Սեպտեմբերի 20-ին, անկախության օրվա նախօրեին Կ.Դեմիրճյան 26 շենքի ,,մեկ առանձին վերցրած,, շքամուտքի բնակիչներից ոմանց համար 90-ականների ծուխումուրն ու չոր սպիրտի տհաճ հոտը 2 ժամով ետ էին վերադարձել, քանի որ շքամուտքը անհայտ պատճառներով հոսանքազրկվել էր, քանի որ, նման դեպքերում ՝ գազ չունեցող բնակիչների համար այլընտրանքը դարն ապրած նավթավառներին կրկին անդրադառնալն է՝մութ ամբարներից դրանց հանելով ու ,,հոգեդարձ,, կատարելով: Ինչպես սովորաբար նման դեպքերում, պատճառները ենթադրելի էին. ամենայն հավանականությամբ ՝ հոսանքի լարման փոփոխությունը ՝ինչ-ինչ նպատակներով, որի մասին քանիցս է գրվել ու խոսվել նաեւ հեռուստատեսությամբ: Այլ բան է, երբ մարդիկ տեղեկացված են լինում գրաֆիկային անջատման մասին, ու նախապես իրենց կենցաղային գործերը համապատասխանեցնում են անջատման գրաֆիկին, այլ ՝ երբ անակնկալի են գալիս, երբ ինչ-որ մեկի ,,թեթեւ ձեռքով,,կամ լարումը փոփոխելու / միգուցե նաեւ ՝ ,,լեւի գիծ,, քաշելու / պատճառով մի քանի ժամանոց անջատումներ են լինում, որի հետեւանքով էլեկտրական իրերը կարող են շարքից դուրս գալ:Իսկ մի քանի օր առաջ էլ մարդիկ բողոքում էին, որ 2 օր շարունակ գազ չունեին, որի անջատումներն էլ արդեն ,,հովհարային,, բնույթ են կրում ՝ թանկացած գազից օգտվողներին ստիպելով անցնել թանկացած հոսանքի:Երեւի թե այս ամենը մոմի, չոր սպիրտի ու էլեկտրական վառարանների /միգուցե նաեւ ՝փայտի / վաճառքը խթանելու միտում ունի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն