տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 9 апреля 2018 г.
воскресенье, 8 апреля 2018 г.
Հայտնվել են բնակարանը կորցնելու վտանգի առաջ՝շենքի սեփականաշորհման պատճառով
Ստորեւ ներկայացվում է Լոռու մարզի Ձորագետ ավանի/որ 1988թվի երկրաշարժից հետո ,,գյուղի,, կարգավիճակ է ստացել՝պաշտոնական անվանումով/ թիվ 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ, հայր եւ որդի Հովիկ եւ Միքայել Կոստանյանների նամակն՝ուղղված Լոռու ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին։Նամակը, որ ընդամենն օրերս է ուղարկվել պատգամավորին, հրապարակայնացնելու անհրաժեշտություն է զգացվել,քանի որ արդեն քանի ամիս է, այդ հասցեի բնակիչները բողոքով ուր ասես՝դիմել են/ներառյալ՝մեծահարուստ-գործարար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որի անվան հետ է նաեւ առնչվում բուն խնդիրը/։Հիշյալ բնակիչներն ամիսներ առաջ դիմել են նաեւ ՀՀ ներկայիս նախագահին եւ վարչապետին, որոնց կողմից էլ բողոքը վերահասցեագրվել է Լոռու մարզպետարան, մարպետն էլ իր հերթին հարցում է ուղարկել համայնքապետարան։Իսկ ժամանակն շտապում է ՝ի վնաս բնակիչների, քանի որ հայտնվել են ոչ իրենց մեղքով բնակարանը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ շենքը, որում բնակվում են եւ որը մինչ օրս պատկանել է Հայէներգոյին, նախատեսված է հանձնել մեծահարուստ գործարարին՝որպես սեփականություն, եւ հիմա ՀԷՑ-ն շտապեցնում է նրանց՝ազատել բնակարանը, որպեսզի այն սեփականատիրոջը հանձնվի ,,մաքուր,,․/այսինքն՝առանց բնակիչների/։Իսկ թե ինչպես է լուծվելու մարդկանց բնակության ճակատագիրը՝հայտնվել է երկրորդական պլանում․30 տարուց ավելի այդ շենքում բնակվող մարդկանց ու նրանց որդու ընտանիքին ՀԷՑ-ն առաջարկում է․․․գնալ վարձով ապրել, եւ անգամ՝առանց նրանց իրազեկելու՝հանել են անձնագրային բաժնի գրանցումից եւ պարտադրել 7-ն օրյա ժամկետում գրանցվել որեւէ հասցեում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ընտանիքի յուրաքանչյուր անդամի գլխին որպես սպառնալիք կախված է․․․30հազար դրամ տուգանքը։Այլ մանրամասներ՝բնակիչների նամակում։
-----------------------------------------------------------------------------------------------------------------
ՀՀ ԱԺ պատգամավոր Կ․Կարապետյանին՝Լոռու մարզի Ձորագետ գյուղի 1 փողոցի 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ Հովիկ Կոստանյանից եւ Միքայել Կոստանյանից
Դիմում-խնդրանք
Դիմումատուներս հայր ու որդի ենք։Հարգելի պարոն Կարապետյան։Իմանալով Ձեր կատարած բարեգործությունների մասին, շատ զարմացա, թե ինչպես եք դուրս հանում մեզ այն շենքից, որը վերջերս գնել եք Ձորահէկից։Այստեղ ապրել ենք 1985թվից մինչ օրս։Բայց այսօր, մեզ առանց տեղյակ պահելու, հանել են գրանցումից եւ սպառնալով՝տվել մեկ ամիս ժամանակ՝դուրս գալու մեր բնակարաններից։Այսքան տարիների ընթացքում երբեւէ մեզ չեն անհանգստացրել կամ պարտադրել, որ դուրս գանք։Ընդհակառակը․մենք ապրում ենք 3 սենյականոց բնակարանում, իմ որդուն էլ որպես նորաստեղծ աճող ընտանիք,2001թվին նույն շենքի թիվ 1 բնակարանում հատկացրել են եւս 3 սենյականոց բնակարան։Մենք այլ տեղ տանիք չունենք, մեր միակ ապրելու տեղն այս շենքն է, որտեղից մեզ դուրս եք հանում։Նշեմ, որ անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել Ձորահէկի տնօրեն Ա․Պետրոսյանի իրավաբանի հետ, որը շատ վստահ ինձ ասաց, որ այս որոշմանը տեղյակ է կառավարությունը եւ հենց իրենք են պարտադրում տարածքը լքել։Ես ասացի, որ ապրելու տեղ չունենք, նա ինձ մատնացույց արեց, որ գոյություն ունեն վարձով բնակարաններ՝գնացեք եւ ապրեք։Վարձով բնակարանում ապրելու համար աշխատանք է պետք, որը մենք չունենք։Ապրում ենք անապահով պայմաններում։Որդիս մենում է արտագնա աշխատանքների, որպեսզի կարողանանք քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծել երեխաների համար։
Շենքում այս տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել։Տանիքը փլվում էր, մեր միջոցներով փոխել ենք․փոխել ենք նաեւ լուսամուտները։ Կատարում էինք կապիտալ վերանորոգում, երբ մեզ տեղեկացրին բնակարանը լքելու պահանջի մասին։
Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ՝թոշակառու։Ընտանիքում կա 3 անչափահաս երեխա։Մեծ թոռնիկս նախազորակոչիկ է,մենք ի՞նչ սրտով եւ ի՞նչ հասցեից պետք է նրան ուղարկենք հայրենիքին ծառայելու։
Պարոն Կարապետյան, խնդրում եմ ձեզ՝որպես մարդ, որպես Լոռվա բարերար եւ որպես Լոռվա մարզի պատգամավոր, մեզ ձեռք մեկնել՝թույլ տալով , որ մենք շարունակենք ապրել մեր բնակարաններում կամ՝ հատկացնել ուրիշ տանիք՝մեր երեխաների համար։
Հարգանքներով՝դիմողներ Հ․Կոստանյան,
Մ․Կոստանյան։
четверг, 5 апреля 2018 г.
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
1998թ․ մայիսին , ՀՀ իշխանափոխությունից եւ ՀՀ առաջին նախագահի հրաժարականից ամիսներ հետո/որ պատմական իրավիճակից ելնելով էր/, ես էլ, ճակատագրի չար հեգնանքով, ստիպված էի ,,սեփական դիմումի համաձայն,,ազատվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում գրադարանի մատենագետի աշխատանքից․որ ընդամենը՝աշխատանք էր, եւ ոչ թե՝պաշտոն։Աշխատանքից ազատման պատճառը կոլեկտիվում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն էր եւ նախկին ռեկտորի ու գրադարանի վարիչի պարբերական պահանջը՝աշխատանքից ազատվելու դիմում գրելու առնչությամբ, որի առթիվ քանիցս գրավոր բողոքներ եմ ներկայացրել Լոռու նախկին կրթության վարչության պետ, այնուհետ՝մարզպետ Արամ Քոչարյանին։Ստեղծված իրավիճակում՝նախընտրեցի դուրս գալ պետական աշխատանիքց եւ զբաղվել միայն լրագրությամբ, որ 1995թվից սկսած՝համատեղում էի գրադարանային աշխատանքի հետ։Սակայն, 1999թվից սկսած՝Վանաձորի նախկին իշխանությունների ներքին միջամտությամբ խոչընդոտվում էր իմ լրագրողական գործունեությունն անգամ այն թերթում, ում կողմից ամեն ամիս ծրարով շնորհակալություն էի ստանում՝վարձատրության հետ միասին։2011թվին ստիպված լքեցի հայաստանյան լրատվական դաշտը եւ սկսեցի հանդես գալ համացանցային գործունեությամբ, որ, փաստորեն, ոչ պետական, ոչ էլ դրամաշնորհային աջակցություն չի ստանում, քանի որ ,,գրանտ կպցնելու,, արվեստին չեմ տիրապետում մի երկրում, որտեղ գրանտները թափվում են ոմանց գլխին՝առատության եղջյուրների պես, ու հաճախ էլ՝անարդյունավետ փոշիանում։
Իմ 22 տարվա լրագրողական գործունեությունը, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ նախկին համագործակցության փորձս, որի ընթացքում ստացել եմ շնորհակալագրեր, մրցանակ՝կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցույթի շրջանակներում, աշխատանքային մոտ 40 տարվա փորձս, որ սկսվել է դպրոցն ավարտելուն պես՝1977թվից՝ Վանաձորի քիմմանրաթելի գործարանից, այնուհետ շարունակվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում/որտեղ եւ ուսանել եմ՝բարձրագույն-մանկավարժական՝լեզվագրական կրթություն ստանալով, եւ աշխատել, իսկ հետո՝ ժողդատարանում, որից հետո կրկին՝մանկավարժականում,եւ այն, որ 1988թվի երկրաշարժից հետո ԼԿԵՄ ուղեգրով 6 ամիս դասավանդել եմ աղետի գոտուց Բելառուս էվակուացված երեխաներին՝որպես մանկավարժ,եւ ունեմ համապատասխան բնութագիր՝Բելառուսի ,,Զուբրյոնոկ,, ճամբարի տնօրինության կողմից 1989թ․տրված, արդյո՞ք ինձ իրավունք չի վերապահում՝այս պետության մեջ ինձ իմ ընդունակություններին ու կարողություններին համապատասխան աշխատանք գտնելու՝անկախ իմ քաղաքական համոզմունքներից։Այս հարցում ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝մինչեւ թոշակի գնալս աշխատանք գտնելու հարցում/որպեսզի ստիպված չլինեմ լքել հայրենիքս ու դեգերել Կարմիր Խաչի միջազգային ճամբարներում՝որպես հալածյալ/,որովհետեւ հետեւելով Ձեր խորհրդին, որ մշտապես տալիս եք Ձեզ դիմող գործազուրկներին, ինքս մշտապես ուշադիր եմ աշխատանքային հայտարարությունների նկատմամբ, սակայն երբեւեէ չեմ տեսել, որ մտավոր-աշխատանքային, մշակութային ոլորտներին վերաբերվող աշխատանքային հայտարարություններ հանդիպեն, ինչի առթիվ օրերս Բաց նամակով դիմել եմ նաեւ ՀՀ մշակույթի նախարարին, վերջնիս ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մշակութային ոլորտում կան աշխատատեղեր,որոնք քաղծառայողի կամ դեպարտամենտի մրցույթ չեն նախատեսում,բայց՝հայտարարություններ էլ չեն արվում դրանց առկայության վերաբերյալ, իսկ կադրերի ընտրությունը կատարվում է ավանդական ԽԾԲ տարբերակով, ինչն էլ նպաստում է արտագաղթի մեծացմանը եւ նրան, որ շատ արժանավորներ չկարողանան իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանք գտնել։Նշեմ, որ լրագրողական ստաժից բացի, ունեմ նաեւ գրադարանային,ադմինիստրատիվ -վարչական աշխատանքի փորձ, 1990թ․ավարտել եմ արդարադատության համակարգի դասընթացը՝կազմակերպված համակարգի վարչական աշխատողների համար, 1996թվի․հաշվառված եմ եղել Լոռու մարզպետարանի կադրային ռեզերվում՝նախկին իրավաբանի միջնորդությամբ, սակայն ինձ համար այդպես էլ անհայտ մնաց իմ փաստաթղթերի ճակատագիրը՝նախկին վարիչ Սաղաթելյանի մահից հետո, քանի որ հետագայում այդպես էլ չհետաքրքրվեցի դրանց ճակատագրով։
Ցավով ու այս երկրից խոր հիասթափությամբ ստիպված եմ տեղեկացնել, որ ներկա սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում/մանավանդ, որ թոշակային տարիքի շեմը 55-ից բարձրացվել է 63-ի/, իմ ընտանիքի ԽՍՀՄ ավանդները չվերադարձնելու պայմաններում/որ ստանալու հերթին հասնելու համար, եթե առաջնորդվենք ներկայիս հերթով՝պետք է սպասել մոտ 100-150 տարի, քանի որ շուրջ 5-10 տարի է՝հերթը կանգնած է մինչեւ 1932թվի ծնվածների վրա/,արդեն սակավանդամ դարձած մեր ընտանիքի եկամտազրկվելու պայմաններում/մանավանդ, որ գործազուրկների նպաստն էլ վերացրել են, թեպետ՝երբեւէ չեմ դիմել նման նպաստ ստանալու խնդրանքով/,շուրջ 4 ամիս է՝ սոցիալական ահաբեկչության ամենակուլմինացիոն կետում եմ գտնվում՝հայտնվելով անգամ դատական հալածանքների մեջ, որում ինձ ներքաշել է ,,Վեոլիա-ջուր,, ընկերությունը՝իմ նկատմամբ արհեստական ջրի ,,պարտք,, սարքելով՝ապօրինաբար ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված ջրի վարձի նոր, առասպելական բարձրացման շնորհիվ, որի առթիվ ստիպված եմ ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ ծախսել՝տարբեր կառույցների ուղղված նամակների վրա, եւ , որ ամենամեծ ծաղրն է՝կանանց միամսյակի պայմաններում ստիպված լինելով ոչ միայն օրախնդիր գոյապայքար մղել, այլեւ դեգերել դատարան-իրավապաշտպան կառույցներ ճանապարհին՝իմ իրավունքների պաշտպանության նպատակով։Սա նվաստացուցիչ է ու վիարվորական, երբ 22 տարվա իրավապաշտպան գործունեություն ծավալած լրագրողը, որ մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն բազմաթիվ քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվել են տարբեր ոլորտներում, այսօր ստիպված է դատարանում հանդես գալ որպես ,,պատասխանող,,․փաստորեն, ,,պատասխանատվության,, ենթարկվելով ոչ միայն ապօրինի ,,պարտք,, չվճարելու համար, այլեւ՝որ տարիներ շարունակ ինչ-ինչ ուժերի հետեւողական աշխատանքի շնորհիվ ունեզրկվել ու կեղեքվել է՝ստիպված լինելով անգամ վաճառքի հանել անձնական-ընտանեկան գույքն ու նվիրական մասունքները։Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ այս ամենին, եթե ոչ՝քաղաքական հետապնդում՝համոզմունքների համար․քաղաքացիական համոզմունքների ու իրավապաշտպան-հասարակական գործունեության համար, որի արդյունքում միգուցե՝ոմանց պաշտոնների համար ռեալ վտանգ եմ հանդիսացել՝մերկացնելով նրանց վնասակար գործունեությունը՝պետության եւ քաղաքացիների համար։
18-ամյա տառապանքիս փորձը դա է հուշում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,5․04․2018թ․
вторник, 3 апреля 2018 г.
Իշխանությունը հալածում է, իրավապաշտպան կառույցը՝ցրում
Այս տարվա մարտի մեկին դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝գրավոր դիմում ներկայացնելով իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու մասին/նույն դիմումը զետեղեցի նաեւ համացանցում՝սույն բլոգում/։Դիմումի մեջ նշել էի՝,,Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝բողոքս թարգմանաբար միջազգային իրավապաշտպան կառույցներին եւ Կարմիր խաչի գրասենյակին ներկայացնելու հարցում,,։Մարտի 23-ին, երբ մեր բնակարանը հոսանքազրկվել էր նախորդ օրվանից/իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու ,,ծրագրի,, շրջանակներում/, գնացի ՀՔԱ գրասենյակ՝դիմումիս ճակատագրի մասին տեղեկանալու։Դիմումս վերցրած աշխատակցուհին տեղում չէր․ ասացին, որ կլինի երկուշաբթի՝3 օր անց։Հանգամանքների բերումով, մեկ էլ այցելեցի այսօր՝իմ դեմ ,,Վեոլիա-ջուր,, ընկերության հայցով դատական նիստից հետո։Իմ հարցին ի պատասխան, թե ի՞նչ ընթացքի մեջ է դիմումս՝այն թարգմանաբար միջազգային կառույցներին ներկայացնելու առումով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը պատասխանեց, որ իրենք թարգմանություններով չեն զբաղվում։,,Բա եթե դիմումով չեք զբաղվելու, ինչու՞ համապատասխան գրությամբ ետ չեք ուղարկում, ինչու՞ եք պահում ձեր մոտ,,՝հարցս էլ կարելի է ասել՝անպատասխան մնաց։Հետո նշեց, որ բողոքիս մեջ նաեւ ,,Վեոլիա,, ջրի կողմից 5400դրամ սակագնի մասին էր հիշատակված,իսկ իրենք ջրմուղի հարցերով չեն զբաղվում։Պարզաբանեցի, որ խոսքս վերաբերվում է ոչ թե ջրի վարձի սակագնի բողոքարկմանը, այլ՝իմ ընտանիքը իշխանությունների կողմից հետապնդելու առթիվ գրած բողոքիս, որ տեղադրել եմ նաեւ համացանցում՝հայտարարության կարգով/Ի դեպ, դեռ նախորդ այցելություններից մեկի ժամանակ՝փետրվարի 14-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը պարզաբանեց, որ ,,Վեոլիան,, մասնավոր կառույց է , իսկ իրենք զբաղվում են միայն պետական կառույցների հետ կապված բողոքներով/։
Երբ գրասենյակի իրավաբանի ուշադրությունը ցանկացա հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր դատարանում ակնհայտ իրավախախտում է տեղի ունեցել, քանի որ իմ առարկության պայմաններում՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատը լսվեց առանց ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցության/քանի որ երբ դատավորն ասաց, թե ինչու՞ եմ ցանկանում, որ ,,Վեոլիայի,, ներկայացուցիչն անպայման ներկա գտնվի եւ ի՞նչ իմաստ ունի նիստի հետաձգելը,հասկացա, որ անիմաստ է առարկությունս պնդելը՝հոգեբանական ճնշման պայմաններում/։Այդ առթիվ՝գրասենյակի իրավաբանը մատնանշեց, որ դատարանից վճիռն ստանալուց հետո, եթե ցանկանամ, կարող եմ բողոքարկել։,,Իսկ ձեր գրասենյակը այդ հարցում կարո՞ղ է իրավական աջակցություն ցույց տալ,, հարցիս կրկին մատնանշեց, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։Լավ, եթե անձին ու նրա ընտանիքին տարիներ շարունակ իշխանության կողմից հետապնդելու հարցով չեն զբաղվում եւ անգամ՝հրաժարվում են բողոքը թարգմանաբար հասցնել միջազգային կառույցներին, ո՞րն է իրավապաշտպան կառույցի դերը՝,,մեկ առանձին վերցրած քաղաքում,, կամ մարզում,կամ ու՞ր գնան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ոչ թոշակառու են, ոչ նպաստառու՝թե Հանրային պաշտպանի դիմեն, ոչ էլ աշխատող կամ ,,մեծ փողեր կպցնող,,՝թե գնան մասնավոր փաստաբան վարձեն։Գնան ջուրն ընկնե՞ն՝էս գրանտաթաթախ երկրում, որ հետո այդ նույն իրավապաշտպաններն ամպագոռգոռ հայտարարություններ անեն, թե այսինչը մեր մոտ բողոք ուներ իշխանության դեմ, ու նրա մահվան ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա․․․Մարդուն կենդանության օրոք է աջակցություն պետք, ոչ թե՝հետմահու։
,,Իսկ կա՞ Վանաձորում որեւէ կառույց, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, եթե դուք այդ հարցերով չեք զբաղվում,,-այս հարցիս էլ գրասենյակի իրավաբանն ասաց, որ տեղյակ չէ։Ի՞նչ լավ է , չէ՞․ջրմուղը տեռորի ենթարկի ու ապօրինի որոշումներ փաթաթի ժողովրդի վզին, իրավապաշտպան կառույցն ասի, թե ինքը մասնավոր կառույցներով չի զբաղվում/պետական կառույցներն էլ էն գլխից չեն իրենց դերում․ներառյալ՝մարդու իրավունքների պաշտպանը՝ահռելի աշխատավարձ ստացող/,ՀԷՑ-ը տեռորի ենթարկի ընդդիմախոս լրագրողին ու 5 օր բնակարանը հոսանքազրկի/ինչի հավանականության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մարտի մեկին տեղյակ էի պահել/, ընդդիմախոս լրագրողը տարիներ շարունակ հետապնդումների ենթարկվի, իշխանության կողմից դավադրաբար ունեզրկվի ու եկամտազրկվի՝իրավապաշտպան կառույցը խորհուրդ տա դիմել մասնավոր փաստաբանի կամ Հանրային պաշտպանի․․․/դեռ նախորդ այցիս ժամանակ՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն այդ խորհուրդը տվեց՝հասկացնելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում/։Բա ուրեմն ո՞վ է զբաղվում ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարման խնդիրներով, ո՞վ է կոչված բարձրաձայնել դրանք, միայն որոշ հեռուստաստուդիանե՞ր՝այն էլ՝ոչ բոլոր, այն էլ՝ցանկության կամ նպատակահարմարության դեպքում, թե՞ ազգովի պետք է դառնան բլոգեր ու հերթով հետապնդումների ենթարկվեն․․․Եթե էդքան միջոցներ ունենամ, որ փաստաբան վարձեմ, էլ ինչի՞ եմ դիմում իրավապաշտպան կառույցի։Հիշեցնեմ, որ 2001թ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ինձ տեղեկանք տրվեց, որ ես դիմել եմ իրենց՝իմ եւ իմ ընտանիքին իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, տեղեկանքը զետեղված է նաեւ սույն բլոգում՝հոդվածներից մեկում։Իսկ 2002թ․ ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, երբ ես ներկայացրի իմ բողոքները՝իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մասին, վանաձորյան իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, ներկա էր նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։Այդ հանդիպման մասին լուսաբանվել է 23․04․2003թ․,,Առավոտի,, ,,Հանուն ազատ մամուլի եւ ժողովրդավարության,, հոդվածում,,։
Պատմական անդրադարձի կարգով նշեմ, որ 2003թ․, երբ Քոչարյանի ռեակցիայի տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին 10-օրյա վարչական կալանքի ենթարկեցին՝,,չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար։, այդ մասին իմանալուն պես՝ահազանգեցի ,,Առավոտ,, թերթին/ում թղթակցում էի/,,10-օրյա կալանք՝իրավապաշտպանին,, հոդվածը լույս տեսավ/,թերթն իմ ապահովությունից ելնելով՝անունս չէր նշել՝որպես նյութի աղբյուր, բայց ինձ հեռախոսով ասացին, որ ,,քանի դեռ քեզ էլ չեն բռնել՝գրի,,։ Այնուհետ՝գրեցի ,,Եվրոպան թիկունքիդ կանգնած է,, նյութը՝նույն վարչական կալանքի թեմայով․․․Այդ օրերին, երբ շատերը վախենում էին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողքով անցնել, մշտապես մտնում-հետաքրքրվում էի գրասենյակի ղեկավարի ճակատագրով․․․2002-2005թվերին հասարակական հիմունքներով հանդես եմ եկել գրասենյակի երբեմնի թերթում՝,,Քաղաքացիական նախաձեռնություն,, եւ մշտապես լուսաբանել գրասենյակի միջոցառումներն այն թերթերում, որոնց հետ համագործակցել եմ/մի անգամ էլ շնորհակալագիր է տրվել/։ Երբ մի քանի տարի առաջ Վանաձորում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու առթիվ գրասենյակի ղեկավարի առաջարկության առթիվ գրասենյակը ձվերով ու քարերով ,,ռմբակոծեցին,,՝կատարվածը դատապարտեցի ֆեյսբուքում՝որակելով որպես խուլիգանություն․․․Լավ չի, պարոն Սաքունց, հեչ լավ չի, որ հին ընկերներին, նեղ օրերի ընկերներին շատ շուտ են մոռանում, անգամ՝ֆեյսբուքի ընկերների ցանկից ջնջում, ու իրենց դուռը գնալիս ասում՝,,բա որ դու իմանաս, թե ինձ ինչքան են հալածել, ինձ կնախանձես,,։Ինչի,՞ էդքան լավ բան է՞ հալածվելը, որ հալածվելու համար պետք է մեկը մեկին նախանձի, այն էլ՝նույն քաղաքացիական հասարակության շրջանակում հանդես եկող գործիչները, լրագրողները կամ ակտիվիստները։Կամ ասում ես՝,,հետապնդում են՝դիմիր մասնավոր փաստաբանի,, կամ ,,հանրային պաշտպանի դիմիր,,։Որ փաստաբան վարձելու միջոց ունենամ, էլ ինչի՞ եմ իրավապաշտպանի դիմում։Կամ ո՞րն է իրավապաշտպանի դերը, եթե իշխանությունից հալածված ու ապօրինություններից աչք չբացող քաղաքացու, առավել եւս՝իրավապաշտպան լրագրողին մասնավոր փաստաբանի դուռն են ցույց տալիս։ Թվում էր, թե փաստորեն, իշխանությունից ու ապօրինություններից հալածված քաղաքացիների վերջին հույսը կարող էր իրավապաշտպան կառույցը լինել, բայց, փաստորեն, դա էլ չի հույս, ու քաղաքացու վերջին հանգրվանը կամ մոտակա կամուրջներից մեկն է՝եթե ուժեղ չգտնվի, կամ՝երկրից մի կերպ մազապուրծ դուրս թռչելը;Ի դեպ, մարտի մեկի դիմումս՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված, Բաց նամակով վերահասցեագրել էի նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին,որոնց հետ եւս համագործակցության փորձ ունեմ, սակայն առ այսօր ինձ համար անհայտ է նաեւ նրանց դիրքորոշումը՝ բողոքս թարգմանաբար միջազգային կառույցներին հասցնելու առնչությամբ, քանի որ իմ բազմաթիվ հեռախոսազանգերին ի պատասխան՝հայտնում են, որ ղեկավարը տեղում չի։Ուռին ու բարդին՝ամեն իրավապաշտպան իրեն դարդին։Եղունգ ունես՝գլուխդ քորի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Ուրեմն ինչքան է ,,Վեոիլան,, ինքնավստահ, որ ՀՀ ,,անկախ,, դատարաններն իր շահերն են պաշտպանելու, որ անգամ՝իր իսկ հայցով դատական նիստին չի արդեն իր ներկայացուցչին ուղարկում։Դե եթե էս երկրում մարդու իրավունքների պաշտպանն է պաշտպանում ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումները, դատարաննե՞րն ինչու չպիտի պաշտպանեն։Չեմ կարծում, թե ամոթից երեսները բռնած չլինի ու դրա համար չներկայանան դատական նիստի,ի վիճակի չլինելով իրենց դեմ ներկայացրած իմ հակափաստարկների ,,տակից դուրս գալու,,․թեպետ՝ո՞վ գիտե։Մի խոսքով՝այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով դատական նիստը՝33700դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, ընթացավ առանց ,,Վեոլիայի,,։Դատավոր Տիգրան Գրիգորյանի այն հարցին, թե համաձա՞յն եմ ,արդյոք, որ առանց ,,Վեոլիայի,, ներկայացուցչի լսվի գործի քննությունը, պատասխանեցի, որ ՝,,ոչ,,։Դատավորն անմիջապես խիստ տոնով հարցրեց, թե ,,ինչու՞,,։Ասի՝որպեսզի իմ փաստարկներին առարկություն ներկայացվի, բա չիմանա՞նք ինչով է պատճառաբանելու ,,Վեոլիան,,՝իմ կողմից իր հայցի դեմ հակափաստարկներին։Դիտարկմանս, որ գտնում եմ, որ պետք է նիստը տեղի ունենա ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցությամբ, ուստի տեղին կլինի, եթե նիստը հետաձգվի,դատավորն ավելի խիստ ու առարկություն չվերցնող տոնով ասաց՝,,Ի՞նչ իմաստ ունի հետաձգելը,,։Ասի դե որ իմաստ չունի՝առանց ,,Վեոլիայի,, նիստ արեք․․․/ինձ համար ինչ տարբերություն․գիլյոտինով են մահվան դատապարտելու՞, թե՞ էլեկտրական աթոռով․․․մեկ է, իրենց ճիշտը կարան անցկացնեն, քո ճշտի վրա էլ թքած ունենան/։Եվ, քանի որ դատավորի հետ հարցուպատասխանի ընթացքում երեւի թե ,,սխալվեցի,, ու ինքս հարց ուղղեցի, վերջինս խիստ տոնով ասաց՝,,դուք իրավունք չունեք հարցեր տաք,,։Ի՞նչ լավ է, չէ՞, իրենք կարան քո հարցին հարցով պատասխան են ու առարկությանդ դեմ ասեն՝,,ինչու,,․բայց դու հարց տալու իրավունք չունես։Մեռնեմ օրենքին։Մի քիչ էլ որ հակաճառես՝,,զանգի-զրանգի,, դատական կարգադրիչները կարան ,,բռնեն դունչդ, կտրի շունչդ,,․ու միջանցքի պատի վրա էլ նախապես զգուշացրել են, թե ինչ իրավասություններ ունեն դատական կարգադրիչները/նույն ոստիկանն է, անունը կարգադրիչ դրած/։Խեղճ 90-ականների դատավորներ․տնակներում ազատ-անկախ նստած՝մի ոստիկան էլ չկար, որ պաշտպաներ, ով ասես՝կարար գար գլխներին կտուտեր՝գնար․հիմա՝հենց դատարանի շեմքից քաղաքացիներին դիմավորում է ոստիկանների համատեղ կամ ցաքուցրիվ խումբը։Նիստի ընթացքում պնդեցի այն, ինչ ներկայացրել էի նաեւ գրավոր․այն է՝,,Վեոլիան,, հենց սկսզբից հաշվարկների անճշտություն է կատարել․2017թ․հունվարի մուծումը չի գրանցել, այն համարելով որպես ,,նախորդ ջրամատակարար կազմակերպությանն ուղղված մուծում, բայց՝նույն ամսում ամրագրել է 5400դրամ նոր սակագին՝հունվարից, որ պետք է ուժի մեջ մտներ փետրվարից։Պնդեցի, որ նա պետք է ինձ նախապես տեղյակ պահեր նոր սակագնի մասին․այնպես, ինչպես 2010թվին ջրմուղի տնօրինությունն էր գրություններ ուղարկում քաղաքացիներին՝հրավիրելով նոր պայմանգրին ծանոթանալում,մինչդեռ ,,Վեոլիան,, ինձ նախ դատի է տվել, հետո նոր՝հրավիրել պայմանագիր կնքելու, եւ եթե ես ծանոթանում եմ նոր պայմանագրին այս տարվա փետրվարից, ինչու՞ պետք է մեկ տարի առաջ նրա ,,սարքած,, գումարին տեր լինեմ։Մատնանշեցի նաեւ, որ շատ փնթի էպիկրիզ է ներկայացրել/հաշվի քաղվածք/, մանրատառ ու դժվարընթեռնելի, ինչը կարելի է համարել անհարգալից վերաբերմունք թե դատարանի, թե բաժանորդի նկատմամբ։Համոզված եմ, եթե ես նման փաստաթուղթ ներկայացնեի, ինձնից հաստատ չէին ընդունի՝այն որակելով որպես ,,ոչ պատշաճ,,։Ինձ հետ բերել էի նաեւ ջրմուղի նախորդ տնօրինության/Ա․Ղարիբյանի/ կողմից 2010թ․ներկայացված նման փաստաթուղթ՝բայց պատշաճ տեսքով, որպեսզի ապացուցեմ, թե ինչպիսին պետք է լինի պատշաճ փաստաթուղթը, բայց դատավորը անհրաժեշտություն չհամարեց ծանոթանալ դրան։Այն հարցին, թե ,,ունե՞ք ,,Վեոլիայի,, հետ պայմանագիր՝պատասխանեցի, որ չունեմ։Վճիռը կհրապարակվի ապրիլի 12-ին եւ ըստ այդմ կորոշվի, թե ինձ ինչ կարգով պատժեն․,,էլեկտրական աթոռի վրա,, պատժե՞ն, թե՞ Ժաննա Դարկի նման այրեն։Հետաքրքիր հանգամանք է այն, որ իմ դատական նիստը նշանակված էր մի կնոջ գործից հետո/ում գլխին ,,Վեոլիան,, փորձել էր 250հազար դրամ կոտրել, ինչը կանխվել էր տիկնոջ կողմից՝դատախազություն դիմելուց հետո․այդ մասին գրել եմ սույն բլոգի նախորդ հրապարակումներից մեկում՝,,Վեոլիայից տուժածները դատարանում՝պատասխանողի դերում,,/, բայց նախ՝իմ դեմ գործը քննության առան․երեւի որ հնարավորություն չունենամ անցած անգամվա նման՝ուրիշի դատին էլ անդրադառնամ ու ,,Վեոլիայի,, այլ ապօրինություններ մերկացնեմ։Ի դեպ, այդ կինն ինձ հետ զրույցում ասաց, որ ցանկացել է զանգել վանաձորյան ստուդիաներից մեկին եւ հրավիրել նիստը լուսաբանելու, բայց՝տանեցիները չեն ցանկացել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 2 апреля 2018 г.
Վաղը, ապրիլի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի իմ դեմ ,,Վեոլաջրի,, հայցով քաղգործի քննությունը։Հիշեցնեմ, որ ,,Վեոլիան,, առանց հանրային լսումների՝ՀԾԿՀ-ի դավադիր հաստատմամբ, ջրի վարձը թռիչքային ձեւով բարձրացրել է՝անջրաչափ բաժանորդների համար՝անցած տարվա հունվարից, երբ ընկերությունը ՀՀ կառավարության շնորհիվ իրավունք ստացավ 15 տարով վերցնել հայաստանյան ջրի կառավարումը։Նախկին անձաքանակ 1100դրամ սակագինը ,,Վելոիան,, սուսուփուս դարձրել է 5400դրամ կայուն վարձ՝հաշվարկելով որպես 30խ/մ առասպելական ջրի ծախս։Ու այս հանցագործ որոշման կայացման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն եւ անգործության մատնված Հանրային խորհուրդը, եւ ՀՀ վարչապետը, եւ մարդու իրավունքների պաշտպանը, որոնց այդ ակնհայտ ապօրինության մասին ահազանգում եմ դեռ անցած տարվա փետրվարից, ու նրանք բոլորն էլ ջայլամի քաղաքականություն են վարում՝չտեսնելու տալով այս ապօրինությունն ՝ի վնաս հազարավոր քաղաքացիների։Պատկան մարմինների հանցավոր լռության պայմաններում՝,,Վեոլիան,, քաղաքացիների նկատմամբ արհեստական ,,պարտք,, է գոյացնում,,՝անգամ առանց գրավոր նախազգուշացնելու/ինչը մինչ ,,Վելոիան,, քաղաքացիների ունեցած պայմանագրի խախտում է/, ու միանգամից դատական հայցեր ներկայացնում։Ու հիմա ,,Վեոլիան,, պահանջում է, որ նախքան իր հետ պայանագիր կնքելը՝այդ արհեստական ու չհիմնավորված ,,պարտքը,, ,,վիզ վերցնեմ,, ու ,,ժամանակացույցով մարեմ,,․հընթացս էլ՝նոր սակագնով նոր պարտքեր է ավելացնում կամ՝,,սարքում,,․սա ամենաիսկական սոցիալական գենոցիդ է/թերեւս իշխանության ,,դաբրոյով,,՝ընդդեմ ինձ․իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող բլոգերի/։Սրա հետ մեկտեղ, ,,Վեոլիան,, այդ պարտքի մեջ ներառել է նաեւ լրացուցիչ գումար՝2017թ․հունվարին մուծած գումարս ,,ուրանալով,, ու պատճառաբանելով, թե այն նախորդ ջրամատակարար կազմակերպությանն է գնացել։Ընդ որում, ամբողջ հանրապետությունով մեկ՝2017թ․հունվարին մուծած ջրի վարձն է ,,ուրացել,, եւ այդ առթիվ բողոքող քաղաքացիներին ի պատասխան՝կամ ասում է՝,,ցուցակները մաքրելով գալիս ենք,, կամ գրում է, թե ,,դուք մուծումը կատարել եք նախորդ ջրամատակարար կազմակերպությանը, գնացեք նրանից պահանջեք,,։Սա ամենախայտառակ խառնիփնթոր եւ բյուրոկրատական քաշքշուկային իրավիճակ է․մարդկանց ներքաշել անմիտ գործողությունների մեջ, ու սրան կարող է վերաբերվել այն հայտնի թեւավոր խոսքը, որ ,,մի խելառ քարը ջուրը գցեց, հազար խելոք չկարեցան հանեն,,։
․․․Եթե ,,Վեոլիան,, նոր սակագնի մասին ինձ տեղեկացնում է այս տարի՝փետրվարի 13-ին միայն՝հրավիրելով տարածքային մասնաճյուղ բանակցությունների, ինչու՞ պետք է ես մեկ տարի առաջ նրա կողմից իմ հաշվեհամարին բռնակցած գումարն ընդունեմ՝որպես ,,ի գիտություն,, եւ պատրաստակամություն վերցնեմ վճարել այդ չհիմնավորված գումարը։
Ինչպես ասեց լոռեցիներից մեկը՝,,մեզ փափախավոր թուրքի տեղ են դրել,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բաց նամակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին
Տեղեկացանք, որ Վանաձոր բացառիկ այց է կատարել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝հանդիպելով ,,էլիտար,, մտավորականության եւ ուսանողության հետ, եւ որոշեցինք սույն Բաց նամակը, որ գրել ենք ամիսներ առաջ, ի վերջո զետեղել սույն բլոգում
Բաց նամակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին
--------------------------------------------------------------------------------- Պարոն նախարար, հայտնի է, որ մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելու համար քաղծառայողի քննություն չի պահանջվում՝առնվազն միջին անձնակազմի համար։Սակայն այս ոլորտի թափուր աշխատատեղերի վերաբերյալ/գրադարաններում, թանգարաններում, պատկերասրահներում եւ այլուր/ թափուր աշխատատեղերի վերաբերյալ երբեւէ հայտարարություններ չեն լինում մամուլում, հեռուստատեսությամբ։Բացառիկ դեպքերում, միգուցե՝հանրապետական կայքերում լինում են։Սա խոսուն վկայություն է այն մասին, որ աշխատանքի ընդունումը, կադրերի ընտրությունն այդ ոլորտներում կատարվում է Սովետից մնացած ԽԾԲ/խնամի-ծանոթ-բարեկամ/ տարբերակով կամ՝կաշառքով։Կարծում ենք, ժամկետանց չի համարվի, եթե այդ ոլորտներում աշխատանքի ընդունումը կատարվի բաց, թափանցիկ եւ հրապարակային՝ըստ գիտելիքների կամ մրցութային հիմունքներով, եւ ոչ թե՝ըստ կուսակցական պատկանելության կամ՝հովանավորության, ազդեցիկ ,,թիկունք,, ունենալու,ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եվ կպակասեցնի գործազրկությունը, կկանխի անարժանների մուտքը՝պատասխանատու աշխատանքների։Հենց այս կարգի անարդարությունների պատճառով է, որ մարդիկ հիասթափված՝ստիպված են լքել երկիրը։
Կցանկանայինք բարձրաձայնել նաեւ մի կարեւոր խնդրի մասին․արդեն քանի տարի է, Լոռու մարզի Ձորագէս ավանի ակումբա-գրադարանային համալիրը լուծարված է/90-ականներին դեռեւս գրադարանը գոյություն ուներ տնակներում/, բայց ակումբի շենքը գոյություն ունի։Տեղեկացանք, որ այդ շենքը նվիրատվության թե վաճառքի կարգով հանձնվել է հայաստանյան մեծահարուստ գործարարներից մեկին, որ այդտեղ մտադիր է առեւտրական համալիր հիմնել։Տեղին կլիներ, եթե դրա հետ մեկտեղ՝նաեւ մի անկյուն առանձնացվեր՝Ձորագէսի պատմության թանգարան հիմնելու համար։Նշենք, որ Ձորագէսի հիմնադրման 85-ամյա հոբելյանն անցած տարի լրացավ, եւ ավանն այսօր համարվում է տուրիզմի միջազգային կենտրոն, իսկ տուրիստներին ,ենթադրվում է, պետք է որ հետաքրքրի ոչ միայն Հայաստանի բնությունը, այլ նաեւ՝պատմամշակութային արժեքները։Մինչդեռ Ձորագէսին առնչվող պատմական տվյալները, որոնք այսօր դեռեւս պահպանվում են ավագ սերնդի ձորագէսցիների մոտ, դատապարտված են ոչնչացման․իսկ չկա պատմություն, ուրեմն եւ չկա ազգ։Հիշեցնենք, որ եղել է Տաշիր-Ձորագէտի թագավորություն՝նախքան Ձորագէս հիմնադրվելը, որն էլ կառուցվել է Մեծ Եղեռնից մազապուրծ հայ որբերի շնորհիվ, որոնք այդտեղ հիմնել են իրենց օջախները՝թույլ չտալով, որ հայի օջախի ծուխը մարվի բարբարոս ոսոխի ձեռքով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)