տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 25 января 2016 г.
Աղբի վարձի հերթական բարձրացումը կոտրվեց վանաձորցիների գլխին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Աղբի վարձի հերթական բարձրացումը կոտրվեց վանաձորցիների գլխին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
понедельник, 11 января 2016 г.
Ինչքան ուզում եք ջոկեք՝կապիկը մնում է կապիկ
Տարեմուտի նախօրեից սկսած՝Վանաձորի գրենական պիտույքների վաճառակետերում մարդիկ տենդագին փնտրտուքներ են կատարում, որ մի ,,նորմալ նկարով,, օրացույց գտնեն, բայց, ավաղ, տարվա խորհրդանիշից բացի՝որեւէ բնապատկերի կամ ծաղկաշխարհից վերցված նկարով օրացույց չիք:,,Գոնե մի սիրուն կապիկ լինի եղածների մեջ,,-այս կարգի դիտարկման կարելի է հանդիպել,, ու, ի պատասխան՝,,Կապիկի սիրունը ո՞րն է, կապիկը մնում է կապիկ,,:Իսկապես.ինչ անճոռնի կապիկի ասես, որ չեն պատկերել պատի մեծադիր օրացույցների վրա, մարդիկ ինչպե՞ս դրանց տուն տանեն ու ողջ տարին ,,զմայլվեն,,.էլ կնճռոտված ու լավ պառաված, գզգզված մազերով ու երեւի թե ոջլոտած կապիկներ, էլ այլանդակ մռութով՝ համակարգչի վրա ,,իմաստուն,, տեսքով կռթնած, էլ ցանցառ ու դեղնած ատամները բացած, ծխամորճը բերանին լկտի տեսքով կապիներ...Խանութներից մեկում էլ աշխատողները շուրջկալի մեջ էին առել շրջիկ լրագրավաճառին ու ,,հաջողություն բերող կապիկ,, էին փնտրում վերջինիս օրացույցների մեջ:,,Ասում են դոլարով կապիկը հաջողություն է բերում,,-նկատում է վաճառողներից մեկն ու խորասուզված՝սկսում դոլարով նկարված կապիկ փնտրել:,,Տո դրա եղածն ի՞նչ է, որ հաջողություն բերի, եղածը կապիկ չի՞,կապիկի է էլի, կապիկից ի՞նչ հաջողություն,,-հեգնում է զրուցակիցը:Գրենական պիտույքներ վաճառող մի խանութում, որ բազազի դուքան էր հիշեցնում՝խառնիփնթոր վիճակի պատճառով / դե մեծ տարածքի վարձը շատ է, ուստի գործարարներն ստիպված են մեծաքանակ ապրանքներով անգամ՝ փոքր տարածք վարձակալել /,երիտասարդ մի աղջիկ էր մոր հետ օրացույց ջոկջկում՝խոհանոցի ու ճաշասենյակի համար, ու անհրապույր կապիկների առաջարկվող տեսականուց նեղված՝հարցրեց, թե ,,ուրիշ չկա՞,,: Ի պատասխան՝վաճառողը մատնացույց արեց նեղ-կրոնական ուղղվածության պատի մեծադիր օրացույցներն ու զարմացավ, որ աղջիկը դրանց էլ հավանություն չտվեց, ասելով՝,,դե մեր էն տարիքը չի էլի...,,: Ու չշարունակեց...Ինչ խոսք, բոլորը չէ, որ ցանկություն ունեն այդ կարգի օրացույցներ տեղադրեն տանը՝տունը աղոթատեղու կամ աղանդավորի անկյունի չվերածելու համար, Աստված մարդու մեջ պետք է լինի, ու ուղեկցի ողջ կյանքում՝գթասրտության, մեծահոգության ու բարության տեսքով, ոչ թե անպայման՝պատից կախած ցուցադրվի...Լավ, մի՞թե բնապատկերով օրացույցներն արդեն հակացուցված են մարդկանց, դա էլ հո քաղաքական ընտրություն չի՞, որ ,,կողմ,,-ից ու,,դեմ,,-ից բացի ձեռնպահ չլինի:Չէ՞ որ ,ըստ Աստվածաշնչի, բնությունն էլ է Աստված ստեղծել:Ոչ միայն բնապատկերային պատի օրացույցերն են դեֆիցիտ, այլեւ գրպանի՝հորոսկոպային օրացույցները:Քաղաքի կենտրոնական հատվածի ոչ մի կրպակում հորոսկոպի նշաններով գրպանի օրացույց չկար,մի տեղ էլ որպես ,,կապիկային,, օրացույցի այլընտրանք՝սպորտային օրացույց էր՝ֆուտբոլասերների համար նախատեսված, եվրոպական խաղերի կայացման գրաֆիկով /թեպետ՝էլի մխիթարություն է /, իսկ գրենական պիտույք վաճառող վերոնշյալ վաճառակետում էլ հորոսկոպով օրացույց կար, բայց՝ոչ բոլոր ամիսների կենդանակերպի նշանով, ու հույս էլ չկար, թե կստանան առաջիկայում:Մի կրպակում էլ գրպանի օրացույցները միմիայն կրոնական ուղղվածության էին՝Աստծո որդու պատկերով...
Այդուհանդերձ, ինձ հաջողվեց մի քչից-շատից տանելի կապիկով, ավելի ճիշտ՝կապիների խմբով օրացույց գտնել.դրանք այնքան փոքր էին, որ մոտիկից միայն կարելի էր տեսնել, թե ինչպես են ճյուղերի վրա ,, թառել,,. մեկն էլ գլուխկոնծի վիճակում էր՝երկրիս վիճակի նման...Այս ուսումնասիրության ընթացքում միաժամանակ պարզվեց, որ Վանաձորում թերթերի ու պիտույքների երկու կրպակ է փակվել.մեկը՝նախկին բաղնիքի շենքի ու ներկայիս առեւտրի տոնավաճառի մոտ, որտեղ սովորաբար հորոսկոպով օրացույցներ էին վաճառում վերջին տարիներին, մյուսը՝նախկին ,,ֆոտոէտյուդի ,, շենքի մոտ:
Ի դեպ, այս տարին նույնությամբ կրկնում է 1988թիվը. այն ժամանակ էլ է տարվա առաջին շաբաթն սկսվել հունվարի 4, երկուշաբթիով, այն ժամանակ էլ է փետրվարը 29 օրական եղել...Ովքեր պահպանել են 1988 թվի օրացույցներ՝կարող են համեմատել եւ համոզվել.տարբերությունը միայն տարվա կենդանակերպի նշանների մեջ է.1988թիվը եղել է Վիշապի տարի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 9 января 2016 г.
Մարզերը՝ՏՄՊՊՀ -ի ուշադրությունից դու՞րս
ՏՄՊՊՀ նախագահն օրերս կառավարության տարեսկզբյան նիստում վարչապետին զեկուցեց, որ նախատոնական օրերին վերահսկողություն է սահմանվել ՏՄՊՊՀ կողմից, որ լայն սպառման ապրանքների գների ոլորտում չարաշահումներ չլինեն: Եվ, չնայած այդ մասին պատմող հեռուստառեպորտաժում նշվում էր, որ հսկողություն էր սահմանվել մայրաքաղաքային 4 սուպերմարկետների ոլորտում բ/ իսկ մարզե՞րը:-Գ.Հ. /, այդուհանդերձ, Վանաձորւմ նախատոնական օրերին գների առանձնապես մեծ չարաշահումներ չկային, եւ, հավկիթների նվազագույն գինն սկսվում էր 55 դրամից/որ մեկ ամսվա ընթացքում էր դարձել այդքան՝45 դրամից /, իսկ առավելագույնը 75 դրամ էր՝որոշ խանութներում:Բայց ահա, տոներից հետո, հունվարի 9-ի դրությամբ առեւտրի բացօթյա կետերում ու խանութների մի մասում ընդհանրապես ձու չկար՝վկայելով դեֆիցիտի մասին / եւ միայն առանց ապրանքի մնացած գնապիտակներն էին հավաստում, որ այդտեղով անցել են 50 դրամանոց ձվերը /, եզակի վաճառակետերում էլ առկա ձվերի գինն սկսվում էր 65 դրամից, տեղ էլ կար, որ միայն 75 դրամանոց հավկիթներն էին ,,արժանապատվորեն,, բազմել:Ակնհայտ է, որ տեղական արտադրողները կրկին չարաշահում են այն հանգամանքը, որ ,,դրսից,, ձու չի ներկրվում, եւ փորձում են բարձր գին սահմանել,կամ՝պարզապես տեղական արտադրանքն ի վիճակի չէ բավարարել սպառողների պահանջարկը, ու այս պարագայում կրկին հարց է ծագում.ինչու՞ ,,դրսից,, ձու չի ներկրվում. որ սպառողները մնան տեղական արտադրողների բարյացակամության հույսի՞ն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 8 января 2016 г.
,,Դեղերը շուտ-շուտ խմեք,, կամ՝,,Մի կուռը շաշ արած,, ապրեք
Նախատոնական օրերին այնքան բացասական երեւույթների հետ շփվեցի, որ միայն մեկ բան էի մտածում.10 օր փակվեմ տանն ու դուրս չգամ / բայց ՝4 օր դիմացա /:Հետաքրքիր է, քանի՞ տարի պետք է ապրենք, որ քաղաքակրթությունը հասնի Հայաստան ու մարդկանց մի զգալի հատվածի ,,կուլտուրական մակարդակը,, ,,գաղջից,, մի փոքր բարձրանա:Քանի՞ տարի է պետք, որ որոշ տղամարդիկ հասկանան, որ չի կարելի բազմության մեջ կամ հերթում ծխել.նախատոնական օրերին ամենաանտանելի ու հակահիգիենիկ երեւույթը՝դա վառվող ծխախոտը ձեռքին կամ անգամ՝բերանին փողոցում քայլող տղամարդկանց առկայությունն էր՝ամենամարդաշատ առեւտրի վայրում՝,,Լաչինի միջանցքում,,:Դա նրանից է, որ տուգանք՝ բացօթյա առեւտրի կետերի համար, գոյություն չունի:Կամ՝խանութ ես մտնում՝չես հասկանում, թե սպասարկելու մեխանիզմը որն է.մեկ էլ տեսնում ես, որ ինչ-որ մեկը ներս մտավ ու հերթի վրայով ձեռքը մեկնելով՝,,Ինձ մի պաչկա պապիրոս տուր՝ես գնամ,,:Ու ընդունված ձեւ է. ծխախոտ գնողներն արտահերթ են սպասարկվում, փոխանակ՝հակառակը լինի:Կամ՝քանի՞ տարի է պետք, որ հասկանան, որ խանութ մտնողը պետք է սպասի, որ ներսում գտնվողը դուրս գա, ոչ թե՝,,առաջկտրուկ,, անելով գրոհի դեպի ներս՝դռներն իրար տալով. առավել դատապարտելի է, երբ ,,առաջկտրուկ անողը,, երիտասարդ է, ու չի նայում, որ դիմացից կին է ներս մտնում :Եթե սպասողները տարբեր սեռի ներկայացուցիչներ են, մեկ էլ տեսար՝վաճառողը չգիտես ինչու՝նախապատվությունը տալիս է տղամարդուն, եւ ոչ թե՝կնոջը. սա ի՞նչ է, ազգային ավանդական մտաելակե՞րպ, որ տղամարդուն պետք է անմիջապես սպասարկեն, թե՞ պարզապես բնազդային վախ՝առնական ուժի հանդեպ:Կամ՝գնորդը կանգնած՝ վաճառողն անուշ զրույցի է բռնվել հին ծանոթի հետ ու ,,պապի նաղլն,, է անում...Կամ՝քանի՞ տարի պետք, որ հասկանան, որ փողոցում չի կարելի քիթը բարձրաձայն ու աղմուկով մաքրել, ,,խռնչալ,, կամ այլ կարգի ձիու ձայներ հանել, չի կարելի ծխախոտի մնացորդը նետել՝որտեղ պատահի, առավել եւս՝նոր մաքրած շքամուտքում...Այս կարգի հայերը Եվրոպայում մի օր էլ չեն դիմանա, քանի որ ոստիկանության հետո անընդհատ խնդիրների մեջ կընկնեն:Քանի՞ տարի է պետք , որ ոմանք հասկանան, որ չի կարելի բջջային հեռախոսն ականջին՝բղավել լսափողի մյուս կողմում գտնվող կնոջ վրա՝լուտանքներ տեղալով,կամ՝հեռախոսով բարձրաձայն բամբասել զոքանչից,կամ գործընկերոջ հետ փողային հաշիվներ պարզել՝ ի լուր բոլորի հայհոյանքի տարափ տեղալով. չգիտես ինչու՝այս կարգի երեւույթները չեն մտնում զազրախոսության վարչական հոդվածի տակ /1970-ականների կեսերին դպրոցներում հատուկ առարկա էին անցնում՝բարձր դասարաններում,,Էթիկա եւ Էսթետիկա,,. տեսնես հիմա գոյություն ունի՞ այդ առարկան, որը պակաս կարեւոր չէ, քան՝շախմատը, որ մարդու միտքն է զարգացնում /:Մի խոսքով՝ազգի մի կեսի նյարդերը լրիվ ,,անջատված,, են, մի մասինն էլ երեւի թե՝ գերլարված, ու երեւի թե անսալ է պետք ԱԺ նախագահի՝ընդդիմադիր պատգամավորներին ուղղված այն ,,իմաստուն,, խորհրդին, թե ,,Դեղերը շուտ-շուտ խմեք,, / երեւի՝որ դիմանան հասարակության դեգեներատ երեւույթներին /:Կամ՝լոռեցիների ասած՝,,այլընտրանքը,, ,,մի կուռը շաշ արած,, ապրելն է.բայց քանի՞ տարի կարելի է դիմանալ գաղջին ու դեգեներատ երեւույթներին՝,,մի կոռը շաշ արած ապրելով,, ու ,,վեջը չդնելով,,: Հազիվ թե ,,բարեփոխված,, սահմանադրությունը, որի մեկամսյակը 2 օր առաջ լրացավ, փրկի իրավիճակը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 28 декабря 2015 г.
Նախատոնական առեւտրից ,,շքեղության հարկ,, ե՞ն գանձում
Որոշել էի մինչեւ Նոր տարի դադարեցնեմ ,,հանրային լրագրությունս,, բայց՝ստիպված էի կրկին խախտել ,,հրադադարի ռեժիմը,, , երբ տեսա, որ անցած Նոր տարվա ,,օյինը,, ժողովրդի գլուխն են բերում:Ինչպես նախորդ, այս տարի էլ Վանաձորի որոշ խանութներում Ձմեռ պապի ու Ձյունանուշի փոխարեն մարդկանց դիմավորում էին յուրօրինակ ,,հարկահավաքներ,, , որոնց հավաքած ,,հարկի,, անունը կարելի է ,,շքեղահարկ,, դնել:,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում, ուզում ենք անապահով ընտանիքներին օգնել, չէիք ցանկանա՞ մասնակցել մեր ակցիային,,՝այս խոսքերով էին ակցիայի կազմակերպիչները դիմավորում խանութ մտնող այցելուներին,կարելի է ասել՝անխտիր, եզակի բացառություններով, նայած օրվա ժամին կամ կազմակերպիչների զգոնության աստիճանին՝մտնողների հանդեպ:Խանութներից մեկում ինձ դիմավորեցին միանգամից, մյուսում իրավիճակն ավելի խաղաղ էր, քանի դեռ խանութի ներսը չէիր խորացել մոտ երեք քայլ:Մի տեղ ակցիայի համար նախատեսված բնամթերային արկղը դրված էր հենց շեմքում՝աստիճանների մոտ, ու արկղի մոտ կանգնած կազմակերպիչներն սկսզբում անտարբեր էին այցելուների հանդեպ, հետո միանգամից ակտիվացան ու սկսեցին ներս մտնող ու հերթերին մոտեցող այցելուներին մոտենալ ու սկսել՝,,Բարեձ ձեզ,,-ից:Այդ ամենը քաղաքացիներից ոմանց մոտ տհաճ արձագանք էր թողնում, հատկապես՝շարքային, տարեց քաղաքացիների:Չէ՞ որ դու չգիտես, թե ներս մտնողն ով է, ինչ եկամտի տեր է, ինչ հոգեվիճակում է, միգուցե՝ հարազատին նոր է կորցրել, միգուցե՝ չգիտի, թե մոտը եղած սուղ գումարն ինչպես տնօրինի նվազագույն սահմաններում, ու միանգամից շուրջկալի մեջ ես առնում՝թե ,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում,,:Որքան հասկացանք, ակնկալվում էր որոշ ապրանքատեսակների զեղչերի հաշվին տրվող լրացուցիչ որեւէ մթերատուփ նվիրատվության կարգով ստանալ ՝այն տեղադրելով արկղի մեջ, որի վրա մակագրված էր ,,բարեգործական ակցիա,,:Անցած տարի մի խանութում էլի նմանատիպ ակցիա էր, ու մի շարքային տղամարդու երբ մոտեցան՝հացաբուլկեղենի բաժնում, վերջինս ուղղակի անհարմար վիճակի մեջ ընկավ ու նեղվելով ասաց՝,,Թոշակառու մարդ եմ, հազիվ եմ ապրում, ո՞րտեղից փող տամ, մտել էի, որ հաց առնեմ,,:Մեկը կարող է ընդամենը հացի համար է մտել խանութ, մեկը՝կես կիլո շաքարավազի, ուրախ-զվարթ թռվռալով գնում ես ու ,,կալմեջ անում,, ու այդ մարդու տրամադրությունը կրկնակի փչացնում՝ ակամա ստիպելով, որ նա իր վիճակից ավելի նեղվի, մտածելով կամ քթի տակ ասելով՝,,Մեկը լինի՝ինձ օգնի,,:Բարեգործական ակցիա եք անում՝չգիտե՞ք, թե ովքեր են քաղաքի մեծահարուստները՝պետական աշխատանքից բացի մի քանի բիզնես ունեցող, որ գնում՝շարքային քաղաքացիների ,,ջանին եք ընկնում,,: Բարեգործությունը պարտադրանքով չի լինում, այլ՝բարի կամքի ցանկությամբ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ամանորյա խոհեր ու բարեմաղթանքներ
Ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում յուրօրինակ պահքեր սահմանել՝զերծ մնալով համացանցից. այս անգամ այն համընկավ հարազատներիս մահվան տարելիցների հետ՝դեկտեմբերի 20 եւ 26:Այս կարգի պահքերի ընթացքում ոչ միայն հասկանում ես, որ ռեալ կյանքը շատ ավելի կարեւոր է, քան՝վիրտուալը, որ կարող է նաեւ համացանցային մոլուցքի վերածվել, այլեւ՝ինքնամաքրվում ես հոգեպես, կյանքդ վերաիմաստավորում,եւ համոզվում, որ ինչքան կարեւոր բաներ կան շրջապատում, որ հաճախ չես նկատում՝համացանցային զբաղվածության պատճառով:Սակայն, ցավոք, կոչումով լրագրողը չի կարող անտարբեր մնալ շրջապատի բացասական երեւույթների նկատմամբ ու երկար ժամանակով կտրվել համացանցից, եթե այն իր համար ոչ թե զվարճանքի աղբյուր է, այլ՝խոսքի ամբիոն:Ուրեմն ցանկանք, որ գալիք տարում ,,վատ բաներ,, գրելու թեմա քիչ լինի եւ մարդիկ չզարմանան, թե ,,Էդ ինչքան շատ ես գրում, չենք հասցնում գրածներդ կարդանք,,:Բա ես էլ չեմ հասցնում գրածներս համացանցում տեղադրեմ կամ թղթին հանձնեմ:Երանի չէ՞ր քիչ գրեի՝,,վատ բաներ,, չլինելու կամ քիչ լինելու պատճառով եւ մի քիչ էլ մտածեի ճամփորդելու մասին՝սկսելով Արեւմտյան Հայաստանից / որտեղ ,,պապական հողերս,, են , եւ իրականացնեի երջանկահիշատակ մորապապիս երազանքը՝,,Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ,, երգի մոտիվներով.տվյալ դեպքում՝առավել ցանկալի էր նախ Վանը տեսնել, որ մորապապիս ծննդավայրն է /:Ցանկանք նաեւ, որ Նոր տարում մարդիկ ավելի քիչ տրտնջան եւ ավելի շատ պայքարեն հանուն արդարության ու իրավունքների, եւ ոչ թե՝պատերի տակ ու իրար մեջ փնթփնթան, թե ,,Էս այլանդակները կերան ժողովրդին, վառին-թողին,,՝ բայց երբ հերթը հասնի պայքարելուն՝վախից սսկվեն ու ասեն՝,,Ի՜...մենք ով ենք է՜, որ բան փոխենք, կուժն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ,,:Ցավոք, այդպես խոսող մի վանաձորցի կին անցյալ տարի մահկանացուն կնքեց՝ ծանր առողջական խնդիրների հետեւանքով.մարդը չի կարող իր ներսում կուտակված դառնությունը պահել, այլապես այն նրան կկործանի, եւ հետո՝ինչպես ասում են՝,,Քաղաքականությամբ չզբաղվես, ինքը քեզնով կզբաղվի,,:Հարկավոր է ազգովի համախմբվել՝ընդդեմ չարիքի, եւ ոչ թե ձեռքերն անհույս տարածել ու տրտնջալ՝ձեռքից եկած գոնե նվազագույնը չօգտագործելով:Ի դեպ, տարին սկսվում է լավ լուրերով.Ռուսաստան մեկնածներից ոմանք տուն են վերադառնում՝ետ չգնալու մտադրությամբ, քանի որ Ռուսաստանում արդեն ,,էլ էն չի,,.ռուսական ռուբլին արժեզրկվում է, տնտեսությունը՝փլուզվում, երկիրը թաղված է կրիմինալի մեջ. այստեղ են ասել՝չիք չարիք, առանց բարիքի:Ցանկանք, որ արտագնա աշխատանքի մեկնածները տուն վերադառնան ու միանան իրենց հայրենակիցների արդար պայքարին՝ փորձելով երկիրը երկիր դարձնել:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)