пятница, 14 декабря 2018 г.

14 դեկտեմբերի, Վանաձոր, նախատոնական եռուզեռ եւ աճապարանքներ՝,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի վայրում, հրոց-հրմշտոց․․․մի խումբ մարդիկ հավաքվել էին վերին հատվածներից մի փոքր ներքեւ, որտեղ ամենախոցելի հատվածն է՝տարածքի անբարեկարգության պատճառով։Փողոցի լայնքով մի փոքր աջ քաշած պառկեցրել էին/թե ինքն էր գետնատարած հայտնվել ինչ-ինչ պատճառներով/ մի տղամարդու՝միջինից բարձր տարիքի, իսկ մտահոգներից մեկն էլ հարցրեց՝,,կարող է՞ շաքար ունեք,,։Չի բացառվում, որ տարածքի անբարեկարգության պատճառով  քաղաքացին սայթաքել-ընկել էր/մի բան, որ հաճախ է լինում այստեղ ոչ միայն ձմռանը, այլեւ՝ամռանը․․․եթե ամռանն են ընկնում, բա ձմռանը,երբ մարդիկ իրենց քաշից 2 անգամ ծանր հագուստներով են, ի՞նչ կլինի վիճակը․մանավանդ, որ երկկողմանի առեւտրի բացօթյա կետերն արդեն այնքան են առաջ եկել, որ 2 գեր կամ ձմեռային հագուկապով անցորդ իրար կողքի հաստատ չեն կարող անցնել, ու սայթաքումներն անպակաս են։Նախորդ սայթաքումը, որին ականատես եղանք, այս նույն հատվածում, ամռանն էր, երբ վայր ընկած մի գեր կնոջ 2 տղամարդ թեւերն ընկած՝մի կերպ բարձրացրին/։

․․․Իսկ այսօրվա դեպքի առնչությամբ շտապօգնությունը, իր ,,ճանապարհ, ճանապարհ,, գոռացող աշխատակիցներով, շատ արագ տեղ հասավ․բայց՝թե որտեղ էր կանգնեցրել մեքենան՝անհայտ մնաց։Հարկ է նկատել, որ ուշաթափության դեպքեր էլ են հաճախ լինում, ինչը կարելի է բացատրել սթրեսների եւ հիվանդությունների, լարված հոգեվիճակների պատճառով։Ու դրա համար՝ողջ օրվա ընթացքում շտապօգնության մեքենան անընդհատ ,,վզզալով,, սուրում է քաղաքում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 11 декабря 2018 г.

Քաղաքապետարանն առաջնորդվում է ,,չկա մարդ, չկա պրոբլեմ,, կարգախոսո՞վ

Ցավով տեղեկացանք, որ երեկ, այցելելով Վանաձորի քաղաքապետարան,քիմիագործների տնակային ավանի 30 տարվա բնակչուհի, միայնակ, անժառանգ թոշակառու , նախկին երկարամյա քիմմանրաթելագործ-ինժեներ,1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանը պարզել է, որ տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցն ու մասնավորապես՝շահառուների ցուցակները, հիմա էլ Աշոտ Կարապետյանից փոխանցվել են քաղաքապետարանի աշխատակից Վլասին/ազգանունը ճշտել չհաջողվեց/։Ընդ որում, դեռ մեկ տարի առաջ էին այդ գործառույթները գտնվում Վլասի ձեռքում/եւ  Պապիկյանը մեծապես երախտապարտ է, որ այդ պաշտոնյան անցած տարի մեծ աջակցություն ցուցաբերեց՝անձամբ վառելափայտը իր տնակ հասցնելով/։Այս տարի,կարգը փոխվելուց հետո/երբ սկսեց վառելափայտ տրամադրվել շահառուներին՝ դիմումների համաձայն/, ցուցակները հանձնվել են Աշոտ Կարապետյանին/ում մոտ մեկ ամիս առաջ անձամբ ենք համոզվել, որ Պապիկյանի անունը կա ցուցակում, եւ դիմում գրելու անհրաժեշտություն չկա․այդ մասին գրել ենք այս թեմայով նախորդ հրապարակման մեջ/։Թե որն է եղել Կարապետյանից ցուցակը վերցնելու եւ կրկին Վլասին հանձնելու իմաստը՝դժվար է ասել․ամեն դեպքում, պարոն Կարապետյանը երեկ Պապիկյանին/ով արդեն 2 ամիս է՝իր տարածքին հարակից մի քանի ընտանիքների հետ մնացել է վառելափայտի նամակին սպասող/ հայտնել է, որ ինքը ցուցակը հանձնել է Վլասին, որին էլ,ցավոք, այդ օրը չի կարողացել հանդիպել Պապիկյանը եւ ճշտել, թե ՞նչ ընթացքի մեջ է վառելափայտի հարցը։,,Հեռախոսի համարն էլ չեմ գտնում,,-մեր հետ զրույցում ցավով նկատեց Պապիկյանը։Հիշեցնենք, որ տնակների բնակիչների խնդիրներով այս տարվանից սկսել էր զբաղվել փաստահավաք խումբ՝քաղաքապետարանին կից/հայտնի չէ՝հասարակական հիմունքներո՞վ, թե՞՝համայնքի միջոցների հաշվին վարձատրմամբ։Փաստ է այն, որ տնակների բնակիչների խնդիրներով զբաղվում են մի քանի աշխատողներ եւ անգամ՝մի ամբողջ հանձնաժողով/որի աշխատանքները համակարգող երիտասարդ ակտիվիստ Գեւորգ Քոթանջյանը դեռ ամիսներ առաջ էր այցելել տնակային ավաններ եւ գրանցել խնդիրները/, բայց՝ձմեռ օրով բնակիչներից մի քանիսը/այդ թվում՝խոցելի խմբի պատկանող Պապիկյանը/, դեկտեմբերի 11-ի դրությամբ մնացել են վառելափայտի նամակին սպասող։Պատկերն ավելի ողբերգական է, եթե հաշվի առնենք, որ այս թաղամասի բնակիչները նաեւ 7 տարի է՝ստիպված են ամեն օր ջուր կրել՝ամեն մեկը մի հեռավոր տեղից/Պապիկյանն, օրինակ, մոտակա ավտոլվացման կետից է օգտվում, որի համար էլ մեծապես շնորհակալ է այդ կետի աշխատողների բարեհաճ վերաբերմունքից/․պատճառն այն է, որ 7 տարի առաջ, նախկին քաղաքապետի օրոք ներքեւի տարածքն օտարվել է, եւ այդտեղ տեղի ունեցած շինարարության արդյունքում վերին թաղամասի բնակիչները զրկվել են թե ջրամատակարարման, թե կոյուղու համակարգից/կատարյալ ,,անտիսանիտարիա,,/։Իսկ այսօր, վերջնականպես հուսահատվելով, թե իրեն վերջապես խոստացված փայտը կհասնի, Պապիկյանը հուսահատ՝ օգնական ուժեր էր փնտրում, որպեսզի կարողանա սայլակով տեղափոխել մի քանի կանգառ ներքեւ ապրող ծանոթներից մեկի խոստացված ,,դեսպե,, տեսակի նյութը՝որպես վառելափայտ։Հիմա ինչպե՞ս չասենք, որ բռնադատվածներն այսօր էլ են շարունակում բռնադատված մնալ․այն էլ՝1988թվի երկրաշարժից 30 տարի անց։Ու՞ր է կորել պաշտոնյաների խիղճը/եթե եղել է այն/։

,,Գոնե ավանդս չեն հատկացնում․ երկրաշարժից հետո տունս փլվել է, բայց ես դեռ փախհատուցման գումարս չեմ ստացել,,-հերթական անգամ գանգատվում է Պապիկյանը՝մեր հետ զրույցում։Վերջին անգամ այդ առթիվ նամակ է ուղարկել ՕԵԿ-ին՝ավելի քան 10 տարի առաջ։․․․Ցավով գալիս ենք եզրակացության, որ քաղաքապետարանում, ամենայն հավանականությամբ, առաջնորդվում են այն հին, ստալինյան կարգախոսով, թե ,,չկա մարդ, չկա պրոբլեմ,,։Սպասում են օդերեութաբանների կողմից խոստացված առատ ձյանը, որ նո՞ր էտեն ծառերի ճյուղերը/քաղաքապետարան մեկ ամիս առաջ մեր այցի ժամանակ պարոն Կարապետյանը պատճառաբանեց, որ ըստ հերթականության է կատարվում վառելիքի տրամադրումը, ըստ կարգերի եւ ըստ՝տերիտորիայի, եւ Սպանդարյան փողոցին ու այդ տարածքի ծառերն էտելուն  դեռ հերթը չի հասել․․․․Սա առնվազն ծաղր է, ու սրանից կոռուպցիայի հոտ է փչում․․․․մի քանիսին տվել են, մի քանիսին չե՞ն տվել․․․․ակնկալում ենք Լոռու մարզային իշխանությունների, Վանաձորի համայնքի ավագանու, տարածքային կառավարման նախարարության,Վանաձորից ընտրված պատգամավորների  ուշադրությունը՝սույն խնդրի հանդեպ․ո՞վ է տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցի պատասխանատուն։Սա այն կարեւոր հարցն է, որ չի կարելի թողնել միայն համայնքային ենթակայության տակ, ու անհրաժեշտ է վերահսկողություն թե մարզպետարանի, թե տարածքային նախարարությանբ կողմից։Ահա թե ինչ է լինում, երբ համայնքի կառավարումը՝ մեկ առանձին վերցրած քաղաքում, շարունակում է գտնվել Հանրապետականի ձեռքում՝շուրջ 20 տարի, 1999թվից սկսած։Հույսները դրել են տարեց, միայնակ թոշակառուի վատառողջության եւ տարիքի վրա՞, սպասելով, թե երբ է ցրտից ու անբարենպաստ պայմաններում ապրելուց շունչը փչելու։Ի դեպ, ցանկացած կենցաղային տարրական հարց կամ՝քաղաքապետարանում չի լուծվում ամիսներ շարունակ, կամ՝լուծվում է կռիվ-ղալմաղալների արդյունքում․այնպես, ինչպես լուծվեց Բանյո փողոցի վթարային շենքի մի բնակչուհու առաստաղի հարցը, երբ վերջինս իր խնդրի մասին ամիսներ շարունակ քաղաքապետարանին իրազեկելուց եւ հարցի լուծում չստանալուց հետո ստիպված եղավ բնակարանի աղետալի վիճակը կանխելու նպատակով եւ առաստաղից կաթացող ջուրը դույլերով հավաքելուց ու բջջայինով նկարելուց-համացանց գցելուց հետո մի հատ էլ այցելել ավագանու նիստ, եւ բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա՝աղմուկ բարձրացնելով։

․․․Ցանկալի կլիներ, եթե տեղեկան հեռուստաալիքներից որեւէ մեկը նկարահաներ ու լուսաբաներ  Սպանդարյան 2-5-7 տնակի 30 տարվա բնակչի /ինչպես նաեւ՝հարակից այլ տնակների բնակիչների/կյանքը՝Ռոբինզոն Կռուզոյի կարգավիճակով․եւ սա՝21-րդ դարում, երկրաշարժից 30 տարի անց։Այս տարածք այցելող քաղաքացին տպավորություն է ստանում, թե կյանքը կանգ է առել 1988թվի դեկտեմբերի 7-ի վրա։

Մի՞թե Պապիկյանն իրավունք չունի գոնե կյանքի մնացած հատվածն ապրել Լուսավոր Հայաստանում․միգուցե՝,,Լուսավոր Հայաստա՞նն,, աջակցի այդ հարցում, ում Պապիկյանը ձայն է տվել՝մեծագույն հավատով եւ ընտրություններից առաջ էլ հավաստիացրել նախապես, ասելով․,,Ուզում է փայտս տան, ուզում է՝չտան, ես ,,Լուսավորին,, եմ ընտրելու,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 29 ноября 2018 г.

Ինչքան ուզում եք ,,Վելոլիային,, տուգանեք, դա հարցի լուծում չէ․նա շարունակում է գռփել քաղաքացիներին՝ապօրինի հաստատված բարձր սակագնով

Օգտվելով երկրում ներքաղաքական խառնակ իրավիճակից, ,,Վեոլիան,, որոշել է ապօրինի ջրօգտագործող օլիգարխների՝պետությանը պատճառած վնասը փոխհատուցել շարքային քաղաքացիների հաշվին, ու կրկին գործի է դրել շարքային բաժանորդների նկատմամբ իր ,,սարքած,, ,,պարտքերով,, դատի տալու մեխանիզմը։Ով չալարեց՝թող գլուխ դնի ու դատարանում ապացուցի, որ ,,ուղտ չի,,․․․․ով չէ՝թող գլուխը կախ մուծի՝ապօրինի գումարը․․․․

․․․․Պարոնայք կառավարողներ, դուք ինչքան ուզում է ՏՄՊՊհ-ի միջոցով տուգանեք ,,Վեոլիային,/շուկայում մոնոպոլ դիրք գրավելու  կամ այլ մոտիվներով/,միեւնույն է, դրանով ամենագլխավոր խնդիրը չի լուծվում/բա ի՞նչ եղավ ,,Վեոլիայի․․ նկատմամբ քրեական գործը․․․որ իբր թե հարուցվել էր՝ապօրինի սակագին հաստատելու համար մի շարք պաշտոնատարներին ,,կաշառելու,, մեղադրանքով․․․․ջրվեց-գնա՞ց․․․․/։Իսկ այսօր ,,Վեոլիան,, ոգեւորված՝շարունակում է բաժանորդների վզին ապօրինի սակագին փաթաթել ու այդ ապօրինի սակագնով պարտք գոյացնել ու դատարան քարշ տալ․հերթական բողոքն այս առթիվ երեկ էր՝մի վանաձորցուց, որ, չնայած արդեն ջրաչափ է տեղադրել, ու մուծումները կատարում է ջրաչափով,բայց՝,,Վեոլիան,, մինչ այդ եղած ,,պարտքը,,՝2016թ․նոյեմբերից ապօրինի սակագնով հաստատած/5400դրամ կայուն վարձ՝նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, պահանջում է քաղաքացուց՝դատարանով․եւ սա՝խորհրդարանական ընտրությունների շեմին, Նոր տարվա շեմին․․․․

․․․Պարոնայք կառավարողներ, ինչքա՞ն կարելի է բղավել, որ եթե մենք Նոր հայաստան ենք կառուցում, պետք է չեղարկվի 2016թ․նոյեմբերին ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատված ապօրինի սակագինը, դրանով ,,Վեոլիան,, արդեն 2 տարի է, կեղեքում է բնակիչներին ու պարտադրում որ ,,վիզ վերցնեն,, նրա ,,սարքած,, ապօրինի սակագնով գոյացող ահռելի պարտքերը, ու եթե անջրաչափ են՝նախ ,,ղազագիր,, ստորագրեն ու ,,վիզ վերցնեն,, այդ ,,պարտքը,, հետո նոր՝ջրաչափ տեղադրեն։Սա ՀՀ քաղաքացու նկատմամբ ամենաիսկական գաղութային շահագործում է, ինքա՞ն կարելի է՝ չլսելու տալ այդ առթիվ բողոքները, եւ մարդկանց մխիթարել, որ տեսեք՝,,Վեոլիան,, էլի էր ուզում ջուրը թանկացնել, բայց մենք չհաստատեցինք․․․․Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ինքնախաբեություն, թե ,,Վեոլիային,, պատժում են․նրան տուգանում են, բայց ջրի ապօրինի սակագինը չեն չեղարկում, այ թե որն է ցավը։Եթե հնարավոր եղավ ԲԷՑ-ի պայմանագիրը՝նախորդ կառավարության կողմից կնքված, չեղարկել, ինչու՞ չի չեղարկվում ,,Վեոլիայի,, առուվաճառքի պայմանագարն էլ, այդ գործարքին անմիջապես հաջորդած ջրի վարձի ահռելի բարձրացումն էլ։

․․․․Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ահազանգում եմ այս մասին, ուր ասես, ում ասես՝ուղղել եմ բաց նամակս էլ, էլեկտրոնային փոստով ուղարկած նամակս էլ,որին ի պատասխան՝նախորդ կառավարության օրոք ,Վեոլիան,, ինքը նախահարձակ եղավ ու իմ դեմ դատական հայց ներկայացրեց՝այդ ապօրինի սակագնով, սակայն համապատասխան իրավական հիմնավորումներ ներկայացնելուս արդյունքում դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցն՝ինձնից գումար բռնագանձելու վերաբերյալ։Բայց, դա չի խանգարում, որ ,,Վեոլիան,, շարունակի իմ նկատմամբ արհեստական պարտք գոյացնել ու գոյացնել/այնպես, ինչպես անջրաչափ այլ բաժանորդների նկատմամբ/, եւ այն հասցնել երկինք․ապօրինի ջրօգտագործող օլիգարխներին պատժելու փոխարեն շարքային քաղաքացիներին ե՞ն կեղեքում․․․․Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծավալի տարողությունը մեծացվել, երբ որ երկրում նույն շենքերն են, նույն բնակարանները, նույն ջրատար խողովակները․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


вторник, 27 ноября 2018 г.

Լոռու մարզի Դարբաս գյուղից երեկ ահազանգ ստացանք, որ 5-րդ փողոցի վրա հերթական անգամ ջրագիծ է պայթել.զանգել են ,,Վեոլիայի,, մասնաճյուղ՝դեռ օրեր առաջ, բայց այդպես էլ չեն ժամանել վթարը վերացնելու/ինչպես սովորաբար/, իսկ վնասված խողովակաշարից ջուրը շարունակում է հոսել՝սպառնալով խարխլել տների հիմքերը.նման դեպքերում, եթե եղանակն արեւային է՝փողոցները ցեխաջրերի մեջ կորչում են, եթե ցուրտ՝սառցակալում է տեղի ունենում:Նախկինում էլ են նման դեպքեր եղել, ու ջրմուղից, որպես կանոն, միշտ ժամանել են մեծ ուշացումներով.եղել է անգամ դեպք, երբ 20 օր հետո են ժամանել:Մեզ հայտնեցին, որ գյուղապետն էլ է խնդրից տեղյակ, եւ նաեւ ինքն է զանգել ,,Վեոլիային,,.բայց՝օգուտ չկա:

...Վթարների հաճախակի պատճառը նաեւ այն է, որ տարիներ առաջ գերմանական վարկային ծրագրով ջրագծեր են փոխել, բայց՝աշխատանքներն անորակ են կատարվել, ու դրա համար անընդհատ վթարներ են լինում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 17 ноября 2018 г.

Մի մասոն էլ մենք դառնա՞նք. թե՞ հոգիներս վաճառենք

7 ու կես տարի է՝բլոգային գործունեություն եմ ծավալում/ֆեյսբուքայինին զուգահեռ/:Ստեղծել եմ 3 բլոգ.AZAT ANKAKH/տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածությամբ/, Լրագրողական նոթեր/նաեւ՝գրական ուղղվածությամբ/ եւ Պատմաքաղաքական բլոգ:/:Բլոգեր դարձա այն բանից հետո, երբ համոզվեցի, որ հայաստանյան լրատվական դաշտում տեղ գտնելու համար ,,տանիք,, է պետք.անպես, ինչպես պետական համակարգում աշխատանք ունենալու կամ՝ունեցած աշխատանքը չկորցնելու, ու ստիօված էի ,,գուգլ,, համակարգի անվճար գրանցման ծառայությունից օգտվել/դրա համար մեծապես շնորհակալ եմ գուգլից էլ ֆեյսբուքից էլ/:7ու կես տարվա ընթացքում ինձ այդպես էլ չհաջողվեց քաղաքացիական նախաձեռնությանս համար, կամավորական լրագրողական գործունեության ու հասարակական-քաղաքացիական ակտիվությանս համար որեւէ դրամաշնորհային ծրագրից օգտվել.եւ սա՝այն դեպքում, երբ քանիցս է քննադատվել, որ տարիներ շարունակ ահռելի գումարներ են փոշիացվել այս ու այն աննպատակ ծրագրերի անվան տակ:Պարզաեպս աբսուրդ է.քաղաքական հատուկ ուղղվածությամբ գործունեություն ծավալողներն ու բհայհոյախոսներն օգտվում են գրանտներից՝,,ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անվան տակ,, տրվող, բայց քաղաքական շահ չհետապնդող այլընտրանքային լրատվական աղբյուրը, որ լուսաբանում է մարդու իրավունքների խախտումները, հասարակության ներսում առկա հիմնախնդիրները, որոնք հաճախ դուրս են մնացել մամուլի ուշադրությունից, չի ֆինանսավորվում ոչ գրանտից, ոչ պետությունից ,ոչ որեւէ հիմնադրամից/հետո էլ ասում են, թե մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են,,/:Ինչ է, պետք է պարտադիր հակառուսական քարոզչությու՞ն անենք, կամ լեսբոգոմիկների իրավունքնե՞րը լուսաբանենք, որ դրամաշնորհային  ծրագրից օգտվենք, թե՞ մի մասոն էլ մենք պիտի դառնանք, կամ հոգիներս վաճառենք:Ինչքա՞ն սպասենք, որ քաղաքացիական նախաձեռնությունների խրախուսաման հիմնադրամները/եթե կան այդպիսիք՝մեր երկրում/ դառնան հասանելի քաղաքական շահեր չհետապնդող ստեղծագործողներին/ եթե չկան նման հիմնադրամներ՝թող ստեղծվեն/:Հիմա ես ո՞ր կարգի քաղաքացիների թվին եմ պատկանում, եթե 7ուկես տարվա ընթացքում իմ անձնական խնայողությունների,փոքր նվիրատվությունների,  հարազատների ու բարի կամեցողների աջակցությամբ, նախկին իշխանությունների կողմից իմ գործունեության հանդեպ թշնամական վերաբերմունքի, տեռորի ու հետապնդումների ,սոցիալական կեղեքումների ու գլխիս կեղծ ու իրական վարձեր փաթաթելու պայմաններում շարունակել եմ պահպանել լրագրողի ու հասարակական ակտիվիստի իմ կեցվածքը, քանի որ ստեղծագործող մարդը չի կարող ձեռքերը ծալած պարապ նստել ու միտքը բթացնել.չէ՞ որ ամեն մարդ պետք է աշխատի իր նախասիրությանը համապատասխան/ինչպես երեկ իրավացիորեն նկատեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝Հ-1-ի եթերով,աշխատանքի զբաղվածության վերաբերյալ բանավեճի ժամանակ:Ցավոք, այդ հաղորդման ընթացքում չհնչեց այն միտքը, որ թե նախկինում, թե հիմա՝մշակությին ոլորտի, մտավորականության բնագավառի թափուր աշխատատեղերը շարունակում են մնալ ԽԾԲ-ով կամ՝անհասանելի, կուսակցականացված, չկա բավարար հրապարակայնություն, որպեսզի մտավորականը կարողանա իր ընդունակություններին համապատասխան աշխատանք գտնել:

,,,,Աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկն այսօր գրտնակողներն են.գրտնակ-թեւեր չունեմ՝թե գնամ գրտնակող աշխատեմ, հացավաճառ լինելու համար էլ արդեն տարիքային ցենզ է գործում/ավագ սերնդի կանանց կարող են լավագույն դեպքում առաջարկել ,,աշխատանք՝մի փոր հացի դիմաց,,.հավաքարարի աշխատանքը հարգում եմ, բայց դրա համար էլ պրոֆեսիոնալիզմ ու փորձառություն է պետք/էլիտար հիմնարկներն անգամ քաստինգներ են անցկացնում՝հավաքարար ընդունելու համար/:Պատգամավորությունն էլ ձեզ լինի, պաշտոններն էլ, տնաշեններ կամ տնաքանդներ, բա գոնե ստեղծագործողների աշխատանքը գնահատեք կամ այդ ոլորտի պետական աշխատատեղերը դարձրեք հասանելի, որ գոնե ստեղծագործող մարդը կարողնա արեւի տակ տեղ ունենալ....Թե չէ մեկ էլ տեսար՝հարցնում են.,,Ինչքա՞ն ես ստանում,,.ու չգիտես խնդաս, թե լաս, որ չնայած 23 տարվա լրագրող ես ու 7 ուկես տարվա բլոգեր, բայց՝,,օդում կախված,, քաղաքացի ես, ու ոչ նպաստառու ես, ոչ աշխատող. ոչ թոշակառու.դեռ մի բան էլ՝դու ես քո համացանցային գործունեությանդ ,,հովանավորն,, ու ,,մենեջերը,,՝քո անձնական խնայողությունների  ու պատահական ,,փախած,, եկամուտների հաշվին....Այն էլ՝վերջին 3 տարում ստիպված ես կրկնակի թանկ վճարել, քանի որ ինտերնետային ծառայություններն էլ են թանկացել, իսկ դու անգամ անձնական համակարգիչ չունես եւ օգտվում ես ,,ինտերնետ-ակումբներից,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր


четверг, 15 ноября 2018 г.

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԱՑ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ․ԻՍԿ ՏՆԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՎԱՌԵԼԱՓԱՅՏՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ

1988թվի երկրաշարժից 30 տարի անց՝Վանաձորում դեռեւս կան տնակային ավաններ, որոնց բնակիչներն ինչ-ինչ պատճառներով բնակարան չեն ստացել․ու նրանցից մեկն էլ քիմիագործների թաղամասում 30 տարի բնակվող նախկին քիմմանրաթելագործ, միայնակ-անժառանգ թոշակառու, 1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանն է, ում կենցաղային հոգսերին/այդ թվում՝7 տարի շարունակ ջուր կրելուն, որովհետեւ 7 տարի առաջ էլ զրկվել է ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգից/ձմռան շեմին ավելացել է եւս մեկը՝վառելափայտով ապահովված չլինելու հանգամանքը։

,,Երեկ իմացա, որ կողքի տնակի ապրողն ստացել է վառելափայտ, բայց ես դեռ չեմ ստացել․ասին՝էս տարի կարգը փոխվել է, պետք է քաղաքապետարան դիմում գրվի՝Աշոտ Կարապետյանին, որ վառելափայտ տան, հարեւանս գրած է եղել՝նրան տվել են, ես էլ նոր եմ իմանում էդ մասին, ու վախենում եմ ժամկետն անցնի՝էլ չստանամ, ի՞նչ կլինի իմ անունից դիմում գրես, տանես քաղաքապետարան, ասես, որ ես չեմ կարա գնամ, ոտքերս ցավում են,,-մեզ հետ զրույցում իր մտահոգությունը ներկայացրեց Քնարիկը, որի կենցաղային խնդիրներին քանիցս ենք անդրադարձել սույն բլոգում, ինչպես նաեւ՝2002թվին՝,,Առավոտ,, թերթում, որի մի օրինակը սրբությամբ պահում է մինչ օրս, բայց ափսոսում, որ ,,օրիգինալը,, չունի, այլ ,,կոպիան,,։

Իմ այն հարցին, թե արդյո՞ք անցած տարի  էլ է դիմումով եղել վառելափայտի տրամադրման գործընթացը, ասաց, որ՝ոչ, եւ պատմեց, որ քաղաքապետարանի ոմն պաշտոնյա Վլաս՝անցած տարի մեծ քանակությամբ փայտ է բերել, անգամ՝մեծ կտորները ջարդել/թեպետ՝հետո Պապիկյանն ստիպված է եղել սղոցելու համար մարդ վարձել՝4500դրամով, բայց՝Վլասից մեծապես գոհ է, փայտի տրամադրման համար/։,,Բա հիմա էդ Վլասը չկա՞,,-հարցիս էլ ասաց՝,,չէ, չկա, շատ լավ մարդ էր էդ Վլասը, ասին էս տարի կարգը փոխվել է, պետք է Աշոտ Կարապետյանին դիմում գրվի,,։

Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում չգտնելով Աշոտ Կարապետյանին վերաբերվող որեւե տեղեկություն,հարցում արի  տեղեկատվության եւ աշխատանքի բաժնին, եւ չորս անհաջող փորձից հետո ինձ վերջապես հաջողվեց հավաստիանալ, որ հարցումս առ այն, թե քաղաքապետարանում կա՞ արդյոք որեւէ բաժին, որ զբաղվում է տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցով, տեղ է հասել։Բայց 2 ժամվա ընթացքում չստանալով որեւէ պատասխան, ուղեվորվեցինք քաղաքապետարան․պարզվեց, առաջին հարկում ստեղծվել է ,,մեկ պատուհանի,, ծառայություն, սակայն պատուհանին մոտենալու անհրաժեշտություն չեղավ, քանի որ ձախ թեւի վրա, թափանցիկ հսկայական աշխատասենյակի աշխատակիցների թվում անմիջապես նկատեցինք սոցիալական ոլորտի երկարամյա աշխատակից Աշոտ Կարապետյանին, ով այն եզակի պաշտոնյաներից է, ով մշտապես եղել է բարեխիղճ,բարեկիրթ, բանիմաց եւ իր գործի լավագույն մասնագետ/ինչը կարող են հավաստել նաեւ այլ քաղաքացիներ/։Մեր հետ զրույցում պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ իսկապես այս տարի դիմումներ են ներկայացվում տնակների բնակիչների կողմից՝համապատասխան հանձնաժողովին/բայց ոչ իրեն/, ներկայացրեց դիմումի ձեւը, բայց՝այն Պապիկյանին հանձնելու կամ նրա անունից լրացնելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ ստուգելով իր մոտ գտնվող ցուցակները, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Պապիկյանը հաշվառված է իրենց մոտ՝որպես տնակի բնակիչ, պարզապես վառելափայտի բաշխումը կատարվում է ըստ տերիտորիայի, ըստ կարգավիճակի, սոցիալապես խոցելիության աստիճանի,եւ առաջնահերթությունը տրվել է Լենինգրադյան եւ Բուլղարական տնակների բնակիչներին, ու հույս հայտնեց, որ առաջիկայում հանձնաժողովի նիստի կողմից կհաստատվի նաեւ Պապիկյանին վառելափայտ տրամադրելու հարցը։

․․Ի դեպ, այս տարվանից ստեղծված փաստահավաք հանձնաժողովի անդամներից մեկը/ում Պապիկյանը ներկայացրեց որպես Գեվորգ, որ նրան նաեւ հեռախոսահամար էր տվել/ այցելել է քիմիագործների տնակային ավան, հանդիպել բնակիչներին, գրանցել նրանց խնդիրները/հանդիպմանը եղել է նաեւ Պապիկյանը/, բայց, չգիտես ինչու, տեղական հեռուստաալիքներով չհնչեց քիմիագործների թաղամասի ամենահեռավոր անկյունում ծվարածների բողոքը, եւ հիմնականում լուսաբանվեց Լենինգրադյան եւ Բուլղարական տնակային ավանի բնակիչների խնդիրների մասին, ներկայացվեցին այդ մարդկանց բողոքները /,հեռուստատեսությամբ լուսաբանվել է նաեւ քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույցը՝տնակների բնակիչների կողմից․Պապիկյանը չի էլ իմացել, որ նման բողոքի ցույց է նախատեսված եղել, չի էլ մասնակցել՝բնականաբար․թեպետ խոստովանում է, որ մասնակցելու ցանկություն չի էլ ցուցաբերում, մանավանդ՝որ ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի/։Հնարավոր է, եթե Պապիկյանի սոցիալական ահագնացող վիճակի մասին տեղեկատվություն հայտնվեր փաստահավաք խմբի արձանագրության մեջ, այսօր վառելափայտ ստանալու առաջնայնությունը նրան տրվեր։Չէ՞ որ ըստ էության ամենախոցելին հենց նրա վիճակն է՝որպես տարեց, միայնակ եւ անժառանգ։Պապիկյանը վերհիշեց, որ շատ տարիներ առաջ այս տարածք այցելել է նաեւ մարդու իրավունքների նախկին պաշտպան , ,,ժառանգության,, նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը/ի դեպ, ,Պապիկյանը եղել է ,,ժառանգության,, անդամ եւ ակտիվ մասնակցություն ունեցել նախընտրական գործընթացներին, բայց այսօր ,,Ժառանգությունից,, հիշող էլ չկա նրա մասին․թեպետ՝այս տարածքից մի փոքր ներքեւ գտնվում է ,,Օրրան,, բարեգործականը/։

Վանաձորում այսօր տեղաց առաջին ձյունը, ու Պապիկյանի՝նախորդ տարվանից մնացած վառելափայտի պաշարներն սպառվելուն մոտ են, իսկ հսկայական ,,պլախները,, սղոցելու անհրաժեշտություն կա․․․ո՞վ պետք է առաջնահերթ հոգա այս կարգի մարդկանց մասին, եթե ոչ՝ պետությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ․Գ․այսօրվա դրությամբ Վանաձորի քաղաքապետարանից դեռեւս պատասխան չստացանք՝երեկվա էլեկտրոնային հարցմանն ի պատասխան։Հետո էլ կայքում գրում են՝,,Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր կայքը,,․շատ վատ ենք գնահատում, շատ․․․Միաժամանակ հարց է ծագում․եթե կա քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, ո՞րն է համանման մեկ այլ բաժին՝տեղեկատվության եւ աշխատանքի, ստեղծելու իմաստը․․․

среда, 7 ноября 2018 г.

Միգուցե ,,Սուր անկյու՞նն,, օգնի

Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի ամենահեռավոր անկյունում, մացառների մեջ կորած երկաթե կլոր, ժանգոտ տնակում մոտ 30 տարի բնակվող միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանի հարազատներն ու մտերիմները նախօրեին լուրջ անհանգստության մեջ էին, քանի որ վերջինիս բջջայինն անհասանելի էր.պարզվեց, խնդիրը զուտ տեխնիկական էր, իսկ Պապիկյանին մենք  հանդիպեցինք օրվա պարտադիր արարողակարգում, ջուր կրելիս:Արդեն 7 տարի է, նախկին քիմմանրաթելագործ-ինժեներն ստիպված է ամեն օր 5 լիտր տարողությամբ 4 պլաստմասե տարաներով ջուր կրել՝մոտակա ավտոլվացման կետից,քանի որ այդ եւ այլ հարակից տնակների ջրամատակարարման համակարգը վերացավ 7 տարի առաջ, երբ նախկին քաղաքապետը ներքեւում գտնվող տարածքն օտարեց ու վաճառեց/թեպետ՝առ այսօր չի օգտագործվում, քանի որ հսկայական շինության վրա փակցված է,,վաճառվում է,, ցուցանակը/:Ամռանն էլ ջուր կրելիս սայթաքել-ընկել էր ու ոտքը վնասել:

Պապիկյանի նամակները՝ուղղված 2 բարեգործական կազմակերպության , որում խնդրանք էր ներկայացրել առ այն, որ իր տնակին մոտ գտնվող փոքրիկ շինությունը/ներկա քաղաքապետի բանավոր թույլտվությամբ իրեն հատկացված/ թեթեւ նորոգումների ենթարկեն, որ փոխադրվի գոնե այնտեղ/որ ավելի տանելի կլիներ՝դարն ապրած ժանգոտ տնակի համեմատությամբ/, մնացին ձայն բարբառո.այնպես, ինչպես անարձագանք մնաց Գուգարաց թեմին հասցեագրված եւ համացանցում տարածված նամակը՝իր եւ հարակից այլ տնակների բնակիչների անունից/ որ ,,Ձեռք մեկնիր եղբորդ,, բարեգործականը գոնե իրենց էլ հիշեր, այցելեր երբեմն...Ապրում է չնչին թոշակ-նպաստով, որից ստիպված է հատկացումներ անել նաեւ վառելափայտի, այն սղոցելու, կերոսինի լիցքավորման եւ այլ կենցաղային նպատակների/հատկապես մեծ ծախսեր են պահանջվում բժշակական նպատակներով/:Մարդասիրական ծրագրերից չի  օգտվում, մի ժամանակ ,,Կարիտասից,, են օգնություն ստացել, սակայն այն դադարեցվել է:Տարիներ առաջ այցելել են Ավետարանական եկեղեցուց եւ 40 հազար դրամ հատկացրել, խոստանալով, որ ամեն ամիս կհատկացնեն, բայց, հավանաբար, տեսնելով, որ վերջինս չի հաճախում Ավետարանական եկեղեցի, դադարեցրել են այցելությունն էլ, օգնությունն էԼ:Սառնարանը վաղուց է շարքից դուրս եկել:Իսկ ձմռան շեմին մտածմունքների մեջ է, թե որտեղից է փայտ հայթայթելու, քանի որ նախորդ տարվանից մնացած վառելափայտը՝տեղական իշխանության կողմից հատկացված, վերջացել է:Անգամ այդ պայմաններում՝չի կորցնում հույսն ու հավատը Աստծո հանդեպ.կացարանի պատերը զարդարված են Աստծո պատկերներով, սրբապատկերներով, մոմակալներով, պարբերաբար հաճախում է Հայ Առաքելական եկեղեցի, բայց՝խորապես վիրավորված է Գուգարաց թեմից, որ նամակներին չարձագանքեց:,,Ասում են՝օգնիր եղբորդ, բա թող մեկ-մեկ էլ քրոջը հիշեն....,,-կես-կատակ նկատում է Քնարիկը, որ ամենածանր պահերին անգամ չի կորցնում հույսն ու լավատեսությունը, ինչը գալիս է նրա անսահման բարությունից, որ տարածում է ոչ միայն մարդկանց, այլեւ՝կենդանիների վրա, եւ պահպանում է դեռ մինչերկրաշարժյան տարիներից մնացած սովորույթն ու կատուների է խնամում՝իր կացարանին մոտ.իր համար արդեն շատ հոգեհարազատ դարձած կատուներն ու 2 քոթոթ շներն են վերջինիս մենակության փարատողները.մի հսկայական գամփռ էլ նվիրել է հարեւան տնակներից մեկին, սակայն վերջիսն երբեմն ,,այցի,, է գալիս իր երբեմնի մտերիմներին ու աչալուրջ հսկում տարածքը՝ենթարկվելով միայն կացարանի տիրուհու հրամաններին՝այցելուների նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորելիս: Ի դեպ, քիմմանրաթելի գործարանում աշխատելիս Պապիկյանը եղել է Մենդելեեւի անվան կենդանիների պաշտպանության  հիմնադրամի նախագահ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր