել, եվ կառավարությունը 2 ամիս առաջ հրապարակավ հայտնեց եթերից, որ որոշել է Վանաձորի մանկական գրադարանի տարածքը հանձնել Լոֆթին։Իսկ թե ինչու չէր կարելի Լոֆթին այլ տարածք հատկացնել բազմաթիվ վաճառվող ու դատարկ տարածքներից, այլ՝ փառահեղ նորոգված , գործող ու գործուն մանկական գրադարանն էր աչքադրվել՝երեվի միայն այդ մշակութային ոճիրի կազմակերպիչները կիմանան։Եվ ահա, սույն թվի հուլիսի 1-ին, հունիսի 29-ից սկսված գործընթացը շարունակվում էր․երկարամյա մանկական գրադարանի՝արդեն մշակութային կենտրոնի կարգավիճակով, գրքերը դուրս էին բերվում եվ տեղափոխվում մարզային գրադարանի տարածք՝,,նեղ արեք-տեղ արեք,, սկզբունքով։Համոզված եմ, գրքերը լաց էին լինում,չցանկանալով բռնությամբ տեղահանվել իրենց բնօրրանից, չցանկանալով բաժանվել Անհաղթ աքլորից։Բայց Լոֆթը հաղթեց Անհաղթ աքլորին․առայժմ հաղթեց։Իսկ թե հետո ինչ կլինի կրճատված աշխատողների ճակատագիրը, կամ արդյո՞ք կառավարությունը կկատարի խոստումն ու մանկական գրադարանին առանձին տեղ կհատկացնի՝դժվար է ասել․դա կախված է կառավարության բարյացակամությունից՝երկրի հոգեվոր-մշակութային ժառանգության պահպանման հանդեպ վերաբերմունքից։Փաստ է, այն, որ մի հին, բարի, լուսավոր կառույց էլ վերացավ Վանաձորւմ։Իսկ թե ով է Լոֆթը, ինչ նպատակներ է հետապնդում մշակութային ոլորտում, կամ արդյո՞ք մշակութային ոլորտում է զբաղվելու, թե՞ նպաստելու է խորոված-քյաբաբի բիզնեսին, դա կարող է անգամ կառավարությունում չիմանան;

Ի դեպ, տարիներ շարունակ, սկսած 1997թվից ,,Առավոտ,, եվ ,,Ժամանակ,, ,,ժամանակ-Երեվան,, թերթերում լուսաբանել եմ գրադարանների ու գրախանութների գործունեությունը/աշխատանքային կենսագրությանս մոտ 10 տարին գրադարանային է՝Կիրովականի քիմմանրաթելի գրադարանից եվ քաղլուսկաբինետից, ինչպես նաեւ՝Վանաձորի մանկավարժականի գրադարանից/։Հետեվաբար, չպետք է նյութիս ետեվում ինչ-որ մեկի կամ ,,գաղտնի ուժերի,, ականջները փնտրել․այն իմ լրագրողական անկախ վերլուծական-հետաքննական հոդվածներից հերթականն է․ես իրավունք չունեի այս թեմայի կողքով անտարբեր անցնել թե որպես երկարամյա լրագրող-բլոգեր, թե որպես քաղաքացիական ակտիվիստ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր