пятница, 30 июля 2021 г.

ՀՈԲԵԼՅԱՆ

 Հուլիսի 19-ին լրացավ ֆեյսբուքում գրանցվելուս, հուլիսի 24-ին՝AZAT ANKAKH բլոգիս հիմնադրման 10-րդ հոբելյանական տարին։Քաղաքական նյութերն այնքան շատ էին կլանել միտքս ու ուշադրությունս, որ ժամանակի սղության պատճառով մի քանի օր ուշացումով եմ արձանագրում սույն փաստը,որի մասին մտաբերեցի հուլիսի 24-ի օրվա երրորդ կեսին․իսկ այդ պահին հնարավոր չէր այդ փաստն արձանագրել։

Եվ այսպես, 10 տարի է՝ ազատ, անկախ համացանցային գործունեություն ենք ծավալում՝Աստծու հույսին մատնված․եվ Աստված օգնում է՝զորակցություն տալով եւ նորանոր մտահղացումներ փոխանցելով,որի շնորհիվ/եվ բարի կամեցողների ու աջակիցների շնորհիվ էլ/ գոյատեվում ենք եվ համացանցային իրավապաշտպան, լրագրողական-գրական-հրապարակախոսական գործունեություն ծավալում․առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության։Աստված մեզ հետ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր-պոետ,անկախ մտավորական

четверг, 1 июля 2021 г.

Մեկ գրախանութների գլխին են սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների

                                  ԼՈՖԹԸ ՀԱՂԹԵՑ ,,ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԻՆ,,

1990-ականների սկզբին, անկախության հռչակումից հետո գրադարանները հանձնվեցին համայնքներին/բացառությամբ՝մարզկենտրոնների գրադարանների/։Գյուղական համայնքներում դրանից հետո մեծ մասամբ լուծարվեցին դրանք, քանի որ համայնքն իր սուղ միջոցներով, անեկամուտ բնակչությունից հարկուտուրք անգամ հավաքել չկարողանալու պայմաններում չէր կարող մի հատ էլ գրադարան պահել/։Մարզկենտրոններում մնացին պետական կարգավիճակով 1, եվ մի քանիսը՝համայնքային ենթակայության, որոնք էլ հետագայում,2000թվից հետո լուծարվեցին ու օպտիմալացվեցին։ 1996-97թվերին պետականի կարգավիճակով քաղաքային գրադարանների թերթերի բաժանորդագրությունը կազմակերպվում էր Բաց հասարակության հիմնադրամի՝Սորոսի գումարներով․լավագույն դեպքում ու բարի կամեցողության դեպքում՝քաղաքապետարաններն էլ էին ֆինանսական աջակցություն ցուցաբերում․իհարկե՝թերթերի հանդե ,,ջոկողություն,, դնելով․եթե ընդդիմադիր կամ իրենց թանին թթու ասող թերթ էր՝չէին բաժանորդագրվում։

․․․1990-ականների վերջից․․․գրադարանների օպտիմալացմանը հաջորդեց գրախանութների օպտիմալացումը։1997թվին Վանաձորի ,,Վանք-91,, գրախանութների միավորման ցանցը հայտնվեց մասնավորեցման ցուցակում․գրախանութները պետության հանդեպ մեծ պարտքերի մեջ էին ընկել, ու այդ պատճառաբանությամբ, որոշեցին դրանք վաճառել։Ինչքան բողոքեց, կառավարությանն ու ,,աԱռավոտ,, թերթին նամակ ուղարկեց նախկին տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը՝նախկին ԱԻՄ-ՀՀՇ-ական, առաջարկում էր, որ վաճառվեն ոչ թե մաս-մաս, կտրատելով, այլ՝ամբողջական, որպեսզի դրանք չվերածվեն այլ օբյեկտների, ու անպայման պայման դրվի, որ պետք է տարածում  գիրք վաճառվի, ոչ թե՝այլ ապրանք․բայց լսո՞ղն ով էր․վերջինիս սպառնացին վրան քրեական գործ հարուցել, տարածքներն էլ վաճառեցին՝արդեն 2000թվից հետո․մնաց միայն մեկ գրախանութ՝,,կոշկակարի արհեստանոցի չափ տարածությամբ,,/ինչպես գրել էի ,,Առավոտ,, թերթում՝2000-ականներին/։Հետո դա էլ վերացավ։Մնաց միայն մեկ գրատուն՝մասնավոր, որտեղ հիմնականում գրենական պիտույքներ էին/եվ են/վաճառում։Իսկ թե ինչ եղան գրախանութի գրքերը՝Աստծուն է հայտնի։Պետությունը գոնե մի բուկինիստական գրախանութ չստեղծեց, որ տներում մնացած գրքերը ժամանակի ընթացքում չհայտնվեն աղբանոցում կամ մակուլատուրա չդառնան։

․․․մեկ գրախանութների գլխին էին սեվ ամպեր կուտակվում, մեկ՝գրադարանների․փոխնիփոխ․․․․

․․2010-17թվերին սկսվեց ․․․համայնքային ենթակայության, քաղաքային գրադարանների նոր օպտիմալացումը։Վանաձորում պետական ենթակայության տակ մնաց միայն մարզային-կենտրոնականը եվ՝մանկականը, որ վերջերս վերանվանվել էր ,,Անհաղթ աքլոր,, մանկական-մշակութային կենտրոն՝քաղաքի կենտրոնում,Տիգրան Մեծ 24 հասցեում։ Դեռ մեկուկես տարի առաջ ոմն Լոֆթ ծրագրի կողմից/որ ինչ-որ անհայտ նպատակաուղղված ,,դրսի,,ծրագիր է/աչքադրվել էր մարզկենտրոնի գրադարանի շենքը, որտեղ նախատեսվում էր համատեղ ,,փայ մտնել,, գրադարանի հետ՝երեկոյան ժամերին այն ժամանցի վայր դարձնելով․բայց՝աշխատողների բուռն բողոքի արդյունքում/որին մասնակցում էր ծրագրի ջատագով, ՔՊ-ական Նարինե Թուխիկյանը, եվ որը լուսաբանվել է սույն բլոգում/, կանխվեց ։Սակայն, Լոֆթը մտադիր չէր դիրքերը զիջել եվ այլ տարածք վերցնել, եվ կառավարությունը 2 ամիս առաջ հրապարակավ հայտնեց եթերից, որ որոշել է Վանաձորի մանկական գրադարանի տարածքը հանձնել Լոֆթին։Իսկ թե ինչու չէր կարելի Լոֆթին այլ տարածք հատկացնել բազմաթիվ վաճառվող ու դատարկ տարածքներից, այլ՝ փառահեղ նորոգված , գործող ու գործուն մանկական գրադարանն էր աչքադրվել՝երեվի միայն այդ մշակութային ոճիրի կազմակերպիչները կիմանան։Եվ ահա, սույն թվի հուլիսի 1-ին, հունիսի 29-ից սկսված գործընթացը շարունակվում էր․երկարամյա մանկական գրադարանի՝արդեն մշակութային կենտրոնի կարգավիճակով, գրքերը դուրս էին բերվում եվ տեղափոխվում մարզային գրադարանի տարածք՝,,նեղ արեք-տեղ արեք,, սկզբունքով։Համոզված եմ, գրքերը լաց էին լինում,չցանկանալով բռնությամբ տեղահանվել իրենց բնօրրանից, չցանկանալով բաժանվել Անհաղթ աքլորից։Բայց Լոֆթը հաղթեց Անհաղթ աքլորին․առայժմ հաղթեց։Իսկ թե հետո ինչ կլինի կրճատված աշխատողների ճակատագիրը, կամ արդյո՞ք կառավարությունը կկատարի խոստումն ու մանկական գրադարանին առանձին տեղ կհատկացնի՝դժվար է ասել․դա կախված է կառավարության բարյացակամությունից՝երկրի հոգեվոր-մշակութային ժառանգության պահպանման հանդեպ վերաբերմունքից։Փաստ է, այն, որ մի հին, բարի, լուսավոր կառույց էլ վերացավ Վանաձորւմ։Իսկ թե ով է Լոֆթը, ինչ նպատակներ է հետապնդում մշակութային ոլորտում, կամ արդյո՞ք մշակութային ոլորտում է զբաղվելու, թե՞ նպաստելու է խորոված-քյաբաբի բիզնեսին, դա կարող է անգամ կառավարությունում չիմանան;

Ի դեպ, տարիներ շարունակ, սկսած 1997թվից ,,Առավոտ,, եվ ,,Ժամանակ,, ,,ժամանակ-Երեվան,, թերթերում լուսաբանել եմ գրադարանների ու գրախանութների գործունեությունը/աշխատանքային կենսագրությանս մոտ 10 տարին գրադարանային է՝Կիրովականի քիմմանրաթելի գրադարանից եվ քաղլուսկաբինետից, ինչպես նաեւ՝Վանաձորի մանկավարժականի գրադարանից/։Հետեվաբար, չպետք է նյութիս ետեվում ինչ-որ մեկի կամ ,,գաղտնի ուժերի,, ականջները փնտրել․այն իմ լրագրողական անկախ վերլուծական-հետաքննական հոդվածներից հերթականն է․ես իրավունք չունեի այս թեմայի կողքով անտարբեր անցնել թե որպես երկարամյա լրագրող-բլոգեր, թե որպես քաղաքացիական ակտիվիստ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր

понедельник, 3 мая 2021 г.

Լրագրող դառնալու համար անկախությանն եմ պարտական

 Այսօր մամուլի միջազգային օրն է։Եվ, քանի որ այսօր համացանցն ավելի մեծ ու տարածական հնարավորություններ ունի՝խոսքի ազատության համար, բայց մամուլին համարժեք է նրանց համար, ովքեր զբաղվում են համացանցային լրագրությամբ, հռետորաբանությամբ,ուստի ամենայն իրավունքով շնորհավորում եմ համացանցային լրագրողների տոնը։Ցանկանում եմ, որ լինենք հնարավորինս անկախ ու անաչառ, միմյանց հանդեպ հանդուրժող եվ առողջ բանավեճի ու քննադատության կողմնակից։Հպարտ եմ, որ 26 տարվա լրագրողական անընդմեջ գործունեությանս վերջին 10 տարում զբաղվում եմ համացանցային ակտիվ լրագրությամբ/այլ կերպ՝քաղաքացիական լրագրությամբ/։Համացանց մտա 10 տարի առաջ՝իմ վաղեմի ծանոթ, մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի/Ղալամքարյան/ խորհրդով, երբ հասկացա, որ թերթերն այնքան էլ անկախ չեն։Ցանկանում եմ, որ ստոր գործարքներից հեռու մնանք, խիղճներս չուրանանք, հոգիներս մաքուր պահենք, լինենք արդարամիտ, լավին՝լավ, վատին՝վատ, չարակամներին արհամարհենք՝եթե չստացվի բարիացնելը/Աստված իրենց հետ/, կյանքը  մի օր նրանց միգուցե դարձի բերի։Համբերություն մեզ եւ մեր պես մտածող, պայքարող եւ դժվարություններից չերկնչող մարդկանց։Ուրախ եմ, որ ինձ, որպես լրագրող գնահատողներն ավելի շատ անծանոթ շրջանակներից են, ոչ թե՝,,յուրայիններից,, եւ դա համարում եմ իմ ամենամեծ հաղթանակն անաչառ լրագրության ասպարեզում։Ուրախ եմ, որ ունեմ համախոհներ՝թեկուզ եւ ոչ շատ․ինձ համար կարեվորը որակն է,քաղաքացիական գիտակցության մակարդակը, հոգեկերտվածքը, ազգային նկարագիրը, եվ ոչ թե՝քանակը։Չնայած 26 տարվա լրագրողական գործունեության ընթացքում կրած դժվարություններին, իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ ժողովրդավարության թշնամիների կողմից հալածանքներին,այնուամենայնիվ, անկախությանն եմ պարտական՝ինձ լրագրող դարձնելու համար, որ դպրոցական տարիներիս երազանքն է եղել, իսկ սովետական տարիներին ժուռնալիստ դառնալու կարեվոր պայմանը լրագրողական մասնագիտական կրթությունն էր։Իսկ ի՞նչ անեիր, եթե քո քաղաքում միայն մանկավարժական եւ պոլիտեխնիկակական ինստիտուտներ էին՝սովետական տարիներին, ու դու ստիպված էիր ոչ թե ընտրել, այլ՝ վերցնել այն, ինչ մատուցված է քեզ․մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության բաժինը։Ներկա երիտասարդ սերունդն այնքան է բախտավոր, որ իր քաղաքում այժմ կա համալսարան՝մոտ 3-4 տարի առաջ վերապրոֆիլավորված մանկավարժականի հենքի վրա, ու լրագրող դանալու ցանկություն ունեցողներն ստիպված չեն լինի բնակության վայրը փոխել եւ գնալ մայրաքաղաք։Համենայյն դեպս, ես իմ քաղաքն ու միջավայրն այնքան էի սիրում, որ չէի ցանկանա թեկուզ՝ժուռնալիստական կրթության համար բնակության վայրս փոխել/Ի դեպ, անկախության սկզբնական տարիներին Վանաձորում նաեւ մասնավոր համալսարան ստեղծվեց՝Բաց համալսարան, որտեղ եւս ժուռնալիստական կադրեր էին պատրաստվում, բայց՝այն մի քանի տարի գործեց/։Հպարտ եմ, որ համացանցային 10 տարվա գործունեության ընթացքում ստեղծել եմ 3 բլոգ/AZAT ANKAKH,Լրագրողական նոթեր եւ Պատմաքաղաքական բլոգ/,ֆեյսբուքյան խմբեր՝իրավապաշտպան, գրական եւ հայրենակցական։Ունեմ բանաստեղծական էջ՝,,Լրագրողական նոթեր,, բլոգում, որտեղ զետեղել եմ ավելի քան 70 բանաստեղծություններ։Իսկ այս ամենի համար պարտական եմ նաեւ բարի կամեցողներին, աջակիցներին՝ոչ մեծ թվով, հարազատներիս/նաեւ՝ինֆորմացիոն աջակիցներին/։Լրագրողական գործունեությանս ընթացքում կարողացել եմ ոչ միայն խնդիրներ բարձրաձայնել, այլեւ՝որոշ դեպքերում նաեւ նպաստել դրանց լուծմանը՝հասարակական հնչեղության շնորհիվ։Բայց վատ է այն, որ քաղաքացիական լրագրությունը ոչ միայն չի խրախուսվում պետականորեն կամ դրամաշնորհային կարգով,չի ֆինանսավորվում,այլեւ՝ստաժ չի համարվում, եւ կենսաթոշակի անցնելիս կարող է ստիպված լինես ասել՝,,Հըբը կյանքս ինչի՞ անցավ,,։Բա ու՞ր մնաց քաղաքացիական հասարակությունն այն երկրում, որ հեղեղված է ,,ժողովրդավարոթյան զարգացմանն ուղղված դրամաշնորհներով,,։

․․․․Լրագրողական գործունեությունս սկսել եմ կիրովականյան ,,Կայծ,, եւ հանրապետական ,,Ավանգարդ,, թերթերին թղթակցելուց՝1989թ․երբ ,Բելառուսից թղթակցություններ էի ուղարկում՝ժամանակավոր բացված հայկական դպրոցի մասին/այնտեղ գործուղվել էի ԼԿԵՄ ուղեգրով՝դասավանդելու 1988թվի երկրաշարժի հետեվանքով էվակուացված երեխաներին/։Այնուհետ, Հայաստան վերադառնալուց հետո, 6 տարի վարչական աշխատանքի անցնելու ընթացքում դադարեցրի լրագրողական գործունեությունս, եւ միայն1995թվից հաստատուն քայլերով մտա մեծ լրագրության աշխարհ։Տպագրվել եմ բազմաթիվ թերթերում,բայց առավել երկար գործունեություն եմ ունեցել ,,Առավոտ,, թերթում՝9 տարի, հասարակական հնչեղություն ձեռք բերել ,,Ժամանակ-Երեվան,, թերթում՝2007-2008թվերին,իրավապաշտպան լրագրությամբ զբաղվել ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, վանաձորյան երբեմնի երկշաբաթաթերթում, հետաքննություններով հանդես եկել ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, ,,Մամուլ եւ իրավունք,,  ,,Դիտորդ,, տեղեկագրերում, արժանացել շնորհակալագրերի եւ մրցանակների։

․․․Հավանաբար, նախորդ՝սովետական հասարակարգում իմ կարիքը,որպես լրագրող, չկար, դրա համար Աստված լրագրությունն ինձ հանձնարարեց այս հասարակարգում, որտեղ անարդարություններն ավելի շատ են, քան՝նախորդ հասարակարգում, ուստի անհրաժեշտ են ազատ, անկախ եւ արդարամիտ լրագրողներ, եվ ոչ թե հանձնակատարներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

пятница, 26 марта 2021 г.

Երիտասարդ են ուզում, անգլերենի ու ռուսերենի գերազանց իմացությունն էլ հետն են ուզում

 Որ ոտքերը խելքից առաջ ընկնեն ու սկսվեն ականջների՞ց

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Աչքերիս չհավատացի,երբ աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական կայքում ,,թափուր աշխատատեղեր,, բաժնում կարդացի, որ պահանջվում է ,,գործավար-գրադարանավար,,/Վանաձորում/։Առանձին՝գործավարի պահանջ լսել էինք, առանձին՝գրադարանավարի պահանջ՝չէինք լսել/որովհետեւ հիմա գրադարաններում պաշտոնապես կրճատումներ են/, բայց՝տրամաբանական կլիներ, եթե լսեինք․այս դեպքում, փաստորեն, ,,երկուսը մեկում,, էին պահանջում՝գործավար-գրադարանավար, 93 հազար դրամ աշխատավարձով /կամ՝աղքատավարձով/,7 ժամյա աշխատանքային գրաֆիկով։Եվ, քանի որ դեռեւվս մի փոքր լավատեսություն է մեջս մնացել, ,որ այս երկրում դեռ հրապարակայնություն, թափանցիկություն եւ արդարություն կարելի է գտնել առնվազն համացանցի ,,մութ անկյուններում,,․ ու միգուցե հնարավոր է 2005թվին ոչ իմ մեղքով ընդհատված աշխատանքային ստաժս վերականգնեմ, ուստի ուղեվորվեցի սույն հայտարարության հետքով՝,,դուխով,,․հիմք ունենալով, որ մոտ 24 տարվա աշխատանքային պաշտոնական ստաժիս 5 տարին՝գործավարական է, 5 տարին՝գրադարանավարական, ես էլ դեռ թոշակի տարիքից հեռու եմ՝2 տարով։

,,Գիտե՞ք, բայց ինքը երիտասարդ է պահանջում ու անգլերեն-ռուսերեն գերազանց իմացությամբ,,-քմահաճ գործատուի պահանջն այսպես փոխանցեց հայտարարության հետ պետական-միջնորդական առնչություն ունեցող վանաձորյան կառույցի աշխատակիցը։Իսկ հարցիս՝այդ դեպքում ինչու՞ գործատուի հայտարարության մեջ չեն երեվում կոնկրետ ներկայացված այդ պահանջները, զրուցակիցս պատրաստակամությոն  հայտնեց տրամադրել գործատուի հեռախոսահամարը/ինչպես պարզվեց՝ինձ քաջածանոթ հ/կ-ի ղեկավար, ում գործունեությանը քանիցս եմ անդրադարձել թե դրական, թե բացասական կտրվածքով՝իմ լրագրողական 25-ամյա գործունեության ընթացքում/․բայց՝,,մեծահոգաբար,, հրաժարվեցի, քանի որ ցանկության դեպքում կարող էի արդեն հեռախոսահամարով կամ համացանցով կապվել, իսկ տվյալ դեպքում՝անիմաստ համարեցի։

․․․․․Այս կապակցությամբ հարց՝ԱԺ նախագահին․2-3 տարի առաջ պատգամավորական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ էր ներկայացվել, որ աշխատանքի ընդունվողների նկատմամբ տարիքային սահմանափակումներ չարվեն/եթե խոսքը չի վերաբերվում կենսաթոշակի տարիքի մարդկանց, որոնց մասին պետք է առանձին օրենք լինի,թե որ դեպքում եւ ինչ չափով թոշակ ստանան, եթե աշխատող են, բայց՝թոշակային տարիքը լրացել է, իսկ իրենք ցանկություն ունեն էլի շարունակել աշխատանքը/։Արդյո՞ք ընդունվել է օրենքի նախագիծը՝տարիքային սահմանափակումներ ներկայացնող գործատուներին տույժի ենթարկելու մասին,եթե այո՝ինչու է խախտվում օրենքի պահանջը, եթե ոչ՝ապա ինչու։Համենայն դեպս, մինչ օրս էլ բացահայտ հայտարարություններ են նկատվում փակցված՝20-25 տարեկաններին աշխատանքի ընդունելու պահանջի մասին։Էլ ,,չենք խոսում,, գաղտնի նախապայմանի մասին, որ հայտարարության մեջ չի երեվում, բայց՝բանավոր  հայտնվում է, որ խիստ սահմանափակում կա տարիքային առումով։Ի վերջո ինչքա՞ն կարելի է գրել, որ կամ կենսաթոշակային արեվմտյան ռեֆորմից հրաժարվեք,/Բագրատյանի վարչապետության օրոք, 1997թվին ընդունված ու ժողովրդի վզին փաթաթված/, ու թոշակի տարիքային շեմը կրկին իջեցրեք 55-ի՝63-ից, կամ՝մարդկանց, մտավորականությանը, հնարավորություն տվեք իրենց ընդունակություններին ու կրթական մակարդակին համապատասխան աշխատանք ստանալ, եւ այս առումով լիարժեք հրապարակայնություն ապահովեք պետական համակարգում, որպեսզի թափուր աշխատատեղերը, որոնք քաղծառայողի մրցույթով չեն անցնում եւ ատեստավորում չեն պահանջում, հայտարարություններ արվեն, եւ ոչ թե շարունակվի ավանդական ԽԾԲ-ն։Մի՞թե մեղավոր են մարդիկ, մտավորականներ, որոնք տարիներ առաջ տարբեր պատճառներով/այդ թվում՝ քաղաքական/, կորցրել են իրենց աշխատանքը ու հիմա մատնված են բախտի քմահաճույքին,  մնացել Աստծո հույսին եւ մնացել 2018թվի ,,հեղափոխության ,,ժամանակ խոստացված անցումային արդարադատության նամակին սպասող, թե երբեվէ կվերականգնվեն իրենց կորցրած իրավունքները։Եթե ԽԾԲ չունեն, կուսակցական տանիք չունեն, ,,թիկունք,, չունեն, չեն էլ տիրապետում ,,գրանտ կպցնելու,, արվեստին, ուրեմն այդ մարդիկ կանգնած են են սոցիալական ոչնչացման վտանգի առաջ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

․․․․․Հ․Գ․Ի դեպ, հենց այսօր մտա տվյալ կազմակերպության կայքը եւ այդ հայտարարությունն այնտեղ էլ տեսա․ընդ որւմ՝հայտարարությունն ուժի մեջ է եղել մինչեւ մարտի 15-ը, բայց, փաստորեն, ,աշխատանքի եւ զբաղվածության կայքում մարտի 25-ի դրությամբ դեռ մնացել էր։

среда, 24 марта 2021 г.

Ինչու՞ է խանութներում ձվի դեֆիցիտ եւ ռեկորդային թանկացում

 Ձվի թանկացումն ընդդեմ Զատիկի՞, թե՞ ժողովրդի

--------------------------------------------------------------------------------

Ձվի դեֆիցիտն ու ռեկորդային գնաճը շարունակվում է․Վանաձորի խանութներում կամ դատարկ արկղեր են՝վրան գրված 85 դրամ, կամ՝վաճառվում են լավագույն դեպքում՝85-90 դրամով։Տեղ կա՝անգամ 95 դրամ է ձվի գինը․ընդ որւմ՝ոչ թե տնական, այլ՝գործարանային։Այն հարցին, թե մինչեւ ե՞րբ է շարունակվելու ձվի թանկացումը,95 դրամով ձու վաճառողն ասաց․,,Մին չեւ Զատիկ,մինչեւ 200դրամի կհասնի, հավ չկա, ձու չկա,,։Փաստորեն, Ծառուկյանի ենթադրած թե հավաստիացրած սովը մոտենում է․սկսել է հավերին մոտենալուց։Երեվի թե կերի բացակայությունից սկսել են սատկել։Չնայած՝էսօր մի լուրից ականջովս ընկավ, որ շատ արտադրողներ փակել են իրենց արտադրությունը, որովհետեւ ձվի սպառումը քիչ է եղել։Կամ՝հավերն էլ Նիկոլին բոյկոտում, ու գործադուլի են անցելԻսկ ՏՄՊՊՀ-ն բացատրություն չունի՞ տալու ժողովրդին,ինչի/ համար է փող ստանում այդ կառույցը, որ երբ սկսի էժանանալ՝տուգանի արտադրողներին, երբ թանկանա՝գլուխը քաշի կաշվի մեջ ու չտեսնելու տա՞։Թե՞ սա ավելի մեծ, գլոբալ խնդիր է՝ուղղված ազգային հավատալիքների դեմ, որ մարդիկ Զատիկ չանեն՝ձվի թանկության պատճառով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սույն նյութը հրապարակել եմ մարտի 22-ին՝ֆեյսբուքում։Այսօր եվս մեկ նյութ տեղադրեցի ֆեյսբուքում,միաժամանակ հարցում ուղարկեցի ՏՄՊՊՀ-ին, ու արձագանքը չուշացավ․թեպետ՝ոչ մխիթարական․գրում են ,որ ,,ամենօրյա դիտարկումներ են անում թվով 90 ապրանքների գծով,,․եւ խորհուրդ տվեցին հետեվել իրենց էջին։

среда, 10 марта 2021 г.

Անվճար ինտերնետ՝բլոգերներին

 Սկսել են բլոգերային դպրոցներ բացել, բլոգերներ են պատրաստում։Ի դեպ, ինքս դարձել եմ բլոգեր՝առանց որեւէ մեկի ուսուցման, պարզապես՝մի օր պատահաբար տեսա, որ իմ նախկին գործընկերուհի Գայանե Բաբայանի բլոգն է ,,գուգլ,, համակարգում, փորձեցի ես էլ ստեղծել իմ բլոգը․իհարկե՝համակարգչային օպերատորի որոշակի օգնությամբ, որովհետեւ այդ ժամանակ՝2011թվին, դեռ համակարգչային գիտելիքներս ու պատրաստվածությունս սկզբնական փուլում էր։Նոր-նոր ֆեյսբուքում գրանցվել էի։

Լավ կլինի, որ Հայաստանում ստեղծվեն նաեւ ինտերնետ ծառայություններ՝բլոգերների ու քաղաքացիական լրագրողների համար։Չէ՞ որ անընդհատ դրամաշնորհներ են գալիս Հայաստան՝,,խոսքի ազատությանն ու ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված։Չենք ասում՝հայհոյանք խրախուսեն, բայց հո պատշաճ ու չափի մեջ լրագրությունը կարելի՞ է խրախուսել․թեպետ, իմ դիտարկմամբ, հիմա դրամաշնորհային ծրագրեր կան, որոնց ֆինանսավորման ներքո հայոյանք էլ է խրախուսվում․դատելով որոշ կայքերի հրապարակումների ուսումնասիրությունից։

2008-2010թվերին , միգուցե նաեւ՝ավելի ուշ կամ շուտ, Լոռու մարզպետարանի առաջին հարկում կար համակարգչային սենյակ՝լրագրողների, քաղաքացիների համար․հիմա՝չգիտեմ, հարցում եմ արել՝պատասխան չի եկել։Էլի բարեբախտություն է, որ մի ,,պուճուր,, ժողովրդավարություն դեռ կա, որի անվճար հնարավորությունից կարողանում եմ օգտվել՝շորջ կես տարի․առայժմ կա։Շնորհիվ Ամերիկայի։Ականջը կանչի Շերենցի․ասում էր՝,,կարեվորը մենք ենք ու Ամերիկան,,։Լավ կլինի նաւե, որ բլոգերներին, քաղաքացիական լրագրողներին գոնե ինչ-որ կարգավիճակ տրվի՝որպես անվճար աշխատանք կատարած, որ հետագայում այն համարվի որպես աշխատանքային ստաժ՝թոշակի գնալիս։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

вторник, 15 декабря 2020 г.

Կապիտուլյացիա

 Մի ,,կապիտուլյացիոն ակտ,, էլ ես եմ էսօր ստորագրել․բայց իմը ոչ թե եռակողմ էր, այլ՝երկկողմանի։Այն բանից հետո, երբ երեկ Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացրին հեռախոսով, որ քաղաքապետի գրությամբ մերժվել է իմ նամակը/ավելի ճիշտ՝բաց նամակը, գրությամբ առձեռն հանձնված քաղաքապետարանին՝Քնարիկ Պապիկյանի 30 տարվա ժամկետանց տնակը որպես իրավապաշտպան կառույց դարձնելու վերաբերյալ/,ուստի պետք է տնակի բանակին հանձնեմ։Եվ, քանի որ ես այդ պատասխան-նամակը չէի ստացել, այսօր սույն թվի դեկտեմբերի 15-ին այցելելով քաղաքապետարան, անձամբ ստացա գրությունը՝քաղաքապետարանից։Նոյեմբեր-ի  13-ի գրությամբ քաղաքապետը տեղեկացնում է․

,,Ի պատասխան Ձեր 22․10․2020թ․ դիմումի․

ՀՀ վարչապետի 25․07․2019թ․-ի թիվ 1000-Ա որոշման համաձայն մշակված՝աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների տվյալների ամփոփման մեթոդաբանության վերաբերյալ դիրքորոշման համաձայն, համայնքների ղեկավարներին հանձնարարվել է նպատակային չօգտագործվող տնակները եւ ժամանակավոր կացարանները ապամոնտաժել, ազատել տարածքները եւ բարեկարգել։

Հաշվի առնելով, որ Զորյան փողոցի թիվ 2-5-7 հասցեի համայնքային ենթակայության տնակի վարձակալը անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանը մահացել է եւ տնակում բնակվող այլ անձինք չկան, նշված տնակը գործող կարգի համաձայն ենթակա է ապամոնտաժման,,։

․․․Ըստ այդմ, իմ նախաձեռնությամբ, ընդունման-հանձնման  գրությամբ Պապիկյանի տնակի բանալին եւ տնակի ներսում առկա 11անուն գույքը/կահ-կարասին/ հանձնեցի քաղաքապետարանի ներկայացուցչին։Կարճ ասած՝տնակը ենթարկվեց ,,անվերապահ կապիտուլյացիայի,,։Դե քանի որ իրավապաշտպան կառույց հիմնելու մեր քաղաքացիական նախաձեռնությունը մերժվեց, ուստի մեր իրավապաշտպան-հասարակական գործունեությունը կշարունակենք այնպես, ինչպես մինչ օրս։

․․․Մինչեւ հիմա որ տարածք չենք ունեցել՝լրագրողական անկախ գործունեություն չենք ծավալե՞լ։Բարին ընդ մեզ, Աստված մեզ օգնական։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան ազատ լրագրող