пятница, 11 ноября 2022 г.

Հայտարարություն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,

                              Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին

----------------------------------------------------------------

Անցած տարեվերջին ,,Վեոլիա,, ընկերության հետ կապված իմ բողոքով զբաղվում էր ձեր կազմակերպության աշխատակից իրավաբանը։Այն ժամանակ նրա եվ իմ միջեվ նամակագրությունն ընդհատվեց, քանի որ ,,Վեոլիան,, դատական հայց չներկայացրեց դատարան, ինքս էլ ցանկություն չհայտնեցի դիմել դատարան՝,,Վեոլիայի,, դեմ։Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանից ստացել եմ ծանուցում առ այն, որ դատարանը վարույթ է ընդունել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը, եվ ինձ ընդամենը տեղյակ է պահում, թե դատարանը երբ է որոշում կայացնելու․այսինքն իմ մասնակցությունը դատին չի էլ նախատեսվում, քանի որ գործը ,,քննվելու է պազեցված ընթացակարգով,,․փաստորեն, արդարադատության համակարգում օրենքներ են փոխվել, իսկ 2018-ին ինքս մասնակցել եմ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ հարուցված քաղաքացիական գործին՝որպես պատասխանող․այն ժամանակ դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ, բայց, քանի որ այդ չարաբաստիկ սակագինն այդպես էլ չփոխվեց/չնայած այդ առթիվ նամակ էի ուղարկել անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/, ուստի ,,Վեոլիան,, շարունակում է իմ հաշվեհամարին թիվ ,,նկարել,,՝2017թվին հաստատված ապօրինի սակագնով 5400դրամ/այժմ արդեն՝6000/, որի առթիվ, հիշեցնեմ, դեռ 2018թվին քրեական գործ է հարուցվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի եվ անդամ Գարեգին Բաղրամյանի նկատմամբ․բայց՝քրեական գործը հետագայում ,,ջրվեց,, իսկ Բաղրամյանի պաշտոնն էլ բարձրացավ,դարձնելով ՀԾԿՀ նախագահ։

4տարվա ընթացքում ,,Վեոլիան,, իմ հաշվեհամարին ապօրինի 5400դրամ սակագնով ,,պարտքը,, հասցրեց ավելի քան 200հազար դրամի․ամիսներ առաջ դատարանից գրություն ստացա, որ դատարանը,,Վեոլիայի,, նոր ՝երկրորդ հայցը մերժել է՝ինչ-ինչ հիմնավորումներով, եվ, փաստորեն, ,,Վեոլիան,, հիմա կրկին անցել է հարձակման՝պահանջելով ոչ միայն ապօրինի ,,սարքած,, պարտքի բռնագանձում, այլեվ՝տոկոսներ է սահմանել գումարի նկատմամբ։Եվ սա՝այն դեպքում, երբ ամիսներ առաջ նամակով դիմել էի ,,Վեոլիայի,, տնօրենին, տեղեկացնելով, որ մուծումներն ստիպված եմ կատարել ոչ միայն նախկին սակագնով,այլեվ՝այնքանով, որքանով թույլ են տալիս գործազուրկի իմ հնարավորությունները․նպաստառու չեմ, աշխատող չեմ, թոշակառու չեմ։Ցանկանում եմ տեղեկանալ,արդյո՞ք կարող եմ այս գործին առնչվող նոր փաստաթղթերը ներկայացնել ձեր կազմակերպությանը՝իրավախորհրդատվակա

ն աջակցության նպատակով։Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործում առկա է հանցակազմ․չէ՞ որ 5400դրամ սակագինը հաստատվել է 2017թվին՝գաղտնիության պայմաններում, որպեսզի հնարավորություն չլինի այն բողոքարկել որպես նորմատիվային ակտ՝4 ամսվա ընթացքում/սակագնային այդ ապօրինության մասին դեռ ավելի վաղ ձեր կազմակերպության հետ ունեցել եմ նամակագրություն՝ 2017-18թվերին/։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝ՀՀ շարքային քաղաքացու, 27 տարվա լրագրողի/11 տարվա անկախ բլոգեր/ նկատմամբ այս սոցիալական հաշվեհարդարին ու կեղեքմանը վերջ տալու հարցում․չնայած՝,,Վեոլիայի,, ապօրինի գործողություններից տուժել ու տուժում են 

նաւե ուրիշներ։

ԴԻՄՈՂ՝                ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն