տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 23 апреля 2014 г.
пятница, 18 апреля 2014 г.
Տեսնու՞մ եք ինչ ,,բարի,, են, էլ ձուն չեն թանկացնում. իսկ ձուկը թանկացնում են
Ձվային շուկան վերահսկող պաշտոնյաները կրկին սկսեցին հավաստիացնել, թե այս ոլորտում ,,գնային չարաշահումներ չեն լինի,,. այս անգամ ՝ ս.Զատկի կապակցությամբ: Ներկրվող հավկիթներին պետականորեն ,,ջիհաթ,,են հայտարարել / այն բանից հետո, երբ տեղական արտադրողներն սկսեցին նվնվալ, թե ներկրվող ձվերն իրենց գործին ,,խփում,, են /, տեղական հավկիթներն էլ դեռ անցած տարվանից են կրկնակի թանկացել / գազի գնի, թռչնակերի գնի բարձրացման պատճառաբանությամբ /, ու էլի թանկացնե՞ն...Չհասկացանք, ոնց որ ,,թասիբի,, գցելիս լինեն տեղական արտադրողներին կամ ՝ժողովրդին մխիթարելիս. իբր ՝,,տեսնու՞մ եք ինչքան բարի ենք, ճիշտ է, էլ նախորդ տարվա նման 30-50 դրամով չենք ձու վաճառում, այլ ՝60-80-ով, բայց ուրախ եղեք, որ ավելի շատ չենք բարձրացնում ու, օրինակ, դարձնում 100դրամ,,:Այն բանից հետո, երբ ՏՄՊՊՀ-ն հայտնեց, թե ժամկետանց ձու է հայտնաբերել անգամ պահեստներում, եւ ոչնչացրել է, Վանաձորի խանութներից իսպառ վերացան ներկրվող հավկիթները / Չլինի՞ Պուտինն ասել է ՝,,չըլնեմ-չիմանամ ուկրաինական ձու եք ծախել ...,, /: Մի՞ թե սա տեղական արտադրողների կողմից մենաշնորհային դիրքի ապացույց չէ ՝ներկրողների նկատմամբ: Իսկ մարտի կեսերից սկսեց թանկանալ ձկնեղենի գինը: Դրան էլ, հավանաբար , նպաստեց այն, որ ԱԺ ամբիոնից անընդհատ հարցեր էին հնչում, թե արդյո՞ք ձկնեղենը չի թանկանալու: Վիետնամից ներկրվող ,,Պանգասուս,, տեսակի ձուկը ՝1կգ- անոց տուփերով, եթե 1 ամիս առաջ վաճառվում էր 1000դրամով, ապա ներկայումս ՝ 1300դրամով: ,,Տուփերն էլ իբր 1կգ են, բայց տարել եմ տանը կշռել ՝850 դրամ են:Մի ժամանակ 7 կտոր էին դնում, հետո դարձրին ՝5, մի օր էլ տեսնեմ 4 կտորանոց է տուփը,,-նկատում է տնային տնտեսուհիներից մեկը: Ենթադրվում է, որ այս ձկան փաթեթավորումը Հայաստանում է արվում, եւ երբեմն գնի բարձրացումն արվում է նաեւ հատաքանակի պակասեցման հաշվին, թեպետ վաճառողները հավատացնում են, որ քաշն անփոփոխ է մնում: Այս թանկացումն էլ, թերեւս, արվել է տեղական 1500-2000դրամանոց ձկան շահերից ելնելով:,,Դե էն վախտը 1000դրամ էր, արդեն դառել ա 1300,,- այսպես պատճառաբանեց վաճառողներից մեկը ,,Պանգասի,, գնի բարձրացումը, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում ,,էն վախտը ,,. այսինքն ՝ մինչեւ Զատիկին նախորդող ամի՞սը, թե՞ ՝ մինչեւ մաքսային միություն մտնելու պատրաստությունները , քանի որ պետական մակարդակով էլ է ասվել, որ մաքսային միություն մտնելուց հետո կթանկանան այն ապրանքները, որոնք ներկրվում են այդ միության մեջ չմտնող երկրներից: Դե ,,մերոնք,,էլ, հավանաբար, որոշել են մի հատ մինչեւ մաքսային մտնելը թանկացնեն, մի հատ էլ ՝ մաքսային մտնելուց հետո: Ի դեպ, թանկացել է ոչ միայն Զատկի խորհրդանիշ ձուկը: Մեկ ամիս առաջ կտրուկ բարձրացավ բանջարեղենի գինը: Եթե անգամ Նոր Տարվա նախօրեին կաղամբի 1կգ-ն 100-150 դրամ էր, ապա մարտի սկզբից անսպասելիորեն դարձավ 300-350 դրամ: Զատկի հետ որեւէ կապ չունեցող կարտոֆիլի 1կգ-ն էլ տեղ-տեղ հասնում է 200-250 դրամի / Ըստ այդմ, զատկական գնումներ կատարող գնորդների անուշադրությունից նեղված մի վաճառող ինքնիրեն մենախոսելով ՝ասաց.,,Էս էրկու օրն էլ ձու կերեք, տենանք եդով ինչ տեք ուտիլ,, /:Գազարի ու ճակնդեղի 1կգ-ն, որ Նոր տարվա շեմին 100-150դրամ էր, դարձել է 250-300 դրամ... Թերեւս, կարկուտից տուժած գյուղացիները որոշել են կորուստը փոխհատուցել գների բարձրացումով, եւ կամ էլ ՝ վերավաճառողներն են իրենց ձմեռային թանկացած կոմունալ վարձերն այդ կերպ փոխհատուցում:Իսկ թե ինչի հետ կապ ունի անհայտ ծագման աղացած մսի գնի բարձրացումը ՝ հասցնելով 2000դրամի / նախկին 1300-ի փոխարեն /, դժվար է ասել. եթե Հնդկաստանից ներկրվող գոմեշի միս է, ուրեմն կրկին այն մտայնությամբ են առաջնորդվել, ինչ որ ներկրվող ձկան պարագայում. մի հատ հիմա են գին բարձրացնում, մի հատ էլ ՝մաքսային միություն մտնելուց հետո: Ընդհանրապես, միակ էժանացումը Ռուսաստանից ներկրվող ձեթի պարագայում է, դա էլ, հավանաբար, սպառման ժամկետների հետ կապ ունի, թե չէ սկսած ներկրվող մրգերից ՝ վերջացրած տեղական կաթնամթերքով ՝ ինչ կա-չկա թանկացել է: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 11 апреля 2014 г.
Բաց նամակ ՝ ավագ գործընկերոջ իրավունքով
Հարգելի Էդուարդ Արզումանյան, ես, որպես Lorinews.com / որ վերանվանվել է lorinews.am /ֆեյսբուքային խմբում ձեր իսկ նախաձեռնությամբ գրանցված անդամ / շնորհակալություն դրա համար /, մարտի 25-ին Բաց նամակ տեղադրեցի այդտեղ ՝ համատիրությունների թեմային առնչվող: Դրանից հետո դուք նույն օրը պատրաստակամություն հայտնեցիք նամակը ձեր իսկ նախաձեռնությամբ տեղադրել նաեւ ձեր կողմից համակարգվող համանուն կայքում / ինչն ինձ առանձնապես ոչ մխիթարում էր, ոչ ՝ ոգեւորում / : Սակայն մի քանի օր անց , ձեր կայքում չտեսնելով այդ նամակը / այլ միայն ՝ խմբի էջում /, ֆեյսբուքային հաղորդագրությամբ հետաքրքրվեցի, թե ի՞նչ եղավ Բաց նամակի ճակատագիրը, կայքում, ի վերջո տեղադրվե՞ց, թե՞ ՝ ոչ: Դուք այդպես էլ չարձագանքեցիք: Մարտի 25-ին դուք ինձ նաեւ համագործակցություն առաջարկեցիք ՝ lorinews.am կայքին հոնորարային վարձատրությամբ հոդվածներ ուղարկելու պայմանով, նախապես զգուշացնելով, որ այն նախ պետք է հրապարակվի ձեր կայքում, այնուհետ ՝ իմ բլոգում, ձեր կայքին հղումով:Ես առաջարկեցի թեմաներ, միաժամանակ խնդրելով տեղեկացնել ձեր կողմից առաջարկվող պայմանների, համագործակցության իրավական հիմքերի, հեղինակային իրավունքների պահպանման եւ վարձատրության չափորոշիչների մասին, սակայն էլեկտրոնային փոստով ձեր ֆեյսբուքային հասցեին մարտի 28-ին ուղարկված իմ նամակը եւս անարձագանք մնաց: Արդյոք դա կապ ունի՞ այն բանի հետ, որ օրերս նշանակվել եք քաղաքապետարանի մամուլի քարտուղար եւ այլեւս չեք ցանկանում / կամ ՝թույլ չեն տալիս / շփվել քաղաքապետարանին կամ քաղաքապետին ընդդիմախոս ,,ճամբարի,, հետ: Չէ՞ որ դուք իմ թեմատիկային ու գրելաոճին արդեն իսկ ծանոթ էիք, եւ, այդուհանդերձ, համագործակցության հրավեր էիք կատարել ՝մինչեւ ձեզ մամուլի քարտուղար նշանակելը:Ամեն դեպքում ես շարունակում եմ պահպանել իմ դրական վերաբերմունքը / որոշ վերապահումներով /, ձեր խմբագրած կայքի հանդեպ, որի մասին գրել եմ նաեւ ձեր կայքում ՝մինչ ձեր ՝քաղաքապետարանի մամուլի քարտուղար նշանակվելը / Դրական այն առումով, որ կայքից կարելի է մշտապես թարմ ինֆորմացիա ստանալ Լոռու մարզում կատարվող արտակարգ դեպքերի, քրեական իրավիճակի, համայնքների բազմազան խնդիրների մասին, ինչը, ցավոք, այսօր բավարար չափով չի լուսաբանվում տեղական հեռուստաալիքների կողմից. թեպետ, ձեր կայքում, պետք է նկատել, ավելի հաճախ արտատպություններ են լինում այլ կայքերից, երբեմն էլ ՝հեղինակային իրավունքների ,,յուրացումներ,,: Ամեն դեպքում ՝ այսօրինակ թերություններով հանդերձ կայքը դրական փոփոխություններ է մտցրել Լոռվա միապաղաղ ու տաղտուկ առօրյայում, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում տեղական հեռուստաալիքներն առավելապես մասնագիտացել են մանկապարտեզային հանդեսների լուսաբանմամբ, ինչը, թերեւս, մարզում առկա անուղղակի մի գրաքննության շրջանակներում է, երբ հասարակությանը հուզող հարցերը տեղական իշխանությունները նախընտրում են տեղափոխել ինտերնետային հարթություն, ու միգուցե ՝ հեռուստատեսություններին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ուղղել ինտերնետային տիրույթներին ՝մեր ժողովրդավարությամբ աշխարհին զարմացնելու մտայնությամբ /: Չեմ կարծում, սակայն, թե քաղաքապետարանում ձեր աշխատանքի անցնելուց հետո lorinews.am կայքը կարող է պահպանել իր լիակատար անկախությունը, քանի որ ներկայիս քաղաքապետարանը իր 15 տարվա գոյության ընթացքում աչքի է ընկել լրագրողների հանդեպ իր կողմնակալ ու ոխակալ վերաբերմունքով, փակ աշխատաոճով, որի արդյունքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մի առիթով Վանաձորի քաղաքապետր հայտնվել էր տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների սեւ ցուցակում, իսկ մեկ ամիս առաջ էլ արգելել էր տեղական հեռուստաստուդիաներին ՝ մասնակցել քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցություններին, ոչ վաղուց էլ ավագանու նիստերից մեկին էր լրագրողների մասնակցությունն արգելվել: Ավագ գործընկերոջ իրավունքով թույլ տվեք նաեւ մի փոքրիկ դիտողություն. ձեր կայքից կամ ֆեյսբուքից մի ջնջեք ձեր գործընկերների կարծիքը ՝ թողնելով միայն ձերը / այդ հանգամանքը քանիցս նկատել եմ /, այլապես մարդիկ հնարավորություն չեն ունենում կողմնորոշվել, թե ինչի՞ մասին է բանավեճը կամ վիճաբանությունը, քանի որ միայն միակողմանի պատասխան են տեսնում, ու չեն կարողանում որոշել, թե ով է ճիշտ, ով ՝ սխալ, ինչը չի բխում ոչ ժողովրդավարության, ոչ էլ քաղաքացիական հասարակության շահերից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 10 апреля 2014 г.
Ոչ միայն օմբուդսմենի թեժ գիծն է անհասանելի, այլեւ ՝ «Արմենտելի» տեղեկատուն. համենայն դեպս ՝ մարզերում
Վերջապես երեկ պատասխան ստացանք օմբուդսմենի գրասենյակից այն մասին, թե ինչու է թեժ գիծն անհասանելի: Ապրիլի 5-ին սույն բլոգում տպագրված ,,Օմբուդսմենի թեժ գիծ 116. ձեր հավաքած համարը գոյություն չունի,, հոդվածի առնչությամբ, որ զետեղել էինք նաե Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան խմբում, օմբուդսմենի գրասենյակի աշխատակցուհի Արեվիկ Չափարյանն արձագանքեց այն բանից հետո, երբ օգտատերերից մեկի զարմացած ու նեղացած հարցին, թե ինչու՞ եմ եզրակացրել, որ թեժ գիծը չի գործում, ու ես էլ ստիպված հունվար ամսին այդ առթիվ բլոգում գրած առաջին ու հաջորդ հոդվածներն էլ զետեղեցի /29.01.2014 ,,Օմբուդսմենի թեժ գիծն անհասանելի է, նամակներն էլ մնում են անպատասխան,, 3.02.2014 ,,Պետական ռեկետությունը ՝ գործողության մեջ,, /: Վերջինս գրում է.,,Քանի որ մարզերում հեռախոսահամարները թվայնացված չեն, տեխնիկական պատճառներով շատ հաճախ հնարավոր չի լինում միանալ գծին, դրա համար ունենք թեժ գծի բջջային հեռախոսահամար, որին կարող եք միանալ ցանկացած պահի ՝096 116 100,,: Զարմանալի է, բայց մի՞թե նույն պատասխանը չէր կարելի գրել նաեւ սույն բլոգում տպագրված նախորդ հոդվածի առնչությամբ, որ նույնպես զետեղվել էր հելսինկյան ասոցիացիայի էջում, ինչպես նաեւ արտատպվել blonews.am, slaq.am, hayeli.am, mediamamul.am կայքերում : Ա. Չափարյանը նաեւ տեղեկացնում է, որ իրենց ՝ հունվարին ուղարկած իմ նամակն ստացել են եւ խնդրել, որպեսզի ես ուղարկեմ իմ կոորդինատները, սակայն ես չեմ արձագանքել: Ինչպե՞ս արձագանքեի, եթե նամակ չեմ ստացել իմ էլեկտրոնային հասցեին: Ինչեւէ, քանի որ մայրաքաղաքաբնակ օգտատերերից մեկը, մինչ Չափարյանի ֆեյսբուքային պատասխանը, նույն էջում հավաստիացրել էր, որ օմբուդսմենի թեժ գծի համարը հավաքվում է, փորձեցինք մեկ անգամ եւս համոզվել, որ այն չի գործում, եւ ապրիլի 10-ին ֆիքսված հեռախոսակապով կրկին հավաքեցինք 116 համարը, եւ կրկին պատասխան ստացանք .,,Ձեր հավաքած համարը գոյություն չունի,,: Փորձեցինք կապվել ,,Արմենտելի,, 100 տեղեկատուի հետ, եւ պարզել, թե այդ ի՞նչ թնջուկ է, որ մայրաքաղաքում օմբուդսմենի 116թեժ գծի համարը հավաքվում է, մարզերում ՝ չի հավաքվում. անգամ թվայնացված հեռախոսով, միգուցե մարզերի համար ինչ-որ լրացուցիչ կո՞դ է անհրաժեշտ, կամ ,,մոգական բառեր,, որ արտասանելուց հետո միայն կարող է համարը միանալ, սակայն 100 տեղեկատուն անհասանելի էր: Այսպես, հավաքում ենք 100 համարը, եւ երբ լսում ենք ՝,,օպերատորին միանալու համար սեղմեք 0,, այ հենց այդ 0-ն հավաքելուց հետո ձայնի ամբողջ ուժգնությամբ երաժշտություն է միացվում մի քանի րոպե շարունակ, որի ընթացքում անպատասխան զանգերի ձայնն էլ է խլացվում; Մի քանի անհաջող փորձերից հետո մեկ էլ ռոբոտը հայտնում է.,,Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր ընկերության աշխատակիցը ձեզ կպատասխանի 5 րոպեից,,: Սպասում ես 5 րոպե, ու այդ ընթացքում կրկին չպատվիրված երաժշտությունը խլում է քո րոպեները, որից հետո ՝ ,,Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր աշխատակիցը ձեզ կպատասխանի 6 րոպեից,,: Զայրացած ցած ես դնում ընկալուչը, փոքր անց նորից ես 100 համարը հավաքում ՝ հիմա էլ առաջարկում են 4 րոպե սպասել, եւ այդպես շարունակ: Մնում է ,,Կարգին սերիալի,, Ադիկի նման ասեն ՝ ,, Չա՞յ, կոֆե՞, պատանցուե՞մ...,,: Իսկ եթե բջջայինով հավաքեն 100 տեղեկատուն, հաշվարկվում է 1 րոպեն 18 դրամ, եւ այդ մասին էլ է ռոբոտը կանխավ զգուշացնում:Ահա եւ ձեզ բյուջեն լցնելու եւս մեկ հնար ՝,,Արմենտելի,, օգնությամբ, որից էլ բարեգործությունների ֆոնդ է կուտակվում. թող մարդիկ համարը հավաքեն ու սպասեն, րոպեներն էլ գնան ու գնան, փողերն էլ ՝հետը: Ինչ վերաբերվում է օմբուդսմենին փնտրելու հարցին, ապա խնդիրը կայանում էր նրանում, որ պաշտոնական պատասխան ստանանք ,թե ի վերջո, որքանո՞վ է տեղին կամ օրինական, երբ անձնագրային բաժիններում քաղաքացիներին ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք տալու համար այս տարվանից պետտուրք է սահմանվել 1100դրամ ՝գումարած 50դրամ 1 բլանկի համար: Արդյո՞ք իրավացի են այն պետական մարմինները, որոնք քաղաքացիների ընտանիքի վերաբերյալ տեղեկանք պահանջելիս ոչ թե անձնագրային բաժին են ուղարկում, այլ՝ ԲՇՏ կամ համատիրություն, իսկ վերջիններս էլ, օգտվելով առիթից, պահանջում են չհիմնավորված վարձերը / չմատուցած ծառայության դիմաց / մուծել: Տեղեկանք տալու գործառույթը այսուհետ միայն անձնագրային բաժինների մենաշնո՞րհն է, թե՞ ՝ թաղապետարանները կամ ԲՇՏ-համատիրություններն էլ ունեն նման իրավասություն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 5 апреля 2014 г.
Օմբուդսմենի թեժ գիծ.116 ,, Ձեր հավաքած համարը գոյություն չունի,,
Մարդիկ գնում են ԲՇՏ ՝ տեղեկանք վերցնելու ՝ԲՇՏ-ում ասում են ,,Մինչեւ վարձերը չմուծեք ՝ տեղեկանք չենք տա,,: Այն դեպքում ,երբ իրավունք չունեն տեղեկանք չտալ ՝վարձ չմուծելու պատճառաբանությամբ: Բայց հարց է նաեւ ՝ թե ԲՇՏ-ներն այսուհետ ունե՞ն իրավունք ՝ տեղեկանք տրամադրել, չէ՞ որ այս տարվանից այդ գործառույթները հանձնված են անձնագրային բաժիններին: Միգուցե երկուսն էլ ունե՞ն տեղեկանք տալու իրավունք, բայց մի դեպքում ԲՇՏ-ն վարձերը ,,փաթեթային,,տարբերակով մուծելու պահանջ է դնում, մյուս դեպքում ՝ անձնագրային բաժինը պահանջում է 1100դրամ պետտուրք մուծել, ու հարց է ծագում. հա բայց ինչի՞ : Անձնագրային բաժինները պատճառաբանում են կառավարության ինչ-որ որոշում, ըստ որի պետտուրք են սահմանել տեղեկանք տալու համար, օմբուդսմենի թեժ գիծն էլ, որ կոչված է պատասխանելու այդօրինակ հարցերի , ամիսներ շարունակ ,,կասեցված,, վիճակում է, եւ 116հեռախոսահամարը հավաքելիս ապրիլի 5-ի դրությամբ շարունակում էր հնչել ՝,,Այդպիսի համար գոյություն չունի,,: Լավ, ասենք ՝ օրերս հրաժարական տված վարչապետն էր ,,մեղավոր,, որ անձնագրային բաժիններում 1100դրամ պետտուրք էին սկսել պահանջել / թեպետ սա զուտ օրենսդրական խնդիր է, պարզապես հայտնի չէ, թե ու՞մ մտահղացմամբ է որոշվել բյուջեն լցնել նաեւ տեղեկանքների հաշվին /, բա օմբուդսմենի թեժ գծի անգործության համար է՞լ է արդեն նախկին վարչապետը մեղավոր: Հետաքրքիրն այն է, որ օրերս հեռուստաալիքներից մեկով օմբուդսմենի գրասենյակի գործունեությունն էր լուսաբանվում, ու կրկին հանրությանն ,,ի ցույց դրին,, Թեժ գծի,,հեռախոսահամարը: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել ՝պետական մակարդակով: Ո՞ւմ համար է այդ խաբեությունը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 4 апреля 2014 г.
,,Ա-րա-րա՜տ.....մերի սիրուն Արարատ...Արարա՜տ...,,
Չնայած ,,Ժառանգության,,կուսակցության կողմից Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ապրիլի 4-ին կազմակերպվելիք հանրահավաքի համար կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Վանաձորի քաղաքապետարանից խնդրել էր տարածքը տրամադրել ժամը 11-ից մինչեւ 23-ը,եւ քաղաքապետարանն էլ ընդառաջել էր / ինչը տեղ էր գտել քաղաքապետարանի կայքում /, սակայն ,,Ժառանգության,, կողմից դեռ 2 օր առաջ բնակչությանը գրավոր ծանուցումներ բաժանվեցին ՝ հանրահավաքին ժամը 15-ին ներկա գտնվելու խնդրանքով: Այդուհանդերձ, ապրիլի 4-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակը ցավալիորեն սակավամարդ էր, բայց ՝ հասարակության մտավոր շերտերն էին ավելի շատ, որոնց թվում`ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Մասնակիցներից ոմանք ավելի շատ միմյանց հետ զրուցում էին քաղաքական հարցերից, քննարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝նախօրեին տված ու ՀՀ նախագահի կողմից ընդունված հրաժարականի հարցը, ավելի շատ ՝
վիճաբանում, քան ՝լսում. երեւի մարդիկ հոգնել են անընդհատ նույնը լսել:Մի քանիսն էլ սաստում էին բարձր խոսողներին: Միմյանց հետ բանավիճող երկու քաղաքացու վեճը թեժացավ նրանով, որ մեկը մյուսից հետաքրքրվեց, թե ,,Դու ո՞ր կուսակցությունից ես,, մյուսն էլ պատասխանեց.,,Ե՞ս....մարդու կուսակցությունից,,: Մեկն էլ համոզված էր, որ ,,Մինչեւ մի քանիսին չգյուլլեն, էս երկիրը չի դզվի,,: ,,Ազգային պետությունից են խոսում, բայց հլա թուրքերեն գրությանը,,-Վանաձորի ,,Արցախ,, պուրակի սննդի օբյեկտներից մեկին փակցված ,,Յաղլի-բիշի,, մակագրությունը մատնացույց արեց մի քաղաքացի, որ ինձ հետ զրույցում ասաց, թե ,,Երեւանից ,,փախել-եկել,, է, որ գլուխն ազատի միտինգներից, բայց հիմա էլ այստեղ է միտինգ, ու ինքն այդ մասին իմացավ պատահաբար, անցնելիս / ինչպես շատ քաղաքացիներ, որոնք անցնելիս հետաքրքրվում էին, թե ինչ միջոցառում է /: Քանի որ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարանին իրազեկման գրությամբ նշել էր, թե ,,ակնկալվում է 1000-5000մասնակցի առկայություն ,, /Հայ-հայ՜, 5000մարդ... Վանաձորում 5000շարժունակ քաղաքացի էլ չի երեւի թե մնացել, այն էլ ՝ խոպանի սեզոնին /,ուստի ոստիկանների պատկառելի խմբեր կային պուրակի մերձակայքում / : Իսկ հանրահավաքը տեւեց ընդամենը 1 ժամ ՝ ոչ ավել: Ելույթներ ունեցան ընդդիմադիր ,,Ժառանգության,, առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, հավաստիացրին, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ, ասացին այն նույն ըննդիմադիր մտքերը ՝ ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին, որոնք ասում են նաեւ մյուս բնակավայրերում, եւ, ինչպես միշտ, ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամ պատասխանեց իրեն շրջապատած տեղական ԶԼՄ-ների հարցերին:Ինչպես սովորաբար ՝,,Ժառանգության,, հանրահավաքներին, մինչ միջոցառման սկսվելն ու միտինգավորների հավաքվելը պուրակում թեւածում էր Արտո Թունջբոյաջյանի հայտնի գլուխգործոցը՝ մասնակիցների ազգային ոգին բարձրացնելու միտում ունեցող ,,Արարատ,, երգը: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանն ավելի շուտ էր եկել միտինգի, քան ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեպետ ՝ վերջինիս ժամանելուց հետո միայն սկսվեց միտինգը: ...Մասնակիցների թվաքանակի սակավությունը, թերեւս, կարելի էր բացատրել նաեւ այն հանգամանքով, որ թոշակ-աշխատավարձերի բաշխման օր էր, եւ բնակչության մի ստվար զանգվածի համար թունդ առեւտրային օրեր էին, ինչի ապացույցը խանութներում ու առեւտրի կետերում հերթերի առկայությունն էր: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 1 апреля 2014 г.
Տեղեկատվական շրջափակու՞մ, թե՞ ՝ գրաքննություն
Մարտի 30-ին գարնանային անսպասելի...ձյան առթիվ նույն օրվանից սկսած ՝ հանրապետական հեռուստատեսությամբ պարբերաբար ռեպորտաժներ էին ներկայացվում հանրապետության ավտոճանապարհների վիճակից, արտակարգ դեպքերից ու հատկապես ՝ Երեւանում մաքրման աշխատանքներից, մինչդեռ Վանաձորի հեռուստաալիքներում թե 30-ին եւ թե 31-ին նախանձելի հանգիստ վիճակ էր, եւ կամ անցած շաբաթվա լուրերի ամփոփումն էր հրամցվում, կամ ՝մշակութային-սպորտային լուրեր: Եվ, քանի որ Վանաձորի քաղաքապետարանն արգելել է հեռուստատեսությամբ լուսաբանել ամենշաբաթյա խորհրդակցությունները, ուստի հեռուստադիտողներն այդպես էլ չիմացան, թե փողոցները մաքրվե՞լ են, թե՞ ՝ տեղական իշխանությունները հույսը դրել էին արեւի բարեհաճությանը, ինչը միայն մարտի 31-ին էր զգալի ՝արեւի տիրապետության տակ գտնվող փողոցների ու մայթերի պարագայում:Հետաքրքիր է, որ անգամ քաղաքապետարանի կայքում չգտանք այդ աշխատանքների որեւէ ապացույց, եւ միակ էական նորությունը ,,Նորություններ,, բաժնում ,,Ժառանգություն,, կուսակցության հանրահավաքի մասին իրազեկումն ու թույլտվությունն էր. պատկերացնու՞մ եք, ,,ապրիլի 4-ին ,,Ժառանգությունն,,ավելի քան 10 ժամ հանրահավաք է անցկացնելու ,,Արցախ,, պուրակում, ժողովուրդը մի քանի ժամ ,,տժժալու,, ու ,,ղժժալու,, հնարավորություն ունի: Ինչ վերաբերվում է ձյան հասցրած վնասներին ու հետեւանքներին, մաքրման աշխատանքներին, ապա մարտի 31-ին միայն կեսգիշերային Հ2-ը տեղեկացրեց, թե ինչպիսին է իրավիճակը Լոռիում, ու մեկ էլ ցուցադրեց Հայքի հրապարակում վերուվար կատարող մաքրման մեքենան:Իսկ այս օրերին համացանցն էլ էր ,,տժժում,, անսպասելի ձյան առաջացրած խառնաշփոթ իրավիճակից: Իսկ եթե մարդիկ համացանց չունե՞ն, ուրեմն չե՞ն իմանալու, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, եւ կամ տեղական լուրերն առաջնահերթ պետք է հանրապետական հեռուստատեսությա՞մբ տեղեկանան: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ոկրաինացիների ստամոքսն ավելի պի՞նդ է
Մարտի 4-ին սույն բլոգի ՝,,Արդյո՞ք անորակ են ներմուծվող հավկիթները,, հոդվածում մտահոգություն էինք հայտնել, թե արդյո՞ք տեղին է տեղական ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչների այն պնդումը, թե ներկրվող հավկիթներն անորակ են, եւ ակնկալում էինք արձագանք՝ համապատասխան մարմիններից, քանի որ դա հասարակության լայն շերտերին հուզող հարց է. առավել եւս, որ կապված է սննդի անվտանգության հետ: Եվ ահա, մարտի 30-ի ,,Արմենիայի,, ,,Սուր անկյան,, ժամանակ ներկայացվեց մայրաքաղաքի ու Գյումրու խանութներում իրականացված ուսումնասիրություն, որի ընթացքում փորձ էր արվում ապացուցել, որ Ուկրաինայից ներմուծված հավկիթները ժամկետանց են, քանի որ դրանք նախատեսված են 60 օրյա պահպանման համար, մինչդեռ ձվի պիտանելիության ժամկետը Հայաստանում 25 օրն է համարվում, քանի որ դրանից հետո, ըստ տեղական ձու արտադրողների, ձուն կորցնում է որակական հատկանիշները:Սննդի անվտանգության հարցերով պատասխանատուն էլ գտնում էր, որ 60օրյա ժամկետը հնության ապացույց չէ, եւ, ի պատասխան թղթակցի հարցի, կրկնում էր ՝,,Իսկ ինչու՞ չպետք է ներկրվեին,,:Հետաքրքիր է, որ Ուկրաինայում պիտանելիության ժամկետ է համարվում 60 օրը, իսկ Հայաստանում,փաստորեն,25-՞ը: Միգուցե ուկրաինացիների ստամոքսը համարվում է անխոցելի .՞ ՝ Կուչմայի ռեժիմի բովով անցած, Մայդանում կոփված, եւ ի զորու է առանց ստամոքսաղիքային խնդիրների մարսել 60օրյա հնության ձուն, ինչը հակացուցված է համարվում հայաստանյան սպառողի պարագայում: Ստացվում է, որ ուկրաինացու 60լուսնային օրը հավասար է հայաստանցու 25 լուսնային օրվա, մինչդեռ հայտնի է, որ թե Հայաստանը, թե Ուկրաինան գտնվում են միեւնույն ՝Երկիր մոլորակի վրա: Իսկ Վանաձորի որոշ խանութներում վաճառվող անհայտ ծագման հավկիթների վրա ոչ միայն մակնշում չկա, այլեւ ՝ դրանք ոչ հիգիենիկ, անմաքուր վիճակում են, անհասկանալիորեն ,,կնճռոտված,,կճեպներով, ու, լավագույն դեպքում ՝լղոզված գրառումներով, որից պարզ չէ անգամ, թե որտեղ են արտադրվել, ուր մնաց ՝ ժամկետները լինեն նշված:Թերեւս, այդ հանգամանքով էլ պայմանավորված է դրանց ՝համեմատաբար էժան լինելը: Հետաքրքիր հանգամանք է այն, որ ժողովրդին արդեն վարժեցրին, որ այսուհետ ձվի գնի համար էժանի սահմանագիծ պետք է ընդունել 60դրամը, ինչը մեկ-երկու տարի առաջ առավելագույն էր համարվում:Ըստ այդմ, հեռուստաէկրանից մի կին ոգեւորվել էր 60դրամանոց ներմուծված ձու գտնելու հանգամանքով, ու դժգոհում էր, որ հայրենական ձու արտադրողները 70-80դրամով են վաճառում:Մարտի 31-ին էլ ,,Արմենիան,, լուրերով տեղեկացրեց, որ ձվի շուկայում ուսումնասիրություն է կատարվել մայրաքաղաքի, Լոռու եւ Շիրակի մարզերում, ու ստուգայցի արդյունքում կասկածելի ձվերը հավաքվել են, ժամկետանցները ՝ոչնչացվել, մի քանի հարյուրն էլ լաբորատոր ստուգումից հետո կրկին վաճառքի են հանվել:Հետաքրքիր է, արդյո՞ք ետ վերադարձրածների մեջ չեն մտնում անհասցե հավկիթները, որոնք մինչ օրս էլ վաճառվում են: Թեպետ, չի բացառվում, որ ,,ոչնչացվածներն,, էլ ուղարկվեն մանկապարտեզներին կամ ծերանոցներին, եւ կամ ՝սննդի օբյեկտներին հանձնվեն: Քիչ ե՞ն եղել նման դեպքեր:Կարծում ենք, առանց մակնշման կամ լղոզված մակնշմամբ ձու վաճառելը եւս օրենքի խախտում է: Թեպետ ՝այսպես կոչված ,,տնական ձուն,, առհասարակ ոչ մի ապացույց չունի, թե երբ է այն արտադրվել / բացի վաճառողի երդումը /, եւ որոշ գնորդներ էլ նախընտրում են անգամ գետնին նստած վաճառողներից այդ ,,տնականը,,գնել. այն էլ ՝100դրամով, քան ՝տեղականը կամ ներմուծածը:Ճաշակին ընկեր չկա: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)