Բաց նամակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին
Տեղեկացանք, որ Վանաձոր բացառիկ այց է կատարել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝հանդիպելով ,,էլիտար,, մտավորականության եւ ուսանողության հետ, եւ որոշեցինք սույն Բաց նամակը, որ գրել ենք ամիսներ առաջ, ի վերջո զետեղել սույն բլոգում
Բաց նամակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին
--------------------------------------------------------------------------------- Պարոն նախարար, հայտնի է, որ մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելու համար քաղծառայողի քննություն չի պահանջվում՝առնվազն միջին անձնակազմի համար։Սակայն այս ոլորտի թափուր աշխատատեղերի վերաբերյալ/գրադարաններում, թանգարաններում, պատկերասրահներում եւ այլուր/ թափուր աշխատատեղերի վերաբերյալ երբեւէ հայտարարություններ չեն լինում մամուլում, հեռուստատեսությամբ։Բացառիկ դեպքերում, միգուցե՝հանրապետական կայքերում լինում են։Սա խոսուն վկայություն է այն մասին, որ աշխատանքի ընդունումը, կադրերի ընտրությունն այդ ոլորտներում կատարվում է Սովետից մնացած ԽԾԲ/խնամի-ծանոթ-բարեկամ/ տարբերակով կամ՝կաշառքով։Կարծում ենք, ժամկետանց չի համարվի, եթե այդ ոլորտներում աշխատանքի ընդունումը կատարվի բաց, թափանցիկ եւ հրապարակային՝ըստ գիտելիքների կամ մրցութային հիմունքներով, եւ ոչ թե՝ըստ կուսակցական պատկանելության կամ՝հովանավորության, ազդեցիկ ,,թիկունք,, ունենալու,ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եվ կպակասեցնի գործազրկությունը, կկանխի անարժանների մուտքը՝պատասխանատու աշխատանքների։Հենց այս կարգի անարդարությունների պատճառով է, որ մարդիկ հիասթափված՝ստիպված են լքել երկիրը։
Կցանկանայինք բարձրաձայնել նաեւ մի կարեւոր խնդրի մասին․արդեն քանի տարի է, Լոռու մարզի Ձորագէս ավանի ակումբա-գրադարանային համալիրը լուծարված է/90-ականներին դեռեւս գրադարանը գոյություն ուներ տնակներում/, բայց ակումբի շենքը գոյություն ունի։Տեղեկացանք, որ այդ շենքը նվիրատվության թե վաճառքի կարգով հանձնվել է հայաստանյան մեծահարուստ գործարարներից մեկին, որ այդտեղ մտադիր է առեւտրական համալիր հիմնել։Տեղին կլիներ, եթե դրա հետ մեկտեղ՝նաեւ մի անկյուն առանձնացվեր՝Ձորագէսի պատմության թանգարան հիմնելու համար։Նշենք, որ Ձորագէսի հիմնադրման 85-ամյա հոբելյանն անցած տարի լրացավ, եւ ավանն այսօր համարվում է տուրիզմի միջազգային կենտրոն, իսկ տուրիստներին ,ենթադրվում է, պետք է որ հետաքրքրի ոչ միայն Հայաստանի բնությունը, այլ նաեւ՝պատմամշակութային արժեքները։Մինչդեռ Ձորագէսին առնչվող պատմական տվյալները, որոնք այսօր դեռեւս պահպանվում են ավագ սերնդի ձորագէսցիների մոտ, դատապարտված են ոչնչացման․իսկ չկա պատմություն, ուրեմն եւ չկա ազգ։Հիշեցնենք, որ եղել է Տաշիր-Ձորագէտի թագավորություն՝նախքան Ձորագէս հիմնադրվելը, որն էլ կառուցվել է Մեծ Եղեռնից մազապուրծ հայ որբերի շնորհիվ, որոնք այդտեղ հիմնել են իրենց օջախները՝թույլ չտալով, որ հայի օջախի ծուխը մարվի բարբարոս ոսոխի ձեռքով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն