Թվում էր, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ տեղի ունեցած զինված հարձակումից հետո կգա ,,լրջանալու,, պահը, եւ թեկնածուներից ոմանք մի փոքր լրջություն ու տրամաբանություն կդնեն իրենց գործելակերպում: Բայց, ինչպես ասում են ՝,,կենացները քաղցրանում են,,: 18 օր շարունակ հացադուլ հայտարարած թեկնածուն, որ պիդուպինդ ,,տունուտեղ է դրել,, վրանում, հայտարարում է, թե իր նպատակը նաախագահ դառնալը չէ, այլ ՝ ,,շինծու,, ընտրությունների դեմ դուրս գալը: Այն, որ ընտրությունները շինծու են, դրանում կասկած չկա, բայց արժե՞ դրա համար 8միլիոն դրամ մուծել ու հացադուլի նստել: ԿԸՀ-ից էլ պահանջում է չգրանցել գործող նախագահին, ու կրկին հարց է ծագում. հա բայց ինչի՞: Հացադուլավորի հետ հարցազրույց վարողներն էլ չեն փորձում պարզաբանել, թե՝ ինչու: Միգուցե ՝ նրա համար, որ գործող նախագահը պետք է արձակուրդում լիներ, եւ այդպիսով հավասար պայմաններ լինեին թեկնածուների համար / : Կարծում ենք, այս հարցը պետք է մտահոգի իրավաբաններին կամ իրավապաշտպաններին /: Ի դեպ, վրանում բնակվելով այսօր հասարակությանը չես զարմացնի, քանի որ 1988թ.երկրաշարժից հետո աղետի գոտում, ցուրտ ձմռանը մարդիկ ամիսներով ապրել են վրաններում ՝ մինչեււ տնակ ստանալը, բայց դրա համար 8միլիոնին համարժեք ռուսական ռուբլի չեն մուծել: Մեկ ուրիշ թեկնածու էլ հետեւեց հացադուլավորի օրինակին, բայց միայն ՝ 1օր հացադուլ հայտարարելով՝ մինչեւ ինքնաբացարկը:: Ու կրկին հարց է ծագում. մի՞թե այդ մարդիկ այնքան հարուստ են, որ 8 միլիոնը հենց էնպես կարող են ջուրը նետել ՝ձեւական առաջադրումով, ի սկզբանե հայտարարելով, որ իրենց նպատակը նախագահ դառնալը չէ, պարզապես ՝ հանուն ինչ-ինչ գաղափարների առաջադրվել են: Ակամա հիշում ենք ,,Մկների ժողովի,, հիման վրա հանած հայկական մուլտը. ,,Ի՜նչ գաղափար ա կորչում է՜....,,; Ի դեպ, ,,Մկների ժողովում,, ճառ ասողներ շատ կային, զանգ կախողներ չկային: Իսկ այս պարագայում ճառ ասողներն էլ են քիչ. միայն 3 թեկնածուներ են, որ ,,տեղը տեղին,, քարոզարշավ են տանում, հանդիպումներ անցկացնում, ներկայացնում իրենց ծրագրերը: Բայց այս դեպքում էլ ստիպած ենք ասել ՝,,իմմմաստը,, ո՞րն է, եթե ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշում են ,,դրսի,, ու ներսի սոցիոլոգներն ու 60տոկոսանոց ,,ճշմարտություն,,փաթաթում ժողովրդի վզին՝ ի նպաստ գործող նախագահի, մյուսներին էլ առավելագույնը ՝5 տոկոս փշրանք հատկացնում: Օրերս մամուլից զարմանքով տեղեկացա, որ էպոսագետ թեկանծուն հրաժարվել է հեռուստատեսությամբ իրեն հատկացվող եթերաժամից, ու այն նվիրելու է ինչ-որ կազմակերպության: Պարզապես ապշել կարելի է. նախագահի թեկնածուն ծրագիր չունի, բայց առաջադրվել է: Բավականին զարմացրին նաեւ հաղորդավարները: Նրանցից մեկը հետաքրքրվում էր ՝ հարցումներով 0 տոկոս հավաքած թեկնածուից, թե ի՞նչ է պատրաստվում անել նախագահ դառնալու դեպքում / մարդն ասում է, որ ինքնաբացարկ է հայտնելու, բայց նրանից նախագահական ,,պլաններ,, են պահանջում /: Մեկ այլ հաղորդավար էլ նախագահ դառնալ չցանկացող, հացադուլավոր թեկնածուի կնոջից էր հետաքրքրվում, թե ի՞նչ է պատրաստվում անել ՝առաջին տիկին դառնալուց հետո: Տպավորություն է ստացվում,թե ,,Տնից տուն,, հեռուստատեսային ծրագիրն է,, որի ընթացքում նորահայտ դերասանները միմյանց հարցազրույց են տալիս-առնում: Զարմանալին նաեւ այն էր, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը առաջինը ոչ թե Հ1-ը / որ կոչվում է Առաջին լրատվական / լուսաբանեց, այլ ՝,,Շանթը,,, որ դեպքի վայրից ժամեր անց ուղիղ ռեպորտաժ էր վարում դեպքի վայրից ու հիվանդանոցից ՝ գիշերային սերիալը պարբերաբար ընդմիջելով: Մինչդեռ Հ1-ն այդ ժամանակ միայն վազող տողով զեկուցեց, որ ,,Զինված հարձակում է տեղի ունեցալ Պարույր Հայրիկյանի նկատմամբ,, եւ միայն հաջորդ օրվանից սսկսեց լայնածավալ լուսաբանել տեղի ունեցածն ու դրան հաջորդող դեպքերը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն