пятница, 16 февраля 2018 г.

,,Դատարանում գործ ունե՜նք․․․ դատարանում գործ ունե՜նք․․․դատարանու՜մ․․․,,

,,Ինչ գո՜րծ․․․․ինչ գո՜րծ․․․․ինչ գո՜րծ․․․,,      ,,Վեոլիան,, գլխներիս պարտք է սարքե՜լ․․․․պա՜րտք․․․,,

                                              ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին ,,Վեոլիայի,, հայցով ինձնից որպես ,,պարտք,, 33700դրամ բռնագանձելու վերաբերյալ դատական նիստն ընդմիջվեց՝մինչեւ մարտի 7-ը/ելնելով այն հանգամանքից, որ ,,Վեոլիայի,, մարզային ներկայացուցիչ ,,Լոռի-ջրմուղի,, եւ իմ միջեւ փետրվարի 13-ից բանակցությունների փուլ է սկսվել։Դատական նիստի ավարտից հետո, նկատի ունենալով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2017թ․հունվարից անջրաչափ բաժանորդների համար սահմանված 5400դրամ նոր վարձը՝30խ/մ հաշվարկով/որի համաձայն էլ ,,Վեոլիան,, իմ դեմ 32200դրամ պարտքի եւ 1500դրամ պետտուրքի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան/, այդ անտրամաբանական ու ՀՀ շարքային քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղին անհամապատասխան սակագնի մասին հավաստող փաստաթուղթը՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2017թ․հուլիսին ինձ ուղարկված, փետրվարի 14-ին ներկայացրի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ի տնօրինություն․բողոքարկման եւ այն համապատասխան բարձր ատյաններում չեղարկելու հնարավորությունների ուսումնասիրման նպատակով։Իսկ մինչ դատական հաջորդ նիստը՝մարտի 7-ին նշանակված,ստիպված եմ ,,Լոռի-ջրմուղի,, հետ փետրվարի 13-ից սկսված բանակցությունները շարունակել՝2017թ․ 5400դրամ սահմանված սակագնի շրջանակներում առաջարկվող պայմանագրի եւ դրա հետ կապված խնդիրների պարզաբանման շրջանակներում, որով էլ առաջնորդվում է ,,Լոռի-ջրմուղը,,։

,,Վեոլիայի,, 5400դրամ սակագնի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել նաեւ այլ քաղաքացի,որի դեմ դեռեւս դատական հայց չէր ներկայացվել, բայց՝,,ճանապարհին,, էր՝ինչպես ինքը նշեց, դժգոհելով, որ պայմանագիր կնքելիս քիչ չէ՝5400դրամ առասպելական սակագին է փաթաթվում ոչ իրենց մեղքով անջրաչափ բաժանորդների վզին/այն էլ՝վթարային շենքի բնակիչ/, այլեւ՝պարտադրվում է ընդունել այդ սակագնով/ 2017թ․հունվարից կիրառվող/ բաժանորդների հաշվեհամարներին ,,սարքած,, արհեստական ,,պարտքի,, գումարներն ու այն մարելու ժամանակացույց կազմել․անգամ այն դեպքում՝եթե ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնես։Սա ամենաիսկական արհամարհանք է շարքային քաղաքացու նկատմամբ, որ,,Վեոլիայի,, հայտը առանց հանրային քննարկման 2016թ․դեկտեմբերին հաստատած ՀԾԿՀ-ի մեղքով հայտնվել է ,,Վեոլիայի,,հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում եւ ստիպված է ,,ղազագիր,, ստորագրել՝անունը ,,պայմանագիր,, դրած․ու այդ ,,պայմանագիրը,,/որքան էլ տարօրինակ է/նույնն է եւ ջրաչափ ունեցողների, եւ չունեցողների պարագայում, եւ քաղաքացիներին հնարավորություն չի տրվում այն վերցնել, մի քանի օր ծանոթանալ ու խորհրդակցել իրավաբանի հետ՝ընդունել-չընդունելու վերաբերյալ/լավագույն դեպքում՝մատնացույց է արվում համացանցում դրա տեղադրված լինելու հանգամանքը․ու կապ չունի՝բաժանորդը համացանցից ,,խաբարություն,, ունի, թե չունի/։Իսկ մի ժամանակ, քանի դեռ ջրմուղը սեփականաշնորհված չէր, պայմանագիրն ուղարկվում էր քաղաքացիներին՝տեսուչի միջոցով, եւ հնարավորություն տրվում մանրամասն ծանոթանալ դրա կետերին՝առնվազն մի քանի օր։

,,Միայնակ թոշակառու եմ, ինչու՞ պետք է 5400դրամ վարձ մուծեմ՝նախկին 1100դրամ անձաքանակ վարձի փոխարեն, ու դեռ  5400դրամով ,,սարքած,, պարտքն էլ վիզ վերցնեմ՝պայմանագիր ստորագրելիս,,-իրավացիորեն բողոքում էր քաղաքացին՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին, որին ինքս էլ մինչ այդ ներկայացրի խնդիրը՝պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաեւ այլ դժգոհ քաղաքացու։Բնականաբար, մեր բողոքները գրանցվեցին գրասենյակի իրավաբանի կողմից։

Եվ անգամ ՝այդ առասպելական սակագնով պարտքն էլ ուռճացված է՝իմ դեմ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցադիմումի մեջ․ուղիղ 2000դրամ՝,,Վեոլիան,, ,,կերել,, է եւ չի երեւացրել 2017թ․փետրվարի անդորրագրում։Այս փաստը ,,Լոռի-ջրմուղի,, իրավաբանի կողմից որակվեց որպես ,,տեխնիկական խնդիր՝2017թ․հունվար ամսվա հետ կապված,,․իսկ փետրվարի 13-ի հեռախոսազրույցում,մինչ դատական փուլ մտնելը, նա խորհուրդ տվեց դիմում ներկայացնել ,,Լոռի-ջրմուղ,,՝այդ գումարը անդորրագրի վրա երեւացնելու նպատակով/թպետ, դա չպետք է մտնի նաեւ իմ դեմ ներկայացված հայցադիմումի մեջ, եւ գումարն անգամ նոր սակագնով՝պետք է պակասեցվի ուղիղ 2000դրամով՝32200դրամ ,,պարտքից,,/։Նշեմ, որ այդ անհամապատասխանության մասին նշել եմ նաեւ հայցադիմումի պատասխանի մեջ՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված,հայցադիմումին կցելով 2017թ․հունվարին 2000դրամ մուծելու անդորրագրի պատճեն, ինչպես նաեւ՝2017թ․փետրվարի անդորրագրի պատճեն, որում նշված է՝,,նախորդ վճարում՝,,օ,,։Ստացվում է, 2000դրամը ,,հեչի պես,, կերվել է ջրմուղու՞մ․․․ու սա հազիվ թե միայն իմ պարագայում լինի․ինչքան քաղաքացիներ էլ կան ու կլինեն․․․Ահա եւ ձեզ կոռուպցիա։Ի՞նչ պակաս կոռուպցիա է։

Այսօր, փետրվարի 16-ին դիմեցի ,,Լոռի-ջրմուղի,, գրասենյակ/Հայքի հրապարակում գտնվող տեղամաս/ եւ ներկայացրի դիմում առ այն, որ 2017թ․հունվար ամսվա մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվար ամսվա անդորրագրերում/ներկայացրի անդորրագրերը, որոնք պատճենահանեց համակարգողը եւ վերադարձրեց ինձ օրիգինալը/։,,Դուք 2017թ․հունվարին վճարել եք 2016թ․դեկտեմբերի համար,,-պարզաբանեց համակարգչավարը։Հարց՝,,Լոռի-ջորմուղին,,․այդ դեպքում ինչու՞ ,,Վեոլիան,, իմ դեմ ներկայացրած պարտքի բռնագանձման հայցադիմումին կից ,,հաշվի քաղվածքում,, հունվար ամսվա համար արդեն գրել է ,,հասույթ՝5399դրամ,,․եթե դեկտեմբերի համար հունվարին մուծածը ,,Վեոլիան,, չի հաշվում, բա ինչու՞ նոր սակագինը որպես ,,պարտք,, է ներառել ,,հաշվի քաղվածքում,,/էպիկրիզ/՝2017թ․հունվար ամսվա համար․եթե հունվարին դեռ դեկտեմբերի մուծումների մեջ ենք, ինչու՞ է նոր սակագին դրվել՝որպես ,,հասույթ,, ու մեկ տարի անց էլ մտել դատարան ներկայացված ,,հաշվի քաղվածքի,, մեջ․ ու ավելի մեծացրել ,,պարտքս,,։

Հատկանշական է, որ դիմումն ստանալու մասին ստացական չի տրվում ,,Լոռի-ջրմուղ,, դիմում ներկայացրած քաղաքացիներին։,,Ինչու՞,,՝հարցիս համակարգչավարն էլ, ջրմուղի իրավաբանն էլ վկայակոչեցին ինչ-որ նոր որոշում, որի համաձայն արդեն ստացական չի տրվում/ի տարբերություն՝մինչ ,,Վեոլիան,, եղած ժամանավա/։Իսկ դիմումիս՝այսօր ներկայացված, ասացին, որ սխալը կուղղվի ոչ այնքան շուտ, եւ խորհուրդ տվեցին որպես այլընտրանք՝դիմում ներկայացնել ,,Լոռի-ջրմուղի,, գլխամասային կառույցին․,,Եթե ցանկանում եք, որ շուտ մաքրվի պարտքը, նամակով դիմեք գլխամասային կառույցին,,-առաջարկեց տեղամասային պատասխանատուն, որ գրանցեց դիմումս եւ որպես տանալու ապացույց՝պատճենահանեց ու վերադարձրեց ինձ։Ասեմ, որ մուծված,բայց չմուտքագրված վճարումների  հարցով ես միակ քաղաքացին չեմ․էլի կան մարդիկ, որոնք անջրաչափից ջրաչափի անցնելիս՝պարզել են, որ մինչեւ 10հազար դրամի հասնող գումարներ չեն մուտքագրվել, եւ այդ առթիվ իրենց բողոքներին ի պատասխան՝հայտնել են, ջրմուղից, թե ,,Ցուցակներն էնքան շատ են, մաքրելով գալիս ենք,,։Գրեթե նույն պատասխանը մատուցվեց նաեւ ինձ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր




Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն