Երբ իմացա, որ elections.com կայքի միջոցով կարելի է ճշտել ցուցակներում ընդգրկված լինելու հանգամանքը, ուրախացա, մտածելով, որ պետք է ընդհանուր ցուցակները տեղադրված լինեին,եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները / որոնց թվում ՝ շարքային քաղաքացիներ / հնարավորություն կունենան այդ ցուցակներում հայտնաբերել հանրապետությունում չբնակվող կամ մահացած քաղաքացիների: Բայց, ավաղ, պարզվում է, պարզապես ըտրողը կարող է իր կամ որեւէ մեկի տվյալները գրանցել ու պարզել / այն էլ ՝ շատ մեծ չարչարանքով / , թե արդյո՞ք այդ անունը դուրս չի մնացել ցուցակից: Մինչդեռ տեղին կլիներ, եթե համացանցում տեղադրվեին բոլոր ընտրատարածքների ցուցակները, չէ՞ որ այդ ցուցակները փակցնում են տեղամասերում, ուրեմն ինչու՞ չի հնարավոր համացանցում ամբողջական տեսքով տեղադրել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հնարավոր կեղծիքները բացահայտեն, ու հայտնաբերեն հանրապետությունից կամ քաղաքից բացակայողներին: Այ դա կլիներ թափանցիկություն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն