Էս ու՞ր է հասել արդարադատությունը
Օրենքի գիտակ, նոր օրենքներից քաջատեղյակ ու ժամանակակից դատական համակարգի խառնիճաղանճ տերմինաբանությունից լավ գլուխ հանող/ոնց որ՝ ձուկը ջրում լողացող/,ու դատաիրավական ,,կոդավորված,, բառակիտուկներից պիտանին ոչ պիտանուց ջոկել իմացող մարդկանց խորհրդով ու գործուն խորհրդատվությամբ,երեկ,սույն թվի նոյեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրել եմ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝կից փաստաթղթերով,օգտվելով երկշաբաթյա ժամկետում ինձ հասանելիք պատասխանելու/ԱՌԱՐԿԵԼՈՒ/իրավունքից։
Այսպիսով,փաստաբանական գրասենյակ-իրավապաշտպան կազմակերպություն երկօրյա անհույս դեգերումներս արդյունք տվեցին,երբ պարզվեց, որ ,,Վեոլիա,,կոչվող ֆրանսիական տխրահռչակ ընկերության հայցով ընդունված ,,պարզեցված ընթացակարգով,, դատին առարկելու իրավունք ունենք։Ըստ այդմ,դատարանից պահանջել եմ դատն անցկացնել ոչ թե ,,պարզեցված ընթացակարգով,,/որը չի նախատեսում պատասխանողի մասնակցություն՝դատական նիստին/,այլ՝ընդունել ընդհանուր հայցային վարույթ, որպեսզի կարողանամ մասնակցություն ցուցաբերել՝որպես ,,պատասխանող,, եվ կարողանամ ինքս ինձ պաշտպանել՝հիմնավորող փաստաթղթերով։
Հասարակական կարգով մեզ ցուցաբերվածի իրավական-իրավապաշտպանական խորհրդատվության շնորհիվ,եվ դատարանի կողմից ինձ ուղարկված փաստաթղթերի զննումից պարզեցինք, որ ,,Վեոլիայի,, մի պահանջով՝բնակարանի վրա կալանք դնելու,դատարանը մերժել է վարույթ ընդունել, եվ միայն գումարի բռնագանձման պահանջով է հայցն ընդունել՝իրազեկելով, որ որոշումը կկայացնի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին։
․․․Գումար, էն էլ ինչ գումար է պահանջում ինձնից բռնագանձել ,,Վեոլիա,, կոչվողը․ավելի ճիշտ՝նրա պաշտպանությանն առանց ամաչելու ձեռնամուխ եղած փաստաբանը․243հազար դրամ, պլյուս՝34 հազար դրամ՝որպես ,,Վեոլիային,, առանց ամաչելու պաշտպանելուն նպատակամղված փաստաբանների ,,խելամիտ վարձատրություն,,․եվս 4800դրամ պետտուրք։Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս․անթոշակ,անեկամուտ,անաշխատանք քաղաքացին կյանքի մայրամուտին ,,պետք,, է գլխին ապօրինի ,,սարքած,, 243հազար դրամ գումար ,,ցնծա,, ,,Վեոլիայի,, օգտին,դեռ 34 հազար դրամ էլ՝որպես ,,խելամիտ վարձատրություն,, գանձվի ,,Վեոլիայի,, պաշտպան փաստաբանների օգտին/երեվի որպես մի քանի օրվա ,,,պերերիվի,, կամ մի զույգ ձմեռային կոշիկի փող/․դեռ 4800դրամ էլ՝որպես երկրի ծակ ու անտակ բյուջեն լցնելու միջոց։Երեվի թե երեսները չի բռնում ,,Վեոլիայի,, փաստաբանի, որ դատարանից խնդրել է դատն անցկացնել առանց իր մասնակցության։
․․․․․․Նիկոլ, էս ու՞ր է հասել արդարադատությունդ,խիղճ-խղճմտանք, էս ի՞նչ ,լոքերով,,է իրեն ,,ճղում ,,արդարադատությունը,,․ի՞նչ եղավ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը/խմելու ջրի բարձրացման/, հաստատած ՀԾԿՀ 8 պաշտոնյաների հանդեպ 2018թ․ հարուցած քրեական գործը,,։ Ինչու՞ այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանը պատժվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ունեցավ՝քո կողմից, նշանակվելով ՀԾԿՀ նախագահ, ու հիմա նոր թափով է ձեռնամուխ եղել՝նոր թանկացումների թե ջրի, թե հոսանքի թանկացման հարցում։
Ի դեպ, պարզվում է, իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով ընդունված վարույթի մասին տեղեկատվությունն արդեն տեղ է գտել դատական կայքում։Հիշեցնեմ, որ դեռեվս 2018-ին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել՝գլխիս ապօրինի պարտք սարքելով ու այն հասցնելով 31հազար դրամի․դատարանը մերժել էր հայցը։Երկրորդ անգամ հայց էր ներկայացրել այս տարվա սկզբին՝արդեն 200հազար դրամն անցկացնելով, սակայն դատարանը մերժել էր հայցն ընդունել,եվ ինձ իրազեկել էր միայն այդ մերժման որոշումը կայացնելուց ամիսներ անց։Հիմա՝երրորդ անգամ է հայց ներկայացնում, այս անգամ ավելի մեծ պահանջներով․ու մինչ ,,վեոլիան,, դատարանից պահանջում է գանձել 243 հազար դրամ, անդորրագրերի վրա արդեն բուն ,,պարտքը,, հասել է 259 հազար դրամի։Լավ, ինչքա՞ն կարելի է գրել, աղաղակել, ասել, որ 2016-17թվերին, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նախագահության ու վարչապետության օրոք տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, եվ ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքը վերցրած ,,Վեոլիա,, ընկերության հայտով ջրի վարձը բարձրացել է՝անջրաչափների համար դառնալով 5400դրամ․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/հետագայում՝6000դրամ,որն էլ հունվարից կրկին ավելանալու միտում ունի․քանի Նիկոլն ու Գարեգին Բաղրամյանը կան, վարձերը հա բարձրանալու են/։Բայց այդ որոշումը 2016-17թվերին տեւական ժամանակ չի տեղադրվել ոչ այն հաստատած ՀԾԿՀ կայքում,ոչ անգամ՝,,Վեոլիայի,, կայքում, ոչ էլ անգամ՝մարզային կառույցներին է տեղյակ պահվել այդ մասին/թերեվս ,այն չարամիտ դիտավորությամբ, որ այդ որոշումը բողոքարկելու 4 ամսյա ժամկետը՝որպես նորմատիվային փաստաթուղթ,անցնի/։Իսկ այդ ապօրինի սակագնով ,,Վեոլիան,, պարզապես թվեր է նկարել, ու բաժանորդներին պարտադրել, որ այդ սակագնով կուտակված ,,պարտքերը,, ,,վիզ վերցնելով,, բաժանորդները պայմանագիր կնքեն․խելամիտները չէին կնքում, որովհետեվ դա ոչ թե պայմանագիր էր, այլ՝,,ղազագիր,,․հույսը դրել էր մարդկանց համբերության եվ առողջության սպառվելու վրա։
Ի վերջո, այդ տխրահռչակ սակագինն ինչու՞ չի չեղարկվում նոր կառավարության կողմից, եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, ում կոռուպցիոն գործունեությունը Ռումինիայում բացահայտել էր հենց Ֆրանսիական կառավարությունը։Եվ հիմա այս տխրահռչակ ընկերությանը 2017-ին փաթաթել են ժողովրդի վզին ու թույլ են տալիս ում՝ոնց ուզի՝կողոպտի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն