Սույն թվի դեկտեմբերի 29-ին REN TV ալիքով Եկատերինբուրգի մասնավոր տների բնակիչները դժգոհում էին, որ տներում ջերմաստիճանը ընդամենը +19 է: Իսկ ներկայումս Վանաձորի շատ բնակիչներ կարող են հավաստել, որ կենտրոնացված ջեռուցման բացակայության պայմաններում,երբ ջեռուցվում են էլեկտրական կամ փայտի վառարաններով, այն էլ ՝ խնայողաբար /, ինչի մասին օրերս հավաստեցին մի քանի վանաձորցիներ ՝ հեռուստատեսությամբ /, բնակարաններում ջերմաստիճանն առավելագույնը +14 է : Նշենք, որ զորամասերում սահմանված ջերմաստիճանը 18 է: Այսինքն, անապահով խավն ապրում է ,,կազարմային,, պայմաններից վատ վիճակում: Եւ այս պայմաններում պարզապես ծաղր է,երբ հեռուստաէկրաններից, տաք, ջեռուցվող սենյակներից շողողալով Նոր տարի են շնորհավորում կիսաբաց հագուստներով, գոհ ու երջանիկ դեմքերով ,,տիկնայք փափկասուն,, ,,օրիորդ նազելի,,: Կրկին անգամ հարց է առաջանում. եթե հնարավոր է կենտրոնացված համակարգով, կաթսայատների օգնությամբ ջեռուցել հիմնարկները, դպրոցները, մանկապարտեզները, ինչու՞ նույն կերպ չեն ջեռուցվում բնակելի շենքերը: Չէ՞ որ դա ավելի անվտանգ ու առավել մատչելի կլինի, քան ՝ գազի կամ փայտի վառարանների, էլեկտրաէներգիայի օգտագործումը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն