Շուրջ 2 տարի շարունակվող լայնածավալ շինարարության մեջ գտնվող Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա կրկին արտակարգ իրավիճակ է․Փամբակի մոտակայքում հողաճանապարհ է փլուզվել՝ճանապարհն զգալիորեն նեղացնելով։Ու կրկին՝երթուղու փոփոխություն է նախատեսվում՝այլընտրանքային ու առավել երկար, առավել ծախսատար ճանապարհով։Այս պայմաններում կրկին հարց է ծագում․ինչու՞ այս հատվածը ներառող Գյումրի-Այրում երկաթուղին շարունակում է մնալ մոտ 10 տարվա անգործության մեջ, ինչու՞ այն չի վերագործարկվում, որ թեթեւացվի մարդկանց ճանապարհային հոգսը, ու ստիպված չլինեն շինարարության կամ ավտոճանապարհի փակ լինելու պատճառով օգտվել ավելի երկար ճանապարհից։Խնդիրը քանիցս ենք բարձրաձայնել՝նախորդ կառավորության օրոք, բայց ոչ նախկին վարչապետերը, ոչ էլ տարածքի պատգամավորներն այդ խնդրին ուշադրություն չեն դարձրել/թեպետ՝նախորդ վարչապետը հայտարարում էր, թե ինքը խիստ շահագրգիռ է ներհամայնքային ճանապարհների հարցով/։
2 տարի է՝Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության պատճառով՝ երթուղուց օգտվող լոռեցիները մեծ դժվարություններ են կրում, եւ , որպեսզի խուսափեն լրացուցիչ ծախսերից, հաճախ էլ երկաթուղու ռելսերի վրայով ոտքով են ճանապարհը ,,կարճացնում,,՝վտանգելով թե իրենց, թե երեխաների կյանքը․անգամ՝հեռուստատեային ռեպորտաժ եղավ, որտեղ ձորերի բնակչները խնդիրը բարձրաձայնեցին, խնդրելով կառավարությունից, որ գոնե օրվա մեջ մեկ անգամ՝երկաթուղին աշխատի, բայց՝ձայն բարբառո։
Եթե Երեւան-Գյումրի գնացք է գործում՝օրվա մեջ 2 թե 3 անգամ, Գյումրի-Այրում ինչու՞ չի գործում․ու՞մ շահերից ելնելով․տաքսիների՞, թե՞ գազելների։Ձորագէսի թունելների հատվածը ժամանակ առ ժամանակ փակվում է, ժամանակ առ ժամանակ՝բացվում բայց բացվելիս չեն ասում, փակվելիս՝ասում են։Փակվելու դեպքում որպես ,,այլընտրանք,, Դսեղ-Մարց ճանապարհն է առաջարկվում՝ավտոբուսային ուղեվորների համար/ընդ Վանաձոր-Ալավերդի կամ Բագրատաշեն երթուղին սպասարկող ավտոբուսները հնամաշ ՊԱԶ-իկներ են/, մինչդեռ երկաթուղու գործարկելու դեպքում երթուղուց օգտվողները, որոնք մեկնում են Ալավերդի, Այրում, կօգտվեին երկաթուղուց։
Տարիներ առաջ անգամ որոշել էին շատ կարճ տարածության վրա Վանաձոր-Ֆիոլետովո գնացք աշխատացնել/ելնելով Ֆիոետովոյի եւ Լերմոնտովոյի ազգաբնակչության շահերից/․թե դրա նպատակայնությունը որն էր՝մնաց անհասկանալի, բայց Լոռու նախկին մարզպետն ստիպված էր մեծ ոգեորությամբ հավանություն տալ ծրագրին,որ այդպես էլ չիրականացավ, որպեսզի հանկարծ չխաթարվի հայ-ռուսական բարեկամությունը․բայց, չգիտես ինչու, մարզի նախկին ղեկավարության էլ, նախորդ կառավարության էլ մտքով չէր անցնում , որ պետք է վերագործարկել Այրում-Գյումրի եկաթուղին։Դրա փոխարեն՝Հարավ-կովկասյան երկաթուղին նախընտրեց մի քանի կառամատույցներ առհասարակ լուծարել, մինչդեռ տարիներ առաջ, տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք մի ծրագիր էր պտտվում՝Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, որ կառամատույցները նորոգվեն․մի քանի կառամատույց երեւի թե նորոգեցին, մյուսները, որոնց թվում՝Ձորագէսի կառամատույցը, լուծարեցին, որի արդյունքում այն անտերության մատնվելով՝թալանվեց, ու հիմա որպեսզի երկաթուղին վերագործարկվելուց հետո կառամատույցն աշխատի, պետք է նորոգվի նաեւ Ձորագէսի կառամատույցը։Իսկ թե ուր գնացին լուծարված կառամատույցների հաշվին ,,տնտեսված,, գումարները, մի հետաքննություն է պետք, ուսումնասիրելու այդ ոլորտներում աշխատած պաշտոնյաների ֆինանսա-գույքային ձեռքբերումները, որովհետեւ վերջին 20 տարիներին ով չի ալարել՝կերել ու կերել է վարկերից ու դրամաշնորհներից․շարքային ժողովուրդը տառապել է, մի քանիսը նրանց տառապանքի հաշվին հարստացել։
Ամառային հանգստի շրջանն սկսվել է․շուտով Հարավ-կովկասյան երկաթուղու տնօրինությունը կսկսի փառաբանել հարավ-կովկասյան ,,կուրորտներ,, տանող գնացքները, իսկ Լոռվա հատվածն սպասարկելու կոչված երկաթուղին երեւի թե դեռ երկար կմնա անգործության մեջ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն