среда, 16 ноября 2022 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ,ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

   

2017թվին տեղի է ունեցել ապօրինություն, որից քրեական հանցանքի հոտ է գալիս։ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքն առած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը ջրի վարձը գաղտնիության պայմաններում բարձրացրել է՝անջրաչափն բաժանորդների համար սահմանելով կայուն 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ որոշումն այն ժամանակ չի զետեղվել ոչ միայն որոշումը հաստատած Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի/ՀԾԿՀ/,ինչպես նաեւ՝,,Վեոլիայի,, կայքում,այլեվ՝,,Վեոլիայի,, մարզային գրասենյակները չեն տեղեկացվել․թերեվս, չարամիտ դիտավորությամբ, որպեսզի այդ նորմատիվային փաստաթուղթը հնարավոր չլինի բողոքարկել՝4 ամսյա ժամկետն անցնելուց հետո։Պարզապես՝բաժանորդների հաշվեհամարին ամեն ամիս սկսել են նոր թիվ նկարել՝5400դրամ։Եվ, քանի որ բաժանորդները,բնականաբար, չէին ցանկանա այդ նոր սակագնով նոր պայմանագիր կնքել, ուստի նրանց հաշվի համարին շարունակել է ,,Վեոլիայի,, նկարած թվով ,,պարտքեր,, կուտակվել․անգամ՝պարբերաբար մուծումներ կատարելու պարագայում։Եղել են մարդիկ,ովքեր այդ ժամանակ երկրում չեն բնակվել,եվ Հայաստան վերադառնալով, զարմանքով պարզել են, որ իրենց վրա ջրի մեծ պարտքեր են գոյացել՝նոր անտրամաբանական թվով/իմ պարագայում 4 տարում այն հասցվել է 240հազար դրամի.եվ սա՝այն դեպքում, երբ,համաձայն օրենքի, այն պետք է համարվեր ժամկետանց/։

Ու ,,Վեոլիան,, 2018թվից սկսեց այդ պարտքերի ներկայացմամբ դատական հայցեր ներկայացնել դատարան՝բռնագանձման պահանջով,երբ որ մարդիկ անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց ջրի վարձն ավելացել է՝նոր սակագնով։Այդ ապօրինի սակագնի առթիվ ահազանգել եմ եվ նախկին ու ներկա վարչապետերին, եվ նախկին նախագահներին, եվ իրավապաշտպանների,որպեսզի այդ ապօրինի որոշումը չեղարկվի,սակայն խնդիրն առ այսօր չի լուծվել,եվ ,,Վեոլիան,, ժամանակ առ ժամանակ շարունակել ու շարունակում է գրոհները՝քաղաքացիներին ուլտիմատումներ ներկայացնելով, եվ սպառնալով ջրամատակարարման ցանցի անջատմամբ․ինչը մարդու սահմանադրական իրավունքի խախտում է։ 

2018թվից հետո ,,Վեոլիայի,, նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ջրի վարձը բարձրացնելու գաղտնի որոշման դեմ/թեպետ՝գործի մասին հրապարակման մեջ չէր հիշատակված անջրաչափների համար կայուն 5400դրամ սակագնի հանգամանքը։Միայն նշված էր, որ այդ որոշումը հաստատած պաշտոնյաները՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյան, ներկա նախագահ Գարեգին Բաղրամյան եվ այլք/,դրանից հետո ուղեվորության են մեկնել Փարիզ՝,,Վեոլիայի,, հայրենիք, /հաճելին համատեղելով օգտակարի հետ․թերեվս,որպես ,,,պարգեվ,,՝ մատուցած ծառայության դիմաց/։Քրեական գործին ոչ միայն հետագայում ընթացք չտրվեց, այլեվ՝այդ որոշումը կայացրածներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ  նախագահ․Ռոբերտ Նազարյանի պաշտոնանկությունից հետո։Ու վերջինս դրանից հետո սկսեց փութաջանորեն հաստատել ,,Վեոլիայի,, կողմից նոր հայտեր՝ջրի վարձը բարձրացնելու․այժմ անջրաչափների համար այն հասցվել է ամսական 6000դրամի եվ ավելանալու միտում ունի՝հունվարից։

Հարկ է հիշատակել,որ 2018թվին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, 1-ին հայցը՝ինձնից 31 հազար դրամ բռնագանձելու, նշելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։Բայց, քանի որ սակագինը, որով ,,Վեոլիան,, ,,պարտք,, էր նկարում ջրի հաշվեհամարին, մնում էր անփոփոխ/5400դրամ եվ անգամ՝6000/,ուստի ,,պարտքն,, աճում էր․անգամ՝պարբերական մուծումներ կատարելու պայմաններում։Իսկ այդ սակագինը կարող է փոխվել կամ կառավարության, կամ՝սահմանադրական դատարանի միամտությամբ։Ու հիմա, աղետի գոտու վթարային շենքերի բնակիչներից նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրել՝ինչ-ինչ պատճառներով, որոնց քանիցս ենք անդրադարձել մեր բողոք-նամակներում,, հիմա հայտնվել են ,,Վեոլիայի,, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում։Նրանց սպառնում է ջրազրկման, եվ անգամ՝բնակարանների նկատմամբ կալանք դրվելու վտանգը։

1 տարի առաջ ,,Վեոլիան,, իմ դեմ երկրորդ անգամ է հայց ներկայացրել՝առանց իմ իմացության, որի մասին իմացել եմ միայն ամիսներ անց, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ինձ այդ մասին տեղեկացրել է,հայտնելով, որ ,,Վեոլիայի,, հայցը՝գործն ընդունել վարույթ, մերժել է։Հիմա 3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում, ինչի մասին տեղեկացել եմ նոյեմբերի 9-ին՝դատական ծանուցագիր ստանալով, եվ տեղեկացվելով, որ գործը քննվելու է ,,պարզեցված ընթացակարգով,, եվ որոշումը կայացվելու է դեկտեմբերի 9-ին։Փաստորեն, այս անգամ ես որպես պատասխանող իրավունք չունեմ մասնակցել դատական գործի քննությանը, համաձայն ,,պարզեցված ընթացակարգի,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում․այնպես, ինչպես սահմանադրական իրավունքի ոտնահարում է նաեւ,,Վեոլիայի,, կողմից սպառնալիքը՝քաաղաքացիների ջրային ցանցը անջատելու,մինչդեռ հայտնի է, որ ջուրը մարդու կենսագործունեության կարեվոր աղբյուր է։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝քաղաքացիների դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացրած դատական հայցերը կասեցնելու, այդ ապօրինի ակագինը չեղարկելու, ,,Վեոլիայի,, դեմ հարուցված քրեական գործին ընթացք տալու եվ ՀՀ շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի կարգավիճակից ազատելու գործում։Միաժամանակ պետք է ,,Վեոլիային,, զրկել ՀՀ ջրային ցանցի շահագործման իրավունքից՝հիմք ընդունելով այն հազարավոր բողոքները,որոնք այսօր առկա են Հայաստանում, որոնց մասին մշտապես ասվում է թե հեռուստատեսությամբ, եվ թե, մասնավորապես,  ,,Վեոլիայի,, հանդեպ հանրային վերահսկողություն իրականացնող եվ բաց քննարկումների հարթակ հանդիսացող ֆեյսբուքյան խմբում։Կարծում եմ,պետք է ստեղծվի ,,Վեոլիայի,, ապօրինությունների եվ չարաշահումների հանձնաժողով։Ակնկալում եմ նաեւ ձեր միջամտությունը՝դատարաններին արգելել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցերով՝քաղաքացիներից գումարի բռնագանձման, ,,պարզեցված ընթացակարգով,, քննության առնել,առավել եվս՝,,ժողովրդավարության բաստիոն,, համարվող ետհեղափոխական Հայաստանում։Մի՞թե հեղափոխությանն աջակցել ենք, որ այսօր զրկվենք անգամ դատարանում մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելու իրավունքից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր,ազատ լրագրող         

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն