Սեպտեմբերի 8-ին Լոռու մարզի Ձորագետավան այցի ժամանակ պարզվեց, որ ավանի տարածքում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող կամրջի վիճակն էլ ավելի աղետալի է: Ճաղերն ամբողջությամբ թափված կամուրջը, որի մասին քանիցս ահազանգել ենք վերջին 3 տարում եւ անգամ ՝կամրջի վիճակը պատկերող լուսանկարներ զետեղել հոդվածին կից / տես սույն բլոգի ,,Վթարային կամուրջ ՝Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա,, 30.08.2012թ. հոդվածը /, հիմա էլ նոր փորձության առաջ է կանգնած. կամրջի վրա, ուղիղ Փամբակ գետին նայող մի ափսեաչափ անցք է գոյացել, որ մեկ տարի առաջ դեռ մատիտաչափ էր:Իսկ կամրջի վրայով շարունակում են երթեւեկել ծանրաքաշ ,,ֆուռեր,,՝ վտանգելով թե իրենց, թե կամուրջը, ու միաժամանակ խցանումներ առաջացնելով անբարեկարգ ու չլուսավորվող 2 թունելներում ՝ Թումանյան կայարան-Ձորագես ճանապարհահատվածում գտնվող:Հետաքրքիր է, այս կամրջով պարբերաբար իրենց ծառայողական մեքենաներով անցնող բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները, որոնք երբեմն էլ հյուրընկալվում են ավանում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում, արտագնա խորհրդակցություններ անցկացնում այդտեղ, անտեղյա՞կ են կամրջի վիճակից:Քանիցս էլ արտակարգ իրավիճակների նախարարն է անցել այդ կամրջով ՝Լոռվա ճանապարհներին տեղի ունեցող սողանքների առնչությամբ:Մի՞թե ծայրաստիճան աղետալի վիճակում գտնվող կամրջի վիճակն արտակարգ իրավիճակների ,,ժանրից,, չէ: Թե՞ պետք է անպայման ինչ-որ մեկի մեքենան կամրջից գլորվի գետը / թեպետ դա էլ է պատահել / կամ կամուրջը փլվի, որ արտակարգ իրավիճակ համարվի, որից հետո միայն ուշացած ,,միջոցներ ձեռնարկվեն,,:Դեռ անցած տարի պետական մակարդակով խոսակցություններ էին գնում, որ կամուրջը շուտով կնորգվի, անգամ ՝ հենապատնեշներ էին բերել-թափել կամջի մոտ, որ , թերեւս, արդեն կիսով չափ անպետք կլինեն: Բայց առ այսօր ՝ սայլը տեղից չի շարժվում: ,,Աստված ոչ արած, որ հանկարծ կռիվ ըլի, տանկը դետը կարալ չի անց կենա,,-մտահոգություն է հայտնում ավանի տարեց բնակիչներից մեկը:Հատկանշական է, որ կամրջի վրայով մի հարյուր անգամ լրատվամիջոցներ էլ կլինեն անցած, նկարահանողներ, բայց որեւէ ռեպորտաժում խոսք անգամ չի գնացել կամրջի վիճակի մասին:Բացի այն, որ ֆեյսբուք եւ Թվիթեր ցանցերով կամրջի մասյն պատմող բլոգային նյութերը տարածել եմ, նաեւ մեկ տարի առաջ ,,Հայլուրի,, թղթակցին Ֆեյսբուքով հաղորդագրությամբ խորհուրդ տվեցի նկարահանել կամուրջը / միգուցե նկարահանել է, բայց ՝չեն թույլ տվել հեռարձակել, ինչը նույնպես մտահոգիչ է /: Միայն 2 թե 3 տարի առաջ Լոռվա ինտերնետային կայքը նկարահանել էր կամրջից թռած ու գետում հայտնված ավտոմեքենան, որի հարվածի արդյունքում էլ պոկվել էր կամրջի վերջին, թե նախավերջին ճաղերից մեկը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն