Համացանցում այնքան բողոքեցին, որ ,,Հարազատ թշնամին,, էլ առաջ չի գնում, որ սցենարիստն, ի վերջո, ,,արագի մեջ,, սյուժեն առաջ տարավ ու գլխավոր հերոսներին մահվան դուռը հասցրեց:Իբր հայ հեռուստադիտողը քիչ դարդուցավ ուներ, մնում է մի հատ էլ ՝ Աբելի ու Կայենի ,,իրավահաջորդ,, Սպոյի ու Տանոյի դարդով տապակվի. 3 օր շարունակ հեռուստադիտողը շունչը պահած սպասում էր, թե Տանոյի հետ բառացիորեն ,,քյալլա տված,, Սպոն էն աշխարհ է գնալո՞ւ, թե՞ հաշմանդամ է մնալու, մեկ էլ սցենարիստը որոշեց Տանոյին էլ սեպտեմբերի 18-ին բերել կամրջի մոտ, ինքնասպանություն գործելու ՝,,ու՞մ եմ պետք ,, հռետորական հարցադրմամբ, քանի որ շատ էր նեղվել, տեսնելով, որ իր երազանքների թագուհի Էմկան ինչքան է նեղվել ՝ իր հարվածի հետեւանքով մահվան դուռը հասած ու կոմայի մեջ ընկած Սպոյի ծանրագույն, օրհասական վիճակի համար, ու ինչքան է ատում իրեն: / Իսկ միգուցե սերիալի ձգձգվելուց էր ,,զահլան գնացել,, ու սցենարիստին առաջարկել է լուծարել իր կերպարը ՝,,ինքնասպանության,, միջոցով:/ Ռենան հիվանդանոցում է ,,վայվլիկների,, մեջ ու ,,Սպարտա՜կ....Սպարտա՜կ,, է անհույս գոռում՝իրեն կոտորելով ու ամուսնուն այդ ամենի մեղավոր համարելով, Էմկայի դեմքն էլի լացակումած է ու ,,սփրթնած,, , Բալայն պապիկը ՝ ի դեմս հայտնի դերասան Գուժ Մանուկյանի, կուչ է եկել ՝ մի բուռ դարձել ,,անարժան թոռան,, դարդից, հայր Բալայանն էլ՝ ոստիկանապետը, գժվածի նման է ու հիվանդանոցի պատերի տակ տեղը չի գտնում, անհույս հայացքն էլ փորձում է հուսադրող պատասխան գտնել դեսուդեն գնացող բուժանձնակազմից: Հրամայող ոստիկանից հետք էլ չի մնացել, քանի որ այդտեղ դրության տերն ու վերջին հույսը բժիշկն է ու մեկ ՝էլ ՝ Աստված: Սա ՝ սերիալում, իսկ ,,իրականում,, սցենարիստն է որոշողը. կուզի Սպոյին ողջ կթողնի, կուզի ՝ ,,ապաշխարհել,, կտա ՝սայլակին գամելով: Մենակ Կարպիչի նորափեսա որդու ,,դուխն է տեղը,, / թեպետ ռաբիզ չլինելու պատճառով չի երգում ՝ ,,Հարսանիք է լինելու, քեֆիս քեֆ չի հասնելու,, / ու բաժակ- բաժակի է տալիս փակ հագուստներով անկողին մտած նորահարս Բաբիի հետ, որի հարսանեկան հանդերձանքն ավելի բաց էր ու հրահրող, քան ՝անկողնային հագուստը, որի մեջ պինդ-պինդ փաթաթվել էր ու, որպես պարկեշտ ու ամոթխած հայուհի,խոնարհ տեսքով սպասում էր նորափեսա ամուսնու գործողություններին / որ փորձում էր հեռախոսով կառավարել Կարպիչը ՝իր հայրական խրատներով / :Բա չէ, բրազիլական կինոների նման ՝ ամուսնու փողկապից ,,անզգույշ քաշքշեն,, ու շպրտեն մահճակալին ՝նախահարձակ լինելով /: Կարպիչի հումորն ու լավատեսությունն էլ որ չլինի ՝ ֆիլմը հաստատ ,,էն չի լինի,,: Շատերն են խոստովանում, որ ֆիլմում իրենց ամենաշատը դուր եկած կերպարը Կարպիչն է ոչ թե արտաքնապես, այլ ՝ էությամբ: Բացառիկ դեպքերից է, երբ բացասական հերոսը հանդիսատեսի հավանությանն է արժանանում իր խաղով, հեռուստադիտողի մոտ ատելություն չի առաջացնում, քանի որ կերպարը շնչում է հումորով, սրամտություններով ու թեւավոր խոսքերով, կոմիզմով, ու էկրանից դրական լիցքեր է հաղորդում ՝ բացասական կերպար լինելով հանդերձ: Հենց միայն այն, որ առավոտից երեկո ,,պապպայի գերեզման,, է ասում ու սուտ խոսում ՝ ինքնըստինքյան կոմիզմի դրսեւորում է:....Իբր մի սերիալում քիչ են պարբերաբար անկողնուն գամվող անհույս հիվանդները, եւս մի հայկական սերիալում ՝,,Ամնեզիա,, /որտեղ հավաքել են կիսատ թողնված սերիալների ու ավարտված հեռուստանախագծերի ,,գործազուրկ,,դերասաններից մի քանիսին / եւս մեկին են գամել անկողնուն, գլուխն ու վիզը վիրակապերով փաթաթել, հիշողությունը ,,խլել,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն