Հունիսի 3-ին Հանրային 1-ի ,,Ինդեքսն,, ավետելով, որ հանրապետության փոստային բաժանմունքներում սկսվել է թոշակների բաշխումը, միաժամանկ ,,գուժեց,, որ համակարգչային խնդիրների հետ կապված ՝ թոշակառուների մի մասի անունները դուրս են մնացել ցուցակներից. բայց ՝ մխիթարանքի կարգով հավաստիացրեց, որ դուրս մնացածների գումարներն ամսվա ընթացքում կտրվեն: Հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ ցուցակներից դուրս մնացածների թիվը շուրջ 3000 է: Այ սա արդեն ետընտրական հետաքրքիր անակնկալ է ՝ գների բարձրացման ֆոնի վրա: Թերեւս, սա բանկերում գումարներ պտտեցնելու եւս մի ձեւ է .առջեւում ամառային հանգստի օրեր են, եւ ,,կարելի,, է այդ գումարներով տարադրամ հավաքել ՝ արտասահմանյան հանգստյան տներում ծախսելու համար, իսկ ցուցակներից դուրս մնացածները թող մի քիչ էլ սպասեն. հետո՞ ինչ, թե գներն օր-օրի թռչում են: Ի դեպ, թոշակառուների զայրույթն է հարուցել այն, որ հուլիսից գազի գնի բարձրացում է նախատեսվում ՝ դրանից բխող նոր թանկացումներով, բայց թոշակները նախատեսվում է բարձրացնել եկող տարվանից: Հարկ է նկատել, որ Վանաձորում պարբերաբար ավելանում են մահացությունները ոչ միայն թոշակառուների, այլեւ ՝ թոշակային տարիքից շատ հեռու մարդկանց շրջանում /սրտանոթային հիվանդությունների, դժբախտ պատահարների արդյունքում / : Իսկ դա նշանակում է, որ թոշակային տարիքի խավը քչանալու է պարբերաբար: Եւ այս պայմաններում պարզապես սադիզմ է կառավարության կողմից ՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների վերադարձի ձգձգումը: Հավանաբար, թոշակառուների խավի քչանալու պատճառով է, որ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ ու ,,վերեւների,, հասարակական ,,դաբրոյով,, որոշել են Վանաձորը ,,երիտասարդական քաղաք,, անվանել: Դե թոշակառուները պակասում են, միջին տարիքի մարդկանց մի մասը թոշակի տարիքի չի հասնում, մնում են երիտասարդները, բայց նրանց մի մասն էլ նախընտրում է լքել երկիրը: ,,Հենց գործը սովորում են, գնում են արտասահման,,- թերթերից մեկին տված հարցազրույցում ասում է վանաձորցի մի քարագործ, պատմելով, որ իր աշակերտները գործի մեջ վարպետանալուց հետո լքում են երկիրը: Եւ ոչ միայն քարտաշներն են հեռանում երկրից, այլեւ ՝ ,,քարուաշները,,/ սփյուռքահայ ամերիկացու լեզվով ասած. այսինքն ՝ մեքենա լվացողները /, հացթուխներն ու առհասարակ մարդիկ,որոնք անկախ իրենց մասնագիտությունից, պատրաստ են արտասահմանում ամեն ինչ անել, միայն թե ընտանիքը պահեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն