вторник, 13 февраля 2018 г.

Դատական հաշվեհարդար՝ի պատասխան համացանցային ընդդիմախոսության

Վաղը, փետրվարի 14-ին, ժամը 12․30-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ տեղի կունենա ,,Վեոլիա-ջրի,, հայցով դատական նիստ՝ընդդեմ ինձ։,,Վեոլիա-ջուրը,, որի ապօրինի ու առասպելական վարձավճար սահմանելու մասին շուրջ մեկ տարի է ահազանգում եմ ում ասես, ուր ասես, դատարանից պահանջում է ինձնից բռնագանձել 32200դրամ՝որպես ,,պարտք,,․այսինքն՝առասպելական սակագնով ու ինձ հետ առանց պայմանագիր կնքելու, առանց նոր սակագնի մասին ինձ գրավոր իրազեկելու՝իմ հաշվեհամարին ամեն ամիս 5400դրամ վարձավճար է դրել ու ըստ այդմ՝պարտք գոյացրել․ու այս ակնհայտ կոռուպցիայի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, բայց՝անօգուտ․միայն  օմբուդսմենն իբր արձագանքեց, բայց՝կենտրոնացավ ոչ թե ապօրինի վարձավճարի վրա, այլ՝ինձ խորհուրդ տվեց ջրաչափ տեղադրեմ․այն դեպքում, երբ վերջինիս բացատրել էի, որ վթարային բնակարաններում հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը տեխնիկապես։

Այսօր, ,,Լոռի-ջրմուղի,, իրավաբանի հեռախոսային հրավերով մեկնեցինք ջրմուղի կենտրոնական գրասենյակ՝բանակցությունների/փաստորեն, նախ դատի են տալիս՝առանց բանակցելու, որ արդեն իսկ պայմանագրի խախտում է, հետո նոր ՝հրավիրում են բանակցությունների/։Իմ առջեւ պայման է դրվել․կամ ես պետք է ընդունեմ այդ չհիմնավորված ,,պարտքը,,/որի մեջ, ի դեպ, մտել է նաեւ 2000դրամ մուծած, բայց չմուտքագրված գումար, որ ապացուցվում է 2017թ․հունվար եւ փետրվար ամիսների անդորրագրերի համեմատությունից, որոնք ներկայացրել եմ դատարան/, կամ՝պետք է ջրաչափ տեղադրելու դիմում գրեմ․․․ու կրկին ընդունեմ այդ ,,պարտքը,, եւ պատրաստակամություն հայտնեմ այն վճարել՝ըստ ժամանակցույցի․սա ակնհայտ կեղեքում ու թալան է քաղաքացու նկատմամբ․պատրաստակամություն հայտնել վճարել մի ջրավազանի չափ  ջրի սակագնով հաշվարկված վարձի դիմաց․պատկերավոր ասած՝սա կոչվում է մարդու ,,գլխին սարքել,,։Այլ կերպ՝կամ ես պետք է ,,ղազագիր,, ստորագրեմ, կամ՝նրանք ինձ կզրկեն ջրից կամ, եթե կարողանան՝նաեւ բնակարանից՝այն կալանքի տակ դնելով․ահա եւ լրագրողական 22-ամյա  անաչառ գործունեությանս ,,պատասխանն,, ու ,,գնահատականը,,՝կյանքի մնացած վերջին հատվածում․այն կյանքի, որ նվիրաբերել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու արդարության հաստատմանը՝ մեկ առանձին վերցրած քաղաքում եւ երկրում։

Հարցիս, թե ես ո՞րտեղից պետք է այդ կարգի գումար մուծեմ, եթե չեմ աշխատում, իրավաբանը հետաքրքրվեց, թե ինչու՞,,․,,որովհետեւ Հանրապետական չեմ,,՝ասացի։

Ի՞նչ է ստացվում․կառավարությունը 15 տարով վաճառել է ջրային տնտեսությունը օտարերկրյա պետության, որ քաղաքացու հետ վարվեն այնպես, ինչպես ճորտի՞․,,կամ կմուծես, կամ կբռնագանձենք,,տրամաբանությամբ․ու խոսքը վերաբերվում է չսպառած ջրի համար վճարելուն, քանի որ ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, որ գազամատակարարում չունեցող բնակարանը/2 անձից բաղկացած/, կարող է առնվազն ձմռանը ծախսել 30խ/մետր ջուր,որի հաշվարկով էլ ,,Վեոլիան,, ջրի վարձ է սահմանել՝2017թվից, ինչի մասին անցած շաբաթ օրն ահազանգել եմ բաց նամակով նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։

Այն, որ դատարանին միջնորդել եմ՝պատասխան-հայցադիմումիս մեջ, որ ,,Վեոլիայից,, պահանջի վերջին 7 տարվա էպիկրիզն ու համոզվի, որ ես պարտաճանաչ բաժանորդ եմ եղել՝անգամ 1100դրամ պատկառելի սակագնի պայմաններում, իրավաբանն ասաց, որ իրենք չեն պահպանում նախորդի արխիվային տվյալները,։Ստացվում է,պարտաճանաչն ու անպարտաճանաչը մի հաշիվ է՞․․․

Հարցիս, թե ինչպես՞ կարող են բռնագանձում կատարել ինձնից, եթե հաշվի համար չունեմ, թոշակառու չեմ, աշխատող չեմ, բնակարանն էլ միակ սեփականությունն է/այն էլ՝2 համասեփականատերերի/, որից զրկել չեն կարող՝իրավաբանը որոշակի պատասխան չտվեց, բայց հնարավոր համարեց, որ այդ դեպքում կարող են ջրանջատում անել․ինչպես նաեւ՝ այն դեպքում, եթե ջրաչափ տեղադրելու դիմում գրեմ, բայց տեղադրողները գան-համոզվեն, որ այն տեղադրելու հնարավորություն չկա տեխնիկապես՝սանհանգույցի ու ջրատարների անմխիթար վիճակի պատճառով, որոնք վերակառուցելու համար մեծ ֆինանսներ են պահանջվում։

․․․Ի՞նչ լավ է, չէ՞․․․աշխատանքից զրկեցին, եկամտից զրկեցին, հիմա էլ կարող են ջրից զրկել։

ԽՈՐՀՈՒՐԴ՝ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․է միանգամից տվեք՝-սպանեք․զրահաբաճկոնով չեմ քայլում, թիկնապահ չեմ պահում, մեկ-մեկ էլ երեկոյան ժամերի եմ տուն գնում՝շքամուտքն էլ լուսավորված չի, էլ ի՞չ մի ընկել եք ,,Վեոլիա-մեոլիա,, եք խաղացնում․․․թե՞ վախենում եք, որ ասեն ,,Հայաստանում ընդդիմախոս լրագրողներին վերացնում են,,․ի՞նչ տարբերություն․ուղղակի վերացնե՞ն, թե՞ սոցիալական ոչնչացման դատապարտեն։Հիշեցնեմ, որ նախ՝1998թվին իշխանությունը հասավ այն բանին, որ ես զրկվեմ պետական աշխատանքից՝ինստիտուտի գրադարանի մատենագետ, ու ,,սեփական դիմումի,, համաձայն դուրս գամ բուհի գաղջ մթնոլորտից, հետո էլ սկսեց անուղղակի միջամտել այն թերթերի աշխատանքներին, որոնցում հանդես էի գալիս։Եւ քանի որ դրանից հետո էլ ստիպված էի համացանցային անկախ գործունեություն ծավալել՝սեփական ու ընտանեկան խնայողություններիս հաշվին, ուստի որոշեցին հիմա էլ  այն կարգի վարձեր փաթաթել ,,վզիս,, որ չկարողանամ դրանց տակից դուրս գալ։

,,էս ամեն ինչը միտումնավոր են անում, որ մարդիկ թողնեն գնան երկրից, ինքան շատ գնան՝էնքան իրանց համար լավ,,-ասում է մի վանաձորցի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Հ․Գ․տեղի ունեցածի մասին հայտնելու համար այսօր այցելեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/թեպետ՝ամիսներ առաջ բաց նամակով էլ էի դիմել ,,Վեոլիայի,, ու ՀԾԿՀ-ի ակնհայտ ապօրինության մասին/, բայց ասացին, որ ղեկավարը տեղում չի, մայրաքաղաքում է/։Նաեւ նպատակ ունեի ներկայացնել իրեղեն ապացույց 2 անդորրագրեր՝ակնհայտ կոռուպցիայի մասին․2017թ․հունվար ամսին մուծած 2000դրամը չի երեում փետրվարի անդորրագրում, եւ գրված է,,նախորդ վճարում՝զրո,,․այս մասին երբ հիշատակեցի ջրմուղի իրավաբանի հետ զրույցում, ասեց, որ ,,հունվարի հետ կապված տեխնիկական խնդիր կա,,։Զանգահարեցի Հայաստանի Հելսինկյան կոմիտե,որ գոնե էն գլխից գլխիս ճարը տեսնելու եւ որեւէ Կարմիր խաչի գրասենյակի միջոցով քաղաքական ապաստան գտնելու դուռը ցույց տա/որովհետեւ դատարանի վճռից հետո միայն Աստծուն է հայտնի, թե ինչ ճակատագիր է սպասվում ինձ,այս երկրում շարունակել-մնալու դեպքում/այդտեղ էլ ղեկավարը չէր տեղում, բայց ասացին, որ տարածքում է/․․․

․․․Հեյ գիտի Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյա՜ն․․․մամուլում հենց հանդես էի գալիս որեւէ հակակոռուպցիոն թեմայով, զանգում-հետաքրքրվում էր, թե ինչ, որտեղ, երբ է տեղի ունեցել, մի անգամ ,,Արմենթելի,, հետ կապված կոռուպցիոն չարաշահման գործով իր մոտ ,,ռազբոր,, եղավ ,,Արմենթելի,, ղեկավարության հետ,որի ընթացքում ապացուցեցի, որ գրածս ճիշտ է եւ հիմնավոր,մի անգամ հեռախոսով հետաքրքրվեց, թե ,,էդ ինչ ,մարդասիրական օգնության,տուշոնկաներ,, են, որ վաճառվում են խանութներում, ինչ գույնի են/որի մասին գրել էի ,,Առավոտում,,/ եւ ես ապացուցեցի, որ տեղի է ունեցել ակնհայտ կոռուպցիա․․․երեւի ազնիվ աշխատանքի համար էլ էդ մարդուն բացահայտ սպանեցին՝2007թվին, իր իսկ տան շեմքում։Հիմա ինչքից ուզում ես գրի, ում ուզում ես դիմի,՝ոչ տեր կա, ոչ տիրական, ոչ ցավին դարման անող․շատ-շատ՝ասեն․,,դու ճիշտ ես, բա ինչ, երկիրը երկիր չի,,։

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն