տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 19 сентября 2014 г.
Հույսները դրել են կնոջ տարիքի, վատառողջության ու միայնակության վրա՞
Վանաձորաբնակ 73-ամյա միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանի բողոքը / որին անդրադարձել ենք սույն բլոգի սեպտեմբերի 2-ի ,,Ձկնաբուծարանի պոմպի աղմուկին, սառը հոսանքին ու սուր ձկնահոտին չդիմացող կինը մահ ,,կամ ազատություն,,է խնդրում ոստիկանապետից, հոդվածում / ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ուղարկվելուց հետո, սեպտեմբերի 15-ին գրասենյակի իրավաբանը զանգահարել է Գ.Հակոբյանին եւ տեղյակ պահել, որ նրա բողոքն ուշադրության կենտրոնում է, համապատասխան գրություններ են պատրաստվել ՝ տեղական պատասխնատու մարմիններին ուղարկելու համար: Միաժամանակ Գ.Հակոբյանին առաջարկվել է ցանկության դեպքում բողոքն իրենց միջոցով ներկայացնել ,,Հատուկ թղթակից,, հեռուստատեսային հաղորդմանը ՝ խնդրին առավել հասարակական հնչեղություն տալու նպատակով, սակայն վերջինս խուսափել է առաջարկն ընդունել , ինչը հաստատեց նաեւ հեռախոսազրույցում: Այսօր, սեպտեմբերի 19-ին Գ.Հակոբյանը զանգահարեց եւ ասաց, որ առավոտյան ինչ-որ աղջիկ է եկել այդ հարցով իրենց շենք, բայց ՝իրեն չի այցելել, այլ փակ խանութի / որի տարածքում, նկուղում է գտնվում պոմպն ու ձկնաբուծարանը ՝շքամուտքից ելքով / մոտակայքում գտնվող իր հարեւաններին ասել է.,,Եթե խանութը փակ է, պոմպը ո՞նց է աշխատում ,,: Հարեւաններն էլ պատասխանել են, որ խանութի փակ լինելը պոմպի հետ կապ չունի: ,,Փոխանակ ինձ հանդիպեն, բողոքողը ես եմ, գնում են փակ խանութի կողքով անցնում, հարեւաններին են հարցնում, ի՞նչ կապ ունի փակ խանութը պոմպի հետ,,- դժգոհում է Գ.Հակոբյանը, որ նաեւ տեղեկացրել է նախորդ հոդվածի առնչությամբ, որ խանութը տղափոխվել է այլ հասցե, բայց ձկնաբուծարանը նախկին խանութի տարածքում շարունակում է գործել: Որպեսզի ճշտեր, թե ով է եղել ձկնաբուծարանի ու պոմպի խնդրով եկած այցելուն, վերջինս կրկին զանգահարել է օմբուդսմենի գրասենյակ / մանավանդ, որ հեռախոսային ֆիքսատորով տեսել էր, որ իրեն նոր զանգ է եղել օմբուդսմենի գրասենյակից, բայց չի հասցրել պատասխանել զանգին /: Զանգող համարին չընկնելով, վերջինս կապվել է գրասենյակի իրավաբանի հետ եւ պարզել, որ, հնարավոր է, օմբուդսմենի գրասենյակի հարցման արդյունքում տեղական կառույցներից է ներկայացուցիչ ուղարկվել:,,Մինչեւ հիմա ես տանջվում եմ,,- հերթական անգամ բողոքեց Գ.Հակոբյանը պոմպի աշխատանքից ու դրա բացասական հետեւանքներից ՝ իր առողջության նկատմամբ: Այս շաբաթվա ընթացքում Հակոբյանն արդեն 3-րդ անգամ է զանգահարում ու լացակումած բողոքում իր վիճակից, ասելով, թե պոմպի ճնշումն էլ ավելի են ուժեղացրել ՝իր բողոքներից հետո.,,Մեռնում եմ, էլ չեմ դիմանում, ի՞նչ անեմ,,: Չի բացառվում, որ պատասխանող կողմը հույսը դրել է տարեց կնոջ առողջությունը վատթարացնելու վրա՝ դրանից բխող հնարավոր տխուր հետեւանքներով, հուսալով, թե միգուցե իրականություն դառնա ,,Չկա մարդ, չկա պրոբլեմ,, թեւավոր խոսքը,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 13 сентября 2014 г.
Քիմիական համալիրի ճակատագիրն՝անորոշության մեջ. 8 տարի շարունակ
2000-2007թվերին մամուլում հանդես եմ եկել Վանաձորի քիմիական համալիրին / որի մեջ ոչ միայն քիմգործարանն է մտնում, այլեւ ՝քիմմանրաթելերի գործարանն ու ՋէԿ-ը / շուրջ 14 հրապարակումներով: Ստորեւ ներկայացվելիք հոդվածը դրանցից մեկն է ՝2006 թվի սեպտեմբերի 1-ին ,,Փակագիծ,, օրաթերթում գրված, որտեղ ի մի են բերվել քիմգործարանին առնչվող վկայություններ ՝ մամուլից: Ներկայացվելիք հոդվածը, որի հրապարակումից անցել է 8 տարի, ցավոք, արդիական է նաեւ այսօր, քանի որ մինչ օրս էլ շարունակվում են աշխատողների բողոքի ցույցերը ՝ աշխատավարձերի չվճարումների առնչությամբ, մինչ օրս էլ անհայտ է գործարանի հետագա ճակատագիրը, իսկ երեկ էլ հեռուստատեսությամբ ականատես եղանք, որ հերթական անգամ աշխատողներին 1 ամսվա աշխատավարձ են խոստանում , ու դեռ հարց է, դա էլ կտա՞ն, թե՞ էլի կասեն ՝,,մոժետ բիծ զավտրա, ա մոժետ բիծ ՝պոսլե զավտրա,,. այնպես, ինչպես ողջ գարնան-ամռան ընթացքում: Ու ոչ միայն աշխատավարձ է խոստացվել աշխատողներին, այլեւ ՝հստակ ինֆորմացիա գործարանի հետագա ճակատագրի մասին: Իսկ այժմ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քիմիական գործարանի պարբերական ցույցերի ու ճակատագրի անորոշությանն առնչվող նյութը ՝դեռեւս 2006թվի մամուլից: ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ՝ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Օգոստոս ամսին բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել Վանաձորի ,,Պրոմեթեւս--Քիմպրոմ,, համալիրի աշխատողները / նախորդ ցույցերը 2005 թվի գարնանն էին /: Այս ցույցը նախորդներից տարբերվում էր նրանով, որ ցուցարարներին միացել էին նաեւ...համալիրի տեղական ղեկավարները: Նրանցից գլխավոր ինժեները նույնիսկ հրապարակավ հայտարարեց աշխատողներին.,,Ես ձեզ հետ եմ,,: Բողոքավորների դժգոհությունն էր հարուցել այն, որ իրենց համար անորոշ է համալիրի ճակատագիրը / դժվար է ստույգ հիշատակել, թե քանի անգամ է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ԱԺ ամբիոնից խոստումներ տվել ՝համալիրի աշխատելու վերաբերյալ՝վերջինիս հերթական պարապուրդից հետո/ : Հիշեցնենք, որ շուրջ 2 տարի է, համալիրի 50 տոկոս բաժնետոմսերը մի սեփականատիրոջից մյուսին են անցնում, իսկ հիմա ընդհանրապես անհայտ է, թե ո՞ւմ են անցնելու դրանք, որոնք, ըստ տեղեկությունների, առայժմ կառավարության ձեռքին են: Համալիրի աշխատողներին վրդովվեցրել էր այն, որ գործարանի եկամուտները տնօրինողներն ամենեւին չեն մտածում նրանց մասին, ովքեր իրենց աշխատուժն են ներդրել այդ եկամուտների ստեղծման համար:,,Երեւանից գալիս են էստեղ՝խոպան անում-գնում,,-դժգոհեց աշխատակիցներից մեկը ՝ համալիրի եկամուտները տնօրինողների մասին: Օգոստոս ամսին Վանաձոր կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը, ի պատասխան համալիրի ճակատագրի մասին ավանդական, չարչրկված հարցի, կրկին համբերության կոչ արեց: Մինչդեռ մարդիկ զարմանքով նկատում են.,,1998 թվից էս կողմ, ինչ սեփականաշնորհվել է, ասում են ՝ համբերեք.ինչքա՞ն կարելի է համբերել,,: Հիշեցնենք, որ քիմիական համալիրի թեման, սկսած 1998թվից, թե նախագահական, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների քարոզչության բաղկացուցիչ մասն է կազմում. որն, իբր թե 5-6 հազար աշխատատեղ ստեղծելու հեռանկար ունի: Իսկ 2003թվից այդ թեման ընդդիմության հակաքարոզչության բաղկացուցիչ մասն է կազմում: Հետաքրքիր է, որ իշխանությունների կողմից շարունակաբար որպես առավելություն է դիտվում այն, որ քիմիական համալիրը 1998թ.սեփականաշնորհելուց հետո վերականգնվել է, եւ նրա նկատմամբ հետաքրքրություն կա ՝գնորդների կողմից: Այս հանգամանքը շեշտեց նաեւ ՀՀ նախագահը ՝ օգոստոս ամսին Վանաձոր կատարած այցի ժամանակ:Իսկ պատմական փաստերն ապացուցում են, որ համալիրը 1988թվի երկրաշարժից հետո լիարժեք պարապուրդի մատնված չի եղել:Ահավասիկ, 1998թ.Լոռու մարզպետարանի կողմից կազմված մի տեղեկագրում՝,,Սպիտակի երկրաշարժ ՝1988-1998թթ.,, նշվել է.,,Երկրաշարժից հետո Վանաձորում կառուցվել է 1 եւ վերականգնվել են բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացի տրիկոտաժի ֆաբրիկայից,,: Պատմական մի աղբյուր էլ հավաստում է, որ 1991թ.Կիրովականի քաղխորհուրդը որոշում է ընդունել ,,Հանձնարարել ,,Ռուբին,, գործարանի ղեկավարությանը ս.թ.հունիսի մեկից 3 տարի ժամկետով վերաշահագործարկել կալցիումի կարբիդի արտադրության 1 վառարանը,, / գրել է Վանաձորի ,,Վերածնունդ,, թերթը 1991թ. մարտի 9-ին/: Որոշման մի կետով էլ առաջարկվել է ՀՀ նախարարների խորհրդին ,,ապրանքային կարբիդի իրացումից հանրապետության բյուջե ներմուծվող վալյուտային միջոցների 50 տկոսը թողնել Կիրովականի քաղխորհրդի տնօրինության տակ,,: ,,Արդեն իր աշխատանքներն է վերսկսել ,,Ռուբին,, գործարանը, արտադրում է կարբիդ ու թթվածին,,- սա արձանագրել է նույն թերթը ՝1992թ.: Քիմիական համալիրի կազմի մեջ մտնող քիմգործարանի, քիմմանրաթելերի գործարանի եւ ՋԷԿ-ի ՝մինչեւ սեփականաշնորհվելը առանձին փուլերով աշխատելու ապացույցը այդ գործարանների աշխատողների ՝նախկինից եկող աշխատավարձերի պարտքերն էին, որոնք մաս-մաս սկսեցին վճարել միայն այն բանից հետո, երբ աշխատողներն այդ առթիվ բողոքի ցույցեր կազմակերպեցին: Ընդհանրապես, սեփականաշնորհվելուց հետո համալիրում աշխատավարձերը, որպես կանոն, տրվել են կռիվ-ղալմաղալով, բողոքի ցույցերով կամ դատարանի միջամտությամբ: Ժամանակ առ ժամանակ էլ Լոռու մարզպետը կամ մարզային դատախազությունն է միջամտել աշխատավարձերի վճարման համար: Այս պայմաններում պարզապես զավեշտ էր ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվող մկրատաժապավենային արարողությունները գործարանի բացման կամ վերաբացման առթիվ, եւ կամ ժամանակավորապես աշխատող որեւէ արտադրամասի աշխատանքը հեռուստատեսությամբ ցուցադրելը: Ի դեպ, ՀՀ նախագահը Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, համալիրում ստեղծված իրավիճակի առթիվ խոստովանել է.,,Տարիներ են անցել, բայց սայլը տեղից չի շարժվում,,: Հատկանշական է, որ 2000թ.Վանաձորի ներկա քաղաքապետի կողմից համայնքի ավագանին ,,Վանաձորի պատվավոր քաղաքացու,, կոչում էր շնորհել համալիրի տնօրեն Սենիկ Գեւորգյանին: Իսկ հիմա այդ նույն քաղաքապետը դատական գործընթաց է սկսում ,,Պրոմեթեւս-Քիմպրոմի,, դեմ ՝պահանջելով համայնքային բյուջեին ունեցած համալիրի պարտքը՝170միլիոն դրամ / եւ դրա դիմաց պահանջում է համալիրի տնօրինության տակ գտնվող ունեցվածքը. հանրակացարանի շենքը, ջրավազանը /: Հետաքրքիր է, որքա՞ն է կազմում ,,Պրոմեթեւս-Քիմպրոմի,, կողմից 2000թ.Վանաձորի բնակտնտեսությանը նվիրած 8000հատ ,,շիֆերի,, / տանիքների նորոգման նպատակով / գինը: Ընդհանրապես, նման նվիրատվությունն էլ էր անհասկանալի այն դեպքում, երբ այդ տարիներին համալիրի աշխատողների աշխատավարձերի հսկայական պարտքեր կային կուտակված, որի կապակցությամբ անվերջ բողոքներ էին ուղարկվում վերադաս մարմիններին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ / 1.09.2006թ. ,,Փակագիծ,,օրաթերթից /
четверг, 11 сентября 2014 г.
Ձվի ,,կուրսը,, բարձրացել է, դոլարի կուրսն ՝իջել
Սեպտեմբերի սկզբին Վանաձորում գնաճի ակնհայտ դրսեւորումը ձվի շուկայում էր: Ընդ որում ՝լայն սպառման համար նախատեսված եւ առաջին անհրաժեշտության սննդամթերք հանդիսացող ձվի գինն սկսեց բարձրանալ դեռ հուլիսի վերջից ՝հարուցելով սպառողների զարմանքը, թե ,,ամառվա էս շոգին ձվի գինը բարձրացնում են,,. նվազագույն 40 դրամից դարձավ 50, հետո էլ ՝55 դրամ, ու հիմա նվազագույն գինը կանգ է առել 65-ի վրա...Ամենայն հավանականությամբ, սա ոչ միայն ընդդիմության ու տնտեսագետների կողմից ամիսներ առաջ ենթադրվող գնաճն է, երբ ասում էին, թե էներգիայի օգոստոսյան թանկացումն իր հետ շղթայական թանկացումներ է բերելու, այլեւ ՝տեղական արտադրողների հերթական ,,խաղիկները,,. թերեւս, վերջիններս շահարկում են ոչ միայն էներգիայի թանկացումը, այլեւ՝սկսել են իրենց ,,խաղի կանոնները,, թելադրել, ոգեւորվելով այն հանգամանքից, որ ներկրվող հավկիթների վերջը տվեցին, ու հիմա ,,դրության տերն,, իրենք են, եւ կարող են անգամ ձվի դեֆիցիտի պատրանք ստեղծել: Ձվի շուկան միակ ոլորտը չէ, որտեղ թանկացում է սկսվել: Չնայած բանջարեղենի դեֆիցիտ չկա, այլեւ անգամ ՝ սպառման խնդիր, ՝ ի դեմս կարտոֆիլի, լոլիկի ու կանաչ պղպեղի, սակայն սրանց գինն էլ է թանկացել ՝50-100դրամով 1 կգ-ի մեջ /հնարավոր է, այս ոլորտի տնօրինողներին էլ ոգեւորել է Ռուսաստանում սպառման շուկայի հայտնությունը ՝ռուսաստանցի գործարարների միջոցով / ինչի առթիվ հեռուստատեսությամբ հաղորդում ներկայացվեց /: Չնայած ,,թթվի սեզոնը,, ,,պաշտոնապես,, դեռ չի սկսվել, սակայն ոմանց մտքով էլ անցել է ,,էն գլխից,, սխտորի գինն ավելացնել ՝հասցնելով 1000դրամի, իսկ հետո, երբ որ ,,դեղին աշունը,, գա, միգուցե ավելի ,,վերեւ քշել,,:Առայժմ չեն թանկացել արեւի տակ որակազրկվող ձմերուկն ու սեխը, ինչպես նաեւ ՝էժանության մոնոպոլիա ունեցող հայտնի ընկերության սուրճի գինը, որ մնացել է նախկին թանկացած ,,կուրսի,, վրա:Որոշ մսամթերք արտադրողներ էլ շտապեցին մսամթերքի գինը թանկացնել: Հացի շուկայում առայժմ ծանր վիճակ է ՝արտադրողների համար, քանի որ որոշ կետերում այնքան դժվար է հացն սպառվում, որ անգամ զեղչեր են երբեմն անում: Իսկ այ, տեղական խմորեղեն արտադրողներից մեկն արդեն 100դրամով ավելացրել է գինը ՝1 կգ-ի մեջ: Սովորաբար, երբ դոլարի կուրսը բարձրանում է, գների բարձրացում է տեղի ունենում, սակայն սեպտեմբերի սկզբին հակառակը տեղի ունեցավ. առայժմ գներն են բարձրացել, իսկ դոլարի ու եվրոյի կուրսն, ընդհակառակը, իջել է փոքր-ինչ:Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում կարող է գներն էլի բարձրանան ՝երբ որ դոլարի կուրսը որոշեն բարձրացնել: Շուկայական մաֆիա ունենք ՝ աշխարհը չունի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 9 сентября 2014 г.
Ձորագետավանում գտնվող կամուրջն ՝ աղետալի վիճակում. ճաղերը թափված, ափսեաչափ անցքը վրան
Սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ձորագետավան այցի ժամանակ պարզվեց, որ ավանի տարածքում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող կամրջի վիճակն էլ ավելի աղետալի է: Ճաղերն ամբողջությամբ թափված կամուրջը, որի մասին քանիցս ահազանգել ենք վերջին 3 տարում եւ անգամ ՝կամրջի վիճակը պատկերող լուսանկարներ զետեղել հոդվածին կից / տես սույն բլոգի ,,Վթարային կամուրջ ՝Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա,, 30.08.2012թ. հոդվածը /, հիմա էլ նոր փորձության առաջ է կանգնած. կամրջի վրա, ուղիղ Փամբակ գետին նայող մի ափսեաչափ անցք է գոյացել, որ մեկ տարի առաջ դեռ մատիտաչափ էր:Իսկ կամրջի վրայով շարունակում են երթեւեկել ծանրաքաշ ,,ֆուռեր,,՝ վտանգելով թե իրենց, թե կամուրջը, ու միաժամանակ խցանումներ առաջացնելով անբարեկարգ ու չլուսավորվող 2 թունելներում ՝ Թումանյան կայարան-Ձորագես ճանապարհահատվածում գտնվող:Հետաքրքիր է, այս կամրջով պարբերաբար իրենց ծառայողական մեքենաներով անցնող բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները, որոնք երբեմն էլ հյուրընկալվում են ավանում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում, արտագնա խորհրդակցություններ անցկացնում այդտեղ, անտեղյա՞կ են կամրջի վիճակից:Քանիցս էլ արտակարգ իրավիճակների նախարարն է անցել այդ կամրջով ՝Լոռվա ճանապարհներին տեղի ունեցող սողանքների առնչությամբ:Մի՞թե ծայրաստիճան աղետալի վիճակում գտնվող կամրջի վիճակն արտակարգ իրավիճակների ,,ժանրից,, չէ: Թե՞ պետք է անպայման ինչ-որ մեկի մեքենան կամրջից գլորվի գետը / թեպետ դա էլ է պատահել / կամ կամուրջը փլվի, որ արտակարգ իրավիճակ համարվի, որից հետո միայն ուշացած ,,միջոցներ ձեռնարկվեն,,:Դեռ անցած տարի պետական մակարդակով խոսակցություններ էին գնում, որ կամուրջը շուտով կնորգվի, անգամ ՝ հենապատնեշներ էին բերել-թափել կամջի մոտ, որ , թերեւս, արդեն կիսով չափ անպետք կլինեն: Բայց առ այսօր ՝ սայլը տեղից չի շարժվում: ,,Աստված ոչ արած, որ հանկարծ կռիվ ըլի, տանկը դետը կարալ չի անց կենա,,-մտահոգություն է հայտնում ավանի տարեց բնակիչներից մեկը:Հատկանշական է, որ կամրջի վրայով մի հարյուր անգամ լրատվամիջոցներ էլ կլինեն անցած, նկարահանողներ, բայց որեւէ ռեպորտաժում խոսք անգամ չի գնացել կամրջի վիճակի մասին:Բացի այն, որ ֆեյսբուք եւ Թվիթեր ցանցերով կամրջի մասյն պատմող բլոգային նյութերը տարածել եմ, նաեւ մեկ տարի առաջ ,,Հայլուրի,, թղթակցին Ֆեյսբուքով հաղորդագրությամբ խորհուրդ տվեցի նկարահանել կամուրջը / միգուցե նկարահանել է, բայց ՝չեն թույլ տվել հեռարձակել, ինչը նույնպես մտահոգիչ է /: Միայն 2 թե 3 տարի առաջ Լոռվա ինտերնետային կայքը նկարահանել էր կամրջից թռած ու գետում հայտնված ավտոմեքենան, որի հարվածի արդյունքում էլ պոկվել էր կամրջի վերջին, թե նախավերջին ճաղերից մեկը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 2 сентября 2014 г.
Ձկնաբուծարանի պոմպի աղմուկին, սառը հոսանքին ու սուր ձկնահոտին չդիմացող տարեց կինը ,,մահ կամ ազատություն,, է խնդրում ոստիկանապետից
Վանաձորաբնակ 73-ամյա միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանը ՝Կ.Դեմիրճյան 20 շենքի բնակչուհի, որ երկար տարիներ աշխատել է տրիկոտաժի ֆաբրիկայում, 2013թվից սկսած ՝ բողոքներ է հղում Վանաձորի քաղաքապետարան, Լոռու մարզպետարան, ոստիկանության մարզային ու քաղաքային բաժանմունքներ: Ոչ գրագետ ձեւակերպումներով ու մտքի որոշ անհարթություններով շարադրված նրա նամակներից, դրանց առթիվ նրա ստացած պաշտոնական պատասխաններից ու նրա հետ բանավոր զրույցից պարզվեց հետեւյալը: 5 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող խանութի պահեստային մասում գտնվող պոմպը, որ ձկնաբուծարան է աշխատեցնում ՝նկուղում տեղադրված, կառավարվում է 2-րդ հարկի ինչ-որ մեկի բնակարանում տեղադրված վահանակից ՝միացնիչ-անջատիչից: ,,Որ կամացացնում են ՝բժժում եմ, որ ուժեղացնում են ՝հոտից մեռնում եմ; Ձկների անտանելի հոտ ա: Գիշերն էլ ուժեղ նասոս է միանում: Ու չգիտեմ տանս տակը ջրաղաց է, թե կատելնի, թե մարմանդ առվակ ՝իր սառը խշշոցով:Մի քանի անգամ վատացել եմ, շտապօգնություն է եկել,,-գրել է Գյուլնարան համապատասխամն կառույցներին եւ նույնն էլ հաստատեց զրույցում ՝ առավել մանրամասն:,,Գիշերը գլխարկով եմ քնում,,- աղմուկից պաշտպանվելու իր ճարահատյալ մեթոդը, որ հազիվ թե հարցի լուծում լինի, այսպես է ներկայացնում իմ զրուցակիցը, որին, սակայն, մի ոստիկան այլ խորհուրդ է տվել.,,Խորհուրդ տվեց, որ գնամ դեղ առնեմ, քնելու համար թե մեռնելու ՝ չգիտեմ,,-գրել է մարզային ոստիկանապետին գրված 2 էջանի ձեռագիր շարադրված նամակում,որն ամփոփել է դաշնակցական կարգախոսով.,,Շատ եմ խնդրում ինձ մահ կամ ազատություն շնորհեք այս հարցում,,:Ոչ միայն պոմպի աղմուկն ու բվվոցն է խանգարում նրան, այլեւ ՝ դրա հետեւանքով բնակարան թափանցող սառը հոսանքը, որի պատճառով ամռանն անգամ հաճախ մրսում է անկողնում:Նրա պատմածով, պոմպն աշխատեցնում է 2-րդ հարկի բնակարանի վարձակալը ՝ քաղաքապետարանի աշխատակից:,,Դեկտեմբերի 16-ի երեկոյան իջա տնվորին ասի՝ գոնե մի քիչ կամացացրեք, որ կարենամ գիշերը լուսացնեմ, ասաց ՝ սպասի, ու դուռը փակեց, ես էլ դրսում սպասեցի, հետո դուռը բացվեց, ու մեկ էլ վրաս երկու աման ջուր լցվեց, ուզեցա վազեմ տուն ՝բարձրանալիս վայր ընկա ու ոտքս վնասվեց, չէի կարողանում շարժվել,,: / մեջբերում ՝ օմբուդսմենին ուղարկելիք նամակից /: Դեպքի մասին բողոքել է ոստիկանություն, մանրամասն պատմել է, բացատրություն տվել, բայց ՝ վկա չի ունեցել...Մի քանի անգամ էլ փորձել է ընդունելության մտնել մարզային ոստիկանապետի մոտ, սակայն թույլ չեն տվել: Ոտքը վնասվելու առթիվ բժշկի է գնացել, զննել են, սակայն երբ տեսել է, որ անկետայի մեջ այդ ամենը չի նշվել, ցանկացել է վերցնել անկետան ու պատռել, բայց զննող բժիշկը կանխել է այն, ասելով, որ այդ առթիվ կարող է ոստիկան կանչել: Պոմպի աղմուկի առթիվ գրած բողոքներից հետո համապատասխան կառույցներից եկել են, բայց այդ այցերի մասին նախապես տեղեկանալով ՝ պոմպը անջատել են, կամ, եթե անգամ ,,բռնացրել,, են պոմպի աշխատանքը, այցելուները պնդել են, որ իրենք աղմուկ չեն լսում: ,,Մի անգամ էլ որ եկան, ասի մենակ թե չասեք ՝չենք լսում, էդ ո՞նց եղավ, որ ես լսում եմ, դուք չեք լսում,,- պատմում է տիկին Գյուլնարան: Ըստ այդմ, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնից 31.10.2013թ.մարզպետին զեկուցել են / ի պատասխան Գյուլնարայի գրած բողոքի ՝ մարզպետին ուղղված /, որ ,,աղմուկը թույլատրելիի սահմաններում է, քանի որ խանութի նկուղային հարկում չհայտնաբերեցինք ոչինչ, որ կարող էր աղմուկի պատճառ հանդիսանալ,,: Ի պատասխան 9.01.2014թվի բողոքի էլ Վանաձորի ոստիկանությունից Գյուլնարային պատասխանել են, որ ,,Դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերը թողնվել են անհետեւանք, քանի որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը,,: 26.09.2013թ. գրությամբ էլ Վանաձորի քաղաքապետարանից են պատասխանել, որ ,,Պոմպը աշխատում է խանութի աշխատանքային ժամին, եւ դրա առաջացրած աղմուկը չի կարող խաթարել բնակիչների հանգիստը: Միեւնույն ժամանակ տեղեկացվում է, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերը իրենց շահերը կարող են պաշտպանել դատական կարգով,,: Գյուլնարայի նամակներից մեկում նշված է, որ քաղաքապետարանի բնակտնտեսությունից եկել են, զննել 2-րդ հարկից կառավարվող գործընթացը, վարձակալին հանձնարարել են թե խորհուրդ են տվել, որ ,,առաստաղին ամրացված նասոսը հանի-դնի հատակին, կամ ձայնը կամացեցնի,,;/ Անգամ կա լուսանկար. առաստաղին փակցված պոմպի տեսքը ՝լուսամփոփ հիշեցնող / : Ոստիկանության տեսուչն էլ եկել-հավաստիացել է, որ ,,նասոսը հանված է,, ՝ առաստաղից, բայց ՝ նրանց գնալուց հետո կրկին շարունակվել է ,,մատոռի ձայնն ու սառը օդը,,: ,,Տեսուչը որ եկել էր ՝ես տանը չէի եղել, բայց որ եկա տուն, զգացի, որ ոչ մի աղմուկ չկա: Տեսուչի գնալուց հետո նորից նույն աղմուկը շարունակվեց ՝9.01.2014թվի երեկոյան ժամը 8-ն անց 30-ին,, / մեջբերում ՝ նամակից /: Նամակներում վիրավորվածության զգացում էլ կա.,,Մի անգամ որ շատ բողոքեցի խանութպանին, ասեց ՝ ինչքա՞ն ես ուզում, ասացի ոչ մի բան էլ չեմ ուզում, ուզում եմ հանգիստ ապրեմ,,: Բանավոր զրույցի ընթացքում էլ հաստատում է նամակում գրվածը.,,Մի օր էլ խանութպանին ասի ՝ իմ գերության ժամկետը ինչքա՞ն է, ե՞րբ եմ գերությունից ազատվելու, ասավ ՝ ցմահ ա,,: Ու հենց վերը նշվածների պատճառով իրեն համարում է ,,գերի,, ՝ սեփական բնակարանում, հաճախ ստիպված է լինում հեռուստացույցի ձայնն ուժեղացնել, որ պոմպի աղմուկը չլսի, բայց այդ ժամանակ էլ դռան ու հեռախոսի զանգը չի կարողանում լսել: Զրուցակիցս նաեւ տեղեկացրեց, որ խանութը, որի պահեստային մասում է ձկնարտադրություն իրականացվում, այլեւս չի գործում, տեղափոխվել է այլ հասցե, իսկ պոմպի աշխատանքն իրականացվում է վարձակալի ՝ ավագ տարիքի դպրոցահասակ տղայի կողմից, իսկ վարձակալի ընտանիքի անդամները տեղափոխվել են արդեն գյուղ: Հարցիս ՝ ,,Ինչպե՞ս է, որ պոմպը աշխատեցնող տղայի վրա չի ազդում աղմուկը, պատասխանեց.,,Ես էլ եմ էլի զարմանում, թե ո՞նց է դիմանում, ի՞նչ իմանամ, նա ջահել է ՝ դիմանում է, ես մեծ կին եմ ՝ չեմ դիմանում,,: Նաեւ մտահոգված է իր անվտանգության համար ՝բողոքների հետեւանքներից ակնկալվող:,,Ամբողջ քաղաքի ղեկավարությանը դիմել եմ ու ինձ հետ ինադ ունեն: Ես վախենում եմ այդ բոլորից,,- գրել է օմբուդսմենին ուղարկվելիք նամակում: Վախենում է նաեւ հեռուստատեսությանը դիմել, իրավապաշտպան կառույցի էլ է դիմել ՝ իր խոսքով, բայց ՝ ,,Մի ամիս տեսա բան չարին, գնացի դիմումս վերցրի, չնայած չէին ուզում տան,,: Հիմա վերջին հույսն օմբուդսմենն է, ու խնդրւմ էր, որ անպայման օմբուդսմենին հասցնենք իր նամակը ՝ էլեկտրոնային փոստով:,, Հայտնում եմ, որ շուրջ 43 տարի ապրում եմ վերը նշած բնակարանում, բայց 2 տարի է, խաթարվել է իմ ընտանեկան անդորրը: Իմ բնակարանը միակ հանգստյան, ծերության հանգիստ անցկացնելու վայր է, բայց իմ բնակարանից կարծես վտարված լինեմ, անասելի աղմուկը հնարավորություն չի տալիս մնալ տանը, քանի որ այդ աղմուկը գալիս է խանութի նկուղային մասից,,: Զրույցի ընթացքում էլ հաստատում է նամակում գրվածը.պոմպը աշխատելու ժամանակ գլուխը ցավում է, սրտխառնոց է ունենում: Ինքը բջջայինով զանգել էր օմբուդսմենին / քանի որ 116 անվճար համարը Երեւանից դուրս, մարզերի համար անհասանելի է /: Պատմում է, որ ,,մի աղջիկ վերցրեց հեռախոսն ու ասաց ՝ տատի ջան, լավ կլինի էդ բողոքն ու նամակների պատասխանն ուղարկես փոստով,,: Բայց ՝ համոզված չէ, թե նամակը տեղ կհասնի: Ռուսաստանում բնակվող դուստրերի մոտ տեղափոխվելը նպատակահարմար չի գտնում միայնակ կինը ՝ամուսնուն 10 տարի առաջ կորցրած, ու կյանքի մնացած հատվածն ստիպված է անցկացնել մշտական վախի ու անհանգստության պայմաններում, ակամա դարձած շրջապատի թշնամին, պաշտոնյաների էլ ,,աչքի փուշը,, որովհետեւ քաղաքը փոքր է, ու մեկը մեկին չեն ցանկանում,,դուշման դառնալ,,. առավել եւս ՝ եթե հարցը վերաբերվում է ,,հզորներին,, ու նրանց բիզնեսին: Այդուհանդերձ ՝ առույգությունն ու ոգու կորովը չի կորցրել, եւ մարտականորեն է տրամադրված / ասված խոսք է՝ մեկին որ ,,խփում,, են ՝ ուժ է գալիս վրան, քանի որ ավելի է հրահրվում /:,,Պետք եղավ ՝ Վովային էլ կգրեմ,,- հավաստիացնում է իմ զրուցակիցը ՝ նկատի ունենալով ՀՀ ոստիկանապետին:Իսկ զրույցի ընթացքում կանացի փխրուն հոգին տեղի է տալիս ու պատմելիս երբեմն հուզվում է ու արտասվում:Հենց հուզված ու լացակումած էլ ասում էր ՝ ,,Ի՞նչ կլինի ինձ օգնեք, նամակս օմբուդսմենին հասցրեք,,:Տիկին Գյուլնարայի հավատը օմբուդսմենի գրասենյակի հանդեպ գալիս է նրանից, որ օմուդսմենի միջոցով իրենց շենքի հարեւանությամբ գտնվող ավտոլվացման կետը / որ ամբողջ մայթը գրավել էր աշխատանքային ժամերին ՝ մինչեւ գիշեր /, փակվեց: ,,Մոյկեն իրանք փակեցին,,-պատմում է Գյուլնարան ու տեղեկացնում, որ ,,մոյկեն,, փակելուց հետո, սակայն, օմբուդսմենի Վանաձորի կառույցն այլեւս չի գործում, դրա համար էլ ստիպված երեւանյան գրասենյակի հետ է կապվել:....Այս ամբողջ պատմությունից հարց է ծագում. որքանո՞վ է նպատակահարմար բնակելի շենքում / այն էլ՝,,ամրացման ենթակա,, համարվող, երկրաշարժից հետո չամրացված /, ձկնարտադրություն կազմակերպել, հզոր պոմպ միացնել այդ նպատակով...Միգուցե վաղն էլ ինչ-որ մեկի մտքով անցնի բնակելի շենքում կովաբուծական ֆերմա բացել, ու գոմաղբի սուր հոտն աշխարհով մեկ տարածել, կովերի բառաչն էլ ՝ հետը, ու սանէպիդկայանը գտնի, որ ,,աղմուկը թույլատրելիի սահմաններում է,, եւ ,,գոմաղբի մթնոլորտային արտանետումները չեն կարող օդի աղտոտվածության համար վտանգավոր լինել ՝ նորմայի սահմաններում լինելու պայմաններում,,: Սա այն դեպքերից է , երբ օրինական որոշումներով օրինականացվում է անույլատրելին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 29 августа 2014 г.
Հերթական քարուքանդը ՝,,Լաչինում,, ու Լազյանի վրա
Շուրջ 1 շաբաթ է ՝սկսվել է Վանաձորի,,Լաչինի միջանցք կոչվող առեւտրի վայրի գրոհը ՝հայ դասականներից մեկի ՝մեծն Շիրվանզադեի անունը կրող փողոցում: Երկու տարի առաջ, ի վերջո, ,,Լաչինը,, ասֆալտապատեցին ՝ ավելի քան 15 տարվա ,,կոմայից,, հանելով: Մարդիկ ուրախացել էին, որ , ի վերջո, տարածքն ասֆալտապատվել է, բայց հեռատեսներն ու հոռետեսներն զգուշացրին. ի՞նչ օգուտ, որ ջրահեռացումը չեն արել: Ու, ինչպես ենթադրվում էր, մի օր էլ կրկին պետք է ասֆալտը քանդեին ՝ջրահեռացում անելու եւ, միգուցե, ջրատար խողովակներ փոխելու համար. մանավանդ, որ ջրագծերի փոխման վարկային ծրագիրն ավելի ուշ մոտեցավ ,,Լաչինին,, ՝ ասֆալտապատումից երկու տարի անց: Մեկ շաբաթ առաջ ,,Լաչինի,, մի կեսը ՝Լազյան խաչմերուկից ներքեւ, փորեցին, ,,խրամատներ,, բացեցին / որի կողքով անցորդներն իրենց ,,բաժին,, մնացած նեղ հատվածի վրա մեկ-երկու օր ոստոստացին ՝միաժամանակ ,,քթները բռնած,, որպեսզի արգելեն նեխած-հնացած խողովակների գարշահոտության մուտքն իրենց շնչառական օրգաններ /: Քանդածի մի մասը, ինչպես սովորաբար, ծածկել են խճով, ու ոչ մի երաշխիք չկա, թե խիճը մոտակա ժամանակներում կփոխարինվի ասֆալտով, ու առայժմ մարդիկ հիմա էլ խճերի վրայով են ոստոստալով քայլում կամ ՝աշխատում շրջանցել, եթե դա հնարավոր է: Նույնն էլ ,,Լաչինը,, հատող Լազյանի պարագայում է. չնայած անցյալ տարի Լազյանի տարբեր հատվածներ քանդեցին-փորեցին ու աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը հողով ծածկեցին, բայց ՝ այս տարի էլ նույն գործողությունը կատարեցին, ու էլի ոչ մի երաշխիք չկա, թե առաջիկայում այդտեղ ասֆալտապատում կլինի: Իսկ առաջիկայում սպասվող անձրեւներին անցորդներին խորհուրդ է տրվում այդ կողմերով անցնել ինքնաշեն ,,կոշկանավակներով,,: Երեւի թե փողոցների որոշ հատվածներ ամիսներով կամ տարիներով թողնում են խճապատ կամ հողաթաթախ, մտածելով, որ մեկ է, էսօր-էգուց էլի մի վթար է լինելու, ի՞նչ իմաստ ունի ասֆալտապատելը: Իսկ վթարների պակաս չկա ՝ անկախ ջրագծերի փոխման հանգամանքից: Մի քանի օր առաջ Խորենացի / Լուսավորիչ խաչմերուկում արեւ օրով ՝ էլի ջրեր էին հոսում, բանվորները երկարաճիտ սապոգները հագներին դեսուդեն էին վազում, մի տեղ էլ վթարը հասել էր կահույքի խանութ... /ակամա հիշեցի տարիներ առաջ գործընկերներիցս մեկի գրված հոդվածը ՝վանաձորյան մամուլում. ,,Բոլոր ջրերն էլ հոսում են.մանավանդ ՝ կոյուղաջրերը,, /: Չի բացառվում, որ որոշ դեպքերում վթարի պատճառ լինի ջրի ճնշման կտրուկ ուժեղացումը. մանավանդ ՝ շենքային վթարների պարագայում, քանի որ շենքերի ներքին ցանցը մի 40-50տարվա հնություն ունի: Ոչ միայն ջրի վթարներն են անպակաս, այլեւ ՝ դիտահորերի խցանումները / թեպետ հնարավոր է, դա էլ է ջրի վթարների հետեւանք /:Մեկ շաբաթից ավելի է ՝Լուսավորչի 38 հասցեում, ավտոկանգառի ու թերթի կրպակի հարեւանությամբ, մայթի վրա գտնվող դիտահորը բացել են, խցանումը վերացրել, բայց ոչ միայն դիտահորը չեն փակել / ինչի հետեւանքով այն աստիճանաբար աղբամանի է վերածվում /, այլեւ ՝ցեխախառն զանգվածն այդպես էլ թողել են մայթեզրին՝ որպես հակագեղագիտական արժեք. կամ ՝,,գեղ,,ագիտական արժեք, եթե ընդունենք, որ բառի արմատը ոչ թե ,,գեղեցիկն,, է, այլ ՝,,գեղը,,: Ենթադրվում է, թե աղբ տեղափոխողներն առաջնորդվում են այն հաշվարկով, որ դա ոչ թե կենցաղային աղբ է, այլ ՝ շինարարական կամ հողային, ուստի ովքեր որ այդ աշխատանքները կատարել են, թող իրենց ուժերով էլ տեղափոխումը կազմակերպեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)