,,Մաքսային միության մեջ մտնելը Հայաստանին կոնկրետ ի՞նչ է տալու,,-Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմում նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տարեդարձին նվիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ՝ քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ կմտնենք ռուբլու գոտի, թոշակներն էլ կավելանան, կհասնեն ՌԴ քաղաքացիների թոշակներին, իսկ հայաստանցիներից շատերը մեկնում են Ռուսաստան, որպեսզի այնտեղ գոնե մի քանի տարի ապրեն ու բարձր թոշակ ստանան. համարժեք առնվազն ՀՀ 100հազար դրամի : Ա.Ղուկասյանը պախարակեց ԱԻՄ առաջնորդ, ,,կայսերապետության,, թշնամի Պարույր Հայրիկյանին ՝ հակառուսական քարոզչության համար, անվանելով ,,քայլող վիրուս,,: Նա մեղադրեց, որ Հայրիկյանը հարցումներ է կատարել ու պարզել, որ, իբր, մաքսային միությանը Հայաստանի 2տոկոսն է կողմ: Երբ նշեցի, որ ոչ թե ՝ 2, այլ ՝ 20 տոկոսը / Ըստ Հայրիկյանի /, նա հնարավոր համարեց թվային այդ վրիպակը: Քննադատեց նաեւ այն ուժերին, ովքեր ծրագրել են ,,քարկոծել,, կամ ,,ձվակոծել,, ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը Գյումրիում: ,,Իսկ դուք մասնակցելու՞ եք այդ հանդիպմանը,,- հարցիս պատասխանեց, որ ՝ ոչ : Սակայն այդտեղ գտնվող կոմունիստներից մեկը կարծիք հայտնեց, որ կարելի է մասնակցել: Ա. Ղուկասյանին հարցրի. ,,Մասնակցելու դեպքում կարո՞ղ եք Պուտինին հարցնել, թե ինչու՞ են Մոսկվայում ուժեղանում հակակովկասյան շարժումները,, եւ վկայակոչեցի վերջերս Մոսկվայի մետրոյի կայարաններում հերթական ահաբեկչություններն ու սպանությունները ՝ կովկասցիների նկատմամբ : Բանախոսը համաձայնեց, որ հարցն իսկապես մտահոգիչ է, եւ պետք է դրա դեմ միջոցներ ձեռնարկվեն: Ամեն դեպքում, կոմունիստներն այսօր Ռուսաստանի մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելը համարում են որպես հայ ազգի անվտանգության գլխավոր երաշխավոր: ,,Հիմա որ Թուրքերը հարձակվեն, ո՞վ է մեզ պաշտպանելու, Եվրոպա՞ն, թե՞ ՝ Ամերիկան,,-հռետորական հարցադրում արեց բանախոսը: Կոմկուսի քարտուղարը մեղադրեց նաեւ այն հայերին, ովքեր այսօր Ռուսաստանում աշխատում են, բայց գալիս են Հայաստան ու հակառուսական քարոզչությամբ են զբաղվում, մաքսային միությանն անդամակցելը համարում են ,,բռնապետություն,,: Հայատանի տնտեսական խնդիրներից խոսելիս քննադատաբար մատնանշեց, որ օրեցօր պակասող ազգաբնակչության պայմաններում այսօր Հայաստանում 5միլիարդատեր կա, 300միլիոնատեր : ,,Դոլարով, ոչ թե ՝ դրամով,,-հարուստների մասին տվյալների բազան ամբողջացրեց կոմունիստներից մեկը, ով նաեւ ասուլիսի վերջում ասաց .,,Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, թե մենք մաքսային միությանը պաշտպանելով ՝ Սերժին ենք պաշտպանում,,. թեպետ մինչ այդ Ա. Ղուկասյանն ընդգծել էր, որ չնայած իրենք ողջունում են մաքսային միությանն անդամագրվելու իշխանության նախաձեռնությունը, սակայն այլ հարցերում /ներքաղաքական, սոցիալ-տնտեսական / շարունակում են մնալ իշխանության քննադատի դերում: Զուգահեռներ անցկացնելով ներկա եւ նախորդ / 90-ականների / իշխանությունների միջեւ, նա նշեց, որ իշխանությունները հարկ եղած դեպքում պառակտում են կուսակցություններին, կամ ՝ արհեստական կուսակցություններ ստեղծում: Վկայակոչեց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պառակտումը երկու թեւերի ու հիշատակեց, որ ,,Լեվոնի թվերին,, էլ դաշնակցական երկու կուսակցություն կար, որոնցից մեկը ՝,,կոպերատիվ,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն