Հայկական հեռւստասերիալներում ու հաղորդումներում գերիշխող ուղղություն է դառնում ,,մարտնչող տգիտությունն,,՝ ընդդեմ քերականության: Քերականական սխալներից շատ տարածված են ՝,,փախչել է,, / փոխանակ ՝ ,,փախել է,, /, ,,թռչել է,,/ փոխանակ ՝ ,,թռել է,,/, ,,հալչել է,,/ փոխանակ ՝ ,,հալվել է,,/ արտահայտությունները: Այս կարգի սխալների թեմային անդրադարձել ենք նաեւ սույն բլոգի ՝մարտի 5-ի ,,Որքա՞ն կարելի է հայերենն աղավաղել հեռուստաեթերից,, հոդվածում : Անգամ ,,առաջատար,, համարվող հեռուստաալիքների հաղորդավարներն են այս կարգի սխալներ օգտագործում, ավելացրած ՝ այն, որ վերջակետի ու ստորակետի բանավոր գործածության դեմ անխնա ,,պայքար,, են սկսել , ու որոշ տեքստերի ընթերցանությունից չես հասկանում, թե միտքը ո՞րտեղ ավարտվեց, եւ նոր միտքը որտեղից սկսվեց: Հետաքրքիր է, տեքստ կազմող՞ն է տեքստը սխալներով հանձնում կարդալու, թե՞ կարդացողը չի ուշադրություն դարձնում վերջակետին,միջակետին ու ատորակետին: Առավել վատ է, երբ ռադիոռեպորտաժի հեղինակն ինքն է իր տեքստից ,,շպրտում,, վերջակետն ու ստորակետը կամ ՝ դրանք կիրառում այնտեղ, որտեղ պետք չէր, քանի որ այդ դեպքում միտքը կեսից ընդհատվում է: Կամ, ի վերջո, որքա՞ն կարելի է հիշեցնել,որ հայերենում շեշտը դրվում է վերջին վանկի վրա, եւ ոչ թե՝ առաջին, իսկ եզակի թվով ենթակայի հետ չի կարելի հոգնակի ստորոգյալ օգտագործել, կամ ՝ ընդհակառակը / օրինակ ՝ ,,աշխատանքներ է տարվում,, փոխանակ ՝ ,,են տարվում,,/: Անգամ արտասահմանյան ֆիլմերի վերնագրերն են սխալ քերականությամբ թարգմանում : Ահավասիկ, նոյեմբերի 2-ի ,,Եթեր,, շաբաթաթերթում, ,,Կուլտուրա,, ալիքի ծրագրում ազդարարված էր ՝,,Ու՞մ մոտ է թռչել-եկել երգող դեղձանիկը,,/: Այսքանից հետո ինչպե՞ս չասես, թե ,,մարտնչող տգիտությունը,, ....,,թռչել-եկել է,, հայերենի քերականություն: Սրան հակառակ էլ, որտեղ պետք է՝ ,,չ,,-ն օգտագործեն, չեն օգտագործում, ու ասում են ՝,,կորում է,, /փոխանակ ՝,,կորչում է,,/: Հարկ է նկատել նաեւ, որ հայկական սերիալները կարծես թե կոչված են հասարակության բառապաշարի մեջ ներմուծել քրեական-ժարգոնային բառապաշար: ,,Արմենիա,, հեռուստաալիքով ընթացող ,,Եզրագծից այն կողմ,,եւ ,,Դժվար ապրուստ,, սերիալները հեղեղված են ,,բողոքվել ա,, ,,խնդրվել ա,, ,,թողացվել ա,, ,,տեղից էլ,, ,,դեմից էլ,, .,,տնեցիքի,, ,,ձեւ չի,, ,,ընենց չի որ,, ,,պապուս,, ,,Աբո ձյա,, ա րտահայտություններով: Ընդ որում, ֆիլմում ժարգոնով խոսում են ոչ միայն հանցագործները, այլեւ ՝ դրական կերպարով հանդես եկող ոստիկանները, որոնց համար սովորական է ,,արագի մեջ,, արտահայտությունը: Ակամա գալիս ենք եզրակացության. կամ դերասաններն իրենց լեզվամտածողությունն են ներմուծում հասարակություն, կամ՝՝ սցենարիստն է իր բառապաշարն ու լեզվամտածողությունը օգտագործում ֆիլմում: Ընդ որում, ոստիկանները նաեւ փորձում են հայհոյախոսությամբ ետ չմնալ հանցագործներից ու ասել ՝ ,,Այ կազյոլ,, ,,պորչի տղա,, ,,սատկացնելու եմ, արա,, ,,քթերիցդ եմ բերելու,,: Եթե իսկապես սա է հայ դրական ոստիկանի բառապաշարը, որ հրաման տալիս օգտագործում է ,,արագի մեջ,, ժարգոնային ձեւը, ապա ինչպիսի՞ն կլինի բացասականինը: Էլ ,,չենք խոսում,, հանցագործ կերպարներ Լորդի ու Վարշամի ,,օրիգինալ,, բառապաշարից, որն ավելի շատ ստեղծագործական երեւակայության արդյունք է՝ մոլագարներին բնորոշ. ,,Գանգից ծուխ ա հելնելու,, ,,Ճակտից թողելու եմ,, ,,կոկորդդ կրծելու եմ,, ,,Արունը խմելու եմ,,: Այս կարգի ,,դաստիարակությունը,, կարող է հիմնավորապես չեզոքացնել մանկավարժների տված դաստիարակությունը, քանի որ ֆիլմը դիտում են նաեւ երեխաները / եթե ոչ՝ գիշերային, ապա ցերեկային ժամերին, ֆիլմի կրկնության ժամանակ /: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 24 ноября 2012 г.
вторник, 6 ноября 2012 г.
Կոմունիստներն ՝ ընտրագրավի մեծության, գործարանների թալանի եւ այլնի մասին
Նոյեմբերի 6-ին Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում հրավիրված ասուլիսի ժամանակ կոմունիստները պարպեցին 1 տարվա ընթացքում կուտակված ողջ ցասումն ընդդեմ գործող համակարգի: Հիմնական բանախոսը, սակայն, քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանն էր: Ինչպես սովորաբար, բանախոսը հերթական անգամ գովաբանեց սոցիալիզմի առավելությունները՝ ներկայիս համակարգի համեմատությամբ / որը բնորոշեց որպես ֆեոդալական / եւ հպարտությամբ նկատեց, որ համաշխարհային սիստեմում կապիտալիզմի դիրքերն աստիճանաբար թուլանում են ՝ ի դեմս ֆրանսիայի, Հունաստանի եւ այլն: Այն, որ Հայաստանում կոմունիստները Ազգային ժողովում ներգրավված չեն / ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների խորհրդարանների /,Ղուկասյանի կարծիքով՝ պատճառը հայ օլիգարխներն են, որոնք նախընտրական բարեգործությունների շնորհիվ ձայներ են գնում / հետաքրքիր է, մի՞թե Ուկրաինայում կամ Ռուսաստանում ձայներ գնող օլիգարխներ չկան, թե՞ պպարզապես հայ ժողովուրդը էությամբ այնքան էլ սոցիալիստամետ չէ, ալ՝ ազգայնական, ու համառորեն չի ուզում ետ նայել ՝ դեպի ,,պայծառ անցյալ,, / ինչպես ասում էր ,,Կարգին սերիալի,, Ադիկը /: Օրեցօր ավելացող արտագաղթի միակ մեղավորն, ըստ Ղուկասյանի, ոչ թե վատ ղեկավարներն են, այլ ՝ համակարգը: Չնայած գտնում է, որ մեր տնտեսությունը մենաշնորհային է ՝ բաժանված մի քանի խմբերի միջեւ, բայց՝ դրա մեղքն էլ պետությունն է / ի դեմս ու՞մ /, որը չի վերահսկում : Կոմկուսի ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանը սոցիալիզմի տարիներին ավելի անկախ ու ազգային էր, քան ՝ հիմա. ,,Սոցիալիստական Հայաստանի գերբի վրա Մասիս սարը նկարված էր, էլ ի՞նչ եք ուզում,,: Իմ հարցին ՝ ,,Արմենիայի,, ,,Կենդանի մատյան,, հաղորդման ժամանակ ձեզ հարց ուղղվեց այն մասին, որ կոմունիստների իշխանության տարիներին ազգայինը ստորադասվում էր ինտերնացիոնալիստականին,, բայց դուք այդ հարցի առնչությամբ չասացիք այն, ինչ որ այսօր, / որն, ըստ էության այն հարցի պատասխանն է /, Ղուկասյանը պատճառաբանեց, թե հաղորդման ընթացքում համընդհանուր ճնշման մթնոլորտ կար: Հաջորդ հարցս, թե ինչպիսի՞ն է ,,Կենդանի մատյան,, հաղորդման համեմատությունը դրա իրավանախորդ ,,Հեռուստադուելի,, համեմատությամբ /որին նույնպես Ղուկասյանը մասնակցել էր / ,պատասխանեց, որ ,,Հեռուստադուել,, հաղորդումն ավելի դրական էր բնույթով / հիշեցնենք, որ ,,Հեռուստադուելը,, վարում էր Գ.Ալթունյանը, որ այժմ ,,Հայլուրի,, մեկնաբանն է /: Կոմկուսի ներկայացուցչին մտահոգում է ոչ միայն արտագաղթը, այլեւ՝ դրա պատճառները, որոնցից մեկն էլ աշխատատեղերի բացակայությունն է ու կրկին ՝ մենաշնորհային տնտեսությունը: ,,Դուք գիտե՞ք, թե ինչու չի աշխատում քիմգործարանի կարբիդի արտադրությունը , որովհետեւ կարբիդ արտադրելը ձեռնտու չի ոմանց, քանի որ դրսից են ներկրում,,- հարցրեց ու իր հարցին պատասխանեց բանախոսը: Երբ նկատեցի, որ տեղական իշխանությունները վերջերս պատճառաբանում էին, թե քիմգործարանը մեծաքանակ մասնագետների պակաս ունի, Ղուկասյանը նկատեց, որ դրա պատճառն այն է, որ նախկին աշխատողներից շատերը մահացել են, մնացածները յոթանասունն անց են, իսկ նոր մասնագետներ պատրաստելու համար պետք է մեծ գումարներ ծախսի գործարանի ղեկավարությունը /՚: Ա.Ղուկասյանը նաեվ մտահոգություն հայտնեց ընտրագրավի չափի մեծ լինելու համար /որը հնարավորություն չի տալիս արժանավորներին առաջադրվել ընտրություններում /, եւ տեղեկացրեց, որ այդ հարցով դիմել է ԱԺ պատգամավորի եւ սպասում է պատասխանի: Ասուլիսի վերջում կոմկուսի ներկայացուցիչը խոստացավ իշխանության գալու դեպքում /որի համար կոնկրետ ժամկետ նշվեց ՝2018թիվ / պատժել բոլոր նրանց, ում պատճառով ժողովուրդը 20տարի զրկանքներ է կրել, ովքեր գործարաններ են թալանել, եւ այս համատեքստում որպես նորություն հայտնեց, որ ԻԿԲ ձեռնարկությունը ../СКБ / քանդում են ՝ հայտնի չէ, թե ինչ նպատակներով .,,Եթե այն որպես СКБ պետք չէ, թող մի ուրիշ բան դարձնեն, ոչ թե քանդեն,,: .... Իսկ ինձ հետաքրքիր է, թե ինչու՞, օրինակ, անկախ պետություն Շվեդիայում ժողովուրդը լավ է ապրում, թեպետ այնտեղ սոցիալիստական կարգեր չեն: Հետեւաբար, միգուցե անկախ Հայաստանի ժողովրդի վատ ապրելու պատճառը ոչ թե հասարակարգն է, ինչպես պնդում են կոմունիստները, այլ ՝ իշխանավորները կամ որոշ պաշտոնավորներ, որոնք էլ վարկաբեկում են անկախության գաղափարը: Ակամա հիշում ենք ժողովրդական այն ասացվածքը, թե ի՞նչն է խանգարում վատ պարողին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 2 ноября 2012 г.
Քաշը պակասեցնում են, գինը ՝ բարձրացնում
Մինչ ,,վերեւներում,, կոռուպցիայի դեմ ,,լուրջ,, պայքար են մղում, ,,ներքեւներում,, շուկայական առեւտուրը բացարձակ անտերութ յան է մատնված: Հավանաբար մի 100 անգամ հեռուստաէկրանից խոսվել է / ավելի հաճախ՝ սպառողների միության նախագահի կողմից /, որ մայրաքաղաքի խանութներում սովորական երեւույթ է դարձել հացի քաշը պակասեցնելը, գինն ավելացնելը, քաշի վերաբերյալ մատնանշումները կամ դրանց անհամապատասխանությունն իրական քաշին: Այդ քննադատությունից, սակայն,, ոչինչ չի փոխվում: Նույն երեւույթն էլ Վանաձորում է. առեվտրի կետերը հեղեղված են թերքաշ ու ,,թերխաշ,, փուչ, օդային հացերով: Վերջին 3 ամսում 3-ական անգամ հացի գինն ավելացել է, զուգահեռ էլ՝ որոշ տնտեսվարողներ քաշն են պակասեցնում՝, ինչը կրկնակի հարված է հասցնում սպառողի գրպանին: Ընդ որում, որպես կանոն, հացերը փաթեթավորում կամ մատնանշում քաշի մասին չունեն: Ո՞վ պետք է վերահսկի այս ոլորտը ու կանխի սպառողների թալանը: Թերեւս, այս խաբեության հաշվին են մեր մոտ հարստանում օլիգարխները, ու այդ թալանից երբեմն բարեգործական փշրանքներ նետում ժողովրդին կամ ընտրազանգվածին, մանդատներ գնում կամ քարոզարշավներ հովանավորում: ՏՄՊՊՀ-ն օրերս հացի գնի բարձրացումն արդարացրեց ՝ պատճառաբանելով համաշխարհային շուկայի միտումները: Իսկ քաշի պակասեցնելն ու կամայական չափանիշներ որոշելն է՞լ է համաշխարհային մակարդակով. երբ նույն տեսակի, տարբեր չափերի հացը տարբեր գներով է վաճառվում նույն տնտեսվարողի մոտ: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս ոլորտում ստվերային մենաշնորհ կա, քանի որ թանկ գնով վաճառողներն ստիպում են էժան վաճառողներին՝ գները համապատասխանեցնել իրենց չափանիշներին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 22 октября 2012 г.
Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով
Հարցերը լուծվեցին <<գողական>> կարգով
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, <<Արմենիա>> հեռուստատեսությամբ 02 հաղորդաշարի ժամանակ հայտնվեց, որ Վանաձորի Տարոն-4 թաղամասում ծեծկռտուք է եղել 2 համատիրությունների ղեկավարների միջև, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Սույն պատմության առնչությամբ հիշեցինք, թե ինչ նախապատմություն էր ունեցել այդ համատիրությունների ձևավորումը, որին անդրադարձել ենք դեռևս 2009թ. <<Հրապարակ>> օրաթերթի սեպտեմբերի 17-ի համարում` <<Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով>> հոդվածում, որն էլ ներկայացնում ենք ստորև:
Տեղական ընտրություններ՝ «գեղական» կարգով
ì³Ý³Óáñáõ٠ѳٳïÇñáõÃÛáõÝÝ»ñÇ ÙÇ Ù³ëÁ §ÃÕÃÇ íñ³¦ »Ý,
³Û¹ Ù³ëÇÝ ù³ÝÇóë Ýßí»É ¿ ݳ¨ Èáéáõ Ù³ñ½å»ï³ñ³Ýáõ٠ϳ۳ó³Í ËáñÑñ¹³ÏóáõÃÛáõÝÝ»ñÇ
ųٳݳÏ: г½í³¹»å ¿ ѳٳïÇñáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñ ÁÝïñíáõÙ ÇëÏ³Ï³Ý ÅáÕáíáí: ÜÙ³Ý
ѳ½í³¹»åÝ»ñÇó Ù»ÏÝ ¿É ûñ»ñë §î³ñáÝ-4¦ óճٳëÇ Ñ³Ù³ïÇñáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñÇ
ÁÝïñáõÃÛ³Ý ÅáÕáíÝ ¿ñ, áñ Éáõë³µ³Ýí»ó í³Ý³ÓáñÛ³Ý Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ: ²Û¹ ÅáÕáíÝ
³é³ÝÓݳѳïáõÏ ¿ñ ݳ¨ Ýñ³Ýáí, áñ å³Ûù³ñÁ ÙÕíáõÙ ¿ñ áã û ûÏݳÍáõÝ»ñÇ ÙÇç¨, ³Ûɪ
ϳ۳óÙ³Ý Ñ³Ù³ñ, ÇÝãÇÝ ¹»Ù ¿ñ ù³Õ³ù³å»ï³ñ³ÝÇ µÝ³ÏïÝï»ëáõÃÛ³Ý í³ñãáõÃÛ³Ý å»ï ¶ñÇß³ ä³é³íÛ³ÝÁ, å³ï׳鳵³Ý»Éáí ùíáñáõÙ ãÉÇÝ»Éáõ ѳݷ³Ù³ÝùÁ: ²Û¹
³éÃÇí í»ñçÇÝÇë Ñ»ï µáõéÝ íÇ׳µ³ÝáõÃÛ³Ý Ù»ç ¿ñ Ùï»É ³é³ç³¹ñí³Í ûÏݳÍáõ ì³Ñ³·Ý
²í³·Û³ÝÁ, áñÝ ¿É ÑÇß³ï³Ï»ó, áñ ³í»ÉÇ ùÇã Ù³ñ¹Ï³Ýóáí ÅáÕáíÝ»ñ µÝ³Ïí³ñãáõÃÛ³Ý
å»ïÁ §Ï³Û³ó³Í¦ ¿ ѳٳñ»É: ²Û¹áõѳݹ»ñÓ, ÅáÕáíÁ ϳ۳ó»É ¿, ¨ ÅáÕáí³Ï³ÝÝ»ñÁ
ÙdzѳÙáõé áõÅ»ñáí ÁÝïñ»É »Ý ì. ²í³·Û³ÝÇÝ ¨ µáõéÝ Í³÷³Ñ³ñáõÃÛáõÝÝ»ñáí ѳÛï³ñ³ñ»É,
û Ç í»ñçá ÅáÕáíñ¹³í³ñáõÃÛáõÝÁ ѳÕûó: ²Û¹ å³ÛÙ³ÝÝ»ñáõÙ ¶. ä³é³íÛ³ÝÁ ëïÇåí³Í ¿ñ ßÝáñѳíáñ»É
²í³·Û³ÝÇÝ: ´³Ûó … 2 ûñ ³Ýó ÝáõÛÝ ä³é³íÛ³ÝÁ §ÈáéǦ Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ
ѳÛï³ñ³ñ»ó, û §ÅáÕáíÁ ùíáñáõÙ ãáõÝ»ñ, å»ïù ¿ Ù³ëݳÏó»ñ áã û 52, ³Ûɪ 76 Ù³ñ¹¦
(³ÛëÇÝùݪ ³Û¹ù³Ý ß»Ýù»ñÇ Édz½áñ Ý»ñϳ۳óáõóÇã. Ñ»ï³ùñùÇñ ¿, ÇëÏ ù³ÝDZ Ù³ñ¹áí »Ý
ÁÝïñáõÙ 2-3 ß»Ýù»ñÇ Ñ³Ù³ïÇñáõÃÛáõÝÝ»ñÇ Õ»Ï³í³ñÝ»ñÇÝ): §î³ñáÝ-4¦ óճٳëÇ ÙÇ µÝ³ÏãáõÑÇ, áñ ï»ÕÛ³Ï ã¿ñ ÅáÕáíÇ Ï³Û³óÙ³Ý
Ù³ëÇÝ, Ù»½ Ñ»ï Ñ»é³Ëáë³½ñáõÛóáõÙ ³ë³ó. §Ð³í³Ý³µ³ñ, ì³Ñ³·ÝÁ Çñ»Ýó Ù³ñ¹Á ã¿, ¹ñ³
ѳٳñ ³Ù»Ý ·Ýáí å»ïù ¿ å³Ûù³ñ»Ý, áñ ã³ÝóÝǦ: Àݹ áñáõÙ í»ñçÇÝë ¹ñ³Ï³Ý
³ñï³Ñ³Ûïí»ó áã ÙdzÛÝ ÁÝïñí³Í ûÏݳÍáõÇ, ³Ûɨª Ýñ³ Çñ³í³Ý³Ëáñ¹Ç Ýϳïٳٵ, áñ,
ã·Çï»ë ÇÝãáõ, 2 ³ÙÇë ³é³ç Ññ³Å³ñ³Ï³Ý ¿ ïí»É: Ø»ñ ½ñáõó³ÏÇóÁ ݳ¨ Ýß»ó, áñ »Ã»
ûÏݳÍáõÝ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇ §ëñïáí ãǦ, ÃáõÛÉ ã»Ý ï³ ³ß˳ïÇ, Ï˳ݷ³ñ»Ý: Ø»ñ
ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñáí, ѳٳïÇñáõÃÛ³Ý ÁÝïñí³Í ջϳí³ñ ì. ²í³·Û³ÝÁ ²Ä ݳËÏÇÝ
å³ï·³Ù³íáñ, ·áñͳñ³ñ ì³Ññ³Ù ´³Õ¹³ë³ñÛ³ÝÇ Ñ³Ù³ËáÑÝ»ñÇó ¿: ºÝó¹ñíáõÙ ¿, û ³Û¹
ѳݷ³Ù³ÝùÝ ¿É å³ï×³é ¿ ѳݹÇë³ó»É, áñ ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÁ ¹»Ù ¹áõñë ·³Ý
í»ñçÇÝÇë: ²ÛÅÙ ¹»åù»ñÁ Ýáñ ½³ñ·³óáõÙ »Ý ëï³ó»É. ë»åï»Ùµ»éñÇ 15-ÇÝ §ÈáéǦ Ñ»éáõëï³ï»ëáõÃÛ³Ùµ
³½¹³ñ³ñí»ó, áñ §î³ñáÝ-4¦ óճٳëÇ 114
ß»Ýù»ñÇó 28-Á ëï»ÕÍ»É »Ý Ýáñ ѳٳïÇñáõÃÛáõݪ §¼»ÛÃáõݦ, áñÇ Õ»Ï³í³ñ ¿ ÁÝïñí»É ²Éµ»ñï ä»ïñáëÛ³ÝÁ:
ö³ëïáñ»Ý, 1 ѳٳïÇñáõÃÛáõÝÁ µ³Å³Ýí»É ¿ 2 ѳٳïÇñáõÃÛ³Ý: »ñ¨ë, ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÁ
³ÛÝå»ë »Ý ³ñ»É, áñ §áã ßÇßÁ í³éíÇ, áã Ëáñáí³ÍÁ¦: ²Ûë ÅáÕáíÝ ¿É Ñ»ï³ùñùñ³Ï³Ý ¿ñ
Ýñ³Ýáí, áñ ì. ²í³·Û³ÝÁ Ù³ëݳÏó»É ¿ áñå»ë ß³ñù³ÛÇÝ µÝ³ÏÇã:
¶³Û³Ý» Ðáíë»÷Û³Ý, <<Հրապարակ>> 17.09.2009թ.
Հ.Գ. Փաստորեն, 3 տարվա ընթացքում համատիրությունների ղեկավարների պայքարը` միմյանցից բնակիչ <<փախցնելու>> նպատակով, <<տրամաբանական>> հանգուցալուծման է հասել` վերածվելով կրիմինալի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի <<Արմենիայի>> ռեպորտաժում նշվեց, որ դանակահարողը եղել է Վահագն Ավագյանը:
22.10.2012թ.
среда, 17 октября 2012 г.
Զվարճապատումներ հայկական ֆիլմերից
,,Հ1,,-ով ընթացող ,,Կյանքի կարուսել,, սերիալի ֆիլմերից մեկում երիտասարդ դերասանները ,, ամուսինների,, դերում էին: Հաջորդ օրը նույն սերիալի մեկ ուրիշ ֆիլմում այդ նույն դերասանները մայր ու տղա էին խաղում, մինչդեռ մորն անգամ հասուն երեւալու գրիմ չէին արել: Կարելի էր գոնե այլ դերասանուհի ընտրել ՝ ավելի հասուն տարիքի: ,,Կյանքի կարուսելում,, մի տարեց դերասան կա՝ 60տարեկանին թերեւս մոտ կամ ավել. վերջինիս երբեմն 20-22 տարեկան դերասանուհիներ են կցում՝ մեկ՝ թոռան դերով, մեկ...կնոջ: Մի՞թե Հայաստանում այդքան շատ են 60տարեկան տղամարդու եւ 20 տարեկան աղջնակի ամուսնությունները, որոնք, իբր, ,,ավարտվում,, են ամուսնու կողմից կնոջ սպանությամբ, քանի որ երիտասարդ կինը սիրեկան է պահում: Իսկ ,,Եղբայրներ,, սերիալում / ,,Արմենիայով,, ընթացող / երիտասարդ դերասանուհին 4 երիտասարդ տղաների բազմազավակ մոր դերն է տանում՝ առանց գրիմային էական փոփոխությունների, եւ, պարզապես զավեշտ է , երբ մազ-մորուքի մեջ կորած տղամարդը փաթաթվում է նրան ու ասում՝ ,,մամ ջան,,: Հ1-ով ընթացող ,,Տիգրանի մոլորակը,, ֆիլմում էլ երեւանաբնակ ընտանիքի փոքրահասակ երեխաներից աղջիկը երեւանյան առոգանությամբ է խոսում, տղան ՝ ընդգծված Լոռվա բարբառով: Մի՞թե երեւանաբնակ երեխա չէին կարողացել գտնել: :,,Դժվար ապրուստ,, սերիալի Էսթերը, որ լոռեցի աղջկա կերպար է՝ ,,Քոբեր գյուղից,, ՝ երբեմն խոսում է լոռեցուն ոչ բնորոշ արտահայտություններով. օրինակ ՝ ,,պապուս,,: Մինչդեռ ,,պապուսը,, ոչ մի կերպ չի տեղավորվում Լոռվա բարբառում: / Լոռեցի պապն էլ ասում է՝ ,,հելավ-գնաց,, ,,էդ քաղաքի գյադուն,,/ ....Ցավն այն է, որ այդ ,,պապուն,, հիմա էլ սկսել են հաղորդավարներն օգտագործել: ...,,Եզրագծից այն կողմն,, սերիալի ցուցադրման ժամանակ էկրանի անկյունում գրվում է 16+ նշանը / այսինքն ՝ ֆիլմը թույլատրվում է միայն 16 տարեկանից բարձրերին / , բայց ՝ ֆիլմում հանդես եկող փոքրիկ երեխան՝ Անիի դերը մարմնավորող,այնպիսի բարդ հոգեբանական դեր է տանում / մոր մահվան գաղափարի հետ չհաշտվող երեխայի ծանր ապրումները ներկայացնելով /, որ ակամա մտածում ես, թե այդ երեխայի ներաշխարհի վրա այդ ամենն ի՞նչ ազդեցություն կունենա / առավել եւս, որ ,,ինտեգրվում,, է, հոր սիրուհու հղիության թեմային ու ասում է ՝,,Իմ պապան դրա հետ կապ չունի, իմ պապան մամայիս ա սիրում,,: Հետաքրքիր է, Անիի փոքրիկ դերասանուհին այդ ֆիլմն ամբողջությամբ դիտու՞մ է ՝ իր դաժան տեսարաններով, թե՞ ՝նրան միայն նկարահանում են: Չէ՞ որ ֆիլմն զգուշացում ունի: Մի զվարճապատում էլ այն է, որ հղի կանանց կերպարներ ստեղծելիս չեն մտածում դերասանին համապատախան տեսք տալու մասին, եւ ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ գիմնաստուհու կազմվածքով, բառացիորեն ,,փորը մեջքին կպած,, հերոսուհին որպես հղի ՝ գնում է ,,էխոյի,, ՝ երեխայի սեռն ստուգելու: Ինչ է, ֆիլմերի համար նախատեսված բյուջեն չի՞ բավականացնում փափուկ բարձիկներ գնելու եվ դերասանուհուն հղիի տեսք տալու համար: Էլի բարեբախտություն է, որ ,,Եզրագծից այն կողմ,, ֆիլմում դերասանուհիներից մեկը ՝ ,,Լիզոչկան,, իսկապես հղիացավ, եւ նրա պարագայում ամեն ինչ բնական էր: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 8 октября 2012 г.
Առայժմ ,,Շանթը,, ,,Երկիրի,, հետքերով չգնաց
,,Շանթ,, հեռուստատեսությունը, որի հեռարձակումը հոկտեմբերի 4-ից ընդհատվել էր Վանաձորում՝ կաբելային եվ մետրային հաճախականության վրա / իբր ՝ վերահաղորդիչ կայանում ինչ-ինչ աշխատանքներ տանելու պատճառաբանությամբ /, եւ այդ առթիվ ,,Ֆեյսբուք,, ցանցում 2 օր շարունակ հարցումներ էինք անում ՝միաժամանակ հեռախոսային ու ինտերնետային հարցում կատարելով ,,Շանթին,, ՝ հոկտեմբերի 6-ից, ի վերջո, կրկին սկսեց վերահեռարձակվել: Իսկ այդ ընթացքում հեռուստադիտողները հասցրին մի լավ զայրանալ: ,,Մեկ տարի առաջ ОРТ- ն անջատեցին Վանաձորում, դրանից հետո ԱԼՄ-ն ընդհանրապես փակեցին, մի քանի ամիս առաջ ,,Երկիրը,, հանեցին / ոչ կաբելայինով կա, ոչ՝ մետրայինով /, հիմա էլ երեւի հերթը ,,Շանթին,, է հասել, մի պատճառ բռնում՝ անջատում են, երեւի հիմա էլ ,,Շանթի,, գլխին են ,,ֆռռում,,- դժգոհեց բարձրագույն կրթությամբ մի գործազուրկ կին, որ ,,Շանթ,,-ով հիմնականում ,,Հորիզոն,, է նայում ու սերիալ: Ի դեպ, անհասկանալի է. թե ինչու՞ ,,Շանթ,,-ով ընդհատվեց ,,Դիլեմա,, սերիալի ցուցադրումը,թեպետ հեռուստածրագրերի անոնսում ազդարարվում է: Եվ, քանի որ ֆիլմը նկարահանված է ԱՄՆ-ում ՝ամերիկահայ այն դերասանների մասնակցությամբ, ում հեռուստադիտողը տեսնում էր սովորաբար ,,Արմենիայի,, սերիալներում, կարելի է պատկերացնել, թե ֆիլմի ցուցադրման հետ կապված ինչ-ինչ ,,ներխոհանոցային,, խնդիրներ են առաջացել. մանավանդ, որ ,,Շանթում,, ,,Դիլեմայի,, անսպասելի ընդհատումից հետո ,,Արմենիան,, հանկարծ հիշել էր, որ հեռուստադիտողին 1 տարի առաջ խոստացված մի կիսատ սերիալ ունի ՝ , , Մեղավորները,, որի 2-րդ եթերաշրջանը շատ անհաջող ձեւով ,,օպտիմալացվել,, էր մեկ ամփոփ սերիայում ՝ ,,Անմեղ մեղավորները,, ու ,,ափալ-թափալ,, մատուցվեց հեռուստադիտողին ՝ ,,Մոսկվա,,կինոթատրոնում նախապես մի լավ ,,ֆռռացնելուց հետո;
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 3 октября 2012 г.
Ինչու՞ չեն պատժվում դեղորայքի շուկայի տնօրինողները ՝ պետական շահերի ոտնահարման համար
Օրերս ,,Ժառանգության,, անդամներն ասուլիսով հանդես եկան եւ հերթական անգամ բարձրաձայնեցին, որ դեղորայքի շուկայում հակամրցակցային վիճակի պատճառով պետությանը վնաս է հասցվել: Կրկին հիշատակվեց, որ գերիշխող ընկերությունը մրցակիցներին դուրս է մղում, քանի որ վերջիններս ավելի էժան գնով են դեղորայք մատակարարում հիվանդանոցներին: Այդ հարցն ավելի վաղ բարձրացնելու արդյունքում ՏՄՊՊՀ-ն գերիշխող ընկերությանը տուգանել էր,սակայն ի՞նչ օգուտ այդ տուգանքից / առավել եւս, որ հայտնի չէ, այն մուծվե՞լ է, թե՞՝ ոչ / , եթե դրանից ամիսներ անց, այսինքն ՝ սեպտեմբերից դեղորայքի գինը կտրուկ բարձրացավ. 80 տոկոսով / հավանաբար, այդ կերպ որոշեցին տուգանքների ,,տակից,, դուրս գալ / : Մինչեւ ՏՄՊՊՀ-ն նոր ուսումնասիրություն կատարի, թե որքանով է հիմնավորված գների բարձրացումը, սպառողներն ստիպված են արդեն իսկ թանկ գնով դեղորայք գնել: Հարկ է նկատել, որ երբ հանրային ծառայությունների / գազի, էներգիայի, ջրի, հեռախոսակապի / ոլորտում սակագնի բարձրացում է նախատեսվում, այդ ծառայությունները մատուցող ընկերությունները նախապես դիմում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերջինս հաստատի կամ մերժի սակագնի բարձրացումը ՝ հարցի հանգամանորեն ուսումնասիրությունից հետո: Տեղին կլինի, եթե նույն սկզբունքը գործի նաեւ լայն սպառման ապրանքների ներկրման ոլորտում. նախ՝ դիմեն ՏՄՊՊՀ-ին / մինչ այդ վերջինս պետք է պետականորեն լիազորված լինի համապատասխան իրավունքով / , վերջինս էլ ուսումնասիրությունից հետո հաստատի կամ մերժի գների բարձրացումը : Թե չէ ստացվում է, որ նախ գին են բարձրացնում, սպառողներին մի լավ թալանում , իսկ հետո ասում են ՝ ,,բա գիտե՞ք, գինն անհիմն էին բարձրացրել , եւ մենք նրանց տուգանեցինք ,,: Ի՞նչ օգուտ սպառողին այդ տուգանքից: Հարցի մյուս կողմն այն է, որ եթե գերիշխող ընկերությունը պետությանը մնաս է հասցրել / տվյալ դեպքում ՝ դեղորայքի շուկայում գերիշխող դիրք գրավող /, ինչո՞ւ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում: Չէ՞ որ արդեն իսկ մասնագիտական հաշվարկով ապացուցվել է, որ նրանք հիվանդանոցներին դեղորայք են վաճառել 8 անգամ ավելի թանկ գնով, քան՝ մրցակից ընկերությունն էր առաջարկում, ուրեմն ինչո՞ւ չեն քրեորեն պատիժ նախատեսում այնպես, ինչպես սահմանվել է գրադարաններից մեկի շինարարության վրա ավել ծախսված գումարների յուրացման համար: Չէ՞ որ պետական շահերի ոտնահարման փաստն ակնհայտ է: Կանցնի մի որոշ ժամանակ, եւ, միգուցե, այս ոլորտում մրցակցություն էլ չի լինի, կլինի միայն մենաշնորհ, քանի որ մրցակից ընկերությունները սնանկանալով կփակվեն, եւ ՏՄՊՊՀ-ն արդեն չի էլ կարող տուգանել ,,հակամրցակցային պայմաններ ստեղծելու համար,,: Որքան հայտնի է, այդ նույն ընկերությունները ոչ միայն դեղորայքի շուկայում են մոնոպոլ դիրք գրավում , այլեւ ՝ շաքարավազի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)