տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 8 октября 2014 г.
вторник, 7 октября 2014 г.
Խորհրդարանական եռյակի հանրահավաքը ՝ անձրեւաշող Վանաձորում
Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում անցկացվող հանրահավաքին / որի մասին քաղաքի տարբեր շենքերի պատերին փակցված հայտարարություններ կային մի քանի օր շարունակ / հասանք այն պահին, երբ միտինգավորներից մեկը տրիբունայից խոսում էր ,,նշանակովի ընդդիմության,, մասին, ովքեր սեփական երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն նախընտրում են այլ երկրների իշխանությունների հրաժարականը պահանջել: Թե ո՞ր ուժերին նկատի ուներ ելույթ ունեցողը ՝ անհայտ մնաց: ԲՀԿ անդամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին սկսեցին ծափահարել անունը լսելուն պես, դեռ ելույթը չսկսած, իսկ նրա բոցաշունչ , խրոխտ ելույթից հետո ՝ առավել եւս: Նա մտահոգություն հայտնեց, որ հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես ,,տոկոսի տակ ընկած ժողովուրդ,,: Նաեւ մտահոգություն հայտնեց արտագաղթի մեծ չափերի առնչությամբ, որի վկայությունները տեսել է Ստրասբուրգում, որտեղից վերջերս է վերադարձել: Միտինգավար Ռուբեն Հակոբյանը ՝,,Ժառանգություն,, խմբակցության ղեկավար, Զոհրաբյանի ելույթից հետո, չգիտես ինչու, նշեց, որ հանրահավաքը մոտենում է ավարտին, ու դրանից հետո մի քանիսն սկսեցին պոկվել ու հեռանալ հոծ բազմությունից, ասելով.,,Հա դե արդեն պրծավ, գնացինք,,: Բայց մեկ էլ նույն ելույթում Հակոբյանն ասաց, որ ձայնը տրվում է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին: Այդուհանդերձ, հանրահավաքի բուն կորիզը ՝ ծածանվող դրոշների ուղեկցությամբ, պահպանվում էր / ոմանք էլ լոռեցու միամտությամբ թե իներցիայով ՝ դեռ անձրեւանոցներն էին գլխներին պահում, թեպետ եղանակի բարեհաճության շնորհիվ ՝հորդառատ անձրեւը դադարել էր միտինգն սկսվելուն պես / :Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղը համարում են ,,օկուպացված տարածք,, ու դա համարեց երկրի վատ արտաքին քաղաքականության արդյունք: Նաեւ մտահոգություն հայտնելով Վանաձորի քիմգործարանի գործարանի չաշխատելու առնչությամբ, պատմեց, որ իր վաղեմի ընկերը տարիներ առաջ քիմգործարանն աշխատեցնելու ծրագիր է ներկայացրել Հայաստանում, բայց ՝ անուշադրության է մատնվել, ուստի ստիպված է եղել հեռանալ Չեխիա եւ այնտեղ քիմիական գործարան բացել: Հանրահավաքն ընդհանուր առմամբ խաղաղ էր, սակայն սկսվելուց մոտ 1 ժամ անց ծխածածկույթ տարածվեց ՝ծխահոտով հանդերձ: Թե ու՞մ էր դա ձեռնտու ՝ դժվար է ասել: Հարկ է նկատել, որ առաջին անգամ էր, որ պետական Հ2 ալիքը ծանուցել էր հանրահավաքի կայանալու օրն ու ժամը / միգուցե արդեն Հ2-ը պետական չէ. հավանաբար, հենց դրա համար հաջորդ օրը ցերեկը Հ2-ն սկզբում սկսեց հեռարձակվել առանց ձայնի, այնուհետ ՝ իսպառ անհետացավ էկրաններից ՝մոտ մեկ ժամով /: Մինչ հեռուստատեսությամբ ծանուցելն էլ, անգամ՝ մինչեւ պատերին հայտարարություններ փակցնելը Լոռվա գյուղերում անգամ դեռ 1 շաբաթ առաջ տեղյակ էին, որ ,,ՀԱԿ-ը հանրահավաք է անելու Վանաձորում,,: Իսկ ումի՞ց էին տեղեկացել ՝հարցիս գյուղաբնակներից մեկն ասաց.,,Իրանց թերթըմ էր գրած,,: ,,Բաժանում էի՞ն,, հարցիս էլ պատասխանեց.,,Չէ ի՞նչ բաժանել, մինը քաղաքից էկել էր, հետը բերել,,: /,,Մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, կամ նոր դուս էկած գազեթից - բանից,,- Հովհաննես Թումանյան /:Իսկ մեկ ուրիշ վանաձորցի օրեր առաջ տեղեկացրեց, թե ,,Ժառանգությունն,, է Վանաձորում հանրահավաք անցկացնելու ՝ հոկտեմբերի 6-ին: Եվ այսպես, ամեն մեկն իր նախընտրած կուսակցության անունն էր տալիս, որպես հանրահավաքի կազմակերպիչ: Իսկ Վանաձորի շենքերի պատերին փակցված հայտարարության մեջ պարզապես նշված էր, որ այսինչ օրը կկայանա ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: Հոկտեմբերի 7-ին, դիտելով խորհրդարանական եռյակի / որոնց արդեն ,,ոչ իշխանական ուժեր,, անունն է տրված / հանրահավաքի կադրերը, պարզեցինք, որ եռյակ ուժերի / ՀԱԿ, ԲՀԿ, ,,Ժառանգություն,, / կազմում ելույթ ունեցողների թվում եղել է նաեւ ծնունդով վանաձորցի, թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, Ոսկե մեդալակիր Վահան Վարդապետյանը ՝ ներկայումս մայրաքաղաքաբնակ, մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ, ով նույնպես մտահոգված է հայրենի քաղաքի ճակատագրով այնպես, ինչպես, թերեւս, ՀԱԿ պատգամավոր,վանաձորցի Արամ Մանուկյանը, որի ելույթներով քանիցս հիացել եմ: Այդուհանդերձ, անհասկանալի էր Արամ Մանուկյանի ,,մուննաթը,, ժողովրդին, թե ինչու՞ են հանդուրժում ,,իրենց եղունգը չարժեցող իշխանություններին,,: Նաեւ ի սկզբանե ամոթանք տվեց, որ եթե հանրահավաքի մասնակիցները, որոնք դժգոհ են կյանքից, չգան Երեւան հանրահավաքի ՝ ,,ամոթ նրանց,,: Ինչպե՞ս կարելի է կյանքի դառնությունից կուչ եկած, մի բուռ դառած մարդկանցից անուրանալի զոհողություններ պահանջել, երբ որ մարդիկ անգամ կարող է օրվա հացի փող չունենան: ,,Դե որ տրանսպորտ լինի ՝կգանք,,- խոստովանեց մի տարեց վանաձորցի ՝ հեռուստատեսությամբ:Ժողովուրդը քանի տարի է ՝ մասնակցում ու մասնակցում է տվյալ պահի ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է փոխվում դրանից: Շատերը Երեւան էլ են գնում հանրահավաքի: Ժողովրդին քննադատում են վախենալու համար, իսկ ի՞նչ ասես ընդդիմության անմիաբանության մասին, ինչու՞ ՀՅԴ անդամները հրաժարվեցին քառյակի հետ համագործակցելուց: Այ նրանց վրա պետք է ,,մուննաթ,, գալ:Կամ, որ Եռյակը , ի դեմս ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ,,Ժառանգության,, ՝քննադատում են իշխանությանը, բայց չէ՞ որ նորանշանակ վարչապետն էլ , որ նույնպես իշխանություն է, եւ ՝ԲՀԿ առաջնորդին շա՜տ մոտ կանգնած. այնքան մոտ, որ լոռեցիներից մեկն ամիսներ առաջ ասաց ՝,,Թազա վարչապետն էլ ԲՀԿ-ից ա, բա էդ ո՞նց տի ըլիլ,,: Ի վերջո վարչապետի կողմից էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, ինչը հասարակության առաջադեմ ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվի ու իրավապաշտպանների կողմից որակվեց որպես ծաղր ու ապտակ ՝ ժողովրդին: ...,,Էսքան մարդը էս ո՞նց ա հավաքվել,,- զարմացել էր լոռեցիներից մեկը: Իսկապես, արտագաղթի ու մահացությունների հետեւանքով կիսով չափ դատարկված քաղաքի պայմաններում, այն էլ ՝ մաղմղացող անձրեւի տակ, ամեն րոպե սպասելով հորդառատ անձրեւի, հրապարակի կեսը բռնած բազմությունը , գումարած ՝ ծառերի տակ հեռվից ունկնդրողներին, խոսում է այն մասին, որ ժողովուրդը դեռ պահպանում է հետաքրքրությունը ՝ քաղաքականության հանդեպ, ժողովուրդը չի վախենում, ու փողոց է ելել, որի ապացույցը նաեւ տեղական ,,Լոռի,, հեռուստատեսությամբ մարդկանց հետ հարցազրույցներն էին ՝հոկտեմբերի 7-ին ներկայացված: Իսկ Նաիրա Զոհրաբյանը ելույթում շնորհակալություն հայտնեց ժողովրդին ՝,,տեղական իշխանիկներից չվախենալու ու միտինգին մասնակցելու համար,,: Ի՞նչ ունեն վախենալու, հանրահավաքի մասնակիցների մեծ մասն ինչ ունեին ՝ կորցրել են. սկսած ՝ խնայբանկի ավանդներից, վերջացրած ՝ ապրուստով ու եկամտով: Ու թեեւ միտինգն ընթանում էր եռագույն դրոշների ներքո, սակայն տեղին է հիշատակել ՝,,Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու, բացի շղթաները,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 2 октября 2014 г.
Հնացած հավեր ու ձվեր ՝ վաճառակետերում
Սեպտեմբերի 29-ին վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը ՝ Վանաձորի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ, քաղաքի սուպերմարկետներից մեկից գնել էր ,,հավի թեվիկներ,, ապրանքատեսակը՝ 1կգ-անոց տուփը՝1500 դրամով, ռուսական ապրանքանիշի տակ վաճառվող: Տուն տանելուց հետո պարզել էր, որ ապրանքի որակը խիստ կասկածելի է, ու հաջորդ օրն շտապել էր խանութ ՝ չեկ պահանջելու: Որքան էլ զարմանալի է, բայց խանութում համաձայնվել էին արդեն իսկ գնված, տուն տարած ապրանքի չեկը հանձնել, արդարանալով.,,,Դե դուք էն ժամանակ չպահանջեցիք, մենք էլ չտվինք,,: Թեվիկները եփելուց հետո Մխիթարյանի կասկածները ՝ ապրանքի անորակության մասին, հաստատվել էին, քանի որ անմիջապես տհաճ բույր էր տարածվել: Մինչ հաջորդ օրը կտաներ ապրանքը ետ հանձնելու, շտապել է նաեւ սանէպիդկայան ՝ քաղաքի կենտրոնում գտնվող, բայց այդտեղ պարզվել է, որ սանէպիդկայանի ՝սննդամթերքի որակի հարցերով զբաղվող մասը տեղափոխվել է քաղաքի ծայրամասային ,,Լագեր,, թաղամաս, ու նա չի զլացել, այդտեղ էլ է գնացել ՝իր հետ տանելով ,,իրեղեն ապացույց,, փչացած հավի կտորտանքներն, ասելով, որ քաղաքի սուպերմարկետներից մեկից է գնել: Հավաստիացրել են, որ առաջիկայում պետք է զբաղվեն քաղաքի խանութներում առկա սննդամթերքի որակի հարցերով, ստուգայց են կատարելու:Նույն օրը, հոկտեմբերի 1-ին, Մխիթարյանի հեռախոսազանգով ուղեւորվեցինք ներկա գտնվելու փչացած հավի հանձնման հույժ կարեւոր իրադարձությանը ՝խանութում:Մինչ Մխիթարյանի ժամանելը. խանութի ցուցափեղկում նրա մատնանշած ապրանքատեսակից չգտանք: Այնուհետ Մխիթարյանը ժամանեց եւ աշխատողներին խնդրեց կանչել վաճառողներից ավագագույնին:Ու սկսվեց բանակցությունների փուլը:Քանի որ հնացած հավի ողջ պարունակությունը ՝ սառույցներից ձերբազատվելուց ու եփելուց հետո կշռում էր 400դրամ, ուստի վաճառողը դժգոհեց, թե ,,Կեսը կերել եք , նոր ե՞ք բերել,,: ,,Դա ուտել կլինե՞ր, որ ես ուտեի,,- զայրացած նկատեց Մխիթարյանն ու սպառնաց հավի կտորտանքը տանել ,,այնտեղ, որտեղ պետք է,,:՚Ի՞նչ իմանար վաճառողը, որ խեղճ թեվիկներին արդեն իսկ մի տեղ լավ ,,ամաչացրել,, էին ՝ անորակության համար: Այդուհանդերձ, դժկամությամբ, բայց ՝ ետ վերադարձրին Մխիթարյանին ապրանքի արժեքն ամբողջությամբ: Բայց այդ ամենի հետեւանքով վերջինս տեւական ժամանակ հաստատ ,,հավի թեւիկներ,, անունն անգամ լսել չի ցանկանա, ուր մնաց ՝գնել կամ ուտել:Մխիթարյանը չի բացառում, որ այդ ապրանքանիշը կարող է եւ կեղծված լինել ու հայտնում է.,,Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ կեղծ ապրանքանիշեր են վաճառում, դրանով հարստանում, հնացած ապրանք ունեցողներն էլ դրանցից գնում-փակցնում են,,:Ընդ որում, նա խանութի վաճառողին էլ ամենայն համոզվածությամբ պնդում էր, որ հավը հաստատ հատուկ լուծույթով մշակել են, որ հնացածությունն անցնի, սպիտակի, բայց ներսի հոտը պահպանվել է:Այս կապակցությամբ հիշեցի, որ ամիսներ առաջ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,, պատմեց, որ ՀՀ տարբեր քաղաքներում վաճառվել է հնացած հավ / կարծեմ ՝էլի խոսքը գնում էր հավի թեւիկների մասին /, ու կեղծ ապրանքանիշով է եղել, հետո պարզվել է որ հատուկ լուծույթով մշակել են հավն ու փորձել երկրորդ կյանք տալ ՝ սպառողների առողջությունը վտանգելու հաշվին: Այն ժամանակ երեւի թե հայկական ապրանքանիշի տակ են կեղծել, հիմա ՝ռուսականի տակ: Իսկ նախորդ շաբաթ տեղեկացանք, որ մայրաքաղաքի խանութներից մեկում սպառողի կողմից արձանագրվել է հնացած ձվի վաճառք. գնորդը տուփով ձուն տուն տանելուց հետո պարզել է, որ դրանք դեռ չեփած են ,,բուրում,, ու շտապել է տանել ետ հանձնել: Միգուցե ,,բուրումնավետության,, համա՞ր է ձվի գինն այդքան բարձր ու էլի բարձրանալու միտում ունի ՝65 դրամից հասնելով 75-80-ի, հիշեցնելով հայտնի բանաստեղծությունը.,,Ելնում եմ ես սարերն ի վեր, ելնում եմ ես քարերն ի վեր...,,: Ներմուծվող ձվերի ,,վերջը տվին,,՝ տեղական արտադրողների նվնվոցներից հետո, հիմա ասպարեզում մնացել են տեղական հավկիթները, որոնք էլ բարձր գնի պատճառով դժվարությամբ են իրացվում ու հնանում են: Ի վերջո խիղճ է պետք: Օստապ Բենդերի ասած ՝,,Բա սրանց չար երազները չե՞ն տանջում,,: Ո՞նց կարելի է 65-70 դրամով հնացած ձու վաճառել կամ ՝1500դրամով հնացած հավ ,,սաղացնել,,: Ի դեպ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջերս նույն խանութից ձու էլ է գնել ՝ 65 դրամով, բայց տուն տանելուց հետո պարզել է, որ ձվի ավանդական դեղնուցը կանաչ գույնի է, ինչն անորակության ակնհայտ ապացույց է: Ասենք , Մխիթարյանը քաղաքի կենտրոնում է ապրում ու կարողացել է գոնե հավի հարցում պաշտպանել սպառողի իր իրավունքները /ինչը, բարեբախտաբար, եզակի երեւույթ չէ, երբ սպառողը կարողանում է տեր կանգնել իր իրավունքներին /, իսկ նրա՞նք, ովքեր գյուղերից գալիս են մարզկենտրոն, առեւտուր կատարում հապշտապ ու գնում...Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել ՝,,Փողոցից միք գնի, փողոցում ինչ ասես վաճառվում է,,: Իսկ ի՞նչ ասես, երբ սուպերմարկետում է հնացած մթերք վաճառվում, որոնց թվում ՝ակնհայտ որակազրկված տեսքով երշիկ կամ նրբերշիկ:Ու կապ չունի, հնացած ապրանքը մայրաքաղաքու՞մ է վաճառվում, թե՞ մարզերում: Այս երեւույթը նոր չէ, եւ կապ չունի էներգիայի գնի բարձրացման հետեւանքով սառնարանները ոչ բավարար միացնելու հետ, քանի որ մշտապես էլ նկատվել են նման երեւույթներ ՝ անկախ էներգիայի թանկ կամ էժան լինելու հանգամանքից: Իսկ ամենավատն այն է, երբ հնացած մթերքներ են իրացվում մանկապարտեզների կամ մանկատների ճաշարանների վրա, ինչի վերաբերյալ քանիցս տեղեկացել ենք հանրապետական հեռուստատեսությամբ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 23 сентября 2014 г.
Չկա ֆեյսբուք, չկա ֆեյք
Այսօր սրտի ,,խոր կսկիծով,, տեղեկացանք համացանցից, որ ֆեյսբուքը նոյեմբերի 1-ից դառնում է վճարովի, ինչը խոսքի ազատության սահմանների կտրուկ նեղացում կլինի: Բայց այ, այդ կերպ պատգամավորները մի գլխացավանքից կազատվեն. չէ՞ որ որոշել էին ֆեյքերի / ֆեյսբուքային անանուն օգտատերերի / ու նրանց հահոյական մեկնաբանությունների, ,,զրպարտության,, համար պատասխանատվության ենթարկել / ու այդ առթիվ համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել /այն օգտատերերի նկատմամբ, ովքեր իրենց էջերում, կայքերում կարտատպեն ֆեյքերի ,,զրպարտչական,, կամ հայհոյական գրառումները: Դե ինչ, եթե ֆեյսբուքը դառնա վճարովի, հնարավոր է, կտրուկ փոքրանա ֆեյքերի թիվը. չկա ֆեյսբուք , չկա ֆեյք / իսկ արդյունքում կտուժեն նրանք, ում համար ֆեյսբուքը ոչ թե հայհոյախոսության ամբիոն է, այլ ՝ ազատ խոսքի, իրավական պայքարի հարթության մի ձեւ / : Եվ, եթե ֆեյսբուքի սեփականատերը նման որոշում է կայացրել, հարկավոր է համացանցում բողոքի ալիք բարձրացնել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ֆեյսբուքային օգտատեր ՝2011թվից
Քիմմանրաթելի հումքը թողած ՝,,դրսի՞ց,, են հումք ներմուծում
Օգոստոսի 1-ին ,,Արմենիա.. հեռուստատեսությամբ մի ռեպորտաժում նշվեց, որ Հայաստանում սկսել են արտադրել արհեստական մետաքսաթելի հումքից պատրաստված զուգագուլպաներ / բուժական, հիվանդություններ կանխարգելող, որի հումքը բերվում է Եվրոպայից /: Հետաքրքիր է, Կիրովականի /Վանաձորի / հումքին ի՞նչ էր եղել, որ դրսից են հումք բերում, մինչդեռ արհեստական մանրաթելը տարիներ շարունակ արտահանվում էր: Որքան հայտնի է, գործարանը ներկայումս անգործության փուլում է: Լավ-վատ ՝ Վանաձորի քիմգործարանի մասին գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասվում է հեռուստատեսությամբ, մամուլով, հայտնի է, որ գործարանը լավ թե վատ ՝ աշխատում է, թեպետ ՝ մշտապես մեծ ուշացումներով է աշխատավարձ տալիս ու բողոքի ցույցերի արդյունքում , ու ներկայումս անգամ 1 տարվա աշխատավարձի պարտքեր ունեցողներ կան, որոնց բողոքները քանիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ / : Բայց այ, քիմմանրաթելի գործարանի մասին տարիներ շարունակ ոչինչ չի ասվում: Միայն մի քանի տարի մեկ ՝ մեկ էլ տեսար մի ,,փախած,, ռեպորտաժ գնաց, թե արտասահմանցիներ են եկել ու շատ ,,հետաքրքրված,, են գործարանի արտադրանքով, ու կրկին ՝ տարիների լռություն / արտասահմանի պատվիրակները կարծես Հայաստան աղջիկտեսի գալիս լինեն. գալիս են էս ու էն գործարանն ուսումնասիրում, մտիկ տալիս, խոստումներ տալիս ու գնում, մինչդեռ հայտնի է / մամուլում էլ ապացույցներ կան /, որ քիմգործարանը, քիմմանրաթելն ու ՋԷԿ-ը միասին են սեփականաշնորհվել ՝1998թվին ու տարբեր սեփականատերերի ձեռքով անցել: Բայց այ, քիմգործարանի մասին խոսում են, իսկ քիմմանրաթելի գործարանի մասին քար-լռություն է:Անգամ ՋԷԿ-ից են երբեմն խոսում, հայտնի է, որ աշխատում է / հատկապես ձմռանը /: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ / սույն հրապարակումը տպագրվել է օգոստոսի 1-ին, ֆեյսբուքի իմ անձնական էջում /
понедельник, 22 сентября 2014 г.
Գազ չունե՞ք ՝ հոսանքը կանջատեն
Սեպտեմբերի 20-ին, անկախության օրվա նախօրեին Կ.Դեմիրճյան 26 շենքի ,,մեկ առանձին վերցրած,, շքամուտքի բնակիչներից ոմանց համար 90-ականների ծուխումուրն ու չոր սպիրտի տհաճ հոտը 2 ժամով ետ էին վերադարձել, քանի որ շքամուտքը անհայտ պատճառներով հոսանքազրկվել էր, քանի որ, նման դեպքերում ՝ գազ չունեցող բնակիչների համար այլընտրանքը դարն ապրած նավթավառներին կրկին անդրադառնալն է՝մութ ամբարներից դրանց հանելով ու ,,հոգեդարձ,, կատարելով: Ինչպես սովորաբար նման դեպքերում, պատճառները ենթադրելի էին. ամենայն հավանականությամբ ՝ հոսանքի լարման փոփոխությունը ՝ինչ-ինչ նպատակներով, որի մասին քանիցս է գրվել ու խոսվել նաեւ հեռուստատեսությամբ: Այլ բան է, երբ մարդիկ տեղեկացված են լինում գրաֆիկային անջատման մասին, ու նախապես իրենց կենցաղային գործերը համապատասխանեցնում են անջատման գրաֆիկին, այլ ՝ երբ անակնկալի են գալիս, երբ ինչ-որ մեկի ,,թեթեւ ձեռքով,,կամ լարումը փոփոխելու / միգուցե նաեւ ՝ ,,լեւի գիծ,, քաշելու / պատճառով մի քանի ժամանոց անջատումներ են լինում, որի հետեւանքով էլեկտրական իրերը կարող են շարքից դուրս գալ:Իսկ մի քանի օր առաջ էլ մարդիկ բողոքում էին, որ 2 օր շարունակ գազ չունեին, որի անջատումներն էլ արդեն ,,հովհարային,, բնույթ են կրում ՝ թանկացած գազից օգտվողներին ստիպելով անցնել թանկացած հոսանքի:Երեւի թե այս ամենը մոմի, չոր սպիրտի ու էլեկտրական վառարանների /միգուցե նաեւ ՝փայտի / վաճառքը խթանելու միտում ունի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արձագանք օմբուդսմենի գրասենյակից ՝ամրացման ենթակա բնակելի շենքում ձկնաբուծարան աշխատեցնելու բողոքի առնչությամբ
Ձկնաբուծարանի պոմպի առաջացրած աղմուկի ու այլ բացասական հետեւանքների մասին վանաձորաբնակ միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանի բողոքի առնչությամբ, որի վերաբերյալ սույն բլոգում սեպտեմբերի 2-ին տպագրված հոդվածը կից էլեկտրոնային փոստով ուղարկվել էր օմբուդսմենին, սույն թվի սեպտեմբերի 10-ին ՀՀ օմբուդսմենը որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.,,Լրագրող Գայանե Հովսեփյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՝խնդրելով վերջինիս աջակցությունը քաղաքացի Գյուլնարա Հակոբյանի իրավունքների պաշտպանության հարցում: Նկատի ունենալով, որ բողոքը համապատասխանում է ,,Մարդու իրավունքների պաշտպանի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջին, ղեկավարվելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեցի լրագրող Գայանե Հովսեփյանի բողոքն ընդունել քննարկման համար, դրա ուսումնասիրումը հանձնարարել Ռ.Ղազարյանին,,: Սեպտեմբերի 21-ին Գյուլնարա Հակոբյանը տեղեկացրեց, որ պոմպի աշխատեցնողը փոխվել է.,,Էն ջահել էրեխեն էլ չկա, տնվորները վեշը տարել-գնացել են, հիմի չգիտեմ, թե ով է աշխատեցնում, աղմուկը մնում է, գիշեր-ցերեկ նասոսը միացրած է ՝տերը չկա, ես ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, մեռնում եմ, մեռնում,,: Փորձել է տարածքի տիրոջից հետաքրքրվել, թե ով է հիմա պոմպի պատասխանատուն, բայց ՝ անօգուտ:,,Ասի որ տնվորը գնացել ա, ռուլդ ու՞մ ես տվել ՝ ձեն չհանեց, ասում ա ՝տատ, դու հաստատ գժվել ես,,: Պարզել էր նաեւ, որ օրեր առաջ եկած կինը, որին ինքը չի տեսել, տեղական կառույցների կողմից է լիազորված եղել, բայց, փաստորեն, պոմպի աղմուկին չի առնչվել, քանի որ փակ խանութին է դրսից ականատես եղել ու հարեւաններին ասել է. ,,Խանութը փակ ա, ի՞նչ պոմպ, թող գնա ականջները բուժել տա, մենք ե՞նք իրա ականջները բուժելու,,: Այ ըտենց սաղ գալիս են փակ խանութի կողքով անցնում-գնում, բայց պոմպը, որ իմ բնակարանի տակ են աշխատեցնում ՝ չեն տեսնում,,- նեղսրտած ու վիրավորված պատմում էր Գ.Հակոբյանը:Նրա մտահոգությունը ոչ միայն իր առողջության առնչությամբ է, այլեւ ՝որ շենքի անվտանգությունն էլ է վտանգված, քանի որ 1988թվի երկրաշաժից հետո շենքը չի ամրացվել / ինչպես բոլոր ամրացման ենթակա 70-ից ավելի շենքեր Վանաձորում /: ,,Երկրաշարժից հետո մեր շենքը քանդման ենթակա էր համարվում, 1999 թվից հետո որոշեցին դարձնեն ամրացման ենթակա, հիմա ոչ քանդում են, ոչ ամրացնում են, էդ ուժեղ նասոսն էլ գիշեր-ցերեկ միացրած ա, ֆշշոց-խշշոցն էլ հետը, ձկան անտանելի հոտն էլ հետը,,- պատմում է իմ զրուցակիցը, որ հերթական անգամ արտասվելով պատմեց, թե ,,Կհավատա՞ս, սաղ գիշեր չեմ կարողանում էդ ձենից աչք փակել, ցերեկներն էլ չգիտեմ ուր կորչեմ,,: Նաեւ վիրավորված է այն հանգամանքից, որ այդ գործի կազմակերպիչները փորձում են անվստահություն սերմանել իր առնչությամբ, հեգնելով, թե ,,Ի՞նչ պոմպ, ի՞նչ բան, թող գնա ականջները բուժի,,: Հարկ է հիշատակել, որ ամրացման ենթական բնակելի շենքերում պարբերաբար հոսանքի լարման հետ կապված վթարներ են լինում, քանի որ սնուցման գծերը ՝ 40 տարվա, մաշված վիճակում են, ու այդ պայմաններում, պարզվում է, արտադրական նպատակներով էլ են բնակելիներում հոսանք օգտագործում, ինչն արդեն ռեալ վտանգ է շենքի ամրության համար, ուստի իմ զրուցակիցը նկատում է.,,Մի օր շենքը նստելու ա,,: Գրեթե նույն հիմնավորմամբ, օմբուդսմենի գրասենյակի միջամտությամբ ոչ վաղուց փակվել է այդ շենքի հարեւանությամբ գտնվող ՝ Լուսավորչի 18 /Կ.Դեմիրճյան / շենքի 1-ին հարկում նախկինում գտնվող ավտոլվացման կետը; ,,Բնակարանների պատերը խոնավություն էին քաշում մոյկից, բնակիչներն էլ բողոքեցին օմբուդսմենի գրասենյակ ՝ փակեցին,,- պատմում է Գյուլնարան:Իսկ ինչպե՞ս է, որ ձկնաբուծարանի պոմպի առնչությամբ միայն ինքն է բողոքում, արդյո՞ք պատճառն այն է, որ պոմպն ուղիղ իր բնակարանի տակ է եւ միայն այդ տարածքում է աղմուկը լսելի , պատասխանում է, որ հարեւանները խանութի տիրոջ ազգականներն են, դրա համար էլ չեն բողոքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ որոշակի հույսեր կապելով, այդուհանդերձ, Գ.Հակոբյանը Վանաձորի քաղաքապետի մոտ ընդունելության է հերթագրվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)