Հանրային խորհրդին
Մարդու իրավունքների պաշտպանին
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
Դեռեւս անցած ամիս՝ֆեյսբուք ցանցում ահազանգեցինք, որ Վանաձորում հունվար ամսին աղբի վարձ մուծող քաղաքացիները զարմանքով պարզել էին, որ իրենց հաշվեհահամարներին ինչ-որ մանրադրամներ են հայտնվել՝20դրամի սահմաններում։Այդ առթիվ վարձ ընդունող կետերը հավաստել էին, որ նորամուծությունը գալիս է քաղաքապետարանից։Փորձեցիքն պարզել, թե արդյո՞ք այդ առթիվ որեւէ տեղեկատվություն կա քաղաքապետարանի կայքում, բայց՝չկար նման տեղեկատվություն եւ չէր էլ կարող լինել, քանզի Վանաձորի համայնքի ավագանին դեռեւս կայացած չի համարվում, ու անգամ ավագանու անդամների անունները չկան կայքում, ուր մնաց՝որոշումներ լինեն։Հետեւաբար, սա ամենաիսկական կոռուպցիա է՝մեկ առանձին վերցրած համայնքի ներսում․ինչպե՞ս կարող է չկայացած ավագանու անգործության պայմաններում բանավոր կարգադրությամբ աղբի վարձի վրա ինչ-որ տուգանային հավելագրումներ գրել։Հիշեցնենք, որ ,,նորընտիր,, ավագանու նիստերը համառորեն չեն գումարվում՝ընդդիմության արդարացի բոյկոտի պայմաններում, հետեւաբար, ավագանին չէր կարող նման որոշում կայացնել։Ուրեմն ո՞վ է կայացրել։Հարկ է նաեւ նշել, որ բաժանորդների հաշվեհամարներին տարիներ շարունակ ժամկետանց պարտքեր են կուտակված, ու փոխանակ քաղաքապետարանը դրանք զտի՝,,թացը չորից,, ու առնվազն 3 տարի կանոնավոր վարձ մուծող բաժանորդների պարտքերը չեղյալ համարի, որոշել է 90-ականներից եկող, 20 տարվա պարտքերի վրա տոկոս ավելացնել։Սա ամենաիսկական անօրինություն է, էլ չասած՝մարդկային խղճմտանքի լիակատար բացակայություն՝սոցիալապես անապահով ժողովրդի նկատմամբ, որի մեծ մասն, ի դեպ, աղբի վարձ չի մուծում տարիներ շարունակ, գտնելով, որ իրենց թաղամասում կանոնավոր աղբահանություն չի իրականացվում։Բայց մի՞թե դրա համար մեղավոր են ավելի քան 8 տարի կանոնավոր վարձ մուծողները, որոնց այն հարցին, թե տոկոսը մայր-գումարին է վերաբերվու՞մ, թե՞ ընթացիկ մուծումներին, վարձ ընդունող կետերը զարմացած ուսերն են թոթվում։Ի վերջո քանի՞ տարի պետք է մարդկանց վզին կպած տանեն այդ ժամկետանց պարտքերն ու դրանց վրա տուգանք դնեն՝այս տարվանից։Հիշեցնենք, նախորդ քաղաքապետի օրոք չկար այս նորամուծությունը, հետեւաբար, այն ապօրինի է, քանի որ ներկա ավագանին դեռ գործառույթ չի իրականացրել՝դրա իրավական անհնարինության պատճառով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն