տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 27 февраля 2018 г.
четверг, 22 февраля 2018 г.
Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ֆրանսահայ դեսպան Շառլ Ազնաուրին
Բաց նամակ
ՄԵԾԱՐԳՈ ՇԱՌԼ ԱԶՆԱՈՒՐ
Հայաստանում բողոքս պետական համապատասխան կառույցների ուշադրությանն արժանացնելու եւ խնդիրը կարգավորելու բոլոր ռեսուրսներն սպառվել են, քանզի արդեն մեկ տարի է՝ահազանգում եմ եւ հանրային խորհրդին, եւ վարչապետին, եւ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ ՀՀ նախագահին առ այն, որ 2017թ․հունվարից բնակչության ամենախոցելի խավերի՝տեխնիկական ու ֆինանսական խնդիրների պատճառով անջրաչափ բաժանորդները/որոնց թվում՝աղետի գոտու չամրացված, վթարայնություն ունեցող շենքերի բնակիչ/սոցիալական աղետի առաջ են կանգնած, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է մի որոշում՝ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության հայտով ներկայացված, որով ջրի վարձը կտրուկ բարձրացվում է 5400դրամի՝առանց հիմնավորման, առանց հանրային լսումներ կազմակերպելու/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն, անկախ ընտանիքի անդամների թվից/։Բողոքիս արձագանքելու եւ այդ որոշման կիրարկումը կասեցնելու/նախկինն ուժի մեջ թողնելով/, եւ սակագնի նպատակայնության հարցը հանրային քննարկման դնելու փոխարեն՝կառավարողների անտարբեր վերաբերմունքից ոգեւորված՝ ,,Վեոլիան,, իր կողմից որոշած ու ՀԾԿՀ-ով ,,դավադրաբար,, հաստատած սակագնով հաշվարկած մի պատկառելի ,,պարտք,, է գոյացրել իմ նկատմամբ եւ այն բռնագանձելու հայց ներկայացրել դատարան/հընթացս էլ շարունակում է հաջորդ ամիսների համար նույն սակագնով հաշվարկ կատարել ու ,,պարտք,, նկարել/։Ամենայն հավանականությամբ, ,,Վեոլիան,, այլ բաժանորդների նկատմամբ էլ է այդ կերպ դատական հայցեր ներկայացրել, բայց անգամ դեռեւս չներկայացնելու դեպքում, էլի շատերի ճակատագիրն է վտանգված, քանի որ քաղաքացիների առջեւ ուլտիմատում է դրված․կամ պետք է պայմանագիր կնքեն՝ջրաչափ տեղադրելու համար, կամ՝պայմանագիր կնքեն՝նոր սակագնով վարձ մուծելու համար։Եվ երկու դեպքում էլ պարտադրվում է պարտավորություն վերցնել այդ չհիմնավորված սակագնով գոյացրած պարտքը մուծել ու ժամանակացույց կազմել։Սա նշանակում է, մարդկանց պարտադրում են ստորագրել իրենց մահապատժի հրամանը․մանավանդ այն դեպքում, երբ բնակարանի տեխնիկական պայմանները թույլ չեն տալիս ջրաչափ տեղադրել, քանի որ դրա համար պետք է այն կառուցվածքային փոփոխությունների ենթարկեն, որը ծախսատար է։Սա նաեւ նշանակում է, որ քաղաքացիները կանգնած են սոցիալական աղետի առաջ/ունեզրկման, բնակարանը արգելանքի տակ դրվելու եւ կամ՝մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ջրից զրկվելու վտանգի առաջ/։Քանիցս եմ բացատրել համապատասխան կառույցներին ուղղված նամակներում/ամենավերջինը եղել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված/, որ վթարային բնակարաններում ջրաչափի տեղադրումն անհնար է ու մեծ ֆինանսների է պահանջում, որ անեկամուտ կամ նվազ ապահովված մարդիկ ի վիճակի չեն ձեռնամուխ լինել նման փոփոխություների, որպեսզի ջրաչափ տեղադրեն ու ավելի քիչ մուծեն, առանց ջրաչափի էլ ,,Վեոլիան,, պարտադրանքի նման հաշվեհամարներին ամրագրել է այդ չհիմնավորված սակագինը։Հարցի կարգավորում կարող էր լինել այն, եթե վերադարձվեին ԽՍՀՄ ավանդները՝արժանապատիվ հաշվարկով, 28 տարվա տոկոսադրույքներով, բայց կառավարողները այդ քայլին էլ չեն ուզում գնալ, եւ ավանդների փոխհատուցման տարիքային շեմ են սահմանել 86-ը, մինչդեռ Հայաստանում բնակվող քաղաքացին հաճախ անգամ 50-ի չի հասնում՝սոցիալ-կենցաղային պայմանների պատճառով։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին սկսված քաղգործն՝իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, հայցով,առայժմ ընդմիջվել է մինչեւ մարտի 7-ը, որի ընթացքում ես պարտադրված եմ կամ նոր պայմանագիրն ընդունեմ՝անցանկալի պայմաններով/արհեստական գոյացրած պարտքի ընդունումով եւ այն մարելու ժամանակցույց կազմելով/, կամ՝ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնեմ ու նոր պայմանագիր կնքեմ՝նմանապես ,,Վելոիայի,, արհեստական գոյացրած պարտքը մուծելու պատրաստակամությամբ․եվ կամ՝,,Վեոլիան,, կարող է ինձ զրկել բաժանորդ լինելու իրավունքից/այսինքն՝ջրամատակարարումից/ եւ դատարանն էլ ,չի բացառվում, հիմք ընդունելով ՀԾԿՀ-ի որոշումը, բռնագանձման որոշում կայացնի։
Ջրի սակագինը 5400դրամ դարձնելու ՀԾԿՀ-ի որոշման բողոքարկման հնարավորություններն ուսումնասիրելու խնդրով փետրվարի 14-ին դիմել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/այն բանից հետո, երբ ՀՀ-ում պետական բոլոր ատյաններին ուղղված դիմումներս, այդ թվում՝մարդու իրավունքների պաշտպանին/, համապատասխան արձագանք չգտան մեկ տարվա ընթացքում,սակայն չեմ կարծում, թե այդ հարցը կարգավորվի ավելի շուտ, քան՝մինչեւ մարտի 7-ը՝դատական նիստի օրը,որովհետեւ ժամանակահատվածը կարճ է։
Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ առկա են մեծաքանակ դժգոհություններ՝ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության նկատմամբ ոչ միայն անջրաչափ ,այլեւ՝ջրաչափ ունեցող բաժանորդների կողմից առ այն, որ ,,Վեոլիան,, չհիմնավորված հավելագրումներ է կատարում իրենց հաշվեհամարներին եւ չի մուտքագրում մուծած գումարները․անգամ նոր սակագնով հաշվարկի պայմաններում,կոնկրետ իմ նկատմամբ նման յուրացում է եղել, որի առթիվ համապատասխան անդորրագրեր եմ ներկայացրել դատարան, եւ փետրվարի 16-ին դիմում ներկայացրել ,,Վեոլիային,,․սակայն թե ինձ, թե նմանատիպ այլ քաղաքացիների,ջրմուղից պատասխանում են, որ հաշիվների ճշգրտումը շուտ չի կարող լինել։Այսինքն եթե հարցը վերաբերվում է պարտք գանձելուն՝դա շուտափույթ է արվում, եթե բաժանորդի իրավունքներին՝ապա դա շուտ չի արվի։Այս ամենը ստվեր է գցում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա՝շնորհիվ մի անբարեխիղճ ընկերության։Ակնկալում եմ Ձեր՝որպես ՀՀ իշխանությանը աշխատանքի բերումով մոտ կանգնած եւ առհասարակ՝հայ ժողովրդին մոտ կանգնած պետական-քաղաքական գործչի միջամտությունը՝հարցի կարգավորման հարցում, որպեսզի կասեցվի ,,Վեոլիայի,, նոր սակագնի հաղթարշավը՝խոցելի խավերի նկատմամբ, մինչեւ այդ առթիվ հանրային լսումների կազմակերպումը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրի լրացուցիչ տեղեկություններ,որոնք ներկայացվում են ստորեւ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին պատասխանող Գայանե Հովսեփյանից Լրացուցիչ տեղեկություններ
Նկատի ունենալով, որ ,,Վեոլիա,,ՓԲԸ-ի հայցով ինձնից 32200դրամ ջրի վարձի պարտքի եւ 1500դրամ պետտուրքի բռնագանձման վերաբերյալ ս․թ․փետրվարի 14-ին սկսված, Ձեր վարույթում գտնվող քաղգործը/ԼԴ 2571/02117/ընդմիջվեց մինչեւ ս․թ․մարտի 7-ը՝իմ եւ ,,Վեոլիայի,, միջեւ բանակցություններ սկսվելու պատճառով, հարկ եմ համարում տեղեկացնել, որ դեռեւս փետրվարի 13-ին՝մինչ դատական փուլ մտնելը, ,,Լոռի-ջրմուղի,, հետ սկսված բանակցության փուլում, դիմեցի ջրմուղի իրավաբան Լիլիթ Էվոյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչու՞ ,,Վեոլիայի,, կողմից դատարան ներկայացված ,,հաշվի քաղվածքի,, մեջ/2017թ․հունվար-օգոստոս ամիսների համար/չի երեում 2017թ․հունվար ամսում իմ կողմից մուծված 2000դրամ գումարը, եւ ,,հաշվի քաղվածքի,, հունվար ամսվա սյունակում գրվել է ,,օ,, ։Իրավաբանն այդ հանգամանքը պատճառաբանեց նրանով, որ 2017թ․հունվարի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։Նույն խնդրի առնչությամբ, ս․թ․փետրվարի 15-ին հեռախոսով հարցում ուղղեցի Էվոյանին, թե ի՞նչ կարգով պետք է այդ խնդիրը կարգավորվի․պարզաբանեց, որ պետք է ջրմուղին դիմում ներկայացնեմ։Ս․թ․փետրվարի 16-ին դիմեցի ,,Վեոլիայի,, Լոռու մարզային տեղամաս՝վՎանաձորի քաղաքապետարանի շենքում տեղակայված,որտեղ ինձ հատկացվեց դիմումի ձեւ, որում էլ ներկայացրի խնդիրը, պահանջելով կատարել հաշվարկի ճշտում։Դիմումս պատճենահանվեց եւ պատճեն հանձնվեց ինձ։Համակարգչավարն ասաց, որ բաժանորդներին ստացական չի տրամադրվում՝դիմումի առնչությամբ, քանի որ նոր օրենքով արդեն այդ կարգը վերացել է։Նույնը հավաստեց նաեւ ջրմուղի իրավաբանը/հեռախոսով իմ հարցին ի պատասխան/։Իսկ տեղամասային աշխատողը, ով գրանցեց դիմումս, հավաստեց, որ խնդիրը շուտ չի կարգավորվի, քանի որ նման դիմումներ շատ կան եւ հերթի են դրված։Բանավոր հարցիս, թե ինչու՞ 2017թ․հունվարին մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվարի անդորրագրում եւ դատարանին ներկայացրած ,,հաշվի քաղվածքում,,՝ համակարգչավարը պարզաբանեց, որ ես 2017թ․հունվարին մուծել եմ 2016թ․դեկտեմբերի համար/բնականաբար/․բայց այդ դեպքում ինչու՞ հունվարի համար արդեն գրվել է նոր սակագին՝,,հաշվի քաղվածքում,,/5399դրամ/․եթե հունվար ամսում մենք դեռ դեկտեմբերի համար ենք հաշվետու, ինչու՞ ջրի նոր սակագինը 2017թ․փետրվարից չի ամրագրվել, այլ՝հունվարից։Մինչդեռ 2017թ․հունվարի անդորրագրում այդ նոր սակագինը չկա․այսինքն՝դատարանի համար ներկայացվածը չի համապատասխանում իրական պատկերին/2017թ․հունվար եւ փետրվար ամիսների անդորրագրերը կցված են հայցադիմումի պատասխանին, եւ այդ անհամապատասխանությունն ակնհայտ է․,,հաշվի քաղվածքի,, հունվար ամիսը անհամապատասխան է 2017թ․հունվար ամսվա անդորրագրի հանդեպ/։Հետեւաբար, ինձ ներկայացված 32200դրամ ,,պարտքը,,՝անգամ նոր, վիճահարույց սակագնով,վերահաշվարկի անհրաժեշտություն ունի։Այս ամենի մեջ ես միտում եմ տեսնում ,,Վեոլիայի,, կողմից՝պարտքն ավելի մեծացնելու առթիվ։
Ինչ վերաբերվում է ՀԾԿՀ-ի կողմից հաստատված ջրի վարձի նոր սակագնին՝5400դրամ, այն չհայտնաբերեցի անգամ այդ որոշումն իբր հաստատած ՀԾԿՀ-ում կայքում/թեպետ՝ջրմուղի գրասենյակում ինձ խորհուրդ տվեցին որոշմանը ծանոթանալ ՀԾԿՀ կայքում/, եւ այդ մասին հավաստող միակ փաստաթուղթն առայժմ Մարդու Իրավունքների Պաշտպանի գրությունն է՝ինձ ուղարկված/գործին կցված/, որում վկայակոչվում է ՀԾԿՀ-ի որոշումը։Այժմ այդ որոշումը/ջրի սակագինը 2017թ․հունվարից 5400դրամ դարձնելու/ բողոքարկելու եւ չեղարկելու հնարավորություններն ուսումնասիրելու դիմում եմ ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։Կից ներկայացնում եմ հետեւյալ փաստաթղթերը․
1․Լրացուցիչ տեղեկություններ։
2․,,Վեոլիային,, փետրվարի 16-ին ներկայացրած դիմումիս պատճեն՝ջրմուղի բլանկի վրա, եւ նույն բլանկի վրա ջրի վարձի անդորրագրի հաշվեհամարի գրավոր նշումով՝գրասենյակի կողմից։
3․Տեղեկանք՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից։
Առ դիր՝ 6 թերթ
Դիմող՝ Գայանե Հովսեփյան
воскресенье, 18 февраля 2018 г.
Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վանաձորում՝90-ականների կեսերին
Հուշեր՝վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթի մասին
1994-96թթ․թղթակցում էի վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթին/մանկավարժական ինստիտուտի գրադարանում մատենագետի աշխատանքին զուգահեռ/։Այդտեղ հայտնվեցի՝տեղական մամուլից տեղեկանալով, որ նորաստեղծ թերթին անհրաժեշտ են լրագրողներ։Առաջին թղթակցությունս, որ ,,Տեսադաշտում,, լույս տեսավ, հարցազրույց էր՝իմ կողմից, ԱՄՆ խաղաղության կորպուսի առաջին կամավորներ Սյուզան Ռալլիի եւ Էլեն Քելլիի երկամյա կամավորական գործունեության ավարտի առթիվ,որ վարել էի մանկավարժականի անգլերենի դասախոս Անահիտ Նալբանդյանի միջնորդությամբ եւ հարցազրույցի ընթացքում՝թարգմանությամբ։ Միաժամանակ թերթում հանդես էի գալիս ռուսական մամուլից ուշագրավ թարգմանություններով ու դատաիրավական թեմաներով նյութերով/որոնց թվում՝դատական նիստերի լուսաբանում, եւ ոստիկանական թեմաներով թղթակցություններ/։Դա պայմանավորված էր նրանով, որ այդ տարիներին դեռեւս ատենակալ էի համարվում/քանի որ 1987թ․ատենակալական համակարգը շարունակվեց մինչեւ 1996թ․դատաիրավական բարեփոխումները,իսկ ես 1987թ․քիմմանրաթելի գործարանի կողմից ատենակալ էի ընտրված/։Իրավական թեմաներով թերթում հանդես էր գալիս նաեւ բաց համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհի Սոնա Մալումյանը,ով համագործակցում էր կազմակերպված հանցագործությունների բաժնի հետ/դրա հետ մեկտեղ՝վերջինս նաեւ ազգային-հայրենասիրական թեմաներով նյութեր էր հրապարակում՝հայազգի վրիժառուների հետ կապված/։Առանձին թարգմանություններ՝հաստիքային կարգով՝վարում էր թերթի սրբագրիչ Նարինե Աստանյանը։
Քանի որ դատարանում աշխատած տարիների նախկին գործընկերուհիս տեղափոխվել էր ոստիկանական համակարգ, ուստի ոստիկանանության վարչության հետ բարի-դրացիական հարաբերույուններ ձեւավորվեցին, թերթում սկսեցինք դատական թեմաներին զուգահեռ՝նաեւ ոստիկանական լրատվություն հաղորդել, հարցազրույցներ վարել համակարգի պաշտոնյաների հետ․քանի դեռ տարաձայնություններ չսկսվեցին՝մի նյութի առնչությամբ։
1996թ․ծանոթ իրավաբաններից մեկը մի օր խնդրեց, որ արտերկրից Հայաստան տեղափոխված մի պաշտոնյա ոստիկանի մասին հոդված գրեմ՝որպես ,,լավ մարդու,,․ով ԱՊՀ-ում աշխատած ժամանակ պայքար է մղել կոռուպցիայի դեմ։Ոստիկանությունն այն ժամանակ մասամբ՝տնակներում էր գործում, մասամբ՝երկրաշարժից հետո կիսանորոգված շենքում/վարչությունը շենքում էր, քննիչները՝տնակներում/։Գնացի հարցազրույց վարեցի հիշյալ պաշտոնյայի հետ, ու հանձնեցի նյութը խմբագրություն։Բայց հաջորդ օրը հեռախոսազանգ ստացա՝վարչության պաշտոնյաներից մեկից/ում հետ մինչ այդ բարի-դրացիական հարաբերություններ էին եւ վերջինս սիրով հարցազրույցներ էր տալիս/, որ այդ պաշտոնյայի հետ վարած հարցազրույցը ,,չպետք է տպագրվի,,։Թե ինչու՞՝ոչ մի բացատրություն չտրվեց/ենթադրվում է, թե համակարգի չարակամները ջանացել էին, որ իրենց գործընկերոջ արժանիքները չերեւան, ու ղեկավարության մոտ այդ ուղղությամբ աշխատել էին/․միգուցե, դա մասամբ էլ պայմանավորված էր նրանով, որ տեղական պաշտոնաթերթը ,,վիրավորվածություն,, էր հայտնել ոստիկանական համակարգի ղեկավարությանը, թե ինչպե՞ս է, որ ,,դաշնակների թերթին նյութ եք տալիս, մեր թերթին՝չեք տալիս․ինչու՞ որոշ նյութեր նրանք առաջինն են իմանում,,/,,Տեսադաշտն,, այն ժամանակ դիտվում էր որպես ,,դաշնակցական,, թերթ․թեպետ՝բնույթով իրապես անկախ էր, պարզապես՝ազգային-հայրենասիրական թեմաներով նյութեր էլ էին այդտեղ տպագրվում/։Եվ, միգուցե՝հենց դրա համար, տեղական ոստիկանությանը հրահանգ էր իջեցվել, որ ոչ մեկին նյութ չտան։
,,Ես հետո կբացատրեմ,,-խոստացավ հարցազրույցի լույս տեսնելն արգելող պաշտոնյան։Այդ մասին տեղեկացրի խմբագրին,նա էլ խորհուրդ տվեց գնալ եւ պարզել, թե ինչու չեն ուզում հարցազրույցը տպագրել։Գնացի այդ պաշտոնյայի աշխատավայր, ու զարմանքով տեսա, որ ինքը տեղում չէ, իսկ գործընկերը խնդրեց մի փոքր սպասել․սպասեցի կես ժամ, մեկ ժամ․․․մեկ էլ հանկարծ հայտնվեց վերջինս ու զարմացած ասեց․,,,Էս դու հլա ստեղ ե՞ս․․․ես ասի գնացած կլնես․․․․չէ, ասելու բան չկա, ուղղակի էդ նյութը չտպեք հանկարծ, եթե տպեցիք՝անախորժություններ կլինեն, հասկացա՞նք իրար,,։Նրա պատասխանը փոխանցեցի թերթի խմբագրին, որին էլ մյուս կողմից ճնշում էր այն իրավաբան կինը, ով միջնորդել էր հոդվածի համար, եւ զանգելով խմբագրին, ասել էր․,,Եթե դուք էդ հարցազրույցը չտպեք, ես ձեր թերթը չեմ հարգի, դուք էլ ի՞նչ մամուլ եք, որ վախենում եք ճնշումներից,,։
,,Դե ուրեմն մենք կտպենք էդ նյութը,ինչ ուզում է՝թող լինի,,-ասաց խմբագիրն ու տպեց հոդվածը․,,Բամբակի գործից մինչեւ հայրենի հանցագործներ,,վերնագրով։Հաջորդ օրը ոչ միայն մեր տուն էր զանգահարել հոդվածի տպագրելն արգելող պաշտոնյան, այլեւ ինձ տանը չգտնելով՝զանգահարել էր խմբագրություն, եւ երբ մտա ներս, խմբագիրը ծիծաղելով ասաց․,,Գնա հեռախոսը վերցրու, առավոտից քեզ են հարցնում, գնա բացատրի, թե ինչի ենք տպել,,։Դրանից հետո արդեն թերթի եւ ոստիկանության միջեւ՝հարաբերությունները սառեցին,բայց դրա փոխարեն՝թերթը պաշտպանեց խոսքի ազատության իրավունքը։,,Ավելի լավ է նրանցից առհասարակ նյութ չվերցնենք, քան թե դառնանք իրանց կամակատարն ու ասեն էս տպեք, էն տպեք,,-ասաց խմբագիրը,նկատի ունենալով, որ վարչության պաշտոնյաներից մեկը խնդրել էր, որ իր հորեղբոր ոտանավորները տպեն։
Ի դեպ, այդ տարիներին ոստիկանական համակարգի հանդեպ վստահությունն ավելի մեծ էր/համենայն դեպս՝իմ տպավորությունն այդպիսին է/, համակարգն էլ իշխանություններից ավելի անկախ էր, եւ անգամ՝դեմ էր դուրս եկել ոստիկանության մասին օրենքի նախագծին, որի առթիվ հարցազրույց տպագրվեց ,,Տեսադաշտ,, թերթում․,,Նախագիծը հակասու՞մ է սահմանադրությանը,,։
Ցավոք, ,,Տեսադաշտ,, թերթը երկար կյանք չունեցավ․միգուցե խոստացված ,,անախորժությունների,, հետեւանքը դա էր, իսկ դրանից հետո ես վերջնականպես թեքվեցի հանրապետական մամուլի ուղղությամբ,որին էլ մինչ այդ համատեղում էի ,,Տեսադաշտի,, եւ ԱԻՄ ,,Կանչ նախնյացի,, հետ։Դառնամ զօղորմին տամ պատմաբան Գեւորգ Չատինյանին,լրագրող Ռուբեն Սարգսյանին/ով թղթակցում էր կնոջ՝լրագրող Սեդա Եգանյանի հետ/։Իսկ ,,Տեսադաշտից,, ինձ հիշատակ մնաց թերթի արխիվի հավաքածուն եւ ինձ տրված տեղեկանքը՝ՀՀ լրագրողների միություն ներկայացնելու համար։Իսկ թե ինչու չդարձա լրագրողների միության անդամ՝դա արդեն այլ թեմա է։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 17 февраля 2018 г.
Նախընտրում է տառապել ու պայքարել սեփական երկրում, քան՝հեռանալ օտարություն
Շարունակվում են վանաձորցի միայնակ թոշակառու, Լենինգրադի բլոկադայի տուժած, Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ Հենրիետա Մխիթարյանի տառապանքները՝բազմահարկ շենքի 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի առաստաղի քայքայման խնդրով տարբեր մարմինների դիմելու առնչությամբ։Այդ խնդիրը, որի մասին քանիցս ենք ահազանգել /ու որին անդրադարձել են նաեւ վանաձորյան 2 հեռուստաալիքներ/,որի առթիվ վերջինս վերջին մեկ տարում գրել է եւ քաղաքապետարան, եւ մարզպետարան, եւ պատգամավորական գրասենյակներ, եւ վարչապետին, նրա համար դարձել է գերխնդիր, որ արդեն ձգվում է մեկ տարի։Վերոնշյալ պետական ու ՏԻՄ կառույցներին գրած բողոք-նամակներից հետո/որոնց թվում՝ամենավերջինը՝ՀՀ վարչապետին/, Մխիթարյանն ստիպված էր դիմել դատարան․փետրվարի 7-ի գործը՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջվեց՝Մխիթարյանի խմդրանքով, քանի որ զգացվում էր պաշտպանի մասնակցության անհրաժեշտություն, իսկ հանրային պաշտպանը, նախապես տեղյակ պահելով՝չէր մասնակցել նիստին/պատճառաբանելով փաստաբանների գործադուլը/։Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 25-ին, բայց՝հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ ինքն այդ օրն էլ է զբաղված լինելու եւ չի կարող մասնակցել նիստին։Ու հիմա Մխիթարյանը փաստաբան կամ հանրային պաշտպան գտնելու փնտրտուքների մեջ է․իսկ այդ ընթացքում առաստաղը, բնականաբար, չի սպասում եւ շարունակում է քայքայվել։Իրավական պաշտպանություն գտնելու նրա փնտրտուքները փետրվարի 15-ին հասցրին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որտեղ ներկայացավ իր գործին առնչվող փաստաթղթերով ու իրեղեն ապացույց լուսանկաներով։Մոտ կես ժամ նրա բողոքը լսեցին, գրանցեցին․նրան հանձնվեց Լոռու մարզի փաստաբանների ամբողջական ցուցակ՝ընտրության նպատակով։Մխիթարյանն այս ընթացքում նաեւ հերթագրվել է Վանաձորի քաղաքապետի մոտ ընդունելության/հաջորդ շաբաթվա համար/․բայց մտահոգություն ունի․,,Բա որ քաղաքապետն էլ ասի՝դե որ գործը դատարանում է, էլ ի՞նչ ես պահանջում մեզնից, գնա դատարանից էլ պահանջի,,։
․․․Պարոնայք, ,,սիրուն չի,,․չի կարելի ավանդ ու վաստակ ունեցող մարդուն այդ տարիքում դռնեդուռ գցել ու ստորացումների միջով անցկացնել։Մի՞թե տեղական կառույցն՝ի դեմս քաղաքապետարանի կամ համատիրության, ի զորու չէ մի առաստաղի հարց կարգավորել, որ միայնակ թոշակառուին այսչափ չարչարանքների միջով է անցկացնում։Չէ՞ որ այդ տարիքում մարդը համոզված չէ, թե որքան ժամանակ է մնացել իրեն՝այս կյանքում․․․․Նշեմ, որ հենց տեղական ինքնակառավարման մարմնի խորհրդով էլ վերջինս դատարան է դիմել, ու արդեն վատ ավանդույթ է ձեւավորվել․բազմաբնակարան շենքի բնակիչների հետ կապված հարցերով, որպես կանոն՝դատարանի դուռն են ցույց տալիս ու հարեւաններին միմյանց դեմ տրամադրում։Փոխանակ նպաստելու միջհարեւանայաին հարաբերությունների կարգավորմանը, ավելի են թշնամացնում միմյանց ու հրահրում/2003թ․Մխիթարյանի նկատմամբ ներքեւի հարեւանի կողմից բռնության ենթարկվելու գործում էլ նախկին քաղաքապետարանի թերացումն էր/։Նրա գերխնդրով զբաղվելու փոխարեն, այժմ վերջինիս աղբի վարձի պարտքի մասին ծանուցումներ են ուղարկում/այն էլ՝վրան ապօրինաբար տոկոսներ դրած վարձի, որի անթույլատրելիոթւյան մասին քանիցս ենք ահազանգել․առ այն, որ 2017թ․հունվարից Վանաձորի դեռեւս ոչ լեգիտիմ ավագանու օրոք՝աղբի վարձի վրա տոկոսներ են դրվում/․եւ սա՝այն դեպքում, երբ այդ շենքի բնակիչները քանիցս են հեռուստատեսությամբ ահազանգել, որ շենքի ծխատարը վերածվել է աղբատարի, ու այդ հարցում Մխիթարյանը մատնանաշում է ոչ միայն ներքեւի հարեւանի մեղավորությունը,այլեւ՝համատիրության անտարբեր վերաբերմունքը շենքի խնդիրների հանդեպ։
Հարցիս, թե արդյո՞ք չի ցանկանում տեղափոխվել Ռուսաստան՝իր ծննդավայրը, մոտ լինել Ռուսաստանում ապրող միակ հարազատին/ով, ի դեպ, փետրվարի 7-ին ժամանել էր Ռուսաստանից՝նրա հայցով նիստին մասնակցելու համար /, վերջինս ասաց․,,Ես չեմ ուզում իմ երկրից գնամ, ես իմ երկիրը սիրում եմ, ես օտարության մեջ չեմ կարող ապրել, չեմ ուզում այնտեղ ինձ երկրորդ սորտի մարդ զգամ, բայց ինձ հրահրում են, որ ես թողնեմ-գնամ։Էսօր ինձ Ռուսաստանից էլ են մշտական բնակության հրավիրում, Իսրայելից էլ, բայց ես չեմ ցանկանում հեռանալ իմ հարազատ քաղաքից,,-նշեց Մխիթարյանը, որ քանիցս է դժգոհել, որ մարդիկ փոխանակ պայքարեն, թողնում-հեռանում են երկրից։,,Սա մեր տունն է, ու՞ր գնանք, ինչու՞գնանք,,,-ասում է իմ զրուցակիցը։
․․․Իսկ ինչպե՞ս պայքարեն նրանք, ովքեր սպառել են իրենց ռեսուրսները թե առողջական, թե նյութական առումով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 16 февраля 2018 г.
,,Դատարանում գործ ունե՜նք․․․ դատարանում գործ ունե՜նք․․․դատարանու՜մ․․․,,
,,Ինչ գո՜րծ․․․․ինչ գո՜րծ․․․․ինչ գո՜րծ․․․,, ,,Վեոլիան,, գլխներիս պարտք է սարքե՜լ․․․․պա՜րտք․․․,,
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին ,,Վեոլիայի,, հայցով ինձնից որպես ,,պարտք,, 33700դրամ բռնագանձելու վերաբերյալ դատական նիստն ընդմիջվեց՝մինչեւ մարտի 7-ը/ելնելով այն հանգամանքից, որ ,,Վեոլիայի,, մարզային ներկայացուցիչ ,,Լոռի-ջրմուղի,, եւ իմ միջեւ փետրվարի 13-ից բանակցությունների փուլ է սկսվել։Դատական նիստի ավարտից հետո, նկատի ունենալով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2017թ․հունվարից անջրաչափ բաժանորդների համար սահմանված 5400դրամ նոր վարձը՝30խ/մ հաշվարկով/որի համաձայն էլ ,,Վեոլիան,, իմ դեմ 32200դրամ պարտքի եւ 1500դրամ պետտուրքի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան/, այդ անտրամաբանական ու ՀՀ շարքային քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղին անհամապատասխան սակագնի մասին հավաստող փաստաթուղթը՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2017թ․հուլիսին ինձ ուղարկված, փետրվարի 14-ին ներկայացրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ի տնօրինություն․բողոքարկման եւ այն համապատասխան բարձր ատյաններում չեղարկելու հնարավորությունների ուսումնասիրման նպատակով։Իսկ մինչ դատական հաջորդ նիստը՝մարտի 7-ին նշանակված,ստիպված եմ ,,Լոռի-ջրմուղի,, հետ փետրվարի 13-ից սկսված բանակցությունները շարունակել՝2017թ․ 5400դրամ սահմանված սակագնի շրջանակներում առաջարկվող պայմանագրի եւ դրա հետ կապված խնդիրների պարզաբանման շրջանակներում, որով էլ առաջնորդվում է ,,Լոռի-ջրմուղը,,։
,,Վեոլիայի,, 5400դրամ սակագնի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել նաեւ այլ քաղաքացի,որի դեմ դեռեւս դատական հայց չէր ներկայացվել, բայց՝,,ճանապարհին,, էր՝ինչպես ինքը նշեց, դժգոհելով, որ պայմանագիր կնքելիս քիչ չէ՝5400դրամ առասպելական սակագին է փաթաթվում ոչ իրենց մեղքով անջրաչափ բաժանորդների վզին/այն էլ՝վթարային շենքի բնակիչ/, այլեւ՝պարտադրվում է ընդունել այդ սակագնով/ 2017թ․հունվարից կիրառվող/ բաժանորդների հաշվեհամարներին ,,սարքած,, արհեստական ,,պարտքի,, գումարներն ու այն մարելու ժամանակացույց կազմել․անգամ այն դեպքում՝եթե ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնես։Սա ամենաիսկական արհամարհանք է շարքային քաղաքացու նկատմամբ, որ,,Վեոլիայի,, հայտը առանց հանրային քննարկման 2016թ․դեկտեմբերին հաստատած ՀԾԿՀ-ի մեղքով հայտնվել է ,,Վեոլիայի,,հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում եւ ստիպված է ,,ղազագիր,, ստորագրել՝անունը ,,պայմանագիր,, դրած․ու այդ ,,պայմանագիրը,,/որքան էլ տարօրինակ է/նույնն է եւ ջրաչափ ունեցողների, եւ չունեցողների պարագայում, եւ քաղաքացիներին հնարավորություն չի տրվում այն վերցնել, մի քանի օր ծանոթանալ ու խորհրդակցել իրավաբանի հետ՝ընդունել-չընդունելու վերաբերյալ/լավագույն դեպքում՝մատնացույց է արվում համացանցում դրա տեղադրված լինելու հանգամանքը․ու կապ չունի՝բաժանորդը համացանցից ,,խաբարություն,, ունի, թե չունի/։Իսկ մի ժամանակ, քանի դեռ ջրմուղը սեփականաշնորհված չէր, պայմանագիրն ուղարկվում էր քաղաքացիներին՝տեսուչի միջոցով, եւ հնարավորություն տրվում մանրամասն ծանոթանալ դրա կետերին՝առնվազն մի քանի օր։
,,Միայնակ թոշակառու եմ, ինչու՞ պետք է 5400դրամ վարձ մուծեմ՝նախկին 1100դրամ անձաքանակ վարձի փոխարեն, ու դեռ 5400դրամով ,,սարքած,, պարտքն էլ վիզ վերցնեմ՝պայմանագիր ստորագրելիս,,-իրավացիորեն բողոքում էր քաղաքացին՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին, որին ինքս էլ մինչ այդ ներկայացրի խնդիրը՝պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաեւ այլ դժգոհ քաղաքացու։Բնականաբար, մեր բողոքները գրանցվեցին գրասենյակի իրավաբանի կողմից։
Եվ անգամ ՝այդ առասպելական սակագնով պարտքն էլ ուռճացված է՝իմ դեմ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցադիմումի մեջ․ուղիղ 2000դրամ՝,,Վեոլիան,, ,,կերել,, է եւ չի երեւացրել 2017թ․փետրվարի անդորրագրում։Այս փաստը ,,Լոռի-ջրմուղի,, իրավաբանի կողմից որակվեց որպես ,,տեխնիկական խնդիր՝2017թ․հունվար ամսվա հետ կապված,,․իսկ փետրվարի 13-ի հեռախոսազրույցում,մինչ դատական փուլ մտնելը, նա խորհուրդ տվեց դիմում ներկայացնել ,,Լոռի-ջրմուղ,,՝այդ գումարը անդորրագրի վրա երեւացնելու նպատակով/թպետ, դա չպետք է մտնի նաեւ իմ դեմ ներկայացված հայցադիմումի մեջ, եւ գումարն անգամ նոր սակագնով՝պետք է պակասեցվի ուղիղ 2000դրամով՝32200դրամ ,,պարտքից,,/։Նշեմ, որ այդ անհամապատասխանության մասին նշել եմ նաեւ հայցադիմումի պատասխանի մեջ՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված,հայցադիմումին կցելով 2017թ․հունվարին 2000դրամ մուծելու անդորրագրի պատճեն, ինչպես նաեւ՝2017թ․փետրվարի անդորրագրի պատճեն, որում նշված է՝,,նախորդ վճարում՝,,օ,,։Ստացվում է, 2000դրամը ,,հեչի պես,, կերվել է ջրմուղու՞մ․․․ու սա հազիվ թե միայն իմ պարագայում լինի․ինչքան քաղաքացիներ էլ կան ու կլինեն․․․Ահա եւ ձեզ կոռուպցիա։Ի՞նչ պակաս կոռուպցիա է։
Այսօր, փետրվարի 16-ին դիմեցի ,,Լոռի-ջրմուղի,, գրասենյակ/Հայքի հրապարակում գտնվող տեղամաս/ եւ ներկայացրի դիմում առ այն, որ 2017թ․հունվար ամսվա մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվար ամսվա անդորրագրերում/ներկայացրի անդորրագրերը, որոնք պատճենահանեց համակարգողը եւ վերադարձրեց ինձ օրիգինալը/։,,Դուք 2017թ․հունվարին վճարել եք 2016թ․դեկտեմբերի համար,,-պարզաբանեց համակարգչավարը։Հարց՝,,Լոռի-ջորմուղին,,․այդ դեպքում ինչու՞ ,,Վեոլիան,, իմ դեմ ներկայացրած պարտքի բռնագանձման հայցադիմումին կից ,,հաշվի քաղվածքում,, հունվար ամսվա համար արդեն գրել է ,,հասույթ՝5399դրամ,,․եթե դեկտեմբերի համար հունվարին մուծածը ,,Վեոլիան,, չի հաշվում, բա ինչու՞ նոր սակագինը որպես ,,պարտք,, է ներառել ,,հաշվի քաղվածքում,,/էպիկրիզ/՝2017թ․հունվար ամսվա համար․եթե հունվարին դեռ դեկտեմբերի մուծումների մեջ ենք, ինչու՞ է նոր սակագին դրվել՝որպես ,,հասույթ,, ու մեկ տարի անց էլ մտել դատարան ներկայացված ,,հաշվի քաղվածքի,, մեջ․ ու ավելի մեծացրել ,,պարտքս,,։
Հատկանշական է, որ դիմումն ստանալու մասին ստացական չի տրվում ,,Լոռի-ջրմուղ,, դիմում ներկայացրած քաղաքացիներին։,,Ինչու՞,,՝հարցիս համակարգչավարն էլ, ջրմուղի իրավաբանն էլ վկայակոչեցին ինչ-որ նոր որոշում, որի համաձայն արդեն ստացական չի տրվում/ի տարբերություն՝մինչ ,,Վեոլիան,, եղած ժամանավա/։Իսկ դիմումիս՝այսօր ներկայացված, ասացին, որ սխալը կուղղվի ոչ այնքան շուտ, եւ խորհուրդ տվեցին որպես այլընտրանք՝դիմում ներկայացնել ,,Լոռի-ջրմուղի,, գլխամասային կառույցին․,,Եթե ցանկանում եք, որ շուտ մաքրվի պարտքը, նամակով դիմեք գլխամասային կառույցին,,-առաջարկեց տեղամասային պատասխանատուն, որ գրանցեց դիմումս եւ որպես տանալու ապացույց՝պատճենահանեց ու վերադարձրեց ինձ։Ասեմ, որ մուծված,բայց չմուտքագրված վճարումների հարցով ես միակ քաղաքացին չեմ․էլի կան մարդիկ, որոնք անջրաչափից ջրաչափի անցնելիս՝պարզել են, որ մինչեւ 10հազար դրամի հասնող գումարներ չեն մուտքագրվել, եւ այդ առթիվ իրենց բողոքներին ի պատասխան՝հայտնել են, ջրմուղից, թե ,,Ցուցակներն էնքան շատ են, մաքրելով գալիս ենք,,։Գրեթե նույն պատասխանը մատուցվեց նաեւ ինձ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
вторник, 13 февраля 2018 г.
Դատական հաշվեհարդար՝ի պատասխան համացանցային ընդդիմախոսության
Վաղը, փետրվարի 14-ին, ժամը 12․30-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ տեղի կունենա ,,Վեոլիա-ջրի,, հայցով դատական նիստ՝ընդդեմ ինձ։,,Վեոլիա-ջուրը,, որի ապօրինի ու առասպելական վարձավճար սահմանելու մասին շուրջ մեկ տարի է ահազանգում եմ ում ասես, ուր ասես, դատարանից պահանջում է ինձնից բռնագանձել 32200դրամ՝որպես ,,պարտք,,․այսինքն՝առասպելական սակագնով ու ինձ հետ առանց պայմանագիր կնքելու, առանց նոր սակագնի մասին ինձ գրավոր իրազեկելու՝իմ հաշվեհամարին ամեն ամիս 5400դրամ վարձավճար է դրել ու ըստ այդմ՝պարտք գոյացրել․ու այս ակնհայտ կոռուպցիայի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, բայց՝անօգուտ․միայն օմբուդսմենն իբր արձագանքեց, բայց՝կենտրոնացավ ոչ թե ապօրինի վարձավճարի վրա, այլ՝ինձ խորհուրդ տվեց ջրաչափ տեղադրեմ․այն դեպքում, երբ վերջինիս բացատրել էի, որ վթարային բնակարաններում հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը տեխնիկապես։
Այսօր, ,,Լոռի-ջրմուղի,, իրավաբանի հեռախոսային հրավերով մեկնեցինք ջրմուղի կենտրոնական գրասենյակ՝բանակցությունների/փաստորեն, նախ դատի են տալիս՝առանց բանակցելու, որ արդեն իսկ պայմանագրի խախտում է, հետո նոր ՝հրավիրում են բանակցությունների/։Իմ առջեւ պայման է դրվել․կամ ես պետք է ընդունեմ այդ չհիմնավորված ,,պարտքը,,/որի մեջ, ի դեպ, մտել է նաեւ 2000դրամ մուծած, բայց չմուտքագրված գումար, որ ապացուցվում է 2017թ․հունվար եւ փետրվար ամիսների անդորրագրերի համեմատությունից, որոնք ներկայացրել եմ դատարան/, կամ՝պետք է ջրաչափ տեղադրելու դիմում գրեմ․․․ու կրկին ընդունեմ այդ ,,պարտքը,, եւ պատրաստակամություն հայտնեմ այն վճարել՝ըստ ժամանակցույցի․սա ակնհայտ կեղեքում ու թալան է քաղաքացու նկատմամբ․պատրաստակամություն հայտնել վճարել մի ջրավազանի չափ ջրի սակագնով հաշվարկված վարձի դիմաց․պատկերավոր ասած՝սա կոչվում է մարդու ,,գլխին սարքել,,։Այլ կերպ՝կամ ես պետք է ,,ղազագիր,, ստորագրեմ, կամ՝նրանք ինձ կզրկեն ջրից կամ, եթե կարողանան՝նաեւ բնակարանից՝այն կալանքի տակ դնելով․ահա եւ լրագրողական 22-ամյա անաչառ գործունեությանս ,,պատասխանն,, ու ,,գնահատականը,,՝կյանքի մնացած վերջին հատվածում․այն կյանքի, որ նվիրաբերել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու արդարության հաստատմանը՝ մեկ առանձին վերցրած քաղաքում եւ երկրում։
Հարցիս, թե ես ո՞րտեղից պետք է այդ կարգի գումար մուծեմ, եթե չեմ աշխատում, իրավաբանը հետաքրքրվեց, թե ինչու՞,,․,,որովհետեւ Հանրապետական չեմ,,՝ասացի։
Ի՞նչ է ստացվում․կառավարությունը 15 տարով վաճառել է ջրային տնտեսությունը օտարերկրյա պետության, որ քաղաքացու հետ վարվեն այնպես, ինչպես ճորտի՞․,,կամ կմուծես, կամ կբռնագանձենք,,տրամաբանությամբ․ու խոսքը վերաբերվում է չսպառած ջրի համար վճարելուն, քանի որ ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ գազամատակարարում չունեցող բնակարանը/2 անձից բաղկացած/, կարող է առնվազն ձմռանը ծախսել 30խ/մետր ջուր,որի հաշվարկով էլ ,,Վեոլիան,, ջրի վարձ է սահմանել՝2017թվից, ինչի մասին անցած շաբաթ օրն ահազանգել եմ բաց նամակով նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։
Այն, որ դատարանին միջնորդել եմ՝պատասխան-հայցադիմումիս մեջ, որ ,,Վեոլիայից,, պահանջի վերջին 7 տարվա էպիկրիզն ու համոզվի, որ ես պարտաճանաչ բաժանորդ եմ եղել՝անգամ 1100դրամ պատկառելի սակագնի պայմաններում, իրավաբանն ասաց, որ իրենք չեն պահպանում նախորդի արխիվային տվյալները,։Ստացվում է,պարտաճանաչն ու անպարտաճանաչը մի հաշիվ է՞․․․
Հարցիս, թե ինչպես՞ կարող են բռնագանձում կատարել ինձնից, եթե հաշվի համար չունեմ, թոշակառու չեմ, աշխատող չեմ, բնակարանն էլ միակ սեփականությունն է/այն էլ՝2 համասեփականատերերի/, որից զրկել չեն կարող՝իրավաբանը որոշակի պատասխան չտվեց, բայց հնարավոր համարեց, որ այդ դեպքում կարող են ջրանջատում անել․ինչպես նաեւ՝ այն դեպքում, եթե ջրաչափ տեղադրելու դիմում գրեմ, բայց տեղադրողները գան-համոզվեն, որ այն տեղադրելու հնարավորություն չկա տեխնիկապես՝սանհանգույցի ու ջրատարների անմխիթար վիճակի պատճառով, որոնք վերակառուցելու համար մեծ ֆինանսներ են պահանջվում։
․․․Ի՞նչ լավ է, չէ՞․․․աշխատանքից զրկեցին, եկամտից զրկեցին, հիմա էլ կարող են ջրից զրկել։
ԽՈՐՀՈՒՐԴ՝ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․է միանգամից տվեք՝-սպանեք․զրահաբաճկոնով չեմ քայլում, թիկնապահ չեմ պահում, մեկ-մեկ էլ երեկոյան ժամերի եմ տուն գնում՝շքամուտքն էլ լուսավորված չի, էլ ի՞չ մի ընկել եք ,,Վեոլիա-մեոլիա,, եք խաղացնում․․․թե՞ վախենում եք, որ ասեն ,,Հայաստանում ընդդիմախոս լրագրողներին վերացնում են,,․ի՞նչ տարբերություն․ուղղակի վերացնե՞ն, թե՞ սոցիալական ոչնչացման դատապարտեն։Հիշեցնեմ, որ նախ՝1998թվին իշխանությունը հասավ այն բանին, որ ես զրկվեմ պետական աշխատանքից՝ինստիտուտի գրադարանի մատենագետ, ու ,,սեփական դիմումի,, համաձայն դուրս գամ բուհի գաղջ մթնոլորտից, հետո էլ սկսեց անուղղակի միջամտել այն թերթերի աշխատանքներին, որոնցում հանդես էի գալիս։Եւ քանի որ դրանից հետո էլ ստիպված էի համացանցային անկախ գործունեություն ծավալել՝սեփական ու ընտանեկան խնայողություններիս հաշվին, ուստի որոշեցին հիմա էլ այն կարգի վարձեր փաթաթել ,,վզիս,, որ չկարողանամ դրանց տակից դուրս գալ։
,,էս ամեն ինչը միտումնավոր են անում, որ մարդիկ թողնեն գնան երկրից, ինքան շատ գնան՝էնքան իրանց համար լավ,,-ասում է մի վանաձորցի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Հ․Գ․տեղի ունեցածի մասին հայտնելու համար այսօր այցելեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/թեպետ՝ամիսներ առաջ բաց նամակով էլ էի դիմել ,,Վեոլիայի,, ու ՀԾԿՀ-ի ակնհայտ ապօրինության մասին/, բայց ասացին, որ ղեկավարը տեղում չի, մայրաքաղաքում է/։Նաեւ նպատակ ունեի ներկայացնել իրեղեն ապացույց 2 անդորրագրեր՝ակնհայտ կոռուպցիայի մասին․2017թ․հունվար ամսին մուծած 2000դրամը չի երեում փետրվարի անդորրագրում, եւ գրված է,,նախորդ վճարում՝զրո,,․այս մասին երբ հիշատակեցի ջրմուղի իրավաբանի հետ զրույցում, ասեց, որ ,,հունվարի հետ կապված տեխնիկական խնդիր կա,,։Զանգահարեցի Հայաստանի Հելսինկյան կոմիտե,որ գոնե էն գլխից գլխիս ճարը տեսնելու եւ որեւէ Կարմիր խաչի գրասենյակի միջոցով քաղաքական ապաստան գտնելու դուռը ցույց տա/որովհետեւ դատարանի վճռից հետո միայն Աստծուն է հայտնի, թե ինչ ճակատագիր է սպասվում ինձ,այս երկրում շարունակել-մնալու դեպքում/այդտեղ էլ ղեկավարը չէր տեղում, բայց ասացին, որ տարածքում է/․․․
․․․Հեյ գիտի Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյա՜ն․․․մամուլում հենց հանդես էի գալիս որեւէ հակակոռուպցիոն թեմայով, զանգում-հետաքրքրվում էր, թե ինչ, որտեղ, երբ է տեղի ունեցել, մի անգամ ,,Արմենթելի,, հետ կապված կոռուպցիոն չարաշահման գործով իր մոտ ,,ռազբոր,, եղավ ,,Արմենթելի,, ղեկավարության հետ,որի ընթացքում ապացուցեցի, որ գրածս ճիշտ է եւ հիմնավոր,մի անգամ հեռախոսով հետաքրքրվեց, թե ,,էդ ինչ ,մարդասիրական օգնության,տուշոնկաներ,, են, որ վաճառվում են խանութներում, ինչ գույնի են/որի մասին գրել էի ,,Առավոտում,,/ եւ ես ապացուցեցի, որ տեղի է ունեցել ակնհայտ կոռուպցիա․․․երեւի ազնիվ աշխատանքի համար էլ էդ մարդուն բացահայտ սպանեցին՝2007թվին, իր իսկ տան շեմքում։Հիմա ինչքից ուզում ես գրի, ում ուզում ես դիմի,՝ոչ տեր կա, ոչ տիրական, ոչ ցավին դարման անող․շատ-շատ՝ասեն․,,դու ճիշտ ես, բա ինչ, երկիրը երկիր չի,,։
Подписаться на:
Сообщения (Atom)
