Դեռեւս հուլիսին ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,, արձակուրդ մեկնելուց առաջ ,, գուժեց,, որ հացամթերքի թանկացում է սպասվում՝ կապված համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացման հետ: Եւ ահա, օգոստոսի 1 -ից հացի հերթական թանկացումը տեղի ունեցավ Վանաձորում. առեւտրի այն կետերը, որոնք մինչեւ խորհրդարանական ընտրությունները հացի գնի զեղչեր էին արել, կրկին ,,ելման դիրքի,, անցան : Այսինքն, եթե մինչ այդ 190 դրամանոց ,,մատնաքաշ,, տեսակի հացի գինը որոշ կետերում իջեցրել էին 160-150դրամի, ապա օգոստոսի 1-ից կրկին նույն գնին դարձրին: Սա՝ էժան կետերում. մյուսներում գները դարձան 200-220դրամ: Իսկ եթե որեւէ տեղ ընդունված գնից էժան հաց է հայտնվում, ապա դրա կամ քաշն է պակաս, կամ ՝ նախորդ օրվա է: Եթե մինչեւ խորհրդարանական ընտրությունները 1կգ ալյուրի գինը 200-220 դրամ էր, ապա ընտրություններից հետո պարբերաբար բարձրանալով օգոստոսին հասել էր 230-250դրամի:Միանգամից թանկացան տեղական արտադրության թխվածքաբլիթները, վաֆլի-շոկոլադները, քաղցրեղենը /1կգ-ի մեջ՝100-200 դրամով /: Եթե ալյուրի ու հացի գնի բարձրացումը պատճառաբանվում է համաշխարհային շուկայի միտումներով, ապա ի՞նչ ասել կաթնամթերքի ու տեղական պանրի գնի բարձրացման մասին, որ հազիվ թե դոլարի կուրսի ,,վայրիվերումների,, հեր կապ ունենա: Հավանաբար, տեղական արտադրողներն իրենց լուման են ներդրել ԱԺ ընտրությունների անցկացման առթիվ, ու հիմա ծախսածը ետ են բերում: ՏՄՊՊՀ-ի՝ հուլիսի վերջին Վանաձորի սուպերմարկետներ ստուգայցից հետո էլ ավելի է բարձրացել արտասահմանյան թռչնամսի գինը / 900 դրամից հասնելով 950-1000դրամի /Հիշեցնենք, որ 3-4տարի առաջ դրա գինը 550-600դրամ էր / : Տարատեսակ խախտումների համար ՏՄՊՊՀ-ն տուգանել է տնտեսվարողներին, դե նրանք էլ որոշել են ժողովրդի ,,ջանից հանել,,: ՏԻՄ ընտրություններից, այսինքն սեպտեմբերի 9-ից հետո Վանաձորի առեւտրի կետերում հերթական թանկացումն արձանագրվեց. սկզբում՝ լավաշների, այնուհետ, ՀՀ նախագահի սեպտեմբերյան հայտնի ելույթից հետո, որում վարչապետի աշխատանքը գնահատվեց բացասական, 1լ բուսական յուղի նվազագույն. գինը 750 դրամից հասավ 850-900դրամի. հավանաբար, այս ոլորտը տնօրինող մաֆիան հաշվարկել էր, որ 1-2 ամիս առաջ անապահով խավերին բաշխված ձեթի քանակն արդեն սպառվել էր: Թանկացել են նաեւ կենցաղային ապրանքները, կոսմետիկան, դեղորայքը: Եթե որեւէ թանկ, ուժեղ դոզա ունեցող դեղորայքի փոխարինիչը կա՝ ավելի թույլ դոզայով ու ավելի էժան, ապա էժանի գործին ,,խփում,, են՝ ներկրումն արգելելով, որպեսզի թանկն սպառվի /պատճառաբանում են,թե իբր ,,բազայում չկա, էլ դրանից չեն բերում,, /:Ասենք,սրտանոթային հիվանդության դեմ մի դեղորայքի ,,ֆորտեն,, ավելի թանկ է, դրա համար դժվար է իրացվում, քանի որ ավելի թույլ դոզա ունեցողն են նախընտրում գնել, դրա համար էժանի ներկրումն արգելում են, ու դրա փոխարեն ,,ֆորտեն,, առաջարկում: Այս տրամաբանությամբ ժամանակ առ ժամանակ դեղատներից անհետանում են մեծ պահանջարկ ունեցող անտիբիոտիկները, սրտանոթային հաբերը, որոնց փոխարեն առաջարկվում են ավելի թանկ փոխարինիչներ: Կարճ ասած՝ հայրենի օլիգարխիան ,,սերմացու գողացող մկան պես,, կրծում է ժողովրդի դրամապանակը: ...Հարկերը ,խեղդում,, են գործարարներին ,՝ գործարարներն ՝ սպառողներին: Այդ պայմաններում սպառողների մի մասը բավարար եկամուտներ չունենալով ՝արտագաղթում են, խանութների մի մասն էլ զրկվելով հաճախորդներից կամ չդիմանալով մրցակցությանը ՝ փակվում են: Նշենք, որ արտասահմանյան որոշ երկրներում սկսնակ գործարարներին հարկային արտոնություններ են տալիս, ի տարբերություն մեր երկրի:Այս ամենի արդյունքում Վանաձորում պարբերաբար ավելանում են դատարկ, վարձակալության տրվող տարածքները շենքերի առաջին հարկերում :Գործարարները բիզնեսի մի ձեւից մյուսին են անցնում /մեկ էլ տեսնում ես՝ մթերային խանութը դարձել է հագուստի սրահ կամ դեղատուն /:Իսկ ո՞ւր մնացին ՕԵԿ-ի ՝ 2003թվից տված խոստումները ,,մանր ու միջին բիզնեսը խթանելու, հարկային բարեփոխումներ ,, անելու առթիվ: Առեւտրի մանր կետերը հիմնականում ապառիկով են աշխատում եվ գնորդներից փողերը հավաքում են թոշակ - նպաստի օրերին, իսկ այդ ձեւով երկար չեն դիմանում եւ, ժողովրդական լեզվով ասած ՝ ,,տակ են տալիս,, կամ ,,սկում,, են: Մանր խանութների տերերը նախընտրում են ապրանքն ապառիկ ձեռք բերել, եւ մաս - մաս ,,փակվել,, իսկ ապրանք բերողներն էլ նախընտրում են ,,նաղդ,, գումարը, որ ապրանքի տիրոջը պարտք չմնան: Մանր օբյեկտի վարձակալը չգիտի ապրանք բերողին վճարի, հարկային մուծումներ անի, թե՞ տարածքի ահռելի վարձը / նաեւ ՝ աղբահանության գումարը / տա, ձմռանն էլ՝ ծախսած էներգիայի գումարը : ...Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հայրենի օլիգարխներին դուր չի եկել այն, որ ՀՀ նախագահը փորձում է կառավարությունում ,,պերեստրոյկա,, կատարել, եւ քննադատության սլաքն ուղղել է նախ եւ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, քանի որ այդ քննադատությանն անմիջապես հաջորդեց գների հերթական բարձրացումը ՝ ,,դոլարի կուրսի բարձրացման,, անհեթեթ պատճառաբանությամբ, մինչդեռ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում դոլարն էլ, եվրոն էլ սրընթաց անկում են ապրում: Թերեւս, գների այս չհիմնավորված բարձրացումը նախագահին ուղղված յուրօրինակ ,,մեսիջ,, է՝ հայրենի ,,մաֆիոզիների,, կողմից,իսկ թե քաղաքական որ ուժերն են կանգնած այդ ,,մեսիջի,, ետեւում՝ թողնում ենք ընթերցողների երեւակայությանը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
vor hactuxn e grancvats ashxatox pahum?.
ОтветитьУдалить