տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 11 ноября 2022 г.
Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,
նաւե ուրիշներ։
ԴԻՄՈՂ՝ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 10 ноября 2022 г.
,,Վեոլիան,,՝կրկին անգամ ընդդեմ իրավապաշտպան լրագրողի
Ինչպես 2017թվի ձմռան շեմին,Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այնպես էլ հիմա՝2022թվի ձմռան շեմին, ,,Վեոլիան,, իմ դեմ կրկին դատական հայց է ներկայացրել՝2017թվին անջրաչափ բաժանորդների գլխին ,,սարքած,, ապօրինի վարձով ,,պարտքը,, բռնագանձելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ 2017թվին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը,ՀԾԿՀ անդամ Գարեգին Բաղրամյանի եվ այլոց ձեռամբ ՀՀ ջրային ոլորտը նույն թվին իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, ափալ-թափալ մի անմաքուր որոշում կայացրեց՝ջրի վարձը բարձրացնելու վերաբերյալ, եվ այդ բարձրացման արդյունքում ՀՀ անջրաչափ բաժանորդները հայտնվեցին ,,Վեոլիայի, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում․նախկին անձաքանակ 1100դրամ ջրի վարձը, որ արդեն իսկ պատկառելի թիվ էր, հասցվեց կայուն 5400դրամի/որն էլ մեկ տարի առաջ դարձրին 6000դրամ/․եվ քաղաքացին մինչեւ մե՜կ, երկու՜․․․նախկին սակագնով էր կարողանում լավագույն դեպքում այդ վարձի տակից դուրս գալ, ապա դրանից հետո արդեն ընկավ ,,Նեսոյի քարաբաղնիսի,,Կիրակոսի օրը։Այդ ապօրինի գործարքի առթիվ Փաշինյանի կառավարության օրոք քրեական գործ հարուցվեց՝ընդդեմ այդ գործարքի մասնակիցների, բայց, ինչպես այլ քրեական գործեր, այդ աղմկահարույց գործն էլ ,,ջրվեց,,-գնաց, եվ դեռ ավելին,այդ ապօրինի գործարքի հեղինակ Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց, եվ նա զբաղեցրեց արդեն նախկին Ռոբերտ Նազարյանի պաշտոնը՝ՀԾԿՀ նախագահ․սա իսկական ապտակ էր՝հասցված ,,հեղափոխությանն,, էլ ժողովրդավարությանն էլ․իսկ ՀՀ անեկամուտ քաղաքացիները՝աղետի գոտւ վթարային շենքերում, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրելու, վերածվեցին հպարտ ստրուկների՝,,Վեոլիայից,, կախված։Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2018թվին մերժեց՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված դատական հայցը՝գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց քանի որ դատարանը նաեւ մերժեց իմ հայցը՝,,Վեոլիայի,, հաստատած սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, նենգաբար շարունակում էր թիվ նկարել եվ պարտք աճեցնել,քանի որ ես մուծումները կատարում էի նախկին սակագնով եվ այնքանով, որքանով մի կերպ թույլ են տալիս գործազուրկի իմ ,,եկամուտները,,․թոշակառու չեմ նպաստառու չեմ։ Իսկ ,,Վեոլիայի,, ապօրինի օրինականացված սակագնով անընդհատ ,,պարտք,, էր կուտակվում, եվ ամեն անգամ վարձ մուծելիս՝վարձահավաքների զարմանքը հարուցում, թե ինչու է այդքան մեծ պարտք գոյացել/այժմ արդեն՝200հազար դրամն անցնող/։
Ի վերջո քանի՞ անգամ կարելի է այս հարցը բարձրացնել, գրել, աղաղակել, նշել այն օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չեն տալիս աղետի գոտու վթարային շենքերի չնորոգված բնակարանների բնակիչներին ջրաչափ տեղադրել՝ռիսկային վիճակում գտնվող ու 40-50 տարի չնորոգված սանհանգույցում,այնպիսի տպավորություն է, թե որոշ պաշտոնատարներ հորթային հրճվանք են ապրում, երբ մենք ամեն անգամ այս հարցը բարձրացնում ենք ու ուրախանում են,թերեվս,մտածելով, որ մեր մեր հազար հոգսին մեկն էլ է ավելանում։Քանի՞ անգամ կարելի է գրել, պահանջել, հորդորել, որ շուտափույթ վերադարձնեն ԽՍՀՄ ավանդները, որպեսզի անեկամուտ մարդիկ գոնե դրանով կարողանան կոմունալ վարձեր մուծել, քանի՞ անգամ կարելի է գրել, որ վերադարձրեք նախկին հալածվածներին՝իրենց աշխատանքը, որ կորցրել են ոմանք կամ շատերը՝քաղաքական կամ այլ բնությի հալածանքների արդյունքում․ու՞ր է անցումային արդարադատությունը, միայն անցանկալի դատավորներից ազատվելու համա՞ր․․․․
Ոչ էլեկտրոնային նամակներին են արձագանքում, ոչ ֆեյսբուքյան, ոչ բլոգային բաց նամակներին, ուրեմն ու՞ր է հեղափոխությունը, եթե արդարության համար հալածված ու պայքարող մարդկանց ձայնն այն ժամանակ էլ էր խեղդվում, հիմա էլ։Թե՞ անպայման պետք է ինքնահրկիզման ակցիա իրականացնենք, որ կամ մի քանիսի ինքնագիտակցությունը տեղը գա ու հասկանա, որ չի կարելի այսպես վարվել անկախ Հայաստանի 27 տարվա լրագրողի/11 տարվա բլոգերությունը ներառյալ/հետ, ով լրագրողական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու լրագրողական մրցանակի/2004թվին՝կոռուպցիայի դեմ պայքարի համար, ,,Լոռու մարզի լրագրողներն ընդեմ կոռուպցիայի,, ծրագրի շրջանակներում/։
11տարի է, համացանցային գործունեության շնորհիվ ոչ միայն ինքս իմ իրավունքների պաշտպանությանն եմ լծված, այլեվ՝հարկ եղած դեպքում այլոց իրավունքների,եվ սա՝առանց որեվէ դրամաշնորհային աջակցության, որեվէ քաղաքական ուժից կախում չունենալով․ի դեպ, վերջին 2 տարում համացանցային գործունեությունս իրականացվում է ժողովրդավարության շրջանակներում, համակարգչային տեխնիկական աջակցության շնորհիվ, եվ ոչ թե՝իմ անձնական միջոցներով։Իսկ համացանցային գործունեությունս բիզնես-շահեր չի հետապնդում, որեվէ գովազդից չի օգտվում։
․․Մի՞թե ես պատժվում եմ արդարության համար պայքարի կամ՝երկիրը չլքելու համար;
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,
Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
понедельник, 31 октября 2022 г.
Հոսանքանջատումներ՝ձմռան շեմին
Օր-ցերեկով ժամանակ առ ժամանակ փողոցի լույսերն են անկապ վառվում՝համայնքային բյուջեի հերն անիծելով, բայց դա չի խանգարում, որ ՀԷՑ-ը ձմռան շեմին ժողովրդին սպառնա հոսանքի անջատումներով․,,բնականաբար,, պարտքերի պատճառով․իսկ պարտքերն ինչու՞ են գոյացել․որովհետեվ ժողովրդի եկամուտները պակասել են, վարձերը բարձրացել։Եթե դոլարի կուրսն անըդհատ իջնում է, սրընթաց իջնում ՝վերջին կես տարում,հոսանքի ու ջրի գինն ինչու՞ է բարձր մնում, ինչու՞ չեն սակագները փոխվում։Եթե ՀԷՑ-ը ժանմանակ առ ժամանակ պատճառաբանում է, թե վնասով է աշխատում, ի՞նչ միջոցներից է բարեգործություններ անում՝ըստ պատկանելույն։Ձմռան շեմին ժողովրդին կթում ու կթում են․արցախցուն թուրքն է ,,լարում,, իր երկրից, հայաստանցին էլ դառել է ռազմավարական կառույցները ղեկավարող նեոգաղութարարների/ՀԷՑ, ,,Վեոլիա,,/ ձեռին պատանդ, ու որը դիմանում է, որը մաքառում է, որը չդիմանալով՝կյանքին անժամանակ հրաժեշտ է տալիս․․․․Էս 30 տարում չբաշարեցին գոնե Թուրքմենստանից կամ Իրանից գազ քաշեն, բա պայմանավորվածություն կար 90ականներին, ի՞նչ եղավ, ասենք՝,նախկինները,, չբաշարեցին, բա էս 4 տարում ի՞նչ բանի էիք ,Նիկոլ, բա Արարատ Միրզոյանի հետ բղավում էիք, թե ,,վարձեր չմուծեք, ժողովուրդ, էս է մենք գալիս ենք,,․․․․․այ ոչ բարով հայիք, որ ժողովրդի մատից մի փուշ չհանեցիք, դեռ դարդի վրա էլ դարդ ավելացրիք։Թու ձեր մարդ ասողի ու ,,հեղափոխություն ասողի․․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
среда, 17 августа 2022 г.
,,Դանոսների,, երկիր Հայաստան
Եվ այն պայմաններում, երբ երկրում երկօրյա սուգ է հայտարարված՝մայրաքաղաքի ,,Սուրմալու,, առեվտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եվ դրա հետեվանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերի առթիվ,Վանաձորում, 2-րդ հարկի մի հարեվան առաջին հարկի հարեվանի դեմ․․․․,,դանոս,, է գրում՝30-ականների, ,,մատերիալ,, գրողի ոճով,բերիական գործելաոճով․տիպիկ՝Նաիրի Զարյանի ,,Հացավան,, հայտնի վեպի ժամանակներին ենք հասել՝մոտ 90 տարի հետ գնալով։Եվ ի՞նչ է պահանջում սույն հարեվանը/ընդ որում՝նորաբնակ/իր հնաբնակ հարեվանից/․այն, որ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկի 1-ին հարկի հարեվանի 60 տարվա խնամած, շահած-պահած-ծաղկեցրած,սեփական ձեռքերով վարած-ցանած այգու ցանկապատը․․․հեռացնելու նպատակով, այնուհետեվ՝այգում գտնվող, 1988թվի երկրաշարժից հետո տեղադրված տնակ-կացարանը հանել պարտադրի․իբր՝դրանք ,,խանգարում,, են իր լուսամուտներին։Պատկերացնու՞մ եք, 1-ին հարկում գտնվող տնակը խանգարում է երկրորդ հարկի բնակարանի լուսամուտներին․ինչպիսի ,,հանդգնություն,,։
,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,-ի պատասխան գրած ֆեյսբուքյան նամակում/որ կարող է արդեն պաշտոնական նամակի տեսք ստացած լինի/ հավաստում է ,,պատասխանող կողմը,,,մատնանշելով, որ իր դեմ ,,դանոս,, գրած անձը ընդամենը մեկ տարի առաջ է բնակարն գնել այդ շքամուտքում, բայց իրեն իրավունք է վերապահում ,,աչք գցել,, ավելի քան 70 տարի այդ շենքում ապրած հարեվանի այգուն, երբ որ այն հանրային տարածքում չէ,այլ՝շենքի ետնաբակում,որտեղ նաեւ շենքի այլ բնակիչների այգիներն են՝տասնյակ տարիներ առաջ գցված․եվ սա՝այն դեպքում, երբ բողոքող կողմից իրենք ավելի շատ իրավունք ունեն բողոքելու, քանի որ բնակարանը գնելուց հետո ձեվախեղել է ջրատար համակարգը/Վանաձորում լայն տարածում գտած երեվույթ,որի դեմ իշխանությունները կամ աչք են փակում՝թերեվս ինչ-ինչ շահագրգռվածություն ունենալով, կամ՝լավագույն դեպքում, եթե բողոքող կա՝տուգանում են․բայց՝չեն վերացնում,այլ ստիպում են անգամ՝որ մյուս հարեվաններն էլ իրենց ջրատարը համապատասխանեցնեն ապօրինաշինության հեղինակի ,,քյալլագյոզությանը,, եվ միջոցներ գտնեն իրենց ջրատար համակարգը եվս փոխելու/։Իսկ այդ կարգի ապօրինությունը խաթարում է երկրաշարժից հետո չամրացված, վթարային շենքերի հիմքերն ու վտանգում սեյսմակայունությունը։
,,Իսկ եթե հանկարծ կրկին հզոր երկրաշարժ լինի, ու շենքը քանդվի, ես ո՞րտեղ եմ բնակվելու, եթե պահանջում է տնակը հեռացնեմ,,-իրավացիորեն հարցադրում է անում ,,պատասխանող կողմը,,։
․․․Քաղաքը հեղեղված է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թվերից մնացած, նախորդ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ժամանակ շարունակաբար ավելացած զանազան կցակառույցներով ու ապօրինի ինքնակամ կառույցներով/Դարբինյանի թվերի ապօրինի կառույցներին դեռ մոտ 15 տարի առաջ անդրադարձել էր անգամ՝պետական Հ1 ալիքը․հեղինակ՝Արտակ Ալեքսանյան/,վերջին 5- տարում էլ անգամ մայթերն են զավթվել ինքնակամ կառույցներով,մի քանի տասնյակ բնակելիների լուսամուտներն են ստվերել ապօրինի բուսած կառույցները,բայց հանկարծ ինչ-որ մեկի այգին, որ հանրային տարածքում չէ եվ բնությանն օգուտ է տալիս թթվածնով, ինչ-որ մեկի՝2-րդ հարկում բնակվող լուսամուտին ,,վնաս է՜,վնաս է՜, վնաս է՜․․․,,։Արդյոք՞ այս ամենը քաղաքականացված չէ, եվ արդյո՞ք այս կերպ չեն թիրախավորվում քաղաքացիական այն ակտիվիստները, որոնց ակտիվությունն ամենեվին իշխանությունների շահերից չի բխում, այլ՝քաղաքացիական հասարակության եվ արդարության։Իսկ միգուցե տեղական իշխանությունները որոշել են 20 տարի առաջվա ,,օյինը,, բերել բնակիչների գլխին․այն ժամանակ մարդկանց օրինական ավտոտնակների համար պահանջեցին մեծ գումարներ մուծել՝իբր ,,օրինականացնելու,, նպատակով, հիմա էլ միգուցե որոշել են 60-70 տարվա այգիներից փող քամել․․․․ու սկսել են փորձարկումը՝,,մեկ առանձին վերցրած,, շքամուտքից
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր
пятница, 1 июля 2022 г.
Աղետի գոտու վթարային շենքերի ողբալի վիճակն ու կառավարության քար-անտարբերությունը՝ահազանգերի հանդեպ․տարիներ շարունակ
Սույն թվի հունիսի 30-ի, լույս հուլիսի մեկի գիշերվա ժամը երկուսին մեր բնակարանում անսպասելիորեն վթարային իրավիճակ ստեղծվեց։Ճաշասենյակի,լոգարանի եվ լոգարանի ուղղությամբ հարակից սենյակի առաստաղից մեծ ուժգնությամբ ջուր էր թափվում։Խուճապային իրավիճակ էր․չգիտեիր,մի քանի ուղղություններից թափվող ջրի ճամփան փակես, թե գիշերվա կեսին վազես վերին հարկերին ստիպված ,,դիվահար,, անես, թե 911 զանգես։Պարզվեց, պատճառները կապված են եղել 5-րդ հարկի բնակարանի ջրատար ու կոյուղատար խողովակների հետ, որի պատճառով էլ ջուրը լցվել է 4-րդ, 3-րդ հարկեր՝իր ճանապարհին պատահած ամեն ինչ կլանելով։Եվ միայն ահազանգից հետո հոսքը դադարեց, բայց հետեվանքները,բնականաբար, մնացին, լոգարանի ուղղությամբ մանր կաթոցներն էլ հետը։
1972թվին կառուցված,վրայով 88-ի հզոր երկրաշարժ անցած, անկախության տարիներին էլ մանր ու միջին երկրաշարժերով անցած, բայց՝չամրացված շենքում/մասնավորապես՝մեր բնակարանում/ սա երկրորդ դեպքն էր՝նման մասշտաբի եվ աղետալի հետեվանքներով․նախորդը 6 տարի առաջ էր, երբ ջրի ծորակի անսարքության հետեվանքով խոհանոցում ջուր էր լցվում, եվ միայն մասնավոր վարպետ կանչելուց հետո/որի տվյալներն այն ժամանակ ջրմուղը տրամադրեց,պատճառաբանելով, որ իրենց աշխատողներն այդտեղ չեն/ վթարը վերացվեց, իսկ վարպետն էլ համոզված էր, որ եթե ջրաչափ ունենայինք, այդ դեպքում վիճակն ավելի վատ էր լինելու, որովհետեվ ստիպված էր լինելու ջրաչափի կնիքը քանդել, ինչն էլ տուգանք էր առաջացնելու ջրմուղի կողմից։Հարկ է նշել,որ ջրի կաթոցներ՝լոգարանի հատվածում, տարիներ առաջ եղել են/մոտ 6-8 տարի առաջ/, եվ միայն մասնակի վերացվել՝համատիրության միջամտության արդյունքում։Փաստ է այն, որ 88-ից ետո չամրացված այս շենքը /ինչու չէ նաեվ այլ շենքեր/,որ սկզբում որոշել էին 4-րդ եվ 5-րդ հարկերը քանդել,տարիներ շարունակ տարբեր իշխանությունների կողմից անուշադրության մատնվելով, մնացել են բնակիչների ինքնագործունեության հույսին՝,,եղունգ ունես գլուխդ քորի,, սկզբունքով, եվ ով՝ինչպես կարողացել,իր միջոցներով փոփոխել է ջրատար ու կոյուղատար համակարգը, մի քանի բնակարաններում մի քանի անգամ ,,տրապ,, է փոխվել, ու այս աշխատանքների որակը կախված է եղել այդ աշխատանքները կատարողների աշխատանքի որակից/ասենք՝մի տեղ վերացրել են կաթոցները, բայց հետագայում դրանք մի ուրիշ տեղից են դուրս եկել, կամ մի տեղ անհրաժեշտ է եղել երկրորդ անգամ փոխել սխալ տեղադրած ,,տրապը,, եվ այլ այս կարգի փնթիություններ/։Դրա հետ մեկտեղ, քանի որ մեկն իր բնակարանում փոխել է խողովակը, մյուսը չի փոխել՝ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով, կամ մասնակի է փոխել,սիստեմում անհամամասնություն է առաջացել․․․նման դեպքեր հազվադեպ չեն Վանաձորում էլ, մայրաքաղաքում էլ․․․․եվ, պետությունը փոխանակ այս կարգի շենքերի բնակիչներին աջակցի, պետբյուջեից գոնե արտահերթ կարգով գումարներ հատկացնի, արտերկրից ,,ժողովրդավարության զարգացմանը,, միտված գումարներ է հայթայթում մի երկրում, որտեղ առավոտից երեկո բողոքողներին ծեծում են․եթե բողոքողները ցույցերի են գնում։Այլ բողոքողների նկատմամբ էլ սոցիալական զանազան ճնշումներ են կիրառվում, ընդհուպ մինչեւ եկամտազրկելը։Հետաքրքիր է, արտերկրի ,,դոնոր,, կազմակերպությունները տեղյա՞կ են, որ Հայաստանում այսօր առաջնահերթություն պահանջող խնդիրը վթարային շենքերի վիճակն է, որի հետեվանքներին հեռուստատեսությամբ առնչվել ենք՝քանիցս/վերջին 2 ամսում Վանաձորում արդեն 2 համանման դեպքի ենք ականատես եղել՝հեռուստատեսությամբ․մարդիկ բողոքում են, որ գումարներ չունեն, որ համատիրությանը վճարեն, համատիրությունն էլ պատճառաբանում է, որ առանց բնակիչների լուրջ գումարների ներդրման իրենք անզոր են շենքերում պարբերաբար նորոգումներ կատարեն կամ վթար վերացնեն՝անհրաժեշտության դեպքում/։Վերջին 5 տարում է, ավելի վաղ էլ քանի անգամ համացանցում ահազանգել եմ բաց նամակով, խմբերում տարածել, էլեկտրոնային հասցեներով ուղարկել հրապարակումներ՝աղետի գոտու վթարային շենքերի վիճակի մասին, հորդորել, որ այդ բնակիչների ԽՍՀՄավանդները գոնե վերադարձնեն/հատկապես նրանց, ովքեր գործազուրկ են կամ նվազ եկամտով ապահովված/,բայց՝ձայն բարբառո։Ու այս կարգի շենքերի բնակիչների հանդեպ փոխանակ ջրմուղը կամ ,,Վեոլիան,, մեծահոգություն ցուցաբերեն, ու հասկացողություն առ այն, որ տարիներ շարունակ մարդիկ ի վիճակի չեն եղել ջրաչափ տեղադրել/որովհետեվ հենց միայն ջրաչափ տեղադրելը կարող է ռիսկային լիներ,քանի որ լոգարանի մասում դրա համար կառուցվածքային փոփոխություններ են պետք՝մեծ գումարներ նախատեսող/, ջրի վարձ է սահմանել ամսական 5400, այսուհետ արդեն՝6000դրամը, եվ այդ անտրամաբանական ու ապօրինի սակագնով ,,պարտք,, սարքած՝4 տարի շարունակ սպառնում է դատարանով կամ ջրանջատումով։Ի վերջո որքա՞ն կարելի է բողոքել, աղաղակել, որ կամ մարդկանց ավանդները վերադարձրեք, կամ նպաստեք, որ մարդիկ իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանքով ապահովվեն, ոչ թե ԽԾԲ-ի հույսին մնան։Եվ ու՞մ ես ասում,ջուրն իր ճամփով գնում է՝բառացիորեն եվ փոխաբերական, ու ջուրն արդեն առաստաղով էլ է գնում,հատակով էլ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
среда, 12 января 2022 г.
Իրավապաշտպանները հուշում են
Իրավապաշտպանները հուշում են, որ կամ պետք է ես ,,Վեոլիային,, դատի տամ՝հանրային պաշտպանի գրասենյակի օգնությամբ,կամ՝,,Վեոլիան,, ինձ․ոնց որ՝2018թվին էր արել,բայց՝պարտվեց տվյալ փուլում,ինչը չարգելակեց նրա հետագա կեղեքիչ գործողությունները իմ եվ այլ անջրաչափ բաժանորդների նկատմամբ։Խոստանում են, որ ,,Վեոլիայի,, հարձակվելու պարագայում ինձ կօգնեն՝առարկություն գրելու հարցում․եթե դժվարանամ։Տրամաբանությունը հուշում է, որ ջրի վարձի ապօրինի սակագինը՝5400դրամ/ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ու նախկին անդամ,ներկայիս ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի թեթեվ ձեռքով հաստատած/, այսօրվա կառավարությունն ինքը պետք է չեղարկեր՝որպես ապօրինի, ինչի մասին քանիցս եմ նամակներ ուղարկել թե նախորդ, թե ներկա իշխանությունների օրոք՝ըստ պատկանելույն։Ուրեմն ես՝26 տարվա իրավապաշտպան լրագրողս/պաշտոնապես՝բարձրագույն կրթությամբ գործազուրկ/,պետք է կյանքիս մնացած հատվածն անցկացնեմ ,,Վեոլիայի,, հետ կռիվ տալո՞վ։Մի՞թե այս երկրում չգտնվեց մի հզոր կառույց՝ժողովրդական մտածելակերպով,որ նախաձեռնի այդ գործը, ու ,,Վեոլիային,, ցույց տա իր տեղը, ոչ թե դա անի ՀՀ շարքային քաղաքացին/այն էլ՝20 տարուց ավել սեփական երկրում իրավահալածված/, որ միգուցե կարողանա համ իրեն ազատել ,,Վելոիա,, կոչվածի ճորտությունից, համ՝ուրիշներին, որոնց նկատմամբ այդ դավադիր սակագնով անտրամաբանական ,,պարտքը,, անցնում է 210հազար դրամը, եվ մեկը մեկին անընդհատ հարցնում է․,,Ձեզ էլ ե՞ն գրություն ուղարկել,,։Դե հո միամիտ չեն, որ միանգամից բոլորին ուղարկեն ու միավորվելու հնարավորություն տան, մի օր մեկին կուղարկեն ու կսպառնան, մի օր՝մյուսին։Ինչ է,գնանք ուրիշ երկիր քաղաքական ապաստան խնդրե՞նք որ,,Վեոլիայի,, ձեռքից պրծնենք։Փոխանակ ապօրինի գործարքի մասնակից Գարեգին Բաղրամյանին պատժեն, նրա գործողություններից տուժած քաղաքացուն են սպառնում ու գլխին ահռելի վարձ փաթաթում։Իսկ Բաղրամյանին էլ,ընդհակառակը, պարգեվատրում են՝պաշտոնը բարձրացնելով, նրա նկատմամբ հարուցած քրեական գործն էլ ջրելով։Նիկոլ, էս է՞ր քո հեղափոխությունը, որ արդարը դատվի, անարդարը պարգեվատրվի ու հռհռա արդարի վրա։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր,
Ժողովրդավարության անցյալն ու ներկան
Իմ հիշելով, 2008-2009 թվերին Լոռու մարզպետարանում ինֆորմացիոն կենտրոն կար առաջին հարկում,որտեղ լրագրողները /կամ քաղաքացիները/ կարող էին օգտվել անվճար ինտերնետային ծառայությունից։Բայց, պարզվում է, ավելի վաղ էլ է եղել անվճար ինտերնետային համակարգ՝մարզպետարանում։Ահա թե ինչ պարզեցինք մեր անձնական արխիվներից․ահավասիկ, 2002թվի․մայիսի 4-ի համարում ,,Մեծ աշխարհի մեր անկյունը եվ մամուլի ազատությունը,, հոդվածում մարզպետարանի լրատվության բաժնի նախկին պետը գրել է․,,Փառք Աստծո, այսօր աշխարհի քարտեզներում անգամ չնշվող Վանաձորում յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ մարզպետարան ու ,,Ինտերնետ,, հ/կ-ի շնորհիվ ծանոթանալ հանրապետությունում հրատարակվող թերթերի էջերին ու անգամ ընթերցել հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող նյութերի տեքստերը,,։Ճիշտ է, այդ հոդվածին այն ժամանակ այլ ասպեկտով եմ անդրադարձել՝որոշ առումներով․ իմ առարկությունները ներկայացնելով ,,Առավոտ,, թերթում, բայց փաստ է այն, որ 2002թվին ժողովրդավարությունն այնքան մեծ է եղել՝այսօրվա հետ համեմատած, որ անգամ՝անվճար ինտերնետ է եղել մարզպետարանում։Հարց է ծագում․իսկ ի՞նչ եղավ ,,ինտերնետ հ/կ-ն,, կամ այդ ծառայությունը,եթե հիմա ոչ միայն նման ծառայությունը մնացել է հեռավոր անցյալում, այլեվ անգամ՝վճարովի ինտերնետ-ակումբներն են վերացել․վերջին 10 տարիներին, իսկ ,,վերջին մեխն,, էլ խփվեց 2021-ի դեկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին, երբ վերջին ինտերնետ-ակումբն էլ փակվեց։Դրանից հետո, որպես մխիթարություն,մնացել է միայն ժողովրդավարության մի փոքր անկյուն՝մարզային գրադարանում/անվճար ինտերնետով/,բայց, այս տարվա հունվարի 23-ից առողջապահության նախարարի թե կառավարության դավադիր որոշմամբ, դա էլ կդառնա․․․․միայն պատվաստվածների համար․եվ ոչ միայն դա, այլեվ՝մամուլի ընթերցասրահը/որն զգալի աջակցություն էր անվճարունակ խավի համար՝դեռ 90-ականների կեսերից։Ինքներդ դատեք, ո՞ր մի ապահովված քաղաքացին է այսօր հաճախում գրադարան՝թերթ կարդալու, եթե տանն ինտերնետ ունի, հնարավորություն էլ ունի թերթ կարդալու, բացի՝ուսանողությունը, որի համար ,փաստորեն, բուհում պարտադիր չի համարվում պատվաստվելը, բայց՝գրադարանի համար կդառնա պարտադիր, քանի որ կառավարությունն է որոշել իր մշակութակործան քաղաքականությամբ, որի հիմքերը գցվեցին այն ժամանակ, երբ ոմն Լոֆթի ձեռքը հասավ գրադարաններին։Հազիվ թե թոշակառուների կամ գործազուրկների համար մանկության երազանք լինի այն, որ գրադարան մտնելու համար պատվաստվեն։Եվ ուրեմն ո՞րն է այս քաղաքականության իմաստը, եթե ոչ՝գրադարանները դարձնել կառավարելի եվ միմիայն՝էլիտայի համար, իսկ հասարակ մահկանացուները թող գնան պատերի տակ բամբասեն, փնթփնթան կամ անիծեն կառավարությանը՝հեռվից բռունցք ճոճելով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր,
Подписаться на:
Сообщения (Atom)