Մինչ մայրաքաղաքում պետական քարոզչամեքենան պարբերաբար հավաստիացնում է,թե իշխանությունները ,,դեմքով շրջվել են դեպի գյուղ,,՝Վանաձորի իշխանությունները շուրջ 12 տարվա անուշադրությունից հետո,ի վերջո,շրջվեցին դեպի քարուքանդ եղած ,,Լաչինի միջանցք,,:Ասֆալտապատողներն այստեղ ,,վերջին ակորդները,, խփեցին մոտ 2 շաբաթ առաջ՝փողոցը ծայրից ծայր ասֆալտապատելով : Հազիվ էին հասցրել մարդիկ ուրախանալ,երբ ,,Լաչինի,, վերին ու միջին հատվածների ձկնաջրերը ,,դավադրաբար,, ,,շնորհավորեցին,, փողոցը՝ասֆալտապատողների աշխատանքին բառացիորեն ջուր լցնելով,եւ արեւային եղանակին անգամ մարդիկ ստիպված էին ցատկոտելով քայլել:Նշենք,որ գոյության 15-20 տարվա ընթացքում այդտեղ պարբերաբար ջրեր են հոսում՝անբարենպաստ պայմաններ ստեղծելով փողոցում վաճառվող այլ մթերքների համար /բնականաբար,քանի որ ձուկը թարմ պահելու նպատակով այն պահպանում են ջրային պայմաններում/:Հաճախ էլ ջրի վթարներն են պայմաններն ավելի վատթարացնում: Ահա թե ինչու,վանաձորցիներից մեկն,ի պատասխան ,,Լաչինը,, ասֆալտապատելու ,,աչքալուսանքի,,,զրուցակցին ասաց.,,Ի՞նչ օգուտ,եթե ջրահեռացումը չեն արել,,:Դե, եթե այդտեղ կրկին վթարներ լինեն,ուրեմն ջրմուղն ստիպված փողոցի որոշակի հատվածներ քանդելու է: Ամեն դեպքում, ,,Լաչինի միջանցքի,, ասֆալտապատումը հարուցել է փողոցը հատող Լազյան փողոցի առեւտրականների դժգոհությունը.,,Էդ ,,Լաչինն,,ասֆալտում են,Լազյանը թողնո՞ւմ,,:Նշենք,որ Լազյանի շուկայամերձ տարածքներում էլ են մշտապես ջրի վթարներ տեղի ունենում,ինչը ձմռան օրերին սառցակալում է առաջացնում՝վտանգավոր պայմաններ ստեղծելով անցորդների համար:Այս օրերին ասֆալտապատման բուռն աշխատանքներ են տարվում տարիներով ասֆալտի երես չտեսած այլ փողոցներում:Բայց, ցավոք, մայթերը չեն ասֆալտապատվում,այլ միայն՝ ավտոճանապարհահատվածները:Անհիշելի ժամանակներից ասֆալտի երես չեն տեսել Կ.Դեմիրճյան փողոցի մայթերը,եւ դրա չատճառով անցորդներն ակամա իրավախախտներ են դառնում ու քայլում ավտոճանապարհահատվածով:Ի տարբերություն մայրաքաղաքի,որտեղ վերահսկողություն է սահմանվում/քաղաքապետի կողմից/ ասֆալտապատման աշխատանքների որակի նկատմամբ,եւ անբարեխիղճ ընկերությունները տուգանվում են կամ նրանց արգելվում է այդ գործով զբաղվել,Վանաձորում կարծես թե նման վերահսկողություն չի իրականացվում,որի ապացույցն անորակ աշխատանքի ի հայտ գալն է՝յուրաքանչյուր անձրեւից հետո: Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն