Ընտրությունների նախօրյակին համացանցում մի թեժ հոլովակ էր պտտվում, որում կոչ էր արվում չմասնակցել ընտրություններին: Ակամա հարց էր ծագում. իսկ եթե այդ դեպքում տնօրինվեր քվեաթերթիկը...կապ չունի, թե ում օգտին քվեարկվեր, միայն թե մասնակցություն ապահովվեր, չէ՞ որ դա եւս իշխանության համար ձեռնտու տարբերակ էր: Մասնակցության դեպքում, եթե մարդը թեկնածուներից ոչ մեկին չի սատարում, ինչպե՞ս դեմ գնա խղճին, չէ՞ որ ,,բոլորին դեմ եմ,, տողը չկա քվեաթերթիկում / ինչպես նախկինում եղել է,,/: ,,Հարկավոր ա գնալ ու էն տղային ձայն տալ, էն որ փողոցում պառկել էր,,: Իմ երկմտանքին ի պատասխան խորհուրդ տվեց ծանոթներիցս մեկը ՝ նկատի ունենալով հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանին: Եւ իմ մոտ կրկին հարց առաջացավ. բայց ինչու՞: Չէ՞ որ Վանաձորում արդեն քանի տարի է ՝ մազ-մորուքի մեջ կորած մի նախկին երիտասարդ արդեն քանի տարի է ՝որ պատի տակ ասես գիշերում է, ցերեկներն էլ աղբ հավաքում, բայց քանի որ նա 8 միլիոն դրամ ընտրագրավ չի վճարել ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նրանից ոչ ոք հարցազրույց չի վերցնում ու չի հետաքրքրվում, թե ինչու է պառկած, մինչդեռ առնվազն սոցիալական ոլորտի պատասխանատուները պետք է հետաքրքրվեն նման մարդկանց ճակատագրով: Եթե մինչեւ վերջերս ընդդիմադիր համարվող ՀԱԿ-ը թեկնածու չուներ, էլ ու՞մ ձայն տար ժողովրդի դժգոհ հատվածը: Թերեւս, որպես ,,այլընտրանքային,,՝ բացառություն էր միայն Բագրատյանը, սակայն ժողովրդի համար կարեւորագույն խնդիր ներկայացնող ավանդների վերադարձի հարցում ոչ ձեռնտու տարբերակ առաջարկեց. ավանդները ,,ձեւակերպել որպես օբլիգացիա,,: Եվ քանի որ Վանաձորում Բագրատյանը ժողովրդի հետ չհանդիպեց, այլ միայն ՝ մի քանի ԶԼՄ-ների ու իր մտերիմների հետ, ուստի հնարավորություն չեղավ հետաքրքրվել, թե ի՞նչ ասել է ,,օբլիգացիա ձեւակերպել,,: Միգուցե ՝ վերադարձ դեպի 90-ականնե՞ր, երբ մարդկանցից ինչ-որ վաուչերներ հանձնեցին, որպես սոցիալական վիճակի մեղմացում, հետո ,,ջրի գնով,, գնեցին տարադրամի փոխանակման կետերի միջոցով: Միջին սերնդի մարդիկ կհիշեն, որ 90- ականներին տարադրամի փոխանակման կետերում դոլարից ու ռուսական ռուբլուց բացի՝ վաուչերի կուրսն էլ էր նշվում: Դրանց առավելագույն գինը հասավ 24000դրամի, մինչդեռ շատերն արդեն անգամ 3000դրամով էին հանձնել:Իսկ մի կին ուղղակիորեն էր հասկացել Բագրատյանի ասած ,,օբլիգացիան,,ու զարմացել.,,Օբլիգացիան բա որ չշահի՞,,: ՀՀ նախագահն ընտրությունների նախօրյակին վկայակոչեց, թե Բագրատյանը մի ժամանակ երկրի կառավարման ղրղզական մոդել է առաջարկել: Այդ դեպքում ինչու՞ ավանդների վերադարձման հարցում էլ չի կիրառվում ղրղզական մոդելը, չէ՞ որ ղրղզները կարծես թե ստացել են խորհրդային ժամանակվա ավանդները. այնպես, ինչպես ԱՊՀ երկրների մեծ մասում: Եվ ի՞նչ երաշխիք, թե ավանդները օբլիգացիա դարձնելու հարցում իշխանությունները շահագրգռված չեն /. մանավանդ, որ հեռուստատեսությամբ էլ համանման մի առաջարկ եղավ. ավանդների դիմաց չեկ հատկացնեն, որպեսզի այս չեկով մարդիկ տեղական ապրանք գնեն/: Իսկ ընտրողներից շատերն էլ վկայակոչում էին Բագրատյանի վարչապետության ծանր տարիները: ,,Ժառանգության,, առաջնորդի գործելակերպն էր փոքր-ինչ հույս ներշնչում, բայց մարդիկ աչքի առաջ ուներին մանդատներից հրաժարվելու նրա գործելակերպը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն