вторник, 27 февраля 2018 г.

,,Վեոլիային,, ,,պարտք,, եմ, ջրմուղին ,,գերավճա՞ր,, եմ տվել

,,Առավոտ,, օրաթերթի փետրվարի 23-ի՝,,Վեոլիա,, ՓԲ ընկերությունն ՝ընդդեմ լրագրող սպառողի,, հոդվածում նշվել էր, որ 2017թ․հունվարին ջրմուղին իմ կողմից մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվարի անդորրագրում եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված հաշվի քաղվածքում․նույնը հայտնել եմ նաեւ այս տարվա փետրվարին իմ կողմից դատարանին ներկայացրած հայցադիմումի պատասխանի մեջ՝ներկայացնելով անդորրագրերի պատճեները։Նույն խնդրով այս տարվա փետրվարի 16-ին գրավոր դիմումով հարցում եմ ուղարկել նաեւ ,,Վեոլիային,,։Եվ ահա, ս․թ․փետրվարի 27-ին ,,,Վեոլիայից,, գրավոր նամակ ստացա, որում ընկերության գործադիր տնօրենը պարզաբանում է,, որ ,,Վեոլիա,, ընկերությունն իր գործունեությունն սկսել է 01․01․2017թ․ եւ նախորդ ջրամատակարար կազմակերպությունների իրավահաջորդը չի հանդիսանում։Վերոհիշյալ հաշվառման քարտի համար 2017թ․հունվար ամսին Ձեր կողմից կատարվել է վճարում 2016թ․մատուցած ծառայությունների դիմաց, ուստի այն  ,,Վեոլիա Ջուր,, ընկերության տվյալների բազայում արտացոլված չէ։Ստուգման արդյունքում նախորդ ջրամատակարար կազմակերպությունում առկա գերավճարը ,,Վեոլիա Ջուր,,ՓԲԸ-ի Ձեր բաժանորդային քարտին տեղափոխելու համար անհրաժեշտ է դիմել ,,Հայջրմուղկոյուղի,,ՓԲԸ,,։Փաստորեն, ,,Վեոլիան,, պաշտոնապես հավաստում է, որ ես ,,գերավճար,, եմ կատարել/2000դրամ, որի չափի մասին չի նշում գրության մեջ//․ի՞նչ է ստացվում, ուրեմն ,,Վեոլիային,, ,,պարտք,, եմ, իսկ Ջրմուղ-կոյուղու գրասենյակին ,,գերավճար ,, եմ տվել/լավ է ,,թեյավճար,, չեն ասում/։

Հարց․եթե ,հունվարին իմ կողմից մուծած գումարին,,Վեոլիան,, տեր չի,, ապա ի՞նչ հիմքով է 2017թ․հունվարին իմ հաշվեհամարին ամրագրել 5399 դրամ՝նոր սակագին, չէ՞ որ հունվարին մուծածը, ինչպես ինքն է նշում՝դեկտեմբերի համար է, բա այդ դեպքում ինչու՞ է ինքը հունվարի հաշվի քաղվածքում ամրագրել 5399դրամ/ու այն որպես պարտք ներառել ինձ ներկայացված 32200դրամ արհեստական պարտքի մեջ, որ գոյացրել է իր իսկ կողմից ներդրված, բայց՝ինձ պաշտոնապես չտեղեկացրած սակագնային հաշվարկով/։Ուրեմն թող բարի լինի այդ 5400դրամը մաքրել ,,պարտքի,, ցուցակից, միաժամանակ որպես ,,պարտք,, չհամարել այն հաշվարկով արած գումարը, որ գոյացրել է նոր սակագնով։Եթե նոր սակագնի մասին ինձ պաշտոնապես տեղեկացնում են այս տարվա փետրվարի 13-ին՝բանակցությունների փուլում, ես ինչու՞ պետք է պատրաստակամություն հայտնեմ նոր սակագնով, ,,պարտքը,, մարել՝ժամանակացույցով, եւ նոր պայմանագիր կնքելու դեպքում։Եթե առանց նոր պայմանագրի՝իմ վրա ,,պարտք,, են ,,սարքում,, էլ ո՞րն է նոր պայմանագիր կնքելու իմաստը․չէ՞ որ երաշխիք չկա, թե վաղն էլ մի ուրիշ ընկերություն չի գնելու ջրային տնտեսությունն ու ասի, որ իմ մուծած գումարները գնացել են ,,նախորդ ջրամատակարար կազմակերպությանը,, ու պարտադրեն, որ ես հիմա էլ ,,Վեոլիային,, դատի տամ, որ իմ մուծած գումարները փոխանցի նոր սեփականատիրոջ ֆոնդին։

․․․Կարծում եմ, հարցն ավելի գլոբալ է, քան՝,,մեկ առանձին վերցրած,, սպառողի շահերը, որովհետեւ այսօր բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք 2017թ․հունվարին մուծումներ են կատարել ջրմուղին/միգուցե նաեւ կանխավճարներ տվել/, բայց ,,Վեոլիան,, այդ մուծումները/անգամ՝10հազար դրամի հասնող/ չի ,,ճանաչում,,․իսկ այդ առթիվ բողոքներով դիմող քաղաքացիներին հորդորում է ամիսներով սպասել, մինչեւ ,,ցուցակները մաքրվեն,, եւ կամ՝խորհուրդ է տալիս դիմումներ ներկայացնել Հայ Ջրմուղ-կոյուղու գրասենյակ։Առհասարակ, եթե ջրային տնտեսությունը սեփականաշնորհված է, ո՞րն է 2 համանման կառույց պահելու իմաստը/,,Վեոլիա,, եւ Հայջրմուղ կոյուղու գրասենյակ/, որոնց երկուսի միաժամանակյա առկայությունը ոչ միայն չի թեթեւացնում բաժանորդների հոգսը, այլեւ՝նպաստում է թղթաբանության ավելացմանը եւ մեծացնում կոռուպցիոն ռիսկերը։Ի՞նչ պակաս կոռուպցիա է․մարդիկ գումար են մուծել,  բայց այդ գումարներն, անգամ՝անդորրագրերի առկայության  պայմաններում, չկան ,,Վեոլիայի,, ,,ծխամատյաններում,,․բա այդ դեպքում ու՞մ ,,հոր խերին,, են գնացել այդ գումարները։Եթե անգամ մուծման անդորրագրերը չեն երաշխիք, որ քո գլխին ,,պարտք,, չեն սարքի, էլ ի՞նչ իրավական երկիր ենք։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն