Ուրեմն ինչքան է ,,Վեոիլան,, ինքնավստահ, որ ՀՀ ,,անկախ,, դատարաններն իր շահերն են պաշտպանելու, որ անգամ՝իր իսկ հայցով դատական նիստին չի արդեն իր ներկայացուցչին ուղարկում։Դե եթե էս երկրում մարդու իրավունքների պաշտպանն է պաշտպանում ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումները, դատարաննե՞րն ինչու չպիտի պաշտպանեն։Չեմ կարծում, թե ամոթից երեսները բռնած չլինի ու դրա համար չներկայանան դատական նիստի,ի վիճակի չլինելով իրենց դեմ ներկայացրած իմ հակափաստարկների ,,տակից դուրս գալու,,․թեպետ՝ո՞վ գիտե։Մի խոսքով՝այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով դատական նիստը՝33700դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, ընթացավ առանց ,,Վեոլիայի,,։Դատավոր Տիգրան Գրիգորյանի այն հարցին, թե համաձա՞յն եմ ,արդյոք, որ առանց ,,Վեոլիայի,, ներկայացուցչի լսվի գործի քննությունը, պատասխանեցի, որ ՝,,ոչ,,։Դատավորն անմիջապես խիստ տոնով հարցրեց, թե ,,ինչու՞,,։Ասի՝որպեսզի իմ փաստարկներին առարկություն ներկայացվի, բա չիմանա՞նք ինչով է պատճառաբանելու ,,Վեոլիան,,՝իմ կողմից իր հայցի դեմ հակափաստարկներին։Դիտարկմանս, որ գտնում եմ, որ պետք է նիստը տեղի ունենա ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցությամբ, ուստի տեղին կլինի, եթե նիստը հետաձգվի,դատավորն ավելի խիստ ու առարկություն չվերցնող տոնով ասաց՝,,Ի՞նչ իմաստ ունի հետաձգելը,,։Ասի դե որ իմաստ չունի՝առանց ,,Վեոլիայի,, նիստ արեք․․․/ինձ համար ինչ տարբերություն․գիլյոտինով են մահվան դատապարտելու՞, թե՞ էլեկտրական աթոռով․․․մեկ է, իրենց ճիշտը կարան անցկացնեն, քո ճշտի վրա էլ թքած ունենան/։Եվ, քանի որ դատավորի հետ հարցուպատասխանի ընթացքում երեւի թե ,,սխալվեցի,, ու ինքս հարց ուղղեցի, վերջինս խիստ տոնով ասաց՝,,դուք իրավունք չունեք հարցեր տաք,,։Ի՞նչ լավ է, չէ՞, իրենք կարան քո հարցին հարցով պատասխան են ու առարկությանդ դեմ ասեն՝,,ինչու,,․բայց դու հարց տալու իրավունք չունես։Մեռնեմ օրենքին։Մի քիչ էլ որ հակաճառես՝,,զանգի-զրանգի,, դատական կարգադրիչները կարան ,,բռնեն դունչդ, կտրի շունչդ,,․ու միջանցքի պատի վրա էլ նախապես զգուշացրել են, թե ինչ իրավասություններ ունեն դատական կարգադրիչները/նույն ոստիկանն է, անունը կարգադրիչ դրած/։Խեղճ 90-ականների դատավորներ․տնակներում ազատ-անկախ նստած՝մի ոստիկան էլ չկար, որ պաշտպաներ, ով ասես՝կարար գար գլխներին կտուտեր՝գնար․հիմա՝հենց դատարանի շեմքից քաղաքացիներին դիմավորում է ոստիկանների համատեղ կամ ցաքուցրիվ խումբը։Նիստի ընթացքում պնդեցի այն, ինչ ներկայացրել էի նաեւ գրավոր․այն է՝,,Վեոլիան,, հենց սկսզբից հաշվարկների անճշտություն է կատարել․2017թ․հունվարի մուծումը չի գրանցել, այն համարելով որպես ,,նախորդ ջրամատակարար կազմակերպությանն ուղղված մուծում, բայց՝նույն ամսում ամրագրել է 5400դրամ նոր սակագին՝հունվարից, որ պետք է ուժի մեջ մտներ փետրվարից։Պնդեցի, որ նա պետք է ինձ նախապես տեղյակ պահեր նոր սակագնի մասին․այնպես, ինչպես 2010թվին ջրմուղի տնօրինությունն էր գրություններ ուղարկում քաղաքացիներին՝հրավիրելով նոր պայմանգրին ծանոթանալում,մինչդեռ ,,Վեոլիան,, ինձ նախ դատի է տվել, հետո նոր՝հրավիրել պայմանագիր կնքելու, եւ եթե ես ծանոթանում եմ նոր պայմանագրին այս տարվա փետրվարից, ինչու՞ պետք է մեկ տարի առաջ նրա ,,սարքած,, գումարին տեր լինեմ։Մատնանշեցի նաեւ, որ շատ փնթի էպիկրիզ է ներկայացրել/հաշվի քաղվածք/, մանրատառ ու դժվարընթեռնելի, ինչը կարելի է համարել անհարգալից վերաբերմունք թե դատարանի, թե բաժանորդի նկատմամբ։Համոզված եմ, եթե ես նման փաստաթուղթ ներկայացնեի, ինձնից հաստատ չէին ընդունի՝այն որակելով որպես ,,ոչ պատշաճ,,։Ինձ հետ բերել էի նաեւ ջրմուղի նախորդ տնօրինության/Ա․Ղարիբյանի/ կողմից 2010թ․ներկայացված նման փաստաթուղթ՝բայց պատշաճ տեսքով, որպեսզի ապացուցեմ, թե ինչպիսին պետք է լինի պատշաճ փաստաթուղթը, բայց դատավորը անհրաժեշտություն չհամարեց ծանոթանալ դրան։Այն հարցին, թե ,,ունե՞ք ,,Վեոլիայի,, հետ պայմանագիր՝պատասխանեցի, որ չունեմ։Վճիռը կհրապարակվի ապրիլի 12-ին եւ ըստ այդմ կորոշվի, թե ինձ ինչ կարգով պատժեն․,,էլեկտրական աթոռի վրա,, պատժե՞ն, թե՞ Ժաննա Դարկի նման այրեն։Հետաքրքիր հանգամանք է այն, որ իմ դատական նիստը նշանակված էր մի կնոջ գործից հետո/ում գլխին ,,Վեոլիան,, փորձել էր 250հազար դրամ կոտրել, ինչը կանխվել էր տիկնոջ կողմից՝դատախազություն դիմելուց հետո․այդ մասին գրել եմ սույն բլոգի նախորդ հրապարակումներից մեկում՝,,Վեոլիայից տուժածները դատարանում՝պատասխանողի դերում,,/, բայց նախ՝իմ դեմ գործը քննության առան․երեւի որ հնարավորություն չունենամ անցած անգամվա նման՝ուրիշի դատին էլ անդրադառնամ ու ,,Վեոլիայի,, այլ ապօրինություններ մերկացնեմ։Ի դեպ, այդ կինն ինձ հետ զրույցում ասաց, որ ցանկացել է զանգել վանաձորյան ստուդիաներից մեկին եւ հրավիրել նիստը լուսաբանելու, բայց՝տանեցիները չեն ցանկացել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն