пятница, 15 июня 2018 г.

Ապօրինաշինությունն ավարտվեց․իսկ տուգանք մուծվե՞լ է

Ավարտվեց Վանաձորի Կ․Դեմիրճյան 26 բարձրահարկ շենքի ապօրինի կցակառույցի շինարարությունը, որ սկսվել էր 2 ամիս առաջ, թավշե հեղափոխության օրերին։Քաղաքային իշխանությունն այն կանխելու փոխարեն՝աչք փակեց, ձեւացնելով, թե չի տեսնում այդ առթիվ համացանցային ահազանգերը՝դեռ շինարարության մեկնարկից առաջ․այդ առթիվ հրապարակումներս տարածել եմ ֆեյսբուքյան բոլոր առաջատար խմբերով։Արձագանքելու փոխրեն՝տեղական իշխանությունները նախընտրում էին որպես ինքնապաշտպանություն՝օգտագործել հարձակումն ու պարբերաբար թաղային էլցանցի տեսուչների կողմից սպառնալ հոսանքի անջատումներով ու հոսանքի թանկացած վարձը վճարելու մասին հիշեցումներով։

Կցակառոյցի տանիքը կապեցին։Մինչ օրերս Ալավերդուց ահազանգում էին հեռուստատեսությամբ, որ բնակելի շենքերը քայքայվում-փտում են՝տանիքի քայքայվելու պատճառով, քանի որ բյուջեում փող չկա, Վանաձորում ապօրինի կցակառույցի համար լավ, փառահեղ ու բարձրորակ թիթեղյա տանիք կապեցին։Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք համայնքային բյուջե տուգանք են մուծել ապօրինաշինության հեղինակները։Խիստ կասկածում եմ։Չի բացառվում, որ ամիսներ անց, եթե հարկ լինի, ասեն, թե կցակառույցը կառուցվել է Վանաձորի նախորդ իշխանության կողմից՝տարիներ առաջ/որպեսզի պատասխանատվությունից խուսափեն/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ։


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն