пятница, 10 августа 2012 г.

Ո՞ւր են կորել հաշմանդամության 13 տարվա նպաստները


Վանաձորի  Քիմգործարանի  16  նախկին  աշխատակիցներ  չեն  ստացել  մասնագիտական  աշխատունակության  60-80%  կորստի  փոխհատուցման նպաստները` 1992-2005թթ. կտրվածքով  (որ  տրվում  է  բուժման,  դեղորայքի,  հատուկ  սննդի  ծախսերի  նպատակով):  "Բողոքաբերներս  աշխատել  ենք  Վանաձորի  Քիմգործարանում,  աշխատանքի  ընթացքում  տարբեր  ժամանակներում  ստացել  ենք  աշխատանքային  խեղումներ,  ձեռք  բերել  տարբեր  հիվանդություններ  և  դարձել  2-րդ  և  3-րդ  խմբի  հաշմանդամներ`  մասնագիտական  աշխատունակության  60-80%  կորստով,  որի  համար  էլ  նշանակվել  է  հաշմանդամության  նպաստ:  Մինչև  5.05.1999թ.  մեր  առջև  պատասխանատու  է  եղել  "Քիմգործարան"ՓԲԸ-ն,  այնուհետ`  գործարանի  լուծարային  հանձնաժողովը,  որին  փոխանցվել  են  ՓԲԸ-ի  գործերի  կառավարման  լիազորությունները,  այդ  թվում  նաև`  աշխատողներին  պատճառված  խեղման,  մասնագիտական  հիվանդության  և  առողջության  այլ  վնասների  փոխհատուցման  պատասխանատվությունը",-ասվում  է  Լոռու  մարզի  Ընդհանուր  իրավասության  դատարանին  2010թ.  ուղարկված  հայցադիմումի  մեջ,  որն,  ի դեպ,  բավականին  թերի  է  կազմված  ու  անհարկի  ծանրաբեռնումներով.  Դրանում  չի  երևում, թե  1992թ.  սկսած`  ինչ  հիմքով  է  ընդհատվել  վճարների  տրամադրումը,  կամ  մինչ  այդ  ինչ  մեխանիզմով  է  ընթացել  գումարների վճարումը:  Այդ  հարցերի  պատասխանը  ստանալու  նպատակով  ծանոթացանք  գործին  առնչվող  այլ  փաստաթղթերի  հետ  ևս,  որ  մեզ  ներկայացրեց  1928թ.  ծնված,  աշխատանքի  վաստակավոր  վետերան,  2-րդ  կարգի  հաշմանդամ  Վերա  Քիքիջյանը,  որի  խնամքին  է  նաև  2-րդ  կարգի  հաշմանդամ  որդին (գլխուղեղի  կաթված  ախտորոշմամբ): Հայցադիմումի  մեջ  պահանջ  էր  ներկայացվել  հաստատել  գործարանի`  սնանկության  գործով  կառավարիչ  Ս.  Մելքոնյանի  մեղավորությունը` նպաստների  չվճարման  հարցում,  դատավոր  Խ.Խաչատրյանն  էլ  մերժել  է  հայցը  21.07.2010թ. և  որոշման  մեջ  գրել. "Վճիռը  վերջնական  է  և  բողոքարկման  ենթակա  չէ":  Վանաձորի` երկարամյա  ստաժ  ունեցող  մի  փաստաբանից  փորձեցինք  պարզել,  թե  արդյո՞ք   Ընդհանուր  իրավասության  դատարանն  իրավասու  է  "վերջնագիր"  կայացնել,  սակայն  վերջինս  տեղեկացրեց,  որ  պետք  է  նախ  այդ  առթիվ  օրենքներ  ուսումնասիրի:  Հատկանշական  է,  որ  նույն  դատավորը  դրանից  1  տարի  առաջ` 29.05.2009թ.  հաստատել  էր  սնանկ  ճանաչված  Քիմգործարանի`  վերոհիշյալ  16  պարտապանների  ցուցակը` 1992-2005թ.  չստացված  նպաստների  մասով,  բայց,  փաստորեն,  2010թ.  հայցը  մերժել  է,  պատճառաբանելով,  որ  "ընկերության  գույքի  արժեքն  անբավարար  է  պարտապանների  պահանջը  բավարարելու  համար": "Ցուցակով  նախատեսված  և վերը  թվարկված  մեզ  հասանելիք  գումարները  մինչ  օրս  մեզ  չեն  հատկացվել  և  այդ  ուղղությամբ  սնանկության  գործերի  կառավարիչի  կողմից  համապատասխան  միջոցներ  չեն  ձեռնարկվում:  Խնդրում  ենք  պարտավորեցնել   սնանկության  գործով  կառավարիչ  Ս.  Մելքոնյանին,  ձեռնարկել  նախատեսված  բոլոր  գործողությունները` մեզ  վճարելու  ուղղությամբ",-ասվում  է   Լոռու  մարզի  Ընդհանուր  իրավասության  դատարանին  2010թ.  ուղարկված  հայցադիմումի  մեջ,  որը,  փաստորեն,  մերժվել  է  դատարանի  կողմից:  Դրանից  հետո  տուժողները  բողոքներ  են  ուղարկում  տարբեր  ատյաններ` գանգատվելով  դատավորի  որոշումից:  Ուր  ասես`  գրել  են. ԱԺ  Վերահսկիչ  պալատ (որտեղից  պատասխանել  են, որ  իրենք  միայն  պետբյուջեի  պատճառված  վնասի  հարցերով  են  զբաղվում),  ԱԺ  նախագահին,  արդարադատության,  առողջապահության,  սոցապ  նախարարություններ,  աշխատանքի  տեսչություն,  ՀՀ  գլխավոր  դատախազություն (որտեղից  պատասխանել  են,  որ  դատախազության  լիազորությունների  շրջանակից  դուրս  է  հարցը ) ,  նախկին  ու  ներկա  օմբուդսմեններին :  Մի  բողոք  էլ  թյուրիմացաբար  ուղարկել  են  ՀՀ  Վճռաբեկ  դատարանի  քրեական  գործերով  պալատին,  որտեղից  պատասխանել  են,  որ  իրենք  այդ  հարցի  հետ  կապ  չունեն:
Հատկանշական  է,  որ  2005-2011թթ.  բողոքավորները  ստացել  են  նպաստները,  բայց  2011թ. ապրիլից  սկսած  չեն  ստացել,  որն  էլ  գումարվել  է  1992-2005թթ.  պարտքերին:  Իսկ  թե  ինչ  հիմքով  են  2011թ. ապրիլից  վճարումները  դադարել,  Քիքիջյանը  պատասխանեց.  "Այ  հենց  պարզելու  համար  էլ  ուզում  ենք  նոր  հայց  ներկայացնել  դատարան.  և  հին  պարտքն  ենք  պահանջում,  և  նորը":   Իսկ  ումի՞ց  են  2005-2011թթ.  ստացել  նպաստները,  ի՞նչ  մեխանիզմով,  առձե՞ռն,  թե՞` փոխանցումով,  և  ո՞ւմ  են  դիմել,  երբ  վճարները  դադարել  են,  իմ  զրուցակիցը  պատասխանեց."2005թ.  սկսած  սնանկության  գործերով  կառավարիչը  փոխանցում  էր  հաշվապահություն,  գնում  էինք  այնտեղից  ստանում:  Բայց  2011թ.  ապրիլից  սկսած  վճարները  դադարեցին,  իսկ  հաշվապահն  ասեց,  որ կառավարիչին  էլ  չի  տեսնում,  քանի  որ  նա  այլևս  Վանաձորում  չի  բնակվում, մեկնել  է  Գյումրի:  Հարցում  ենք  արել,  բայց  անօգուտ  է,  բնակարան  ենք  զանգում,  խուսափում  են  տեղը  հայտնել":  2011թ.  ապրիլից  վճարները  չստանալու  կապակցությամբ     սոցապ  նախարարության  կազմում  գտնվող  աշխատանքի  և  զբաղվածության  վարչության  պետ  Թ.  Ավետիսյանը  2012թ. գրել  է."ՀՀ  կառավարության  2004թ.  հունիսի  25-ի  թիվ  1040-Ն  որոշմամբ  խեղման,  մասնագիտական  հիվանդության  և  առողջության  այլ  վնասման  հետևանքով  պատճառված  վնասի  հատուցման  չափը  չի  կարող  պակաս  լինել  ՀՀ  նվազագույն  ամսական  աշխատավարձի  20%  գումարի  և  դրա  նկատմամբ  հաշվարկված  գումարի  հանրագումարից:  Հետևաբար,  վնասի  հատուցման  չափը  փոփոխվում  է  նվազագույն  ամսական  աշխատավարձի  փոփոխման  դեպքում:  2011թ.  հունվարի  1-ից  նվազագույն  ամսական  աշխատավարձի  չափը  սահմանվել  է  32.500  դրամ:  Քանի  որ  ձեր  աշխատունակության  կորստի  չափը  սահմանվել  է  70%,  հետևաբար,  վնասի  հատուցման  գումարը  կազմում  է  11.050  դրամ":  Այս  պատասխանը  փոքր-ինչ  մխիթարական  է` Քիքիջյանի  դիտարկմամբ,  բայց  նկատում  է."Հա,  բայց  ո՞ւր  է,  տվող  չկա  էդ  գումարը":  Այս  տարվա  մայիսին  բողոքարկուները  պատրաստվում  էին  նոր  հայցադիմում  ներկայացնել  դատարան`  հին  պարտք  ու  պահանջին  (1992-2005թթ.)  ավելացնելով  նորը`  2011թ.  ապրիլ-2012թ.  ընթացիկ  ամիսների  համար,  սակայն  Քիքիջյանն  անգամ  չգիտեր,  թե  ո՞ւմ  դիմեն  հայցադիմում  գրելու  խնդրանքով."Բոլորը  խուսափում  են  այս  գործով  զբաղվելուց,  չեն  ցանկանում  պաշտոնատար  անձանց  հետ  խնդիրներ  ունենալ,  քանի  որ  շատ  լավ  հասկանում  են,  որ այդ  գումարներն  ինչ-որ  մարդիկ  կերել  են":  Իմ  հարցին,  միգուցե  ռուսերենի  ոչ  բավարար  իմացությո՞ւնն  է  փաստաբանների`  այդ  գործից  խուսափելու  պատճառը,  քանի  որ  Վանաձորի  փաստաբանների  մեծ  մասը  հայկական  կրթություն  ունի,  իսկ  բողոքարկուների  անունից  հանդես  եկող  Քիքիջյանը,  որ  ծնվել  է  Դոնի  Ռոստովում,  ռուսական  կրթություն,  պատասխանեց,  որ  ռուսական  կրթություն  ունեցող  փաստաբանն  էլ  է  խուսափում."Ասում  է`  գործ  շատ  ունեմ,  չեմ  կարող  վերցնել  այդ  գործը:  Դե  ուղղակի  չեն  ուզում  զբաղվեն":  Ի  դեպ,  այդ  գործին  ծանոթ  մի  փաստաբան  ինձ  հետ  զրույցում  խոստովանեց,  որ ինքը  չի վերցնում  այն գործերը,  որոնք,  իր  կարծիքով,  դրական  ելք  չեն  կարող  ունենալ."Եթե  ես  նախապես  գիտեմ,   որ  չեմ  շահելու,  չեմ  վերցնում  այդ  գործը,  ինչի՞  զուր  տեղը  դիմումի  փող  վերցնեմ,  հետո  էլ  ինձ  մեղադրեն,  ասեն`  փողը  վերցրեց,  գործը  չարավ":  
Այս  տարվա  փետրվարին  բողոք  էր  հղվել  նաև  ՀՀ  նախագահի  աշխատակազմին,  որտեղից  էլ  նամակը  վերահասցեագրվել  է  Լոռու  մարզպետարան,  այնտեղից` Վանաձորի  սոցապ  ծառայություն,  որտեղից  պատասխանել  են,  որ  հարցը  սոցապ  ծառայության  շրջանակից  դուրս  է,  և  վկայակոչել  են  կառավարության  համապատասխան  որոշումը  ու  խորհուրդ   տվել  դիմել  սնանկության  գործերի  կառավարիչին:  Նախկին  ու  ներկա  օմբուդսմեններին  գրած  նամակների  պատասխաններն  էլ  "ցավին  դարման  չեն  արել":  Նախկին  օմբուդսմեն  Ա.  Հարությունյանը  տեղեկացրել է,  որ  2008թ.  նամակի   կապակցությամբ  դիմել  է  ՀՀ  վարչապետին  և  "նախատեսվում  է  կառավարություն  ներկայացնել  աշխատանքի  վայրում  դժբախտ  դեպքից  պարտադիր ապահովագրության  ներդրումն  ապահովվող  հայեցակարգ,  այնուհետ`  օրենքի  նախագիծ":  Թե  ինչ  է  եղել  այդ  նախագծի  ճակատագիրը`  անհայտ  է:  Իսկ  նոր  օմբուդսմեն  Կ.  Անդրեասյանը  տեղեկացրել  է,  որ  իրենց  կառույցը  զբաղվում  է  միայն  պետական  և  ՏԻՄ-երի  ու  դրանց  պաշտոնատար  անձանց  կողմից  ՀՀ  սահմանադրությամբ,  միջազգային  իրավունքների  սկզբունքների  նորմերով  նախատեսված  մարդու  իրավունքների  և  հիմնարար  ազատությունների  խախտման  վերաբերյալ  բողոքներով":  "17  տարի  սպասման  զգացումը  մեզ  չի  լքում,  իսկ  սա  նշանակում  է,  որ  կարծես  թե  ծանր  փորձության  մեջ  լինենք  ժողովրդավարական  կոչվող  հանրապետությունում,  քանի  որ  համառորեն  չի  որոշվում  մեր  հարցը:  Խնդրում  եմ  պատասխանել,  թե  ե՞րբ  կստանանք  մեր  պարտքի  գումարները`  ոչ  մեր  մեղքով  կորցրած  առողջության  համար",-ասվում  է  ՀՀ  արդարադատության  խորհրդին  ուղարկված  նամակում,  որտեղ  դիմել  էին  բողոքավորները`  ընդհանուր  իրավասության  դատարանի  որոշումից  դժգոհելով:  Այդ  բողոքից  հաստատվում  է  նաև  մեկ  այլ  իրողություն. այն,  որ  10  տարի  շարունակ  Քիմգործարանը  գտնվել  է  լուծարման  փուլում,  և  տարբեր  ժամանակահատվածներում  կարճ-կարճ  տևողությամբ  աշխատել,  տարբեր  սեփականատերերի  ձեռքից  ձեռք  անցել (որից,  ի  դեպ,  պարբերաբար  դժգոհել  են  ոչ  միայն  վերոհիշյալ,  այլև`  այլ  աշխատողներ,  որոնք  անգամ  իրենց  հասանելիք  աշխատավարձն  են  բողոքի  ցույցերով  ստացել):  "Սկսած  1999-2009թթ.  Քիմգործարանում  գործել  է  լուծարային  հանձնաժողով,  որ  պետք  է  դրամական  փոխհատուցում  հատկացներ  1992-2005թթ.  հաշմանդամության  նպաստառուներին,  բայց  չի  վճարել` պատճառաբանելով  ֆինանսական  միջոցների  բացակայությունը",-ասվում  է  արդարադատության  խորհրդին  ուղարկված  նամակում,  որտեղ  նաև  բողոքել  են,  որ  դատավորն  առանց  իրենց  մասնակցության  է  որոշում  կայացրել,  որն  էլ  "բողոքարկման  ենթակա  չէ",  և  ներկայացրել  են  այդ  առթիվ  իրենց  մի  շարք  անհամաձայնություններ:
  ումի՞ց  են  2005-2011թթ.  ստացել  նպաստները,  ի՞նչ  մեխանիզմով,  առձե՞ռն,  թե՞` փոխանցումով,  և  ո՞ւմ  են  դիմել,  երբ  վճարները  դադարել  են,  իմ  զրուցակիցը  պատասխանեց."2005թ.  սկսած  սնանկության  գործերով  կառավարիչը  փոխանցում  էր  հաշվապահություն,  գնում  էինք  այնտեղից  ստանում:  Բայց  2011թ.  ապրիլից  սկսած  վճարները  դադարեցին,  իսկ  հաշվապահն  ասեց,  որ կառավարիչին  էլ  չի  տեսնում,  քանի  որ  նա  այլևս  Վանաձորում  չի  բնակվում, մեկնել  է  Գյումրի:  Հարցում  ենք  արել,  բայց  անօգուտ  է,  բնակարան  ենք  զանգում,  խուսափում  են  տեղը  հայտնել":  2011թ.  ապրիլից  վճարները  չստանալու  կապակցությամբ  այս  տարի  դիմել  են  սոցապ  նախարարություն,  որի  կազմում  գտնվող  աշխատանքի  և  զբաղվածության  վարչության  պետ  Թ.  Ավետիսյանը  գրել  է."ՀՀ  կառավարության  2004թ.  հունիսի  25-ի  թիվ  1040-Ն  որոշմամբ  խեղման,  մասնագիտական  հիվանդության  և  առողջության  այլ  վնասման  հետևանքով  պատճառված  վնասի  հատուցման  չափը  չի  կարող  պակաս  լինել  ՀՀ  նվազագույն  ամսական  աշխատավարձի  20%  գումարի  և  դրա  նկատմամբ  հաշվարկված  գումարի  հանրագումարից:  Հետևաբար,  վնասի  հատուցման  չափը  փոփոխվում  է  նվազագույն  ամսական  աշխատավարձի  փոփոխման  դեպքում:  2011թ.  հունվարի  1-ից  նվազագույն  ամսական  աշխատավարձի  չափը  սահմանվել  է  32.500  դրամ:  Քանի  որ  ձռր  աշխատունակության  կորստի  չափը  սահմանվել  է  70%,  հետևաբար,  վնասի  հատուցման  գումարը  կազմում  է  11.050  դրամ":  Այս  պատասխանը  փոքր-ինչ  մխիթարական  է` Քիքիջյանի  դիտարկմամբ,  բայց  նկատում  է."Հա,  բայց  ո՞ւր  է,  տվող  չկա  էդ  գումարը":  Այս  տարվա  մայիսին  բողոքարկումները  պատրաստվում  էին  նոր  հայցադիմում  ներկայացնել  դատարան`  հին  պարտք  ու  պահանջին  (1992-2005թթ.)  ավելացնելով  նորը`  2011թ.  ապրիլ-2012թ.  ընթացիկ  ամիսների  համար,  սակայն  Քիքիջյանն  անգամ  չգիտեր,  թե  ո՞ւմ  դիմեն  հայցադիմում  գրելու  խնդրանքով."Բոլորը  խուսափում  են  այս  գործով  զբաղվելուց,  չեն  ցանկանում  պաշտոնատար  անձանց  հետ  խնդիրներ  ունենալ,  քանի  որ  շատ  լավ  հասկանում  են,  որ այդ  գումարները  ինչ-որ  մարդիկ  կերել  են":  Իմ  հարցին,  միգուցե  ռուսերենի  ոչ  բավարար  իմացությո՞ւնն  է  փաստաբանների`  այդ  գործից  խուսափելու  պատճառը,  քանի  որ  Վանաձորի  փաստաբանների  մեծ  մասը  հայկական  կրթություն  ունի,  իսկ  բողոքարկուների  անունից  հանդես  եկող  Քիքիջյանը,  որ  ծնվել  է  Դոնի  Ռոստովում,  ռուսական  կրթություն,  պատասխանեց,  որ  ռուսական  կրթություն  ունեցող  փաստաբանն  էլ  է  խուսափում."Ասում  է  գործ  շատ  ունեմ,  չեմ  կարող  վերցնել  այդ  գործը:  Դե  ուղղակի  չեն  ուզում  զբաղվեն":  Ի  դեպ,  այդ  գործին  ծանոթ  մի  փաստաբան  ինձ  հետ  զրույցում  խոստովանեց,  որ ինքը  չի վերցնում  այն գործերը,  որոնք,  իր  կարծիքով,  դրական  ելք  չեն  կարող  ունենալ."Եթե  ես  նախապես  գիտեմ,   որ  չեմ  շահելու,  չեմ  վերցնում  այդ  գործը,  ինչի՞  զուր  տեղը  դիմումի  փող  վերցնեմ,  հետո  էլ  ինչ  մեղադրեմ,  ասեն  փողը  վերցրեց,  գործը  չարավ":  
  Նախկին  ու  ներկա  օմբուդսմեններին  գրած  նամակների  պատասխաններն  էլ  "ցավին  դարման  չեն  արել":  Նախկին  օմբուդսմեն  Ա.  Հարությունյանը  տեղեկացրել է,  որ  2008թ.  նամակի   կապակցությամբ  դիմել  է  ՀՀ  վարչապետին  և  "նախատեսվում  է  կառավարություն  ներկայացնել  աշխատանքի  վայրում  դժբախտ  դեպքից  պարտադիր ապահովագրության  ներդրումն  ապահովվող  հայեցակարգ,  այնուհետ`  օրենքի  նախագիծ":  Թե  ինչ  է  եղել  այդ  նախագծի  ճակատագիրը`  անհայտ  է:  Իսկ  նոր  օմբուդսմեն  Կ.  Անդրեասյանը  տեղեկացրել  է,  որ  իռենց  կառույցը  զբաղվում  է  միայն  պետական  և  ՏԻՄ-երի  ու  դրանց  պաշտոնատար  անձանց  կողմից  ՀՀ  սահմանադրությամբ,  միջազգային  իրավունքների  սկզբունքների  նորմերով  նախատեսված  մարդու  իրավունքների  և  հիմնարար  ազատությունների  խախտման  վերաբերյալ  բողոքներով":  "17  տարի  սպասման  զգացումը  մեզ  չի  լքում,  իսկ  սա  նշանակում  է,  որ  կարծես  թե  ծանր  փորձության  մեջ  լինենք  ժողովրդավարական  կոչվեղ  հանրապետությունում,  քանի  որ  համառորեն  չի  որոշվում  մեր  հարցը:  Խնդրում  եմ  պատասխանել,  թե  երբ  կստանանք  մեր  պարտքի  գումարները  ոչ  մեր  մեղքով  կորցրած  առողջության  համար",-ասվում  է  ՀՀ  արդարադատության  խորհրդին  ուղարկված  նամակում,  որտեղ  դիմել  էին  բողոքավորները`  ընդհանուր  իրավասության  դատարանի  որոշումից  դժգոհելով:  Այդ  բողոքից  պարզ  է  դառնում  նաև  մեկ  այլ  իրողություն. այն,  որ  10  տարի  շարունակ  Քիմգործարանը  գտնվել  է  լուծարման  փուլում,  և  տարբեր  ժամանակահատվածներում  կարճ-կարճ  տևողությամբ  աշխատել,  տարբեր  սեփականատերերի  ձեռքից  ձեռք  անցել (որից,  ի  դեպ,  պարբերաբար  դժգոհել  են  որ  ոչ  միայն  վերոհիշյալ,  այլև`  այլ  աշխատողներ,  որոնք  անգամ  իրենց  հասանելիք  աշխատավարձն  են  բողոքի  ցույցերով  ստացել):  "Սկսած  1999-2009թթ.  Քիմգործարանում  գործել  է  լուծարային  հանձնաժողով,  որ  պետք  է  դրամական  փողհատուցում  հատկացներ  1992-2005թթ.  հաշմանդամության  նպաստառուներին,  բայց  չի  վճարել` պատճառաբանելով  ֆինանսական  միջոցների  բացակայությունը",-ասվում  է  արդարադատության  խորհրդին  ուղարկված  նամակում,  որտեղ  նաև  բողոքել  են,  որ  դատավորն  առանց  իրենց  մասնակցության  է  որոշում  կայացրել,  որն  էլ  "բողոքարկման  ենթակա  չէ",  և  ներկայացրել  են  այդ  առթիվ  իրենց  մի  շարք  անհամաձայնություններ:
Հատկանշական  է  սնանկության  գործով  կառավարիչ  Ս.Մելքոնյանի  գրավոր  պատասխանը:  Չնայած  20.05.2009թ.  "Վանաձորյան  խճանկար"  թերթում  տպագրված  "Վանաձորի  Քիմգործարան  ՓԲԸ-ի  պարտապանների  պահանջների  նախնական  ցուցակում"  ներառված  է  եղել  նաև  1992-2005թթ. "կապիտալացված  և  փոխհատուցման  ենթակա  գումարները",  սակայն  Ս.Մելքոնյանը  1.06.2010թ.  Քիքիջյանին  գրությամբ  հայտնել  է,  որ  1992-2005թթ.  փոխհատուցման  գումարների  պարտավորության  մասին  ցուցակում  չի  նշվել:  Հենց  դրանից  հետո  էլ  բողոքարկուները  դիմել  են  դատարան:  Փաստորեն  2010թ.  դատարան  դիմելուց  և  մերժվելուց  հետո,  երբ  բողոքարկուները  պահանջում  էին  1992-2005թթ. նպաստները,  2011թ. ապրիլից  սկսած,  ընդհանրապես  դադարել  են  նրանց  նպաստ  հատկացնել:  2012թ. հուլիսի  2-րդ  տասնօրյակի  դրությամբ  բողոքարկուներն  արդեն  հասցրել  էին  մի  նամակի  պատասխանի  էլ  անհույս  սպասել  ՕԵԿ-ից,  որի  տարածքային  գրասենյակ  էին  գրավոր  դիմել  մինչև  այս  տարվա  խորհրդարանական  ընտրությունները:  Այժմ  վերջիններս  պատրաստվում  են  բողոքով  դիմել  Լոռու  մարզի  դատախազություն` պահանջելով  քրեական  գործ  հարուցել  սնանկության  գործով  կառավարիչի  դեմ:
Գայանե  Հովսեփյան    

1 комментарий:

  1. 2013Թ.դեկտեմբերի 26-ին, երբ այցելել էի Վանաձորի «Գուգարք» համաբուժարան, պատահաբար հանդիպեցի Վերա Քիքիջյանին: Նա ցավով տեղեկացրեց, որ որդին մահացել է վերջերս, որի համար մեղադրում էր բժշկությանը: Իսկ իրենց նպաստների հարցը դեռ չի լուծվել: Նամակ է գրել այս անգամ ՌԴ նախագահ Պուտինին, եվ գրասենյակից հավաստիացում է եկել, որ նամակը տեղ է հասել

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն