четверг, 5 апреля 2018 г.

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին

                                               ԲԱՑ ՆԱՄԱԿ

1998թ․ մայիսին , ՀՀ իշխանափոխությունից եւ ՀՀ առաջին նախագահի հրաժարականից ամիսներ հետո/որ պատմական իրավիճակից ելնելով էր/, ես էլ, ճակատագրի չար հեգնանքով, ստիպված էի ,,սեփական դիմումի համաձայն,,ազատվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում գրադարանի մատենագետի աշխատանքից․որ ընդամենը՝աշխատանք էր, եւ ոչ թե՝պաշտոն։Աշխատանքից ազատման պատճառը կոլեկտիվում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն էր եւ նախկին ռեկտորի ու գրադարանի վարիչի պարբերական պահանջը՝աշխատանքից ազատվելու դիմում գրելու առնչությամբ, որի առթիվ քանիցս գրավոր բողոքներ եմ ներկայացրել Լոռու նախկին  կրթության վարչության պետ, այնուհետ՝մարզպետ Արամ Քոչարյանին։Ստեղծված իրավիճակում՝նախընտրեցի դուրս գալ պետական աշխատանիքց եւ զբաղվել միայն լրագրությամբ, որ 1995թվից սկսած՝համատեղում էի գրադարանային աշխատանքի հետ։Սակայն, 1999թվից սկսած՝Վանաձորի նախկին իշխանությունների ներքին միջամտությամբ խոչընդոտվում էր իմ լրագրողական գործունեությունն  անգամ այն թերթում, ում կողմից ամեն ամիս ծրարով շնորհակալություն էի ստանում՝վարձատրության հետ միասին։2011թվին ստիպված լքեցի հայաստանյան լրատվական դաշտը եւ սկսեցի հանդես գալ համացանցային գործունեությամբ, որ, փաստորեն, ոչ պետական, ոչ էլ դրամաշնորհային աջակցություն չի ստանում, քանի որ ,,գրանտ կպցնելու,, արվեստին չեմ տիրապետում մի երկրում, որտեղ  գրանտները թափվում են ոմանց գլխին՝առատության եղջյուրների պես, ու հաճախ էլ՝անարդյունավետ փոշիանում։

Իմ 22 տարվա լրագրողական գործունեությունը, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ նախկին համագործակցության փորձս, որի ընթացքում ստացել եմ շնորհակալագրեր, մրցանակ՝կոռուպցիայի դեմ պայքարի  լրագրողական մրցույթի շրջանակներում, աշխատանքային մոտ 40 տարվա փորձս, որ սկսվել է դպրոցն ավարտելուն պես՝1977թվից՝ Վանաձորի քիմմանրաթելի գործարանից, այնուհետ շարունակվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում/որտեղ եւ ուսանել եմ՝բարձրագույն-մանկավարժական՝լեզվագրական  կրթություն ստանալով, եւ աշխատել, իսկ հետո՝ ժողդատարանում, որից հետո կրկին՝մանկավարժականում,եւ այն, որ 1988թվի երկրաշարժից հետո ԼԿԵՄ ուղեգրով 6 ամիս դասավանդել եմ աղետի գոտուց Բելառուս էվակուացված երեխաներին՝որպես մանկավարժ,եւ ունեմ համապատասխան բնութագիր՝Բելառուսի ,,Զուբրյոնոկ,, ճամբարի տնօրինության կողմից 1989թ․տրված, արդյո՞ք ինձ իրավունք չի վերապահում՝այս պետության մեջ ինձ իմ ընդունակություններին ու կարողություններին համապատասխան աշխատանք գտնելու՝անկախ իմ քաղաքական համոզմունքներից։Այս հարցում ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝մինչեւ թոշակի գնալս աշխատանք գտնելու հարցում/որպեսզի ստիպված չլինեմ լքել հայրենիքս ու դեգերել Կարմիր Խաչի միջազգային ճամբարներում՝որպես հալածյալ/,որովհետեւ հետեւելով Ձեր խորհրդին, որ մշտապես տալիս եք Ձեզ դիմող գործազուրկներին, ինքս մշտապես ուշադիր եմ աշխատանքային հայտարարությունների նկատմամբ, սակայն երբեւեէ չեմ տեսել, որ մտավոր-աշխատանքային, մշակութային ոլորտներին վերաբերվող աշխատանքային հայտարարություններ հանդիպեն, ինչի առթիվ օրերս Բաց նամակով դիմել եմ նաեւ ՀՀ մշակույթի նախարարին, վերջնիս ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մշակութային ոլորտում կան աշխատատեղեր,որոնք քաղծառայողի կամ դեպարտամենտի մրցույթ չեն նախատեսում,բայց՝հայտարարություններ էլ չեն արվում դրանց առկայության վերաբերյալ, իսկ կադրերի ընտրությունը կատարվում է ավանդական ԽԾԲ տարբերակով, ինչն էլ նպաստում է արտագաղթի մեծացմանը եւ նրան, որ շատ արժանավորներ չկարողանան իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանք գտնել։Նշեմ, որ լրագրողական ստաժից բացի, ունեմ նաեւ գրադարանային,ադմինիստրատիվ -վարչական աշխատանքի փորձ, 1990թ․ավարտել եմ արդարադատության համակարգի դասընթացը՝կազմակերպված համակարգի վարչական աշխատողների համար, 1996թվի․հաշվառված եմ եղել Լոռու մարզպետարանի կադրային ռեզերվում՝նախկին իրավաբանի միջնորդությամբ, սակայն ինձ համար այդպես էլ անհայտ մնաց իմ փաստաթղթերի ճակատագիրը՝նախկին վարիչ Սաղաթելյանի մահից հետո, քանի որ հետագայում այդպես էլ չհետաքրքրվեցի դրանց ճակատագրով։

Ցավով ու այս երկրից խոր հիասթափությամբ ստիպված եմ տեղեկացնել, որ ներկա սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում/մանավանդ, որ թոշակային տարիքի շեմը 55-ից բարձրացվել է 63-ի/, իմ ընտանիքի ԽՍՀՄ ավանդները չվերադարձնելու պայմաններում/որ ստանալու հերթին հասնելու համար, եթե առաջնորդվենք ներկայիս հերթով՝պետք է սպասել մոտ 100-150 տարի, քանի որ շուրջ 5-10 տարի է՝հերթը կանգնած է մինչեւ 1932թվի ծնվածների վրա/,արդեն սակավանդամ դարձած մեր ընտանիքի եկամտազրկվելու պայմաններում/մանավանդ, որ գործազուրկների նպաստն էլ վերացրել են, թեպետ՝երբեւէ չեմ դիմել նման նպաստ ստանալու խնդրանքով/,շուրջ 4 ամիս է՝ սոցիալական ահաբեկչության ամենակուլմինացիոն կետում եմ գտնվում՝հայտնվելով անգամ դատական հալածանքների մեջ, որում ինձ ներքաշել է ,,Վեոլիա-ջուր,, ընկերությունը՝իմ նկատմամբ արհեստական ջրի ,,պարտք,, սարքելով՝ապօրինաբար ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված ջրի վարձի նոր, առասպելական բարձրացման շնորհիվ, որի առթիվ ստիպված եմ ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ ծախսել՝տարբեր կառույցների ուղղված նամակների վրա, եւ , որ ամենամեծ ծաղրն է՝կանանց միամսյակի պայմաններում ստիպված լինելով ոչ միայն օրախնդիր գոյապայքար մղել, այլեւ դեգերել դատարան-իրավապաշտպան կառույցներ ճանապարհին՝իմ իրավունքների պաշտպանության նպատակով։Սա նվաստացուցիչ է ու վիարվորական, երբ 22 տարվա իրավապաշտպան գործունեություն ծավալած լրագրողը, որ մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն բազմաթիվ քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվել են տարբեր ոլորտներում, այսօր ստիպված է դատարանում հանդես գալ որպես ,,պատասխանող,,․փաստորեն, ,,պատասխանատվության,, ենթարկվելով ոչ միայն ապօրինի ,,պարտք,, չվճարելու համար, այլեւ՝որ տարիներ շարունակ ինչ-ինչ ուժերի հետեւողական աշխատանքի շնորհիվ ունեզրկվել ու կեղեքվել է՝ստիպված լինելով անգամ վաճառքի հանել անձնական-ընտանեկան գույքն ու նվիրական մասունքները։Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ այս ամենին, եթե ոչ՝քաղաքական հետապնդում՝համոզմունքների համար․քաղաքացիական համոզմունքների ու իրավապաշտպան-հասարակական գործունեության համար, որի արդյունքում միգուցե՝ոմանց պաշտոնների համար ռեալ վտանգ եմ հանդիսացել՝մերկացնելով նրանց վնասակար գործունեությունը՝պետության եւ քաղաքացիների համար։

18-ամյա տառապանքիս փորձը դա է հուշում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,5․04․2018թ․


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն