Եվ եղան ժամանակներ,երբ իշխանության մայր-գետից պոկվեցին մի քանի առվակներ, որոնց միացան նաեւ մի քանի ցեխաջրեր ու ճահճաջրեր, ու այդ ճահճաջրերում կռկռացող գորտեր ու ջրասամույրներ, իսկ ընդդիմությունն այդ ժամանակ օվկիանոսն էր կտրում-անցնում՝հասնելով սփյուռքահայության մայրաքաղաք։
31․01․2017թ․
ԱԼԱԴԻ՜ն․․․
Եվ եղան ժամանակներ, երբ խորհրդարանական ընտրությունների շեմին տարբեր կուսակցություններ սկսում էին համոզել ժողովրդին, որ Ալադինի կախարդական սափորն իրենց ձեռքերումն է, եւ բավական է միայն շփել այն, ու Ջինը դուրս կգա սափորի միջից ու կկատարի իրենց բոլոր ցանկությունները։Բայց իրականում սափորը գտնվում էր հանրապետականների ձեռքերում եւ վերջիններս անընդհատ աշխատեցնում էին Ջինին՝յուրյանց անձնական բարեկեցության նպատակով ու փոխանցիկ դրոշի նման ամեն անգամ սափորը զմիմեանս էին հանձնում։Եվ թեպետ Ջինն արդեն հոգնել էր նրանց համար տաժանակիր աշխատելուց, ու երբեմն չցանկանալով ենթարկվել նրանց հրահանգին՝ասում էր ,,Նե սլուշայուս ի նե պովինույուս,, այդուհանդերձ՝Հանրապետականները Ջինի ականջներից բռնելով՝անընդհատ ստիպում էին յուրյանց համար աշխատել ու բարիքներ ստեղծել,անհնազանդության օրերի համար տուգանքներ էին գանձում Ջինից եւ անգամ՝անզավակության ամենամյա հարկ, հինգ տոկոս կուտակային-կենսաթոշակային եւ ամեն ամիս 1000դրամ՝բանակի ֆոնդին։Իսկ միամիտ ժողովուրդը, որին մի ժամանակ Ալադին էին ասում, եւ ով ասես՝խաբում էր՝հարազատ հորեղբայր ձեւանալով,շարունակում էր հավատալ բոլորին, ,,ազատ ու արդար,, ընտրությունների միֆին ու գնում էր ընտրությունների ու նորից էր խաբվում։
16․01․2017թ․
------------------------------------------------
ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ
Եվ եղան ժամանակներ, երբ շաքարավազ վաճառող օլիգարխիան սկսեց հարստահարել ժողովրդին՝անասելի չափերով հարստանալով ու դրա շնորհիվ յուր ցեղի անդամների թիվը բազմապատկելով ու նրանց համար բարեկեցիկ ներկա ու լուսապայծառ ապագա ապահովելով։Բայց նրա ձեռքը բռնող չկար, քանզի բռնող ձեռքերն զբաղված էին հույժ կարեւոր գործով․ձեռքը ձեռք էր լվանում, երկու ձեռքը՝մի երես։
24․11․2016թ․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն