четверг, 10 ноября 2022 г.

,,Վեոլիան,,՝կրկին անգամ ընդդեմ իրավապաշտպան լրագրողի

 Ինչպես 2017թվի ձմռան շեմին,Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, այնպես էլ հիմա՝2022թվի ձմռան շեմին, ,,Վեոլիան,, իմ դեմ կրկին դատական հայց է ներկայացրել՝2017թվին անջրաչափ բաժանորդների գլխին ,,սարքած,, ապօրինի վարձով ,,պարտքը,, բռնագանձելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ 2017թվին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը,ՀԾԿՀ անդամ Գարեգին Բաղրամյանի եվ այլոց ձեռամբ ՀՀ ջրային ոլորտը նույն թվին իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, ափալ-թափալ մի անմաքուր որոշում կայացրեց՝ջրի վարձը բարձրացնելու վերաբերյալ, եվ այդ բարձրացման արդյունքում ՀՀ անջրաչափ բաժանորդները հայտնվեցին ,,Վեոլիայի, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում․նախկին անձաքանակ 1100դրամ ջրի վարձը, որ արդեն իսկ պատկառելի թիվ էր, հասցվեց կայուն 5400դրամի/որն էլ մեկ տարի առաջ դարձրին 6000դրամ/․եվ քաղաքացին մինչեւ մե՜կ, երկու՜․․․նախկին սակագնով էր կարողանում լավագույն դեպքում այդ վարձի տակից դուրս գալ, ապա դրանից հետո արդեն ընկավ ,,Նեսոյի քարաբաղնիսի,,Կիրակոսի օրը։Այդ ապօրինի գործարքի առթիվ Փաշինյանի կառավարության օրոք քրեական գործ հարուցվեց՝ընդդեմ այդ գործարքի մասնակիցների, բայց, ինչպես այլ քրեական գործեր, այդ աղմկահարույց գործն էլ ,,ջրվեց,,-գնաց, եվ դեռ ավելին,այդ ապօրինի գործարքի հեղինակ Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց, եվ նա զբաղեցրեց արդեն նախկին Ռոբերտ Նազարյանի պաշտոնը՝ՀԾԿՀ նախագահ․սա իսկական ապտակ էր՝հասցված ,,հեղափոխությանն,, էլ ժողովրդավարությանն էլ․իսկ ՀՀ անեկամուտ քաղաքացիները՝աղետի գոտւ վթարային շենքերում, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրելու, վերածվեցին հպարտ ստրուկների՝,,Վեոլիայից,, կախված։Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2018թվին մերժեց՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված դատական հայցը՝գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց քանի որ դատարանը նաեւ մերժեց իմ հայցը՝,,Վեոլիայի,, հաստատած սակագինը չեղարկելու վերաբերյալ, ուստի ,,Վեոլիան,, նենգաբար շարունակում էր թիվ նկարել եվ պարտք աճեցնել,քանի որ ես մուծումները կատարում էի նախկին սակագնով եվ այնքանով, որքանով մի կերպ թույլ են տալիս գործազուրկի իմ ,,եկամուտները,,․թոշակառու չեմ նպաստառու չեմ։ Իսկ ,,Վեոլիայի,, ապօրինի օրինականացված սակագնով անընդհատ ,,պարտք,, էր կուտակվում, եվ ամեն անգամ վարձ մուծելիս՝վարձահավաքների զարմանքը հարուցում, թե ինչու է այդքան մեծ պարտք գոյացել/այժմ արդեն՝200հազար դրամն անցնող/։

Ի վերջո քանի՞ անգամ կարելի է այս հարցը բարձրացնել, գրել, աղաղակել, նշել այն օբյեկտիվ պատճառները, որոնք թույլ չեն տալիս աղետի գոտու վթարային շենքերի չնորոգված բնակարանների բնակիչներին ջրաչափ տեղադրել՝ռիսկային վիճակում գտնվող ու 40-50 տարի չնորոգված սանհանգույցում,այնպիսի տպավորություն է, թե որոշ պաշտոնատարներ հորթային հրճվանք են ապրում, երբ մենք ամեն անգամ այս հարցը բարձրացնում ենք ու ուրախանում են,թերեվս,մտածելով, որ մեր մեր հազար հոգսին մեկն էլ է ավելանում։Քանի՞ անգամ կարելի է գրել, պահանջել, հորդորել, որ շուտափույթ վերադարձնեն ԽՍՀՄ ավանդները, որպեսզի անեկամուտ մարդիկ գոնե դրանով կարողանան կոմունալ վարձեր մուծել, քանի՞ անգամ կարելի է գրել, որ վերադարձրեք նախկին հալածվածներին՝իրենց աշխատանքը, որ կորցրել են ոմանք կամ շատերը՝քաղաքական կամ այլ բնությի հալածանքների արդյունքում․ու՞ր է անցումային արդարադատությունը, միայն անցանկալի դատավորներից ազատվելու համա՞ր․․․․

Ոչ էլեկտրոնային նամակներին են արձագանքում, ոչ ֆեյսբուքյան, ոչ բլոգային բաց նամակներին, ուրեմն ու՞ր է հեղափոխությունը, եթե արդարության համար հալածված ու պայքարող մարդկանց ձայնն այն ժամանակ էլ էր խեղդվում, հիմա էլ։Թե՞ անպայման պետք է ինքնահրկիզման ակցիա իրականացնենք, որ կամ մի քանիսի ինքնագիտակցությունը տեղը գա ու հասկանա, որ չի կարելի այսպես վարվել անկախ Հայաստանի 27 տարվա լրագրողի/11 տարվա բլոգերությունը ներառյալ/հետ, ով  լրագրողական գործունեության համար արժանացել է շնորհակալագրերի ու լրագրողական մրցանակի/2004թվին՝կոռուպցիայի դեմ պայքարի համար, ,,Լոռու մարզի լրագրողներն ընդեմ կոռուպցիայի,, ծրագրի շրջանակներում/։

11տարի է, համացանցային գործունեության շնորհիվ ոչ միայն ինքս իմ իրավունքների պաշտպանությանն եմ լծված, այլեվ՝հարկ եղած դեպքում այլոց իրավունքների,եվ սա՝առանց որեվէ դրամաշնորհային աջակցության, որեվէ քաղաքական ուժից կախում չունենալով․ի դեպ, վերջին 2 տարում համացանցային գործունեությունս իրականացվում է ժողովրդավարության շրջանակներում, համակարգչային տեխնիկական աջակցության շնորհիվ, եվ ոչ թե՝իմ անձնական միջոցներով։Իսկ համացանցային գործունեությունս բիզնես-շահեր չի հետապնդում, որեվէ գովազդից չի օգտվում։

․․Մի՞թե ես պատժվում եմ արդարության համար պայքարի կամ՝երկիրը չլքելու համար;
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն