Սա Լոռու մարզի Ձորագես ավանի քարուքանդ եղած կամուրջն է` տարբեր դիրքերից լուսանկարված: 2-3 տարի առաջ կամրջի ձախակողմյան (դեպի Ալավերդի գնացող հատվածի) բազրիքներն էին ամբողջությամբ թափված, իսկ 1 տարի առաջ աջակողմյան հատվածի բազրիքների մի մասն էլ պոկվեց ավտովթարի արդյունքում. մեքենան թռել-ընկել էր գետը (Azatankakh.blogspot.com, 27.11.2011թ., "Ավտովթար Ձորագես ավանի կամրջին"): Կամրջով մշտապես հսկայական բեռնատարներ են անցնում` ապրանք տեղափոխող ("ֆուռեր"), մինչդեռ գետինն արդեն նույնիսկ սկսել է ճաքեր տալ, և ավանի բնակիչները լուրջ մտահոգություն ունեն: Ի դեպ, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին առաջացած սողանքից հետո այս ճանապարհահատվածով անցած տարի բեռնատարներ չէին անցնում,քանի որ արգելվել էր նրանց երթևեկը, սակայն արդեն մի քանի ամիս է` կրկին անցնում են, ինչը կրկնակի վտանգ է կամրջի համար: Կամրջով նաև հետիոտներ են անցնում` ավանի բնակիչները, և դժվար չէ պատկերացնել նրանց վիճակը, երբ այդ պահին որևէ մեքենա անցնի, քանի որ առանց բազրիքների կամրջի մայթային նեղ հատվածից խուսափելու համար հետիոտնը ստիպված է քայլել ավտոճանապարհով: "Մի բռնվելու տեղ էլ չկա` թե բռնվենք, ասենք թե հետևից մի ավտո է գալիս, ի՞նչ պետք է անենք",-իրավացիորեն դժգոհում է ավանի հնագույն բնակչուհի Ելենա Անդրեասյանն ու ավելացնում. ,,Աստված ոչ անի, որ հանկարծ պատերազմ ըլի, տանկը չի կարա անցկենա,,: Կամրջի աղետալի վիճակի մասին քանիցս ահազանգել ենք. "Իրատես դե ֆակտո" թերթում (11.07.2011թ. "Վթարային իրավիճակ"), Ankakh.com կայքում` 5.11.2010թ. "Գերեզմանագողերի, սրբապիղծ կովերի և այլնի մասին", Azatankakh.blogspot.com բլոգում` 8.10.2011թ., "Աղետի գոտին դարձել է ռիսկի գոտի" (ընդ որում, այդ նյութը նույն օրը տեղ էր գտել նաև Diplomat.am կայքում), ,,Ձորագետավանի հին ու նոր խնդիրները,, / ,,Azatankakh.blogspot.com,10.04.2012թ./, սակայն համապատասխան մարմինների կողմից խնդիրն առ այսօր անուշադրության է մատնված:
...Լուսանկարները` Իտալիայում բնակվող մեր հայրենակից Եվա Պապիկյանի, ով այս տարի ամուսնու` իտալացի Բրունոյի հետ ամառային հանգիստն էր անցկացնում Ձորագեսում, և օգոստոսի 13-ին, Ձորագես ավան մեր այցելության ժամանակ մեր խնդրանքով նկարեց կամուրջը` տարբեր դիրքերից, որի համար մեծապես շնորհակալ ենք:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ |
հոկտեմբերի 4-ի գիշերը կամրջից հերթական անգամ մեքենա է ընկել գետը: Այս առնչությամբ մեզ հետ հեռախոսազրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ առավոտյան կողմ, երբ մարդիկ են հավաքվել, շտապօգնություն ու ոստիկանություն է ժամանել, ինքը զայրացած հիշեցրել է, որ կամրջի վիճակի մասին քանիցս գրվել է, բայց մնացել է, ,,ձայն բարբառոյ,,: ,,Ասի իտալացին էլ էկավ նկարեց, էլի պետքները չի,,: Բարեբախտաբար զոհեր չկան, բայց մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ շտապօգնության ժամանելը մոտակայքի բնակիչներն ինչով կարողացել օգնել են, ինչպես նախորդ՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած վթարի ժամանակ:
ОтветитьУдалитьեՐԵԿ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԳՐԵԼ ԷԻ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՇԱՄՇՅԱՆՆ Է, ԹԵ ՆԿԱՐԵՑ ՝ ՆԿԱՐԵՑ. ԱՅՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁՈՐԱԳԵՍՑԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՍԱՑ ,,ԲԱՅՑ ՊԵՏՔ Ա ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ՈՐ ՇԱՄՇՅԱՆԸ ԳԱ ՆԿԱՐԻ,,:
ОтветитьУдалитьՍույն թվի ապրիլի 24-ին Ձորագետավան մեր այցելության ընթացքում տեղեկացանք, որ կամրջի ՝ փոս ընկած հատվածներից մեկը ավազ են լցրել, որպես հարցի նախնական լուծման ձեւ: Ի դեպ,շուտով նորոգման անհրաժեշտություն կզգացվի նաեւ Դսեղ տանող կամրջի վրա, որի ՝ 2 հանդիպակաց ճաղերից մեկական հատված պոկվել-թափվել են.միգուցե ՝ մեքենաների բախման արդյունքում: Ընդհանրապես, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը բավականին անբարեկարգ է, եզրաքարեր գրեթե չկան կամ շատ փոքր են. թերեւս, «սովետի» ժամանակներից, թեպետ անցած տարի ճանապարհներն ասֆալտապատել են:
ОтветитьУдалитьՏես նաեւ «Ոչ կամուրջն է նորոգվում, ոչ թունելը», սույն բլոգի 2014թ. մարտի համարում
ОтветитьУдалить