Ձվային շուկան վերահսկող պաշտոնյաները կրկին սկսեցին հավաստիացնել, թե այս ոլորտում ,,գնային չարաշահումներ չեն լինի,,. այս անգամ ՝ ս.Զատկի կապակցությամբ: Ներկրվող հավկիթներին պետականորեն ,,ջիհաթ,,են հայտարարել / այն բանից հետո, երբ տեղական արտադրողներն սկսեցին նվնվալ, թե ներկրվող ձվերն իրենց գործին ,,խփում,, են /, տեղական հավկիթներն էլ դեռ անցած տարվանից են կրկնակի թանկացել / գազի գնի, թռչնակերի գնի բարձրացման պատճառաբանությամբ /, ու էլի թանկացնե՞ն...Չհասկացանք, ոնց որ ,,թասիբի,, գցելիս լինեն տեղական արտադրողներին կամ ՝ժողովրդին մխիթարելիս. իբր ՝,,տեսնու՞մ եք ինչքան բարի ենք, ճիշտ է, էլ նախորդ տարվա նման 30-50 դրամով չենք ձու վաճառում, այլ ՝60-80-ով, բայց ուրախ եղեք, որ ավելի շատ չենք բարձրացնում ու, օրինակ, դարձնում 100դրամ,,:Այն բանից հետո, երբ ՏՄՊՊՀ-ն հայտնեց, թե ժամկետանց ձու է հայտնաբերել անգամ պահեստներում, եւ ոչնչացրել է, Վանաձորի խանութներից իսպառ վերացան ներկրվող հավկիթները / Չլինի՞ Պուտինն ասել է ՝,,չըլնեմ-չիմանամ ուկրաինական ձու եք ծախել ...,, /: Մի՞ թե սա տեղական արտադրողների կողմից մենաշնորհային դիրքի ապացույց չէ ՝ներկրողների նկատմամբ: Իսկ մարտի կեսերից սկսեց թանկանալ ձկնեղենի գինը: Դրան էլ, հավանաբար , նպաստեց այն, որ ԱԺ ամբիոնից անընդհատ հարցեր էին հնչում, թե արդյո՞ք ձկնեղենը չի թանկանալու: Վիետնամից ներկրվող ,,Պանգասուս,, տեսակի ձուկը ՝1կգ- անոց տուփերով, եթե 1 ամիս առաջ վաճառվում էր 1000դրամով, ապա ներկայումս ՝ 1300դրամով: ,,Տուփերն էլ իբր 1կգ են, բայց տարել եմ տանը կշռել ՝850 դրամ են:Մի ժամանակ 7 կտոր էին դնում, հետո դարձրին ՝5, մի օր էլ տեսնեմ 4 կտորանոց է տուփը,,-նկատում է տնային տնտեսուհիներից մեկը: Ենթադրվում է, որ այս ձկան փաթեթավորումը Հայաստանում է արվում, եւ երբեմն գնի բարձրացումն արվում է նաեւ հատաքանակի պակասեցման հաշվին, թեպետ վաճառողները հավատացնում են, որ քաշն անփոփոխ է մնում: Այս թանկացումն էլ, թերեւս, արվել է տեղական 1500-2000դրամանոց ձկան շահերից ելնելով:,,Դե էն վախտը 1000դրամ էր, արդեն դառել ա 1300,,- այսպես պատճառաբանեց վաճառողներից մեկը ,,Պանգասի,, գնի բարձրացումը, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում ,,էն վախտը ,,. այսինքն ՝ մինչեւ Զատիկին նախորդող ամի՞սը, թե՞ ՝ մինչեւ մաքսային միություն մտնելու պատրաստությունները , քանի որ պետական մակարդակով էլ է ասվել, որ մաքսային միություն մտնելուց հետո կթանկանան այն ապրանքները, որոնք ներկրվում են այդ միության մեջ չմտնող երկրներից: Դե ,,մերոնք,,էլ, հավանաբար, որոշել են մի հատ մինչեւ մաքսային մտնելը թանկացնեն, մի հատ էլ ՝ մաքսային մտնելուց հետո: Ի դեպ, թանկացել է ոչ միայն Զատկի խորհրդանիշ ձուկը: Մեկ ամիս առաջ կտրուկ բարձրացավ բանջարեղենի գինը: Եթե անգամ Նոր Տարվա նախօրեին կաղամբի 1կգ-ն 100-150 դրամ էր, ապա մարտի սկզբից անսպասելիորեն դարձավ 300-350 դրամ: Զատկի հետ որեւէ կապ չունեցող կարտոֆիլի 1կգ-ն էլ տեղ-տեղ հասնում է 200-250 դրամի / Ըստ այդմ, զատկական գնումներ կատարող գնորդների անուշադրությունից նեղված մի վաճառող ինքնիրեն մենախոսելով ՝ասաց.,,Էս էրկու օրն էլ ձու կերեք, տենանք եդով ինչ տեք ուտիլ,, /:Գազարի ու ճակնդեղի 1կգ-ն, որ Նոր տարվա շեմին 100-150դրամ էր, դարձել է 250-300 դրամ... Թերեւս, կարկուտից տուժած գյուղացիները որոշել են կորուստը փոխհատուցել գների բարձրացումով, եւ կամ էլ ՝ վերավաճառողներն են իրենց ձմեռային թանկացած կոմունալ վարձերն այդ կերպ փոխհատուցում:Իսկ թե ինչի հետ կապ ունի անհայտ ծագման աղացած մսի գնի բարձրացումը ՝ հասցնելով 2000դրամի / նախկին 1300-ի փոխարեն /, դժվար է ասել. եթե Հնդկաստանից ներկրվող գոմեշի միս է, ուրեմն կրկին այն մտայնությամբ են առաջնորդվել, ինչ որ ներկրվող ձկան պարագայում. մի հատ հիմա են գին բարձրացնում, մի հատ էլ ՝մաքսային միություն մտնելուց հետո: Ընդհանրապես, միակ էժանացումը Ռուսաստանից ներկրվող ձեթի պարագայում է, դա էլ, հավանաբար, սպառման ժամկետների հետ կապ ունի, թե չէ սկսած ներկրվող մրգերից ՝ վերջացրած տեղական կաթնամթերքով ՝ ինչ կա-չկա թանկացել է: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить