Սեպտեմբերի 21-ը՝ անկախության օրը, ոչ տոնական էր Վանաձորի բացօթյա առեւտրով զբաղվողների համար, որոնց համար լավագույն դեպքում հանգստի օրը կիրակին է / բնականաբար, որովհետեւ մարդիկ առեւտրով օրվա հացի խնդիր են լուծում / :,,Սբխեջն անցած շաբաթ էր, չէ՞,,- հարցնում է, առեւտրականներից մեկը մյուսին: ,,Դե Լոռվա կողմերի համար ամբողջ սեպտեմբերը սբխեջի ամիս ա ,, - պատասխանում է զրուցակիցն ու հեգնանքով ավելացնում. ,,Որ ուզում ես իմանաս, էսօր էլ ա սբխեջ,,: Ճակատագրի բերումով այս անգամ ՏԻՄ ընտրություններն էլ էին ,,սբխեջի,, ամսում: Ում համար ՝ տոն կամ ընտրություն, ում համար՝ ,,սբխեջ,,: Ինչպե՞ս կարող են անկախության օրվա օրը տոն համարել այն մարդիկ, ովքեր հարկադրված են զբաղվել ,,քուչի առեւտրով,, / այն դեպքում, երբ նրանցից շատերը բարձրագույն կրթություն ունեն / , քանի որ երկրում կամ բավականաչափ աշխատատեղեր չկան, կամ՝ անարդարացի են բաշխվում՝ շնորհիվ ,,մեծն,, կոռուպցիայի ու հովանավորչության: Դե դրա համար էլ շատերն անկախության օրը համարում են իրենց սոցիալական ճգնաժամի պատճառ, ու այդ տոնը նրանց համար ոչ միայն բարձրագույն արժեք չէ, այլեւ համարժեք է սգո օրվա ՝ ,,Սբխեջի,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն