Ընտրությունները ,,հորով-մորով,, անելուց հետո ՝հիմա էլ դոլարադրամային ,,խաղեր,,են սկսել. ապրանքի գինը մեկ ՝ բարձրացնում են ՝ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով / այնպես, ինչպես ՏՄՊՊՀ-ն օրերս ձվի գնի բարձրացումն ուշացումով պատճառաբանում էր համաշխարհային շուկայում հավի կերի գնի բարձրացման հանգամանքով /, հետո մի հատ էլ բարձրացնում են՝ դոլարի կուրսի բարձրացման պատճառաբանությամբ: Իսկ որ ամենավատն է ՝դոլարի կուրսը կրկին գցում են / այդ ընթացքում մի քանի պատվիրված ,,հետազոտություններ ու ,,մտահոգություններ,,, են հնչում եթերից ու թերթերից՝ դրամի արժեզրկման առնչությամբ / ՝ իշխանությունների շահերից բխող, բայց գները թողնում են նույնը: Մի խոսքով ՝ ամեն ինչ ՝ ի վնաս ժողովրդի: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հավի մսի գինը դարձրել են խոզի մսի գնին հավասար. ապրիլի կեսից սկսած ՝ Վանաձորի առեւտրի կետերում հավի միսը թռիչքաձեւ սկսել է բաձրանալ մինչեւ անհասանելիություն: Կտրուկ բարձրացել է նաեւ սուրճի, թթվասերի, բուսական յուղի, բանանի ու նարնջի գինը: Եւ այս ամենը ՝ նախագահական ընտրություններից հետո: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 19 апреля 2013 г.
среда, 10 апреля 2013 г.
Մանկական այգում ծառեր հատվեցին. վերջում էլ աղբը վառեցին
Մինչ ապրիլի 9-ին մայրաքաղաքւմ զույգ երդմնակալություններ էին տեղի ունենում ՝ դրանից բխող հետեւանքներով, Վանաձորի Երկաթուղայինների այգում երկու հսկայական ծառեր հատվեցին. հետո էլ սղոցեցին, դարսեցին, որից հետո աղբի մնացորդները հենց խոտերի մեջ վառեցին: Եթե քաղաքի կենտրոնում է այսպիսի հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվում / էլ ,,չենք խոսում,, կանաչ տարածքներին հասցված վնասի մասի / , ապա ի՞նչ կլինի անտառներում . պատահական չէ, որ պարբերաբար տեղեկանում ենք, որ Լոռվա անտառներում հերթական հրդեհն է բռնկվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 4 апреля 2013 г.
Զատիկն անցավ, գները մնացին
Սուրբ Զատկի օրերն անցել են, բայց վանաձորյան շուկան շարունակում է ոչ միայն զատկական, այլեւ Նոր տարվանից մնացած գների ,,թմբիրում,, մնալ: Դեկտեմբերի վերջից սկսած մինչեւ ապրիլի 4-ը՝ խանութներում հավկիթի գներն սկսվում են 60դրամից եւ հասնում մինչեւ անգամ 70-75-ի: Հիշեցնենք, որ 1կգ կարտոֆիլը 50-70դրամ է. եւ ստացվում է, որ 1կգ կարտոֆիլը համարժեք է 1 հատ ձվի: Համեմատության համար նշենք,որ այս տարի ս.Զատկի խորհրդանիշ ձկնեղենը համեմատաբար մատչելի էր, ինչը չէինք ասի հավկիթների պարագայում, քանի որ անգամ հավկիթի դեֆիցիտ էր ստեղծվել, եւ մի քանի սուպերմարկետներում անգամ Զատկի նախօրեին եւ 3օր անց խանութներում գնորդներին ,,դիմավորում,, էին ձվի դատարկ տուփերը ՝ ,,անհիմն,, գնապիտակներով: Իսկ ահա, բանանի ու նարնջի գները միանգամից բարձրացան Զատկից 1 շաբաթ առաջ ու ապրիլի 4-ի դրությամբ ,,կայունացման,, գործընթացում էին: Գների բարձր մակարդակի պահպանմանը նպաստեց նաեւ այն, որ Զատկին հաջորդեց աշխատավարձերի, թոշակների բաշխումը, իսկ այդ օրերին, որպես կանոն, վանաձորյան առեւտրի կետերում / որոնց թվում ՝ խանութներ, սուպերմարկետներ / թանկացումներ են սկսվում: Մարդիկ անգամ նկատում են, որ եթե որեւէ մթերք չհիմնավորված թանկացել է, ուրեմն ՝,,թոշակ կամ նպաստ են բաժանում,,: Այսինքն ՝շուկայական ,,մաֆիան,, այդ օրերին ժողովրդից ,,թեյավճար,, է գանձում. այնպես, ինչպես ռեստորաններում առատաձեռն հաճախորդները մատուցողներին ,,թեյավճար,, են թողնում:...Ի դեպ, արդեն քանի տարի է առեւտրի կետերում վաճառվում է անհայտ ծագման,,,տնական,,փաթեթավորումով ձվի գույն ՝զատկական ձվեր ներկելու համար, բայց, որպես կանոն, այն անորակ է: Հայտնաբերեցինք նաեւ «Արգոն,, անվամբ, գործարանային փաթեթավորումով ,,ձվի գույն,, / թեպետ այդ մասին փաթեթի վրա որեւէ պաշտոնական հավաստագիր չկար /, սակայն դա էլ իր անորակությամբ չէր զիջում ,,տնական,,փաթեթավորումով ձվի ներկին: Ահա թե ինչու տնային տնտեսուհիներն արդեն ավելի շատ նախընտրում են ձուն ներկել սոխով կամ բանջարաբոստանային այլ կուլտուրաներով: Իսկ մինչ այդ, Զատկից Զատիկ ծաղկում է խոտան ներկի բիզնեսը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 10 марта 2013 г.
,,Մանուշակներ ձեռքերիս, ու շուշաններ ոտքերիս...,,
Մարտի 9-ին հայաստանյան ,,առաջատար,, հեռուստաալիքներից մեկը փորձում էր համոզել, թե ,,առաջատար,, / ընդգծումը մերն է:-Գ.Հ. / կուսակցություններից մեկը մարտի 8-ին ՝ Կանանց միջազգային օրը շրջել է հանրապետության բոլոր մարզերում ու բոլոր կանանց / հենց այդպես էլ մի քանի անգամ շեշտեցին՝,,բոլոր կանանց,, / ծաղիկներ նվիրել: Ակամա մտածեցինք, որ միգուցե ,,բոլոր,, բառն ընդհանրական նշանակությու՞ն ունի արդեն. այնպես, ինչպես ,,ժողովուրդ,, բառը: Համենայն դեպս, մարտի 8-ին, ցերեկային ժամերին արեւային Վանաձորի փողոցներում ,,պտիտ եկող,, կանայք հաստատ այդ ,,բոլորի,, մեջ չէին մտնում, քանզի ծաղիկ բաժանելու գործընթաց չկար: Զանգահարեցի Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող գյուղերից մեկի մի բնակչուհու, եւ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք իրենց մոտ նման ,,գործընթաց,, ՝ ծաղիկ բաժանելու առումով, եղել է, սակայն վերջինս հերքեց, եւ ավելացրեց, որ իրենց մոտ սովորաբար պատգամավորն է մարտի 8-ին ծաղիկներ նվիրում. բայց՝ գյուղի ուսուցչուհիներին, իսկ թոշակառու կանանց ոչ մի ուշադրություն չի դարձնում , ինչի համար էլ այդ կինն այս տարի նրան ձայն չտվեց: Վանաձորաբնակ միջին տարիքի մի կին էլ նեղսրտեց, թե ՝,,Մի հատիկ վարդը 1500դրամ արժե,,: / Իսկ ձնծաղիկն ու մանուշակը, որ սովորաբար 1 փունջը 50դրամ է լինում, այդ օրը 300դրամ էր /: Մի կին էլ համ ուրախացել էր, համ ՝ տխրել, որ Մարտի 8-ին Վանաձորի դեղատներում, ի վերջո, հայտնվել էր 1 տարի շարունակ անհետացած սրտանոթային մի դեղ, բայց ՝ կրկնակի թանկացած:Այդ դեղորայքն էլ, ի վերջո, որոշեցին կրկին ներկրել այն բանից հետո, երբ համոզվեցին, որ դրա փոխարինիչը թանկության պատճառով լավ չի վաճառվում.դե, ըստ այդմ, ընտրեցին ,, ոսկե միջին,, տարբերակը, եւ էժանը թանկացրին մեկուկես-երկու անգամ: Միակ տոնական ակցիան, ըստ իմ զրուցակիցների ՝ աման լվալու հեղուկների ոլորտում է եղել, ինչը մեծագույն ,,ուրախությումն,, էր պարգեւել նրանց: Ահա այսպես էին Մարտի 8 նշում ՀՀ շարքային կանայք, որոնցից մի քանիսի հետ զրուցեցինք այդ եւ հաջորդ օրը: Ըստ տեղեկությունների, այս տարի էլ համայքային իշխանությունները բարեհաճ են գտնվել հատուկենտ մնացած վետերան կանանց նկատմամբ, դրամական պարգեւներ / 10000-ական դրամ /, տեղ-տեղ ՝ նաեւ սննդամթերք հատկացրել: Ոմանց էլ ,,մխիթարել,, էին ,, քաղաքի կինոթատրոններից մեկում ընթացող ,,Գարեգին Նժդեհ,, ֆիլմի հրավիրատոմսեր բաժանելով: Ի դեպ, ֆիլմի մեկնարկն սկսվեց հենց այն օրը, երբ Վանաձորի ,,Արցախ,, պուրակում նշանակված էր Րաֆֆի Հովհաննիսյանի ,,չարտոնված,, հանրահավաքը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 6 марта 2013 г.
Ընտրակաշառքը ,,քթներից են բերում,,.ինչպես միշտ
Նախագահական ընտրություններից մի քանի օր անց Վանաձորի մեծածախ առեւտրի կետերում սկսվեցին գների բարձրացման ,,նախապատրաստական,, աշխատանքները: ,,Արդեն պետք ա ասվի, որ թազա գներ են,,- նկատեց վաճառողներից մեկը մյուսին, նկատի ունենալով, թերեւս, մեծածախ վաճառքի գնորդներին նոր գների հետ ,,ծանոթացնելու,, հանգամանքը: Ի դեպ, մթերքների գերակշիռ մասի վրա գնապիտակներ չկային: Բայց երբ մի քանի օր անց նույն վաճառակետում հարցրի ՝,,Արդեն դա է՞լ թանկացավ,,՝ նկատի ունենալով թռչնամսի գինը, որ 1700դրամից դարձել էր 1900դրամ ՝ 1շաբաթվա ընթացքում / մարտի 2-ի դրությամբ /, վաճառողը չարախնդաց.,,Հլա դեռ էլի պետք ա թանկանա,,: Սկզբում մտածեցի, թե նկատի ուներ Վրաստանի սահմանից եկող բեռների վրա դրվելիք մաքսատուրքի ավելացումը / նախատեսվող /, բայց համենայն դեպս հարցրի.,,Արդեն սկսեցին ըն տրությունների ծախսերը հանե՞լ,, /բնականաբար, խոշոր ներկրողները, որոնք սովորաբար մեծ ներդրումներ են ունենում ընտրությունների ժամանակ /, - ինչին ի պատասխան ՝ վաճառողը հաստատեց.,,Դե տեսնում եք, դուք էլ լավ գիտեք,,: Հարկ է նկատել, որ որոշ մթերքների գներ դեռ մինչ ընտրությունները՝ անգամ դեկտեմբերից են թանկացել: Օրինակ ՝դեկտեմբերի սկզբից հավկիթների գները բարձրացան ու մինչ օրս ,,կայունացան,, 55- 70, անգամ ՝ 80դրամի վրա: Զգալի թանկացում կա նաեւ դեղորայքի ոլորտում: Տարեց մի կին, տեղեկանալով, որ իր ուզած դեղորայքի գինը բարձրացել է, ափսոսանքով ասաց.,,Դե լավ, ինչ արած, 5 հատիկ տուր, 10հատ չեմ կարա առնեմ,,: Իսկ մեկ ուրիշն էլ, թե՝ ,,Էդքան փող չունեմ, բա ի՞նչ անեմ,,; Իսկ դեղորայքներից մեկի առնչությամբ իմ այն հարցին, թե ,,Արդեն սա է՞լ թանկացավ,, ՝ վաճառողը հեգնանքով ասաց. ,,Բա ընտրություններ են գալիս, բա ի՞նչ եք ուզում, տղեքը պատրաստվում են չէ՞,,: Ակնհայտ է, որ թանկացումներն սկսվել են դեռ ընտրություններից առաջ եւ շարունակվում են, եւ ակնհայտ է, որ ընտրաակաշառքը մարդկանց ,,քթից են բերում,,. ինչպես միշտ: Ասվածը մեկ անգամ եւս ապացուցվեց, երբ մի վանաձորաբնակ երիտասարդ կին / լոռեցիների ասած ՝,,ջահել հարս,, / զրուցակցին պատմում էր, որ իրենց ընտանիքին ձայնի դիմաց 5000դրամ են տվել, եւ ոչ թե, ասենք ՝ 10000, քանի որ տարբեր թաղամասերում գումարի չափը տարբեր է եղել. 5000, 7500, 4000, 6000: ,,Դե վերջը գնացինք էշ-էշ ընտրեցինք, դե հիմի ինչ արած,,- ինքն իր արածից գոհ, ստացածից ՝ դժգոհ ՝ հայտարարեց կինը, եւ այս պայմաններում անհնար է չասել.,,Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, էս ու՞ր է հասել ժողովրդի կենսամակարդակը: Դե ուրեմն թող վայելեն իրենց արածի պտուղները: ...Օրերս ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ձվի շուկայում, եւ հավաստիացրել, թե Զատկի նախօրեին թանկացում չի լինի. նույն հավաստիացումն արվել էր նաեւ Ամանորի նախօրեին: Հարց է ծագում. մի՞թե նորմալ է, որ ձուն ,,կայունացել,, է 60-80դրամի վրա. այսինքն 1հատիկ ձուն համարժեք է 1կգ կարտոֆիլի: Հիշում եմ, որ ՏՄՊՊՀ նախորդ նախագահը տարիներ առաջ զայրացած ասաց հեռուստաէկրանից, թե ,,հայ ժողովուրդը դատապարտվա՞ծ է 60 դրամով ձու առնելու. հավանաբար, այդ հայտարարության պատճառով էլ նրան այդ պաշտոնից ազատեցին, իսկ դրանից հետո ձվի շուկայում վիճակն էլ ավելի վատթարացավ. մանավանդ, որ սկսեցին տուգանել...էժան ձու վաճառող տնտեսվարողներին: Հետաքրքիր է նաեւ այն,որ դեղորայքի ոլորտի ուսումնասիրությունն էլ է ՏՄՊՊՀ-ն սկսել թանկացումից հետո. այնպես, ինչպես կաթնամթերքի թանկացման պարագայում է: Ստացվում է, որ օլիգարխները ժողովրդին մի լավ թալանում են, հետո այդ թալանածի մի չնչին մասը ամիսներ կամ տարիներ անց ,,մուծվում,, պետությանը, որպես տուգանք, կամ էլ, ո՞վ գիտե, չեն էլ մուծվում, բողոքարկում են ՏՄՊՊՀ- որոշումները: Եվ կամ ՝ վարույթներին չի ընթացք տրվում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 3 марта 2013 г.
Ինչպես էին փորձում ,, հարամել,, Րաֆֆու հանրահավաքը
Փետրվարի 23-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ մարդիկ հանգիստ ելույթ էին լսում, երբեմն՝ ծափահարում, բուռն օվացիաներ, համընդհանուր ոգեւորություն, բայց ՝ հասարակական կարգի եւ ոչ մի խանգարման դրսեւորում, բայց ոստիկանությունը 20 րոպեն մեկ բարձրախոսով հայտարարում է, թե հանրահավաքը ,,չարտոնված,, է, եւ մասնակիցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Դրա արդյունքում ոմանք նախընտրեցին հեռանալ տարածքից, մանավանդ որ սկսեցին հանրահավաքի մասնակիցներին նկարել: Ոմանք էլ հետեւում էին հանրահավաքը պատկառելի հեռավորության վրա, պուրակը երիզող մայթից: ,,Է, եթե չարտոնված է, ինչի՞ սկզբից չէին արգելում, էս մի ժամից ավել է, հարթակի վրա խոսում են,,- մինչ Հովհաննիսյանի ժամանելը / որ եկավ մեկ ժամ ուշացումով / նկատեց իմ զրուցակիցը ՝ տարեց մի մանկավարժ, որ նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ է ,,ուզում,, Րաֆֆին, արդյո՞ք սոցիալիզմ չի ուզում, քանի որ անընդհատ արդարությունից է խոսում: ,,Է ամեն տեղ էլ կապիտալիզմի ժամանակ օլիգարխներ լինում են,,- նկատեց ազգությամբ ռուս իմ զրուցակիցը, որ այդքան էլ լավ չէր ըմբռնում Րաֆֆու քաղաքական հայացքները, բայց դժգոհ էր, որ նա ՆԱՏՕ-ին անդամագրվելու կողմնակից է: Երբ բացատրեցի, որ Րաֆֆին, ամենայն հավանականությամբ ,,արդար կապիտալիզմի,, կողմնակից է, իմ զրուցակիցը չհամաձայնվեց այդ դիտարկման հետ, ու նկատեց, որ եթե մարդիկ արդարություն ու սոցիալիզմ են ուզում, պետք է ավելի շուտ դաշնակներին միանան: Մեր հետագա զրույցի այլ մանրամասներին չանդրադառնալով, նշեմ, որ տվյալ դեպքում ինձ համար անհասկանալին ,,չարտոնված,, հանրահավաքի մասնակիցներին ,,պատասխանատվության ենթարկելու,, կոչն էր ՝ ոստիկանության կողմից: Հետաքրքիր է, ի՞նչ տրամաբանությամբ կարող են հանրահավաքի խաղաղ մասնակցին պատասխանատվության ենթարկել, եթե նա հակահասարակական արարք թույլ չի տվել, եւ եկել է այդտեղ, միգուցե, ոչ այնքան կիսելու համընդհանուր ոգեւորությունն ու Րաֆֆու քաղաքական հայացքները, այլ պարզապես ՝ ունկնդրելու: Այդ նույն տրամաբանությամբ ,,կարելի,, է պատասխանատվության ենթարկել, ասենք ՝,,Արցախ,, պուրակի մոտակա շենքերի բնակիչներին ՝ պատշգամբից հանրահավաքը դիտող, կամ ՝ պուրակում տեղակայված օբյեկտներում այդ պահին գտնվող մարդկանց, ֆոտոսրահի աշխատակիցներին: Հետաքրքիր է, երեկոյան / երբեմն էլ ՝ ցերեկային / ժամերին Վանաձորի փողոցներում վխտում են բարձրաձայն զազրախոսող, հայհոյող մարդիկ, որոնց թվում ՝ բջջայինը ականջին ,,ռազբորկա,, անողներ ՝ հահոյախառն ժարգոնով, կանանց ու երեխաների քթի տակ, բայց նման դեպքերում հաճախ որեւէ ոստիկան չի հայտնվում, բայց երբ օրինավոր մարդիկ, մանկավարժներ, մտավորականներ, կապ չունի ՝ գործազու՞րկ, թե՞՝ գործավոր, թոշակառուներ, անգամ ՝ պաշտոնյաներ , հասարակության գիտակից խավը, որ չի ուզում ստորացված կամ թշվառության մեջ ապրել՝ անարժանների հարստացման, բյուջեն կողոպտելու հաշվին, հավաքվում են խաղաղ հանրահավաքի՝ ունկնդրելու այն մարդկանց, ովքեր մտահոգ են հասարակության խնդիրներով ու բարձրաձայնում են դրանք, նրանց սկսում են ահաբեկել վարչական պատասխանատվության ենթարկելու ,,հեռանկարով,,: Զարմանալիորեն հասարակական կարգի խախտում չի համարվում նաեւ գիշերային ժամերին Վանաձորում տեղի ունեցող հրավառությունները, որի ընթացքում պարբերաբար խախտվում է բնակիչների գիշերային հանգիստը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 19 февраля 2013 г.
Գնա՞լ, թե՞՝ չգնալ. սա էր խնդիրը
Ընտրությունների նախօրյակին համացանցում մի թեժ հոլովակ էր պտտվում, որում կոչ էր արվում չմասնակցել ընտրություններին: Ակամա հարց էր ծագում. իսկ եթե այդ դեպքում տնօրինվեր քվեաթերթիկը...կապ չունի, թե ում օգտին քվեարկվեր, միայն թե մասնակցություն ապահովվեր, չէ՞ որ դա եւս իշխանության համար ձեռնտու տարբերակ էր: Մասնակցության դեպքում, եթե մարդը թեկնածուներից ոչ մեկին չի սատարում, ինչպե՞ս դեմ գնա խղճին, չէ՞ որ ,,բոլորին դեմ եմ,, տողը չկա քվեաթերթիկում / ինչպես նախկինում եղել է,,/: ,,Հարկավոր ա գնալ ու էն տղային ձայն տալ, էն որ փողոցում պառկել էր,,: Իմ երկմտանքին ի պատասխան խորհուրդ տվեց ծանոթներիցս մեկը ՝ նկատի ունենալով հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանին: Եւ իմ մոտ կրկին հարց առաջացավ. բայց ինչու՞: Չէ՞ որ Վանաձորում արդեն քանի տարի է ՝ մազ-մորուքի մեջ կորած մի նախկին երիտասարդ արդեն քանի տարի է ՝որ պատի տակ ասես գիշերում է, ցերեկներն էլ աղբ հավաքում, բայց քանի որ նա 8 միլիոն դրամ ընտրագրավ չի վճարել ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նրանից ոչ ոք հարցազրույց չի վերցնում ու չի հետաքրքրվում, թե ինչու է պառկած, մինչդեռ առնվազն սոցիալական ոլորտի պատասխանատուները պետք է հետաքրքրվեն նման մարդկանց ճակատագրով: Եթե մինչեւ վերջերս ընդդիմադիր համարվող ՀԱԿ-ը թեկնածու չուներ, էլ ու՞մ ձայն տար ժողովրդի դժգոհ հատվածը: Թերեւս, որպես ,,այլընտրանքային,,՝ բացառություն էր միայն Բագրատյանը, սակայն ժողովրդի համար կարեւորագույն խնդիր ներկայացնող ավանդների վերադարձի հարցում ոչ ձեռնտու տարբերակ առաջարկեց. ավանդները ,,ձեւակերպել որպես օբլիգացիա,,: Եվ քանի որ Վանաձորում Բագրատյանը ժողովրդի հետ չհանդիպեց, այլ միայն ՝ մի քանի ԶԼՄ-ների ու իր մտերիմների հետ, ուստի հնարավորություն չեղավ հետաքրքրվել, թե ի՞նչ ասել է ,,օբլիգացիա ձեւակերպել,,: Միգուցե ՝ վերադարձ դեպի 90-ականնե՞ր, երբ մարդկանցից ինչ-որ վաուչերներ հանձնեցին, որպես սոցիալական վիճակի մեղմացում, հետո ,,ջրի գնով,, գնեցին տարադրամի փոխանակման կետերի միջոցով: Միջին սերնդի մարդիկ կհիշեն, որ 90- ականներին տարադրամի փոխանակման կետերում դոլարից ու ռուսական ռուբլուց բացի՝ վաուչերի կուրսն էլ էր նշվում: Դրանց առավելագույն գինը հասավ 24000դրամի, մինչդեռ շատերն արդեն անգամ 3000դրամով էին հանձնել:Իսկ մի կին ուղղակիորեն էր հասկացել Բագրատյանի ասած ,,օբլիգացիան,,ու զարմացել.,,Օբլիգացիան բա որ չշահի՞,,: ՀՀ նախագահն ընտրությունների նախօրյակին վկայակոչեց, թե Բագրատյանը մի ժամանակ երկրի կառավարման ղրղզական մոդել է առաջարկել: Այդ դեպքում ինչու՞ ավանդների վերադարձման հարցում էլ չի կիրառվում ղրղզական մոդելը, չէ՞ որ ղրղզները կարծես թե ստացել են խորհրդային ժամանակվա ավանդները. այնպես, ինչպես ԱՊՀ երկրների մեծ մասում: Եվ ի՞նչ երաշխիք, թե ավանդները օբլիգացիա դարձնելու հարցում իշխանությունները շահագրգռված չեն /. մանավանդ, որ հեռուստատեսությամբ էլ համանման մի առաջարկ եղավ. ավանդների դիմաց չեկ հատկացնեն, որպեսզի այս չեկով մարդիկ տեղական ապրանք գնեն/: Իսկ ընտրողներից շատերն էլ վկայակոչում էին Բագրատյանի վարչապետության ծանր տարիները: ,,Ժառանգության,, առաջնորդի գործելակերպն էր փոքր-ինչ հույս ներշնչում, բայց մարդիկ աչքի առաջ ուներին մանդատներից հրաժարվելու նրա գործելակերպը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)