Իշխանության թեկնածուի հանդիպումները հրավիրատոմսերով են, ընդդիմություն հավակնող թեկնածուներն էլ իրենց հանդիպումների մասին լավագույն դեպքում ֆեյսբուքով են տեղեկացնում: Բայց այ , Հրանտ Բագրատյանի նախընտրական հանդիպումներից մեկը Վանաձորում սրճարանում է եղել ՝ մտերիմների հետ, մյուս հանդիպումն էլ միայն ՝ մի քանի ԶԼՄ-ների հետ, ինչի մասին տեղեկացանք ,,Ազատություն,, ռադիոկայանից եւ ,,Շանթից,, որից նաեւ տեղեկացանք, որ գյուղերում նախատեսված հանդիպումներն ընդհանրապես տեղի չեն ունեցել: Մինչդեռ իր հայրենի գյուղում Բագրատյանն արդեն հասցրել է երկու անգամ լինել : Լավ, ո՞րն է գյուղերի նկատմամբ նման խտրականության կամ ՝ ժողովրդից խուսափելու պատճառը: Չէ՞ որ Բագրատյանը ոչ միայն նախագահի թեկնածու է, այլեւ՝ պատգամավոր ՝ՀԱԿ ընդդիմադիր դաշինքի կողմից ընտրված, իսկ ժողովուրդը հույսով եւ հավատով ձայն է տվել ՀԱԿ-ին: Ի՞նչ է ստացվում. ՀԱԿ-ից ընտրվածն իրեն օտարում է ժողովրդից, լՀԱԿ-ն էլ փաստորեն ձեռքերը լվացել է իր թեկնածուից: Նորի՞ց պառակտում: Պարզապես զավեշտ է,որ ԱԺ-ում կողք կողքի նստող, նույն թիմով եկած մարդիկ արդեն իրար ,,ձեռնոց են նետում,, եւ սա՝ ոչ միայն ՀԱԿ-ի պարագայում, այլեւ ՝ ,,Ժառանգության,, որի հետ միասին ընտրված ,,Ազատ դեմոկրատներն,,էլ անջատվեցին ,,Ժառանգությունից,,. թեպետ ի սկզբանե էլ զգացվում էր, որ այդ միությունը չի երկարելու: 2003թվին ընդդիմադիր ,,Արդարությանը,, ձայն տվեց ժողովուրդը ՝ դաշինքը պառակտվեց, ,,Ազգային միաբանության,,հետքն էլ չմնաց որպես ընդդիմություն: Հիմա երբ ,,Ժառանգության,, առաջնորդը համոզում է, թե փետրվարի 18-ը հայ ժողովրդի հաղթանակի օրն է լինելու, հիշում եմ Գեղամյանի ելույթները ՝2007թ.ԱԺ ընտրություններին, երբ ասում էր, թե ,,լույս է բացվելու հայ ժողովրդի համար,,: Մինչդեռ այդ կուսակցությունն անգամ խորհրդարան չմտավ: Իսկ 2008 թվի ՀԱԿ կարգախոսից՝ ,,Հաղթելու ենք,, - միայն հաճելի հուշեր մնացին: Այս պայմաններում այնքան էլ մեղադրելու չէ Լոռվա գյուղերից մեկում բնակվող այն տարեց կնոջը, որ մի քանի օրը մեկ զանգում ու հետաքրքրվում է, թե ,,ըտեղ կաշառք չե՞ն բաժանում,,: Երբ բացատրում եմ, որ իշխանությունն իր ուժերին այնքան վստահ է, քանի որ բոլոր ռեսուրսներն ունի վերարտադրվելու / իրական մրցակցության բացակայության պայմաններում /, որ կաշառք բաժանելու անհրաժեշտություն այլեւս չկա, առարկում է.,,Բայց եթե ժողովուրդն ընտրության չգնա, ընտրությունը կայացած չի համարվի, դրա համար էլ ստիպված պետք ա փող բաժանեն,,: Ի դեպ, ,,Ժառանգության,, առաջնորդը մի կողմից ժողովրդին ,,դուխ,, է տալիս, թե ժողովուրդը հաղթանակ է տոնելու, մյուս կողմից կասկածներ է հայտնում, թե ընտրությունները կեղծվելու են: Նախընտրական բուկլետում գոնե ասում է, թե ,,ՀՆԱՐԱՎՈՐ Է,, հաղթանակը: Եւ նախընտրական հանդիպումները դիտելիս ակամա հարց է ծագում, թե ու՞մ հաղթանակի մասին է խոսքը, ու ակամա ուզում ես հարցնել. ,,Քաղաքացի, իսկ գործող նախագահի հաղթանակի դեպքում տե՞ր ես այդ հաղթանակին ,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն