Մի քանի օր առաջ ռուսաստանյան հեռուստատեսությամբ հայտնեցին, որ ձուն թանկացել է 6 տոկոսով, եւ դեռ թանկացումը շարունակական է լինելու: Թանկացման հանգամանքը բացատրվեց հավկիթների արտադրության ժամանակ տեխնոլոգիական ինչ-ինչ պրոցեսների թանկացմամբ: Զարմանալի է, որ Հայաստանում շուրջ 2-3 ամիս է, որ ձուն թանկացել է կրկնակի անգամ, այն էլ ՝ ներկրվող ձուն, իսկ տեղական ձուն դարձել է դեֆիցիտ: Այսօր էլ նույն ռուսական հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսից ձուն տեղ-տեղ կրկնակի է թանկացել: Ի դեպ, արդեն տեւական ժամանակ է, Վանաձորում վաճառվում են առանց մակնշման, անհայտ ծագման հավկիթներ, որի մասին հիշատակել էինք սույն բլոգի ,,Անհայտ ծագման հավկիթներ ՝ Վանաձորի խանութներում,, /26.09.2013թ. / ,,Հավկիթների արտահանումը ՝ գների կատաղության պատճա՞ռ,, / 12.09.2013թ. / հոդվածներում, սակայն առ այսօր որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հնչել, թե ի՞նչ ձվեր են վաճառվում խանութներում կամ այլեւայլ առեվտրի կետերում 70-80-90 դրամով, եւ միայն կողմնակի խոսակցություններից է պարզ դառնում, թե իբր դրանք Ուկրաինայից են ներմուծվում. այդ դեպքում ինչու՞ մակնշում չկա դրանց վրա, բացի վրձնի աննշան հետքը: Եվ կամ ու՞ր են հայաստանյան հավկիթները, մի՞թե հավերը գործադուլի մեջ են, կամ ՝ ,,սատկոտել են,, ինչպես կարծիքներ են հնչում:Կամ եթե Ռուսաստանում թանկացումը նոր է սկսվում, ինչու՞ Հայաստանում ավելի վաղ է սկսվել: Թե՞ դա էլ է մաքսային միություն մտնելու պայմաններից մեկը, որ պետք է Ուկրաինայից կամ Ռուսաստանից ներկրվող ձվերը թանկ վաճառվեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Հոկտեմբերի 27-ին, ,,Շանթ,, հեռուստատեսության կիրակնօրյա ,,Հորիզոնի,, ժամանակ, ,,Որտե՞ղ են կորչում ձվերը,, ռեպորտաժում մի քանի պատասխանատուներ, ի վերջո, փորձում էին պատասխաններ գտնել, թե ինչու է ձուն թանկացել. պատճառաբանվում էր գազի, էներգիայի, հավերի կերի թանկացումն ու հավերի...ծերանալը. սակայն այդպես էլ չպարզաբանվեց, թե ինչու՞ խանութներում վաճառվող ձվերին մակնշումներ չկան, չէ՞ որ դա խախտում է, սպառողի շահերի ոտնահարում: Ստացվում է, որ դրանք սահմանային ստուգման չե՞ն անցնում, էլ չենք խոսում որակի ստուգման մասին: Հ. Գ. Նոյեմբերի 24-ին ,,Արմենիա,, հեռուստատեսության ,,Սուր անկյուն,, հաղորդումը ներկայացրեց, որ հանրապետություն ահռելի քանակությամբ / միլիոնների հասնող թվաքանակով / ձու է ներկրվում Ուկրաինայից, Ռումինիայից, Թուրքիայից, Իրանից ; Բայց անհայտ մնաց, թե ինչու՞ է շարունակում ձվի գինը բարձր մնալ: Դիցուք, տեղական ձվի բարձր գինը պայմանավորված է Ռուսաստանում թռչնակերի գնի բարձրացման, ինչպես նաեւ ՝ Հայաստանում գազի ու էներգիայի սակագնի բարձրացման հանգամանքով, իսկ ներմուծվող ձուն ինչու՞ է թանկ, թե՞՝ դա էլ արհեստական թանկացում է ՝ տեղական ձվի ու թռչնաբուծարանների շահերից բխող :
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն