Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների օրն անգամ եղանակն էր ողբում ընտրողների վիճակը: Չեինք ասի, թե Վանաձորում քաղաքապետի ընտրությունների արդյունքներն անակնկալ էին հասարակության առաջադեմ հատվածի համար, որոնք քաջ գիտակցում են, որ ,,ներքեւից,, ոչ մի փոփոխություն հնարավոր չէ: Պարզապես հերթական անգամ հարց է ծագում. բա ափսոս չե՞ն այդ ահռելի գումարները, որ վատնվեցին ,,ընտրություններ,, կոչված ,,ֆարսի,, վրա: Հանրապետությունում հազարավոր վթարային շենքեր կան, հազարավոր ծայրահեղ չքավորներ, բոմժեր, սոցիալական ծանր պայմանների ու հուսալքության պատճառով գրեթե ամեն օր ինքնասպանություններ են տեղի ունենում: Հանրապետությունում էլ հոգեբան չմնաց, որ իր ,,հեղինակավոր,, կարծիքը չհայտնի մամուլի ասուլիսով, ու ,,մտահոգություն,, չհայտնի ինքնասպանությունների աճի առթիվ: Ինչքան շատ են հեռուստատեսությամբ մտահոգություն հայտնում ու աթոռից բարձր ճոճվող ոտքեր ցույց տալիս, այնքան՝ դեպքերը շատանում են: Մի՞թե պարզ չէ, որ ինքնասպանությունների աճի պատճառը սոցիալական ծանր պայմանների հետեւանքով հոգեկան խանգարումների աճն է: Մարդիկ վարկեր են վերցնում՝ չեն կարողանում տոկոսների տակից դուրս գալ, հայտնվում են վաշխառուների ճիրաններում, բնակարաններ են գրավ դնում ու կորցնում / ապացույցները կարելի է գտնել ոստիկանական օպերատիվ հաղորդագրություններում /: Իսկ ընտրությունից ընտրություն մարդկանց վիճակն ավելի է վատանում: Պետական հեռուստաալիքն արդեն գոնե իրեն նեղություն չի տալիս մրցակից թեկնածուների ձայների մասին էլ ինֆորմացիա տալ, պարզապես ՝,,այսինչ եւ այնինչ համայնքներում ընտրվել են այսինչն ու այնինչը,,. եւ սա՝ այն դեպքում, երբ բողոքարկման ժամկետը չէր լրացել/ թեպետ, այդ ինֆորմացիան նախ պետք է հեռուստատեսությանը փոխանցվեր ԿԸՀ-ի կողմից /: Բա էլ ինչու՞ են քննադատում սովետական ժամանակները, եթե ընտրությունները ձեւական են, ժողովրդավարության պատրանք ստեղծելու նպատակով: Ինչու՞ պետք է քաղաքապետերը ցմահ պաշտոնավարեն /օրենքի անկատարության պատճառով /այն դեպքում, երբ հանրապետոթյան նախագահը 2 անգամից ավելի չի կարող առաջադրվել /: Ինչով՞ են զբաղված մեր օրենսդիրները, եթե 1996թ.ՏԻՄ ընտրությունների օրենքի ընդունումից ի վեր մինչ օրս սահմանադրության մեջ փոփոխություն չի եղել: Բա էլ ինչու՞ էին սահմանադրությունն իբր ,,բարեփոխում,, եթե սահմանադրության այդ բացը չփոխվեց: Ըստ այդմ, շատ համայնքների ղեկավարներ ցմահ ,,նստած,, են իրենց աթոռներին ու ամեն անգամ հայտնի ձեւերով ու մեթոդներով վերընտրվում են: Վերջին 13 տարիներին մայրաքաղաքում երեւի թե մի տասնյակ քաղաքապետեր փոխվեցին, քանի որ մայրաքաղաքը մարզի կարգավիճակ ուներ, եւ քաղաքապետը նշանակվում էր, քանի դեռ օրենքը մայրաքաղաքի մասով չփոխեցին: Խոսում են կանանց հավասարությունից, բայց Վանաձորի համայնքի ավագանու 53 թեկնածուներից միայն 2-ն ՝էին կանայք /որոնցից էլ միայն մեկն ընտրվեց. ավելի ճիշտ՝ վերընտրվեց /: Տարեցտարի մեծանում է ընտրագրավի չափը, ինչն էլ պատճառ է դառնում, որ շատ արժանավորներ դուրս մղվեն ՏԻՄ կառավարնանը մասնակցելուց, քանի որ այդ պայմաններում, երբ մրցույթն առավելապես ,,թաղային հեղինակությունների,, ու ,,լավ տղաների,, մեջ է, անիմաստ է դառնում հասարակության ,,այլընտրանքային,, հատվածի առաջադրումը, քանի որ մարդիկ համոզված են, որ բարոյալքված հասարակությունում ամեն ինչ առուծախի է վերածվում, անգամ՝ խիղճն ու ձայնը: Էլ ի՞նչ քաղաքացիական հասարակության մասին կարող է խոսք լինել, եթե այդ հասարակության կառավարմանը մասնակցելու համար ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ ,,ժողովրդավարության զարգացմանն,, ու ,, բարեփոխումներին,, ուղղված ,,դրսի,, գումարները հիմնականում ուղղվում են իշխող բուրգի ամրապնդմանն ու վերարտադրմանը: Ասվածի ապացույց է այն, որ սեպտեմբերի 10-ին ,,Հայլուրն,, ավետեց, որ ԱՄՆ-ը 18 միլիոն դոլար է հատկացրել դատաիրավական բարեփոխումների նպատակով, եւ դեռ 2,5 միլիոնն էլ ճանապարհին է: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս են ,,բարեփոխում,, դատական համակարգը, եթե սահմանադրության մեջ, օրենքներում դեռ աղաղակող թերություններ կան, որի մասին վերը շարադրեցինք: ...Սեպտեմբերի 11-ին Է.Շերմազանովը հերթական անգամ իշխող ՀՀԿ-ի ,,գլուխը գովեց,,՝ թե ՀՀԿ անդամ համայնքապետերի մեծ մասը վերընտրվել է, քանի որ ժողովուրդը ,, հավատում,, ու ,,վստահում,, է ՀՀԿ-ին: Թերեւս, վերջինս անտեղյակ էր կամ չլսելու էր տալիս դիտորդների այն հայտարարությունները, թե ինչպես են ընտրողներին ավտոբուսներով տեղամասեր տարել կամ ողղորդել: Ի դեպ, այս ընտրությունների մի անակնկալ էր այն, որ ՀՅԴ Վանաձորի գրասենյակը պաշտոնապես հայտարարեց, որ սատարում է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետին: Ստացվում է, որ ՀՅԴ-ն ,,վերեւում,, ընդդիմադիր է, ,,ներքեւում,,՝ իշխանամետ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն